Պատրիկ Քենեդի
Պատրիկ Քենեդի | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բոստոնի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, մոնտաժող և գործարար |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունվարի 14, 1858[1] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանի օր | մայիսի 18, 1929[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Բոստոն, ԱՄՆ |
Թաղված | Մասաչուսեթս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Patrick Kennedy? |
Մայր | Bridget Murphy? |
Ամուսին | Mary Augusta Hickey? |
Զավակներ | Ժոզեֆ Քենեդի, Mary Loretta Kennedy?[1], Francis Benedict Kennedy?[1] և Margaret Louise Kennedy?[1] |
Պատրիկ Քենեդի (անգլ.՝ Patrick Joseph Kennedy, հունվարի 14, 1858[1], Բոստոն, ԱՄՆ - մայիսի 18, 1929[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ։ Քենեդիի հայտնի կլանի հիմնադիր, նրա թոռներից առավել հայտնին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին է ԱՄՆ 35-րդ նախագահը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իռլանդացի կաթոլիկներ Պատրիկ Քենեդիի և Բրիջիթ Մերֆիի ընտանիքում հինգ երեխաներից կրտսերն էր, որոնք երկուսն էլ Նյու Ռոսսից էին, և ամուսնացել են 1849 թվականի սեպտեմբերի 26-ին Բոստոնում։ Նրանց ավագ որդին՝ Հովհաննես III-ը, մահացել է մանուկ հասակում խոլերայից։ Պատրիկի ծնվելուց 10 ամիս անց նրա հայրը նույնպես մահացել է խոլերայի համաճարակի ժամանակ։ Որպես ընտանիքում ողջ մնացած միակ տղամարդ՝ Պատրիկ Քենեդիի ընտանիքում առաջինը պետք է կրթություն ստանար։ Տասնչորս տարեկան հասակում նա թողել է դպրոցը և աշխատանքի աանցել Բոստոնի նավահանգիստներում։ 1880 թվականին սպիրտային խմիչքի վաճառքից ստացված գումարով նա սկսել է իր կարիերան՝ գնելով Բոստոնի կենտրոնում գտնվող Սեննա հրապարակում գտնվող սրահը։ Ժամանակի ընթացքում Նա Բոստոնում գնել է նավակներ, ապա բար Արևելյան Բոստոնի Մավերիկ Հաուզ բարձրակարգ հյուրանոցում։
Պատրիկը նաև ձեռք է բերել բաժնեմաս ածխի ընկերությունից և զգալի թվով բաժնետոմսեր է ունեցել Կոլումբիա Թրասթ ընկերությունից։
Նա սովորել է Բոստոնի քոլեջում և նախքան քաղաքականություն մտնելը դարձել հայտնի գործարար։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1884 թվականից նա քաղաքական օգուտ է ստացել իր տնտեսական հաջողությունից՝ դառնալով Բոստոնում հայտնի քաղաքական գործիչ։ Պատրիկ Ջոզեֆ Քենեդին Ներկայացուցիչների պալատի անդամ էր, որտեղ ընտրվում էր հինգ անգամ մեկ տարով։ Նա նաև ընտրվել է Մասաչուսեթս նահանգի Սենատի երեք անգամ, ամեն անգամ, երկու տարի ժամկետով։ Այդ ժամանակ Քենեդին Բոստոնում դեմոկրատական կուսակցության կարևորագույն առաջնորդներից մեկն էր և 1888 թվականին հրավիրվել էր Սենտ Լուիսում կուսակցության ազգային համագումարում ելույթ ունենալու համար՝ Գրովեր Քլիվլենդի թեկնածությամբ, որն առաջադրվում էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ Քենեդին Սենատից հեռացել է 1895 թվականին՝ ընդգրկվելով ռազմավարության կուսակցական կոմիտեի կազմում, որտեղ իրեն դրսևորել է որպես անդրկուլիսյան գործողությունների վարպետ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրիկ Ջոզեֆ Քենեդիի անունով կոչվել է Արևելյան Բոստոնի պետական վարժարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Семейное древо Кеннеди на сайте New York Times
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Քենեդի» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հունվարի 14 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 18 մահեր
- 1929 մահեր
- Բոստոն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Մասաչուսեթս
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի նախագահներ
- Ամերիկացի դիվանագետներ