Դանա Այվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Դանա Այվի
Ծնվել է օգոստոսի 12, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:12|2|0}}) (76 տարեկան)
Ծննդավայր Ատլանտա
Կրթություն Ռոլինս քոլեջ[1] և Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
danaivey.com


Դանա Այվի (անգլ.՝ Dana Ivey, օգոստոսի 12, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:12|2|0}}), Ատլանտա), ամերիկացի դերասանուհի:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանա Այվին ծնվել է 1942 թվականին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, լոգոպեդ և դերասանուհի Մերի Նել Այվիի (ծնված Մակ-Քոնում) և ֆիզիկոս Հյու Դոգերտի Այվիի ընտանիքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց տարեկան հասակում Դանան, որոշել է դառնալ դերասանուհի, ինպես իր մայրը։ Նա սկսել է զբաղվել դերասանական արվեստով դեռևս միջին դպրոցից։ Ֆլորիդայում՝ որտեղ նա սովորել է դպրոցը վերջացնելուց հետո, Դանան կատարել է գլխավոր դերեր Rollins College-ի թատրոնում։

Քանի որ Այվին օժտված դերասանուհի էր, ստանում էր կրթաթոշակ՝ Անգլիայում՝ Լոնդոնի երաժշտության և թատրոնի ակադեմիայի դրամատիկական բաժնում սովորելու համար։ Դանան թատրոնի բեմում արժանացել է փառքի, գրավել է քննադատների ուշադրությունը, ինչպես նաև ստացել է բազմաթիվ մրցանակներ, ինչպիսիք են «Tony Awards»-ը, «Outer Critics»-ը, «Drama Desk»-ը։

Դանա Այվին ունի հարուստ դերասանական տաղանդ, ինչը թույլ է տալիս նրան խաղալ ինպես դրամատիկական՝ «Բաց մանուշակագույն ծաղիկների դաշտ», «Ուրիշ կին» (1988), այնպես էլ կատակերգական՝ «Անուղղելի սրիկաները», «Ադամսի փոքրիկ ընտանիքը» ֆիլմերում։ Այվին նաև նկարահանվել է հեռուստաֆիլմերում, որոնք նկարահանվել են ըստ Շեքսպիրի ստեղծագործությունների․ 1982 թվականին կատարել է կախարդի դերը «Մակբեթ»-ում, 1990 թվականին՝ թագուհի Գերտրուդայի դերը «Համլետ»-ում։ Նա նաև կատարել է տարբեր դերեր հեռուստասերիալներում, օրինակ՝ «Օրենք և կարգապահություն», «Ֆրեյզեր» և այլն։ Ներկայումս Դանա Այվին ապրում է Նյու Յորքում։ 2008 թվականին ստացել է honoris causa դոկտորական պատվավոր աստիճան Rollins College-ից։[2]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1982 ֆ Փոքրիկ Գլորիա Little Gloria … Happy at Last
1982 ֆ Մակբեթ Macbeth կախարդ
1985 ֆ Բաց մանուշակագույն ծաղիկների դաշտ The Color Purple օրիորդ Միլլի
1985 ֆ Հետազոտողները Explorers օրիորդ Մյուլլեր
1985 ֆ Տուն, որտեղ կոտրվում են սրտերը Heartbreak House օրիորդ Արիանդա Ուտտերվորդ
1986 ս Easy Street Էլիանոր Ստենդերդ
1986 ֆ Խանդ Heartburn թամադա
1986 ֆ Կիրակին այգում Ջորջի հետ Sunday in the Park with George Իվոն / Նաոմի Եյսեն
1988 ֆ Դեննից Ջեննինգսի ժամադրությունը The Appointments of Dennis Jennings հաղորդավար
1988 ֆ Անուղղելի սրիկաները Dirty Rotten Scoundrels օրիորդ Ռիդ
1988 ֆ Ուրիշ կին Another Woman гостья на приеме
1989 ս Սթրայկեր B.L. Stryker Գաբրիել Հարվուդ
1990 ֆ Բացիկներ անհունությունից Postcards from the Edge հանդերձապահուհի
1990 ֆ Համլետ Hamlet թագուհի Հերտրուդ
1990 ս Օրենք և կարգապահություն Law & Order Շոր
1991 ֆ Ադամսի փոքրիկ ընտանիքը The Addams Family Մարգարետ Էլֆորդ, Մարգարետ Ադամս
1992 ֆ Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը Home Alone 2: Lost in New York օրիորդ Սթոուն
1992 ֆ Հավերժ կորած երեխան։ Ջերրի Շերվուդի պատմությունը A Child Lost Forever: The Jerry Sherwood Story Լոիս Յուրգենս
1993 ֆ Ադամսների ընտանեկան արժեքները Addams Family Values Մարգարետ Ադամս
1993 ֆ Հեք Ֆիննի արկածները The Adventures of Huck Finn այրի Դուգլաս
1993 ֆ Անքունները Սիեթլում Sleepless in Seattle Կլեր Բենեթ
1993 ֆ 61 թվականի շրջանավարտներ Class of '61 օրիորդ Ջուլյա Փեյթոն
1993 ֆ Մեղավորը կասկածից դուրս է Guilty as Sin դատավոր Դ․ Թոմփքինս
1993 ս Մահացու բաժին Homicide: Life on the Street Մարջի Բոլանդեր
1993 ս Ֆրեյզեր Frasier օրիորդ Լինջեր
1995 ֆ Սաբրինա Sabrina Մակ
1995 ֆ Վառ կարիմիր տառ The Scarlet Letter Մերեդիտ Սթոունհոլ
1997 ս Բանտ Օզ Oz Պատրիսիա Նետան
1997 ս Փորձ The Practice դատավոր Նատալի Բրաուն
1998 ֆ Ինքնակոչները The Impostors օրիորդ Էսսենդայն
1998 ֆ Սայմոն Բիրչ Simon Birch Տատիկ Վինտվուֆ
1999 ֆ Դաս մահից առաջ A Lesson Before Dying Էդնա Հիդրի
1999 ֆ Զբոսանք Եգիպտոսով Walking Across Egypt Բեատրիս Վերնոն
1999 ֆ Բժիշկ Մամֆորդ Mumford օրիորդ Կրիսպ
2000 ֆ Երեխա The Kid բժիշկ Ալեքսանդր
2001 ս Կենտրոնական փողոց 100 100 Centre Street բժիշկ Կամիլ Վիլլոուբի
2002 ս Խուզարկու Մոնկ Monk օրիորդ Էլս
2002 ֆ Տարօրինակ մարդկանց երկիր Orange County Վերա Հենտներ
2002 ֆ Սեր ծանուցումով Two Weeks Notice Ռուտ Քելսոն
2003 ֆ Շիկահեր 2-րդ օրենքով Legally Blonde 2: Red, White & Blonde Լիբբի Հաուզեր
2006 ֆ Շատ կարևոր անհատ A Very Serious Person Բեթթի
2006| ս Տգեղ աղջիկ Ugly Betty Ռոբերտա
2007 ֆ Պիկ ժամ 3 Rush Hour 3 քույր Ագնես
2007 ֆ Բառարանով սեր Broken English Էլինոր Գրեգորի
2008 ֆ Հոգիների քաղաք Ghost Town Մարջորի Պիկտալ
2008| ս Իզաբել Ջեյմսի վերադարձը The Return of Jezebel James Մոլի
2008 ֆ Claire Բարբարա
2009 ֆ Դուք լսե՞լ եք Մորգանների մասին Did You Hear About the Morgans? Տրիշ Պինգեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]