Ալեսանդրո Նիվոլա
Ալեսանդրո Նիվոլա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1972 թվական, հունիսի 28 |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[1] |
Կրթություն | Եյլի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Էմիլի Մորտիմեր |
Ալեսանդրո Նիվոլա (անգլ.՝ Alessandro Nivola, ծնվել է 1972 թվականի հունիսի 28-ին` Բոստոնում, Մասսաչուսեթս) - ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեսանդրոն ծնվել է Բոստոնում, Մասսաչուսեթսի նահանգում` 1972 թվականի հունիսի 28-ին: Ապագա դերասանի հայրը հայտնի քաղաքագետ Պեդրո Սալվատորե Նիվոլան է, պապը` քանդակագործ Կոնստանտինո Նիվոլան: Բացի իտալական արմատներից Ալեսանդրոն ունի նաև գերմանական և հրեական արմատներ:
Նիվոլա ավարտել է Էկսետերի Ֆիլիպս ակադեմիան և ունի Եյլի համալսարանի դիպլոմ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ համալսարանը չավարտած` Ալեսանդրոն արդեն ելույթ էր ունենում թատերական բեմերում: Քոլեջից հետո Նիվոլան իր կարիերան սկսել է Բրոդվեյում` «Մի ամիս գյուղում» բեմադրության մեջ Հելեն Միրեն հերոսուհու երիտասարդ սիրեցյալի դերը տանելով: 1996 թվականին Սանդրոն հայտնվեց NBC հեռուստաալիքի մինի-սերիալում` նկարահանված Դանիելա Սթիլի «Մատանի» գրքի հիման վրա: Նույն տարում Նիվոլան դեր է ստանում «Առանց դեմքի» մարտաֆիլմում, որտեղ նա տարել է Նիկոլաս Քեյջի կերպարի փոքր եղբոր` շիզոֆրենիկ խելացնորի դերը:
2002 թվականին Ալեսանդրո Նիվոլան դառնում է Gap ընկերության դեմքը:
Նիվոլայի կարիերան ֆիլմերում աստիճանաբար է զարգացել, առանց կտրուկ թռիչքների ու վայրէջքների: Չնայած մի շարք հետաքրքիր ու տեսանելի ֆիլմերի, նրան իրական ճանաչում բերեց «Գոլ» սպորտային դրամայում սկանդալային ֆուտբոլիստ Գեվին Հարիսոնի կերպարը: 2007 թվականին դերասանը «Գրասենյակ» մինի-սերիալում ստանում է գլխավոր դերերից մեկը, որը ստացել է Ոսկե գլոբուս մրցանակ որպես Հեռուստատեսային լավագույն մինի-սերիալ: 2008 թվականին Ալեսանդրոն բժիշկ Փոլ Ֆոլկների դերում նկարահանվել է «Աչքը» սարսափ ֆիլմում(հոնկոնգյան համանուն ֆիլմի ձևափոխված տարբերակը), որտեղ իր գործընկերուհին դարձավ Ջեսիկա Ալբան: 2009 թվականին խաղացել է մեծ հռչակ ձեռք բերած Աննա Ֆոնտեն կենսագրական դրամայում, որը Կոկո Շանելի կյանքի մասին է` Օդրի Տոտուի մասնակցությամբ:
Վերջին տարիներին գրեթե ամեն տարի դերասանի մասնակցությամբ դուրս է գալիս 1-2 ֆիլմ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի հունվարի 3-ից ամուսնացած է հայտնի բրիտանացի դերասանուհի Էմիլի Մորտիմերի հետ: Զույգը 2 երեխա ունի (աղջիկ և տղա):
Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002- Անկախ հոգի մրցանակի անվանակարգում(երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերը տանելու համար)-«Լորել Կանյոն»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alessandro Nivola Biography
- Alessandro Nivola
- Ալեսանդրո Նիվոլան ԿինոՊոիսկ կայքում
- Ալեսանդրո Նիվոլա — Magneto Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Capel In