Ջոն Ուիլյամս (երգահան)
Ջոն Թաուներ Ուիլյամս (անգլ.՝ John Towner Williams, փետրվարի 8, 1932[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի երգահան և դիրիժոր, պատմության մեջ ամենահաջողակ կինոկոմպոզիտորներից մեկն է[12]։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ուիլյամսը երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝«Տանը մենակ», «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», «Ծնոտներ», «Սուպերմեն», «Այլմոլորակայինը», «Ինդիանա Ջոնս», «Շինդլերի ցուցակը», «Նավապետ Հուկը», «Յուրյան դարաշրջանի այգին», «Յուրայի դարաշրջանի այգին։ Կորուսյալ աշխարհ», «Փրկել շարքային Ռայանին», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Աստղային պատերազմներ», «Մարտական ձի», «Լինքոլն», «Երրորդ աստիճանի սերտ շփումներ», «Հարի Փոթեր» և այլն։ Ուլյամը երաժշտություն է ստեղծել Օլիմպիական խաղերի, շատ հեռուստասերիալների, և համերգային համարների համար։
Ուիլյամսը հայտնի է ամերիկացի հայտնի կինոռեժիսորների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Ջորջ Լուկասը և Սթիվեն Սպիլբերգը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ուիլյամսը ծնվել 1932 թվականի փետրվարի 8-ին, Նյու-Յորքում, ԱՄՆ։ 1948 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ընդունվել է Հյուսիսային Հոլիվուդյան ավագ դպրոց։ Հետագայում նա հաճախել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը և Լոս Անջելեսի Քաղաքային քոլեջը, ինչպես նաև մասնավոր դասեր էր վերցնում երգահան Մարիո Կաստելնուովո- Թեդեսկոյից։ 1952 թվականին Ուիլյամսը աշխատանքի է հրավիրվել ВВС ԱՄՆ, որտեղ կատարել է ВВС նվագախմբի դիրիժորի պաշտոնը` մինչև ծաառայության ավարտը։
1954 թվականին ծառայությունն ավարտելուց հետո Ուլյամսը վերադարձել է Նյու-Յորք, և ընդունվել Ջուլյարդի դպրոցը` դաշնամուրի դասարան, որտեղ դասավանդում էր Ռոզինա Լեվինան։ Այդ տարիներին Ուիլյամսը որպես ջազային դաշնակահար աշխատում էր Նյու Յորքի շատ ակումբներում, որտեղ հանդես էր գալիս երգահան Հենտրի Մանչինի հետ։
1980-1993-ական թվականներին աշխատել է Բոստոնի էստրադային նվագախմբում, որպես դիրիժոր, իսկ այժմ հանդիսանում է վերջինիս վաստակավոր դիրիժորը։ 2006 թվականին անսպասելիորեն պարտվել է 6-րդ Օսկարը՝ արգենտինացի երգահան Գուստավոր Սանտալալին` «Горбатая гора» դրամայի համար, որը արժանացել էր նաև «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների։
2017 թվականի մարտին, Ուիլյամսը Կոբի Բրայանի բանաստեղծության հիման վրա երաժշտություն է գրել «Սիրելի բասկետբոլ » կարժամետրաժ ֆիլմի համար[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Eldridge A. Encyclopædia Britannica
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://www.gettyimages.fi/detail/news-photo/composer-and-honoree-john-williams-attends-the-lordre-news-photo/522523170?adppopup=true
- ↑ https://www.starwars-universe.com/actu-12306-john-williams-a-ete-fait-officier-des-arts-et-des-lettres.html
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1972
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1976
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1978
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1983
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1994
- ↑ https://d23.com/walt-disney-legend/john-williams/
- ↑ «John Williams: Ten Best Movie Soundtracks» (անգլերեն). Classic FM. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Spangler, Todd (2016 թ․ մայիսի 5). «Kobe Bryant Inks Sports Illustrated Deal for 'Dear Basketball' Animated Film». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Burlingame, Jon (2018 թ․ հունվարի 11). «Kobe Bryant Scores With Composer John Williams for 'Dear Basketball'». Variety. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուիլյամս (երգահան)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երկարակյացներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ