Common

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Common
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCommon
Ի ծնե անունԼոննի Ռաշիդ Լին-մլ
Նաև հայտնի է որպեսCommon Sense
Ծնվել էմարտի 13, 1972 (52 տարեկան)
ԱՄՆ, Չիկագո
Իլինոյս
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերռեփ, հիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, դերասան
Գործիքներվոկալ[1]
Գործունեություն1992-2015
ԼեյբլRelativity, MCA, G.O.O.D. Music, Geffen
ԿրթությունFlorida A&M University?, Luther High School South? և Southern University?
ԱնդամակցությունAugust Greene?
Պարգևներ
Կայքthinkcommon.com
 Common (entertainer) Վիքիպահեստում

Լոննի Ռաշիդ Լին-մլ (անգլ.՝ Lonnie Rashid Lynn, Jr., մարտի 13, 1972(1972-03-13)[2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), հայտնի է Common անվանմամբ (նախկինում՝ Common Senseդերասան և ռեփեր։

Common-ը սկսել է դեբյուտել 1992 թվականից։ Նրա առաջին թողարկած ալբոմը «Can I Borrow a Dollar?»-ն է, որի շնորհիվ 90-ական թվականների վերջերին մեծ ճանաչում է ձեռք բերում այլ բարձրորակ ռեփերների կողմից, որից հետո նա դառնում է Soulquarians հիփ հոփ երաժշտական խմբի անդամ։ Նրա երկրորդ՝ «Like Water for Chocolate» ալբոմը ստացավ մեծ արձագանք քննադատների կողմից և ունեցավ ազատ վաճառք։ Երկու Գրեմմի մնրացակի դափնեկիր։ Ակտիվ նկարահանվում է նաև կինոյում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Common-ը ծնվել է ԱՄՆՉիկագո քաղաքում[4][5][6][7]։ Նա դեռ վեց տարեկաներ էր, երբ ծնողները ամուսնալուծվեցին, որի արդյունքում հայրը գնացել է Դենվեր՝ բնակվելու համար։

Common-ը դեբյուտել է 1992 թվականից, նրա առաջին սինգլը եղել է «Take It EZ»-ը, որից հետո թողարկվեց «Can I Borrow a Dollar?» ալբոմը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին լույս է տեսնում նրա «Resurrection» ալբոմը։ Այդ տարիներին ալբոմը գրանցում է լավ արդյունք իր արագ վաճառքի շնորհիվ։ Ալբոմը ստացել է դրական կարծիքներ այլ բարձրորակ ռեփերների կողմից։

Westside Connection-ի հետ թշնամություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«I Used To Love Her» երգը հրահրել է թշնամական հարաբերությունների Westside Connection հիփ հոփ խմբին։ Երգի բառերը քննադատել են հիփ հոփի ճանապարհները։ Westside Connection խումբը առաջինը պատասխան հարված տվեց այդ երգին, ներկայացնելով 1995 թվականի Westside Slaughterhouse կողմից թողարկված «Used to love H.E.R. mad cause I fucked her» երգը։ Westside Connection խումբը ձայնագրել է տրեկներ, որոնք վիրավորում էին Արևելյան ափերի ռեփերներին։ Common-ը և Westside Connection-ը շարունակում էին վիրավորել մեկը մյուսին, մինչև Լուի Ֆարահանի հետ հանդիպումը չլուծեց խնդիրը։

One Day It’ll All Make Sense[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե պլանավորված էր, որ ալբոմի թողարկումը պետք է լինի 1996 թվականի հոկտեմբերին։ Սակայն, Comonօn-ը թողարկում է իր երրորդ ալբոմը՝ «One Day It'll All Make Sense» 1997 թվականի սեպտեմբերին[8]։ Ալբոմի ստեղծմանը մասնալցում էին այնպիսի դերասաններ և երաժիշտներ, ինչպիսիք էին Lauryn Hill-ը, De La Soul-ը, Q-Tip-ը, Canibus-ը, Black Thought-ը, Chantay Savage-ը և Questlove-ը - ապագա Soulquarians խմբի անդամները[9][10]։

Soulquarians ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելու ուշ, Common-ը ստորագրել է համաձայնագիր, որով նա միանում է MCA Records խոշորագույն լեբլին, որով 1999 թվականին ուղևորվում է Չիկագոյից Նյու Յորք։ Նա սկսեց աշխատել ամբողջովին նոր երաժիշտների և դերասանների հետ։ Դա Soulquarians-ն էր։

2000 թվականին թողարկվեց նրա չորրորդ՝ «Like Water for Chocolate» ալբոմը։

Ալբոմի ամենահանրաճանաչ սինգլը դա «The Light»-ն է, որը արժանացել է Գրեմմի մրցանակին։

Common-ը Նյու Յորքում

Electric Circus (2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեփերի հաջորդ ալբոմը՝ հինգերորդը «Electric Circus»-ն է, որը թողարկվել էր 2002 թվականի դեկտեմբերին։ Ալբոմը տարբերվում էր նախորդ թողարկումներից (և հիփ հոփից) նրանով, որ այնտեղ կար ավելի շատ էլեկտրական երաժշտություն, քան ռեփ։

Good Music-ի ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականների սկզբներին, Common-ը համաձայնագիր է կնքում Good Music խոշորագույն լեյբլի հետ։ «Վե» ալբոմը թողարկվել է 2005 թվականի մայիսին, և վաճառվում էր մեծ քանակությամբ, որին նպաստել է Քանե Ուեստի «The Corner», և «Go!» սինգլները։ Վե ալբոմը վաճառվել է 800 000 օրինակով։

Ալբոմը 2006 թվականին առաջադրվել է նաև չորս Գրեմմի մրցանակի։

Finding Forever (2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

Common-ը Կոպենհագենում, Դանիա 2007 դեկտեմբեր

Common-ի յոթերորդ ալբոմը, «Finding Forever» անվանմամբ, թողարկվել է 2007 թվականի հուլիսի 31-ին։ Ռեփերը շարունակել է իր աշխատանքը Քանյե Ուեսթի հետ, ինչպես նաև այլ երաժիշտների հետ, այնպիսին, ինչպիսիք են Will.i.am-ը, Devo Springsteen, Դերիկ Հոջը և Karriem Riggins-ը։ Ալբոմի առաջին սինգլը եղել է «The People» անվանմամբ սինգլը։ 2007 թվականի հուլիսի 31-ին Common-ը Սանտա Մոնիկայում անցկացնում է անվճար բերեգործական համերգ[11][12]։

Universal Mind Control (2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

Common-ի ութերորդ ալբոմը՝ «Invincible Summer» անվանմամբ, թողարկվել է 2008 թվականի հունիսի 24-ին, սակայն նա հայտարերել է իր համերգներից մեկում, որ ցանկանում է ալբոմի անվանումը փոխել, դարձնելով «Universal Mind Control»։ Թողարկման ժամանակը փոխվեց մինչև 2008 թվականի սեպտեմբերի 30-ը, կապված «Ծայրահեղ վտանգավոր է» ֆիլմի նկարահանումների հետ։ Հաջորդ թողարկման ամսաթիվը նշանակվեց 2008 թվականի նոյեմբերի 11-ը, սական որոշ հանգամանքների բերումով, այն հետաձգվեց մինչև 2008 թվականի դեկտեմբերի 9-ը։

«Universal Mind Control» ալբոմի առաջին սինգլը թողարկվել է ԱՄՆ-ում՝ 2008 թվականի հուլիսի 1-ին «ITunes Store» անվանումով։ Ալբոմի նկարահանումներին մասնակցություն է ունեցել Ֆարել Վիլյամսը՝ Common-ի պրոդյուսերը։ «Universal Mind Control» երգի վիդեոն նկարահանվել է սեպտեմբերին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Common-ն ունի մեկ դուստր՝ Օմոե Ասաթթա Լինն (ծնվել է 1997 թվականին)։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Common-ը Բարաք Օբամայի առաջին երդմակալության ժամանակ, 2009 թվական, հունվարի 20

Common-ի 2008 թվականի եկամուտը եղել է 12 միլիոն դոլար, որը բարձրացրել է իր մակարդակը այնպիսիններից, ինչպիսիք են Eminem-ը և Akon-ը։

Common-ը մտել է աշխարհի 13 ամենաշահույթ ունեցող հիփ հոփ որգիչների ցուցակում։

Ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Common - բուսակեր է և հանդիասանում է կենդանիների պաշտպան՝ համագործակցելով PETA ընկերության հետ։ Ավելի ուշ նա PETA-ի պաշտոնական գովազդում հայտնվեց «Ուտելուց առաջ մտածեք» վերնագրով։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմ Լեյբլ
1992 Can I Borrow a Dollar? Relativity Records
1994 Resurrection
1997 One Day It'll All Make Sense
2000 Like Water for Chocolate MCA Records
Universal Records
2002 Electric Circus
2005 Be G.O.O.D.
Geffen
Imani Entertainment
2007 Finding Forever
2008 Universal Mind Control
2011 The Believer

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Խաղում է
2002 Մուգ շաքարավազ Խաղում է ինքն իրեն
2007 Smokin' Aces սեր Այվի
Ավազակը Թյորներ Լուքաս
2008 Թագավորների փողոց Քոուտուս
Ծայրահեղ վտանգավոր է զինագործ
2009 Wanted: Weapons of Fate Բրումել[13]
Տերմինատոր։ Փրկիչը Բարնս
2010 Խելագար հանդիպում ԹՎԱ
Ուղղակի Ռայթ Սքոթ ՄաքՀայթ
2011-14 Շարժվող դժոխք Իլամ Ֆերգյուսոմ
2013 Հիմա դու ինձ տեսնում ես Էվանս
2014 Սելմա Ջեյմս Բեվել
2015 Գիշերային փախսականը միսթեր Փրայս
2016 Suicide Squad Նոմմո Բալեվա / Բժիշկ Թուման

Մրցանակներ և անվանակարհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Թվական Տեսակ Երգ կամ ալբոմ Ծանոթագրություն
BET Awards 2003 Video of the Year «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Հաղթանակ
Viewer’s Choice «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Առաջադրված
Best Collaboration «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Առաջադրված
2006 Best Male Hip-Hop Artist Առաջադրված
BET Hip Hop Awards 2006 Element Award - Lyricist of the Year Հաղթանակ
Hip-Hop Video of the Year «Testify» Առաջադրված
2007 Lyricist of the Year Հաղթանակ
CD of the Year Finding Forever Հաղթանակ
Best Hip Hop Video «The People» Առաջադրված
Best Live Performance Առաջադրված
MVP Of The Year Առաջադրված
Black Reel Awards 2003 Best Film Song «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Հաղթանակ
Grammy Awards 2001 Best Rap Solo Performance «The Light» Առաջադրված
2003 Best Song Written for a Motion Picture/Television Movie «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Առաջադրված
Best R&B Song «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Հաղթանակ
Best Urban/Alternative Performance «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Առաջադրված
2006 Best Rap/Sung Collaboration «They Say» Առաջադրված
Best Rap Album Be Առաջադրված
Best Rap Solo Performance Testify Առաջադրված
Best Rap Performance by a Duo or Group «The Corner» Առաջադրված
2008 Best Rap Performance by Duo or Group «Southside» Հաղթանակ
Best Rap Album Finding Forever Առաջադրված
Best Rap Solo Performance «The People» Առաջադրված
Image Awards Outstanding Duo or Group «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Առաջադրված
Outstanding Song «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Առաջադրված
Outstanding Music Video «Love of My Life (An Ode to Hip-Hop)» Առաջադրված
2006 Outstanding Music Video «Testify» Առաջադրված
Outstanding Male Artist n/a Առաջադրված
MTV Video Music Awards 2001 Best Hip-Hop Video «Geto Heaven Remix T.S.O.I. (The Sound of Illadelph)» Առաջադրված
2003 MTV2 Award «Come Close» Առաջադրված
2005 Best Hip-Hop Video «Go» Առաջադրված
2006 Best Hip-Hop Video «Testify» Առաջադրված
Soul Train Awards 2006 Best R&B/Soul Single by a Duo or Group «Supastar» Առաջադրված
Best Music Video «Testify» Առաջադրված
Vibe Awards 2005 Reelest Video «The Corner» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montreux Jazz Festival Database
  2. Deutsche Nationalbibliothek Record #13507584X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. SNAC — 2010.
  4. Bazer, Mark (2014 թ․ սեպտեմբերի 17). «Common is Back in the Neighborhood». No. October 2014. Chicago magazine.
  5. Zegel, Maureen (March 27, 2012). "Rapper Common to bring his message to UMSL". UMSL Daily.
  6. Williams, Thomas Chatterton (May 11, 2011). "By inviting Common to the White House, Barack and Michelle Obama miss a golden opportunity"(չաշխատող հղում). Daily News.
  7. "Common to throw White Sox 1st pitch" Արխիվացված 2012-05-11 Wayback Machine. ABC 7 Chicago. April 13, 2012.
  8. "UMPG writers and artists receive best R&B Song of the Year Category at Grammy Awards". Universal Music Publishing Group.
  9. «Video: Common Speaks on Soulquarians, No I.D. & Kanye + BTS Pics of "Blue Sky" Video». okayplayer. 2011 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. Yarborough, Marti (2005 թ․ հունիսի 27). «Hip-hop star Common talks about: new hit CD 'Be' being labeled a 'conscious rapper' his breakup with singer Erykah Badu who attracts him now». Jet. FindArticles.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
  11. «Common Previews 'Invincible' New Album, 29 April 2k8». Billboard.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  12. «Hip-Hop on a Higher Level | " Q-Tip and Common Form New Group, The Standard». XXLmag.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  13. Orry, James (2009 թ․ փետրվարի 6). gamer.com/news/06-02-2009-10578.html «Wanted gets Hollywood voice cast». video gamer. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Common» հոդվածին։