Ավա Դյուվերնեյ
Ավա Դյուվերնեյ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1148550 |
avaduvernay.com |
Ավա Մարի Դյուվերնեյ (անգլ.՝ Ava Marie DuVernay, օգոստոսի 24, 1972[1], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և հրապարակախոս։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Ավա Դյուվերնեյն ստեղծել է The DuVernay Agency-ն, հանդես է եկել որպես մարքեթոլոգ ավելի քան հարյուր ֆիլմերում՝ զուգահեռաբար թողարկելով վավերագրական ֆիլմեր։
2010 թվականին Դյուվերները թողարկել է իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Ես կհետևեմ», որի համար արժանացել է քննադատների գովաբանությանն ու ստացել մի շարք մրցանակներ անկախ կինոյի բնագավառում[4]։ 2012 թվականին թողարկել է «Ոչ մի տեղի կիսաճանապարհին» ֆիլմը, որի համար արժանացել է «Սանդենս» կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ դառնալով աֆրոամերիկացի առաջին կինը, որ ստացել է այդ մրցանակը կինոֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար[5]։ 2013 թվականին նկարահանել է «Դուռ» կարճամետրաժ ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի 70-րդ կինոփառատոնում[6], իսկ Շոնտա Ռայմզը նրան հրավիրել է որպես «Սկանդալ» հեուստասերիալի երրորդ եթերաշրջանի էպիզոդներից մեկի ռեժիսոր[7]։ Դա եղել է «Vermont Is for Lovers, Too» էպիզոդը[8]։
2014 թվականին Ավա Դյուվերնեյը թողարկել է իր երրորդ լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Սելմա», որը հիմնված է 1965 թվականին տեղի ունեցած քաղաքացիական իրավունքների համար պայքարի իրական դեպքերի վրա[9]։ Դյուվերնեյը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Անկախ հոգի» մրցանակների որպես լավագույն ռեժիսոր[10], իսկ ֆիլմը ներկայացվել է «Օսկարի», սակայն Դյուվերնեյը չի ներկայացվել մրցանակի որպես ռեժիսոր, ինչի համար Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան ենթարկվել է խիստ քննադատության ինչպես մամուլի, այնպես էլ հանդիսատեսի կողմից (մասնավորապես Թվիթթերում)[11][12]։
2015 թվականին Դյուվերնեյը հայտարարել է իր հաջորդ ֆիլմի մասին, թե այն պետք է պատմի մի սիրո պատմություն, որ ծավալվել է «Կատրինա» փոթորկի ժամանակ[13]։ Նա նաև հանդես է եկել որպես «Շաքարի պլանտացիաների թագուհին» սերիալի ստեղծող և պրոդյուսեր, որը ցուցադրվել էOprah Winfrey Network-ում 2016 թվականի սեպտեմբերի 6-ից[14]։ 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ պրեմիերայից մեկ ամիս առաջ, սերիալը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան[15]։
Դյուվերնեյի հաջորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Ժամանակի կնճիռ» (անգլ.՝ «A Wrinkle in Time»), ԱՄՆ-ում էկրան է բարձրացել 2018 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանում՝ մարտի 8-ին[16] և արժանացել խառը արձագանքների հանդիսատեսի և քննադատների կողմից[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.sundance.org/blogs/news/2012-sundance-film-festival-awards/
- ↑ https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
- ↑ Roger Ebert (8 марта 2011). «"I Will Follow"». Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Sundance 2012: Ava Duvernay Becomes First Black Woman To Win Best Director Prize For 'Middle Of Nowhere'». The Huffington Post. 30 января 2012. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ E. Nina Rothe (30 августа 2013). «Best of Venice 70: "Miu Miu Women's Tales" - The Door and Le Donne della Vucciria». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Tambay A. Obenson (12 июля 2013). «Ava DuVernay Will Direct An Episode Of 'Scandal' Next Season». ShadowAndAct. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Melissa Silverstein (21 ноября 2013). «Ava DuVernay on Directing Tonight's Scandal Episode». Indiewire Television. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Mike Fleming (11 июля 2013). «Ava DuVernay Now Aboard To Direct MLK Biopic 'Selma'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Jeff Labrecque (11 декабря 2014). «It's Golden Globes Day! See the nominations». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Harris, Mark (2015 թ․ հունվարի 28). «How 'Selma' Got Smeared: On historical drama and its malcontents». Grantland. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Goodman, Amy (2015 թ․ հունվարի 27). «Selma Director Ava DuVernay on Hollywood's Lack of Diversity, Oscar Snub and #OscarsSoWhite Hashtag». Democracy Now!. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Rosenberg, Alyssa (2015 թ․ հունվարի 26). «'Selma' criticism isn't stopping Ava DuVernay». The Washington Post. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Gary Levin (2 февраля 2015). «Oprah, DuVernay creating new drama for OWN». USA Today. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Dominic Patten (1 августа 2016). «Ava DuVernay-Directed 'Queen Sugar' Gets Season 2 Pickup From OWN – TCA». Deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Излом времени». Walt Disney Studios Sony Pictures Releasing (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Фильм «Излом времени» на Rotten Tomatoes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավա Դյուվերնեյ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Հրապարակախոսներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գործարարներ