Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանը մենակ (այլ կիրառումներ)
Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը անգլ.՝ Home Alone 2: Lost in New York | |
|---|---|
![]() | |
| Երկիր | ԱՄՆ |
| Ժանր | Կինոկատակերգություն Ընտանեկան ֆիլմ Դետեկտիվ |
| Թվական | նոյեմբերի 20, 1992[1], դեկտեմբերի 25, 1992[2] և դեկտեմբերի 10, 1992[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Քրիստոֆեր Կոլամբուս |
| Պրոդյուսեր | Դանքան Հենդերսոն Ջոն Հյուզ |
| Սցենարի հեղինակ | Ջոն Հյուզ |
| Դերակատարներ | Jan record high C = 39.4 |
| Օպերատոր | Ջուլիո Մաքաթ |
| Երաժշտություն | Ջոն Ուիլյամս |
| Մոնտաժ | Ռաջա Գոսնել |
| Պատմվածքի վայր | Մայամիի քաղաքային գոտի, Նյու Յորք, Չիկագո և Մայամի |
| Նկարահանման վայր | Նյու Յորք, Մալիբու, Չիկագո, Լոս Անջելես, Մայամիի քաղաքային գոտի և Մայամի |
| Կինոընկերություն | 20th Century Fox |
| Տևողություն | 119 րոպե |
| Բյուջե | 18 000 000 $ |
| Շահույթ | 358 994 850 $ |
| Նախորդ | Տանը մենակ |
| Հաջորդ | Տանը մենակ 3 |
| IMDb | ID 0104431 |
| Պաշտոնական կայքէջ | |
«Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը» (անգլ.՝ Home Alone 2: Lost in New York), 1992 թվականին նկարահանված ընտանեկան կինոֆիլմ, «Տանը մենակ» ֆիլմի շարունակություն։ Պրեմիերան կայացել է 1992 թվականի նոյեմբերի 14-ին։
Կարճ նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի փոքրիկ հերոս Քևինը հայտնվում է Նյու Յորքում։ Հսկայական քաղաքում նա մեծ խառնաշփոթ է ստեղծում՝ անելով սրտի ուզածը։ Նրա հին «ընկերներ» Հարին և Մարվը, սակայն, փորձում են խոչնդոտել նրա զվարճանքը։ Հանցագործները նոր են դուրս եկել բանտից, որտեղ հայտնվել էին Քևինի ջանքերով։ Բանտում անցկացրած ժամանակահատվածի համար նրանք ամեն կերպ ցանկանում են վրեժ լուծել դեռահասից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս անգամ Մակկալլիստերների ընտանիքը որոշում է Ամանորը դիմավորել Մայամիում և ուղևվորվում է Ֆլորիդա։ Ամանորի շեմին, դպրոցի ամանորյա համերգի ժամանակ Բազզը բոլորի աչքի առաջ Քևինին իր իսկ մեներգի ժամանակ ստորացնում է, որի պատճառով էլ Քևինը խափանում է համերգը և վրեժից ելնելով Բազզին հրում և գցում է։ Տանը Բազզը հրապարակայնորեն ներողություն է խնդրում Քևինից, բայց Քևինին թվում է, թե այդ ամենը պարզապես կեղծավորություն է։ Քևինը ընտանիքի անդամներին ասում է այն ամենը, ինչ մտածում էր իրենց ուղևորության մասին (նա չէր ցանկանում ամանորը նշել այնտեղ, որտեղ չկան տոնածառեր), որի պատճառով էլ նորից պատժվում է և ուղարկվում երրորդ հարկ գիշերելու։
Հաջորդ օրը, ինչպես նախորդ անգամ, Մակկալլիստերների ընտանիքը հազիվ է հասցնում արթնանալ և չուշանալ ուղևորությունից։ Սակայն, Քևինը այս անգամ հետ չի ընկնում իր ընտանիքից։ Օդանավակայանում նա մեկ րոպեով կանգ է առնում, որպեսզի լեցքավորի ձայնագրիչը և պատահաբար խառնում է իր հորը մի տղամարդու հետ, որ իր հոր նման էր հանգված և նրան հետևելով նստում է ինքնաթիռ, մեկնում Նյու Յորք, իսկ ընտանիքի անդամներիը՝ Ֆլորիդա։
Նյու Յորքում, իմանալով իր սխալի մասին, Քևինը այդքան էլ չի մտահոգվում, կարծելով, որ սա այն է, ինչ նա էր ուզում։ Նա ավելի է ուրախանում, երբ տեսնում է, որ Պիտերի պայուսակը՝ կրեդիկ քարտով և մեծ կանխիկ գումարով իր մոտ է։ Այդ ժամանակ Նյու Յորքում հայտնվել էին Հարրին և Մարվոմը, որոնք նոր էին փախչել բանտից։ Այժմ նրան գործունեության օբյեկտները ոչ թե տներն էին, այլ խանութները։
Մտահոգվելով այն մասին, թե Նյու Յորքում որտեղ կարող է մնալ, Քևինը որոշում է ուղևվորվել «Պլազա» հյուրանոց, որի գովազդը հեռուստացույցով էր տեսել։ Ճանապարհին նա հանդիպում է ցնցոտիներով մի սարսափելի կնոջ, որը կերակրում էր աղավնիներին, բայց Քևինը փախչում է նրանից։ Նա հյուրանոցում համար է ամրագրում, որի համար վճարում է իր հոր կրեդիտ քարտով։ Հաջորդ օրը նա լիմուզին է պատվիրում և դրանով գնում խաղալիքների խանութ։ Խանութի աշխատողը՝ Դունկանը, Քևինին բացատրում է, որ այս ամենը բարեգործություն է հիվանդ երեխաների համար։ Քևինը վճարում է, և Դունկանը տոնածառի վրայից երկու կերամիկական կրիա է տալիս և խորհուրդ տալիս, որ այս կրաին նվիրի նրան, ում իրեն մոտ ընկեր է համարում։ Քևինը դուրս է գալիս խանութից և ընկնում է ավազակնրեի ձեռքը։ Նրանք որոշում են վրեժ լուծել Քևինի այն բանի համար, որ նա իրենց բանտ ուղարկեց։
Քևինը վերադառնում է հյուրանոց, բայց հյուրանոցի քարտուղարը, ստուգելով նրա կրեդիտային քարտը, համոզվում է, որ այն գողացված է։ Նա փորձում է բռնել Քևինին, բայց Քևինին հաջողվում է փախչել և նա թաքնվում է կենտրոնական այգում։ Քևինը որոշում է հյուր գնալ իր քեռի Ռոբին, բայց նրա տան դուռը փակ է լինում։ Նրան տանը վերանորոգում էր, իսկ քեռի Ռոբն ու նրա կինը ապրում էին երկրից դուրս։ Նա երկար ժամանակ շրջում է փողոցներով և նորից հանդիպում է իրենց վախեցրած կնոջը և փորձում է փախչել, բայց չի կարողանում։ Կինը օգնում է նրա և Քևինը ներողություն է խնդրում նրանից։ Նա Քևինին տանում է վերահարկ, որտեղ նրանք միասին Ամանորին նվիրված համերգ են նայում։ Նրանց միջև բավականին վստահելի զրույց է տեղի ունենում և Քևինը խոստանում է, որ այդ միայնակ կնոջ ընկերը կդառնա։
Մակկալլիստները հյուրանոցում իմանում են, որ Քևինը օգտվել է Պիտերի կրեդիտ քարտից։ Նրանք գնում են որոնումների, բայց երբ հասնում են հյուրանոց, պարզում են, որ Քևինը փախչել է։ Քեյթը ինքնուրույն գնում է նրան որոնելու։ Մանկական հիվանդանոցի կողքով անցնելիս, Քևինը հիշում է նախորդ թալանման մասին և որոշում է, որ պետք է կանգնեցնել հանցագործներին։ Նա փախչում է իր Ռոբ քեռու տուն, զինվում և ամբողջ տնով մեկ թակարդներ պատրաստում(ինչպես նախորդ ֆիլմում)։ Հետո Քևինը սկսում է հետևել և նկարել հանցագործներին[4]։
Քևինի առաջին թակարդը ընկնելով, ավազակները զայրանում և որոշում են, որ ամեն գնով պետք է բռնեն իրենց հակառակորդին։ Նրանք ընկնում են Քևինի հետևից և նա նրանց տանում է դեպի քեռի Ռոբի տունը։ Հասկանալով, որ նա ուրիշի քաղաքում և ուրիշի տանն է և իրեն ոչ մի պաշտպանելու հնարավորություն չունի, հանցագործները հանգիստ սրտով գնում են նրա ետևից, որպեսզի բռնեն նրան։ Սակայն շատ թակարդների հանդիպելը նրանց չի թողնում իրականացնել իրենց պլանը։ Քևինը զանգահարում է ոստիկանություն և ասում է, որ երկու հանցագործի է բռնել և նրանց գտնելու համար պետք է գան կենտրոնական հրապարակ։ Վազելու ժամանակ Քևինը սայթաքում է սառույցի վրա և Հարրին և Մարվը բռնում են նրան։
Հարրին վերցնում է ատրճանակը, որպեսզի գնդակահարի Քևինին, բայց թռչյուններ պահող կինը նորից օգնում է նրան։ Ոստիկանները ձերբակալում են ավազակներին։ Քեյթը Քևինին է փնտրում և դրա մասին հայտնում է ոստիկաններին։ Նա հանկարծակի հիշում է, որ իր տղան շատ է սիրում տոնածառեր և նրան պետք է փնտրել ամենագլխավոր և գեղեցիկ տոնածառի մոտ։

Նա ճիշտ էր կռահել և Քևինին գտնում է ամենամեծ տոնածառի կողքին։ Նրանք գրկախառնվում և ներողություն են խնդրում իրարից, իսկ հետո վերադառնում են հյուրանոց։
Հաջորդ առավոտյան հյուրանոցին մոտենում է Դունկանի նվերներով լի բեռնատար մեքենան, որը որպես մրցանակ Քևինի համար էր։ Որպես հաշտության նշան, Բազզը իր եղբորը առաջարկում է առաջինը բացել իր նվերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Գործող դեմք | Կատարող | Տարիք |
|---|---|---|
| Քևին Մակկալլիստեր | Մակոլեյ Կալկին | 10 տարեկան |
| Պիտեր Մակկալլիստեր | Ջոն Հերդ | 46-47 տարեկան |
| Քեյթ Մակկալլիստեր | Քեթրին Օ’Հարա | 37-38 տարեկան |
| Լիննի Մակկալլիստեր | Մորին Էլիզաբեթ Շեյ | 13-14 տարեկան |
| Բազզ Մակկալլիստեր | Դևին Ռեթրեյ | 15-16 տարեկան |
| Միգան Մակկալլիստեր | Հիլարի Վուլֆ | 14-15 տարեկան |
| Հարրի Լայմ | Ջո Պեշի | 48-49 տարեկան |
| Մարվ Մերչանթս | Դենիել Սթերն | 34 տարեկան |
| Պարոն Հեկտոր | Թիմ Քարի | 45-46 տարեկան |
| Սեդրիկ | Ռոբ Շնայդեր | 28 տարեկան |
| Ֆրենկ Մակկալլիստեր | Ջերրի Բամման | 50 տարեկան |
| Թռչնապահ | Բրենդա Ֆրիկեր | 46-47 տարեկան |
| Ֆուլլեր Մակկալլիստեր | Քիրան Կալկին | 9 տարեկան |
| Ֆոտոմոդել | Լի Ցիմմերման | 23 տարեկան |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր- Կրիս Կոլամբուս
- Սցենարիստ- Ջոն Խյուզ
- Պրոդյուսերներ- Դունկան Հենդերսոն, Ջոն Խյուզն, Մարկ Րեդկլիֆ
- Օպերատոր- Խուլիո Մակատ
- Կոմպոզիտորներ- Ալան Մենկեն, Ջոն Ուիլյամս
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «All Alone On Christmas» (4:14)
- «A Holly Jolly Christmas» (2:14)
- «Somewhere In My Memory» (3:58)
- «My Christmas Tree» (2:35)
- «Sleigh Ride» (3:44)
- «Silver Bells» (4:15)
- «Merry Christmas, Merry Christmas» (2:40)
- «Christmas All Over Again» (4:15)
- «Jingle Bell Rock» (2:09)
- «It’s the Most Wonderful Time of the Year» (2:33)
- «Cool Jerk (Christmas Mix)» (2:39)
- «It’s Beginning to Look a Lot Like Christmas» (2:14)
- «Christmas Star» (3:16)
- «O Come All Ye Faithful» (3:26)
Ամանորյա հայտնի ֆիլմը, որպես ավանդույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում FOX հեռուստաալիքով։ Նաև ցուցադրում էին NBC, ABC և HBO հեռուստաալիքով, իսկ Մեծ Բրիտանիայում՝ BBC և ITV հեռուստաալիքներով։ Ֆրանսիայում ֆիլմի կրկնօրինակը ցուցադրել են TF1 հեռուստաալիքով։ «Տանը մենակ» ֆիլմի ցուցադրումը շատ հեռուստաալիքների համար դարձավ ավանդույթ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի նկարահանման վայրերը(անգլ.)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=homealone2.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=17069&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Позднее фотографии станут доказательствами вины сбежавших преступников.
| ||||||
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Չիկագոյում նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Մայամիում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1992 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամանորյա ֆիլմեր
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան քրեական կինոկատակերգություններ
- Տանը մենակ
- Քրիս Քոլամբուսի ֆիլմեր
- Ֆիլմեր մայր-որդի հարաբերությունների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1992 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում
