Jump to content

Սելմա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սելմա (այլ կիրառումներ)
Սելմա
անգլ.՝ Selma
Երկիր ԱՄՆ[1][2][3]
 Միացյալ Թագավորություն[1][3]
Ժանրդրամա[4][5][6][…], պատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 25, 2014[7], հունվարի 9, 2015[6] և փետրվարի 19, 2015[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱվա Դյուվերնեյ[6][9][10]
ՊրոդյուսերՔրիստիան Կոլսոն, Դեդե Գարդներ, Ջերեմի Քլեյներ և Օփրա Ուինֆրի
Սցենարի հեղինակPaul Webb?
ԴերակատարներԴևիդ Օյելոուո[11][9][7][…], Թոմ Ուիլկինսոն[11][9][7][…], Թիմ Ռոթ[11][9][7][…], Common[11][7][12], Ruben Santiago-Hudson?[11][12], Կարմեն Էջոգո[11][9][7][…], Լորեյն Թուսեն[11][7][12], Օփրա Ուինֆրի[11][12], Քյուբա Գուդինգ կրտսեր[11][12], Նիսի Նեշ[11][12], Քոլմեն Դոմինգո[11], Ալեսանդրո Նիվոլա[11][9][12], Լաքիթ Ստենֆիլդ[11][12], Անդրե Հոլանդ[11][7], Թեսսա Թոմփսոն[11][12], Ուենդել Փիրս[11][7][12], Omar Dorsey?, Ledisi?[11], Trai Byers?[11][12], Ստեֆան Ջեյմս[11][12], Kent Faulcon?[11], Ջերեմի Սթրոնգ[11][12], Դիլան Բեյքեր[11][12], Մարտին Շին[11][12], Ջովաննի Ռիբիզի[11][9][7][…], Է․ Ռոջեր Միտչել[11], Corey Reynolds?[11], Հենրի Ջ․ Սանդերս[11], Chandler Maness?[11], Սթիվեն Ռութ[11], Մայքլ Պապաջոն[11][12], Tara Ochs?[11], Հարրի Բելաֆոնտե[11], Թոնի Բենեթ[11], Սեմի Դևիս կրտսեր[11], Ջոն Լեվել, Stan Houston?, Nigél Thatch? և Michael Shikany?
ՕպերատորԲրեդֆորդ Յանգ
ԵրաժշտությունJason Moran?
ՄոնտաժSpencer Averick?
Պատմվածքի վայրԱլաբամա
Նկարահանման վայրԱտլանտա, Ալաբամա և Ջորջիա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն127 րոպե

«Սելմա» (անգլ.՝ Selma), ռեժիսոր Ավա Դյուվերնեյի ամերիկյան պատմական ֆիլմ։ Ֆիլմը հիմնված է 1965 թվականի Սելմայում և Մոնթգոմերիում ԱՄՆ-ում Սևամորթների քաղաքացիական իրավունքի, մասնավորապես՝ ընտրության իրավունք ստանալու համար շարժման շրջանակներում կատարված իրադարձությունների վրա։ Ֆիլմում գործում է դերասանական անսամբլ Դևիդ Օեոուոյի գլխավորությամբ (Մարտին Լյութեր Քինգ), ինչպես նաև Կարմեն Էջոգոյի (Կորետա Սքոթ Քինգ) և Թոմ Ուիլքինսոնի (Լինդոն Ջոնսոն) մասնակցությամբ։ Ֆիլմի պրոդյուսերներն են Բրեդ Փիթը, Դեդե Գարդները, Ջերեմի Քլեյները, Քրիստիան Քոլսոնը և Օպրա Ուինֆրին։ Վերջինս ֆիլմում կատարել է Էնի Լի Քուփերի դերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 11-ին։ «Սելման» ստացել է քննադատների համակրանքը[13]։ Ֆիլմը նշանավորվել է «Ոսկե գլոբուսի» 4 անվանակարգերով. լավագույն դրամատիկ ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, տղամարդու լավագույն դեր դրամայում և լավագույն երաժշտություն (Ջոն Լեջենդ և Common)[14]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մշակումը սկսել է դեռ 2008 թվականին[15], իսկ 2009 թվականի վերջին Լի Դենիելսը սկսեց բանակցություններ վարել ռեժիսորի տեղը գրավելու համար[16]։ 2010 թվականին The Weinstein Company-ն միացավ նախագծին՝ ֆինանսավորելով 22 մլիոն դոլարի չափով[17], սակայն ամռանը Դենիելսը լքեց նախագիծըо[18]։

Մինչև 2013 թվականի հուլիս նախագիծը սառեցված կարգավիճակում էր։ Այդ իրավիճակը տևեց այնքան ժամանակ, մինչև պայմանագիր կնքվեց ռեժիսոր Ավա Դյուվերնեյի հետ[19]։ 2014 թվականի սկզբին Օպրա Ուինֆրին Բրեդ Փիթի հետ միասին դարձավ ֆիլմի պրոդյուսերը[20], իսկ փետրվարի 25-ին Paramount Pictures-ը դարձավ ֆիլմի նոր տարածողը ԱՄՆ-ում և Կանադայում[21]։

Դևիդ Օելոուոն դարձավ միակ դերասանը, ով 2010-ից մինչև 2014 թվականը մնաց ֆիլմի կազմում։ 2010 թվականին ահստատված Ռոբերտ դե Նիրոն, Հյու Ջեքմանը, Լենի Կրավիցը և Լիամ Նիսոնը լքեցին նախագիծը։ 2014 թվականի մարտի 26-ին հայտարարեցին, որ Թոմ Ուիլքինսոնը խաղալու է նախագահ Լինդոն Ջոնսոնի դերը[22]։ Ապրիլի 7-ին Կարմեն Էջոգոն ստացավ Կորետա Սքոթ Քինգի հիմնական դերը[23]։ Ապրիլի 15-ին Քիթ Ստենֆիլդը ստացավ Ջիմի Լի Ջեքսոնի դերը, որը սպանվեց գիշերային մարշի ժամանակ և որի մահն էլ բերեց ֆիլմի հիմնական գործողությունների կատարմանը[24]։ Ապրիլի 22-ին հայտարարվեց, որ Լորեյն Թուսենը կխաղա Ամելիա Բոյթոն Ռոբինսոնի դերը՝ Ալաբամայի առաջին աֆրոամերիկացի կնոջ, որն անդամակցել է Կոնգրեսին[25]։ Ապա երգչուհի Լեդիսին նույնպես միացավ դերասանական կազմին Մարտին Լյութեր Քինգի ընկերոջ՝ Մահալիա Ջեքսոնի դերով[26]։ Մայիսի 9-ին Common-ը հաստատվեց Հարավային քրիստոնեական ղեկավարության համաժողովի ղեկավարի՝ Ջեյմս Բևելի դերում[27]։ Մայիսի 28-ին Ուենդել Փիրսը հաստատվեց շարժման ղեկավարներից մեկի՝ Օսիա Ուիլյամսի դերում[28], իսկ երկու օր անց Քյուբա Հուդինգ Կրտսերը պայմանագիր կնքեց, ըստ որի՝ պիտի խաղար փաստաբան Ֆրեդ Գրեյի դերը[29]։ Հունիսի 3-ին Թիմ Ռոթը միացավ նախագծին նահանգապետ Ջորջ Ուոլեսի դերով[30], իսկ հաջորդ օրը Նիսի Նեշը՝ Ռիչի Ջին Ջեքսոնի դերով[31]։ Հունիսի 10-ին հայտարարվեց, որ Օպրա Ուինֆրին ինքն է կատարելու Էնի Լի Քուփերի դերը՝ 54-ամյա կնոջ, որը փորձում էր գրանցվել, որպեսզի քվեարկեր, և որը անարդար կերպով վտարվեց շերիֆ Քլարկի կողմից, որին ծնոտին էլ Էնին հարվածեց[32]։ Հունիսի 20-ին հայտարարվեց, որ Քոլման Դոմինգոն ևս միացել է նախագծին ակտիվիստ Ռալֆ Աբերնատիի դերով[33]։

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի մայիսի 20-ին Ջորջիա նահանգում, այն ժամանակ, երբ Սելմայի նկարահանումները նախատեսված էին հունիսի 23-ից 26-ը[34]։ Հունիսի 20-ին հայտարարվեց, որ ֆիլմը սահմանափակ քանակով կցուցադրվի 2014 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ լայն տարածում կգտնի արդեն 2015 թվականի հունվարի 9-ից[35]։

Դերասաններ և կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Academy Awards Database
  2. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  3. 1 2 BFI Film & TV Database
  4. http://www.nytimes.com/2014/12/25/arts/in-selma-king-is-just-one-of-the-heroes.html?_r=0
  5. http://www.nytimes.com/2014/12/25/arts/in-selma-king-is-just-one-of-the-heroes.html?partner=rss&emc=rss&_r=0
  6. 1 2 3 http://www.imdb.com/title/tt1020072/
  7. 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.metacritic.com/movie/selma
  8. Internet Movie Database — 1990.
  9. 1 2 3 4 5 6 7 http://www.bbfc.co.uk/releases/selma-film
  10. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=175581.html
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Internet Movie Database — 1990.
  12. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. «SELMA (2014)». Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.
  14. «Golden Globes: 'Birdman,' 'Fargo' Top Nominations». Variety. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.
  15. «Paul Webb». Variety. 2008 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  16. Ali Jaafar (2009 թ․ նոյեմբերի 17). «Lee Daniels on march to 'Selma'». Variety. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  17. «Lee Daniels' Selma slated for fall shoot». ShadowAndAct. 2010 թ․ մայիսի 4. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  18. «Prince of Broadway – An Interview With Lee Daniels». Blackfilm. 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  19. Mike Fleming (2013 թ․ հուլիսի 11). «Ava DuVernay Now Aboard To Direct MLK Biopic 'Selma'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  20. Lucas Shaw (2014 թ․ հունվարի 19). «Oprah Winfrey Joins Brad Pitt as Producer of MLK Drama 'Selma'». The Wrap. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  21. «Paramount To Make MLK Pic 'Selma'; Oprah Winfrey Producing». Deadline.com. 2014 թ․ փետրվարի 25. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  22. Borys Kit (2014 թ․ մարտի 28). «MLK Drama 'Selma' Casting Its President Johnson». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  23. Rebecca Ford (2014 թ․ ապրիլի 7). «MLK Biopic 'Selma' Casts Coretta Scott King (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  24. Jeff Sneider (2014 թ․ ապրիլի 15). «'Short Term 12' Star Keith Stanfield Joins Ava DuVernay's MLK Movie 'Selma' (Exclusive)». The Wrap. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  25. «It's A 'Middle of Nowhere' Reunion! Lorraine Toussaint Will Play Amelia Boynton In Ava DuVernay's 'Selma'|Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  26. Tambay A. Obenson (2014 թ․ ապրիլի 28). «Ledisi Will Play Mahalia Jackson In Ava DuVernay's MLK Drama 'Selma'». ShadowAndAct. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  27. «Common Is James Bevel, Andre Holland Is Andrew Young In Ava DuVernay's MLK Tale 'Selma'». Deadline.com. 2014 թ․ մայիսի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  28. Rebecca Ford (2014 թ․ մայիսի 28). «'The Wire' Star Wendell Pierce Joins MLK Film 'Selma' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  29. «Cuba Gooding Jr Boards MLK Pic 'Selma'». Deadline.com. 2014 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  30. «Tim Roth To Play Alabama Governor George Wallace In MLK Pic 'Selma'». Deadline.com. 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  31. Tambay A. Obenson (2014 թ․ հունիսի 4). «Niecy Nash Signs Up To Play Richie Jean Jackson In Ava DuVernay's 'Selma'». ShadowAndAct. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  32. Jeff Sneider (2014 թ․ հունիսի 10). «Oprah Winfrey to Play Civil Rights Protester Annie Lee Cooper in MLK Movie 'Selma'». The Wrap. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  33. Team, Deadline (2014 թ․ հունիսի 20). «Paramount Dates MLK Jr. Pic 'Selma' For Christmas 2014». deadline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  34. Bob Carlton (2014 թ․ մայիսի 22). «'Selma' movie begins filming in Atlanta, will shoot scenes in Selma and Montgomery in June». Alabama Media Group. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  35. «Paramount Dates MLK Jr. Pic 'Selma' For Christmas 2014». Deadline.com. 20 июня 2014. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]