Վերոնիկան որոշում է մահանալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վերոնիկան որոշում է մահանալ (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Վերոնիկան որոշում է մահանալ
Veronika Decide Morrer
Veronika cover.jpg
Հեղինակ Պաուլո Կոելիո
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու պորտուգալերեն
Ստեղծման տարեթիվ 1998
Նախորդ Manual of the Warrior of Light
Հաջորդ Սատանան և օրիորդ Պրիմը
Երկիր Flag of Brazil.svg Բրազիլիա
Հրատարակման տարեթիվ 1998
ԳՄՍՀ 2-84337-084-1
OCLC 47204184
Վիքիքաղվածք Վերոնիկան որոշում է մահանալ

Վերոնիկան որոշում է մահանալ (պորտ.՝ Veronika Decide Morrer), բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկը։ Գրվել է 1998 թվականին։

Գիրքը հեղինակի երկու այլ ստեղծագործությունների («Ռիո-Պեդրայի ափին նստեցի ես ու լացեցի», «Սատանան ու օրիորդ Պրիմը») հետ ընդգրկված է «Եվ յոթերորդ օրը...» շարքում[1]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

24-ամյա Վերոնիկան, հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել ու ընդունում է մեծ քանակությամբ քնաբեր։ Մինչ դեղը կներգործի, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։

Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար։

Սկզբնական շրջանում Վերոնիկային զբաղեցնում է միայն այն միտքը, թե որտեղից հաբեր գտնի, որ այնուամենայնիվ վերջ տա կյանքին։ Այդ ընթացքում նա ծանոթանում է Վիլլետի մյուս բնակիչների հետ, որոնք նրան ծանոթացնում են մի քիչ այլ աշխարհի։ Զեդկան, ում հետ առաջինն է ծանոթանում Վերոնիկան, այստեղ էր հայտնվել քրոնիկական դեպրեսիայի պատճառով։

Բժիշկ Իգորը Վերոնիկային հայտնում է, որ ինքնասպանության փորձի արդյունքում աղջկա սիրտը վնասվել է, և նրան մնում է ընդամենը մի շաբաթվա կյանք։ Իմանալով այդ մասին՝ Վերոնիկան փոխում է իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ. նա այլևս չի ցանկանում մահանալ, նա ուրախությամբ ծանոթանում է նոր մարդկանց հետ։ Վերոնիկան սիրահարված է Էդուարդին, որ տառապում է շիզոֆրենիայից։ Սակայն աղջիկը հասկանում է, որ ինքն ընտրության հնարավորություն այլևս չունի և որոշում է վերջին օրերն ապրել լիարժեք կյանքով։

Երբ Վերոնիկային մնում է ընդամենը մեկ կամ երկու օրվա կյանք, նա Էդուարդի հետ փախչում է բուժարանից, որ իր վերջին ժամերն անցկացնի ազատության մեջ։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերոնիկան որոշում է մահանալ» վեպը թարգմանվել ու հրատարակվել է 46 լեզուներով[2], այդ թվում՝ ալբաներեն, անգլերեն, արաբերեն, բուլղարերեն, գերմաներեն, դանիերեն, էստոներեն, թուրքերեն, իսպաներեն, իտալերեն, լատիշերեն, լեհերեն, լիտվերեն, կատալոներեն, հունարեն, հունգարերեն, ճապոներեն, մակեդոներեն, նորվեգերեն, շվեդերեն, չինարեն, պարսկերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, վիետնամերեն, վրացերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն և այլն։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մնա խենթ, բայց քեզ պահիր այնպես, ինչպես նորմալ մարդիկ։
  • Նրանց թվում է, թե իրենք նորմալ են, որովհետև նրանք բոլորը վարվում են նույն կերպ։
  • Ես ուզում եմ մնալ խենթ, ապրել այնպես, ինչպես ես եմ երազում, ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են ուզում։
  • Բոլորն էլ երազանքներ ունեն, բայց միայն քչերն են դրանք վերածում իրականության։ Մնացած բոլորս վախկոտներ ենք։
  • Մեզ բոլորիս պակասում է մի քիչ խենթություն։
  • Սերը տղամարդու և կնոջ ամենամեծ խենթությունն է։
  • Եթե քեզ դուրս են գրել հոգեբուժարանից, դա դեռ չի նշանակում, որ դու բուժվել ես։ Պարզապես դու դարձել ես այնպիսին, ինչպիսին բոլորն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են