Հյու Ջեքման
անգլ.՝ Hugh Jackman | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Հասակը | 189 սմ[1] | ||||||||
| Ծնվել է | հոկտեմբերի 12, 1968 (57 տարեկան)[1] | ||||||||
| Ծննդավայր | Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, | ||||||||
| Կրթություն | Տեխնոլոգիայի համալսարան, Western Australian Academy of Performing Arts?, Knox Grammar School?, Edith Cowan University?, Pymble Public School? և Actors Centre Australia? | ||||||||
| Քաղաքացիություն | |||||||||
| Ազգություն | English Australians?, շոտլանդա-ավստրալացի և Greek Australians? | ||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր[1] | ||||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Ֆենտեզի[1] | ||||||||
| Ընտրանի | "Վան Հելսինգ", "Հեղինակություն", "Իքս մարդիկ", "Քեյթը և Լեոն" | ||||||||
| Ամուսին(ներ) | Դեբորա-Լի Ֆյորնես[1] | ||||||||
| Երեխա(ներ) | 2 երեխա[1] | ||||||||
| Պարգևներ և մրցանակներ | |||||||||
| |||||||||
Հյու Մայքլ Ջեքման (անգլ.՝ Hugh Michael Jackman, հոկտեմբերի 12, 1968, Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի դերասան, երգիչ և պրոդյուսեր։ Հյու Ջեքմանը Համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել Կուղխ դերի շնորհիվ «Իքս մարդիկ» ֆիլմաշարում։ Նաև լայնորեն հայտնի է «Քեյթը և Լեոն», «Վան Հելսինգ», «Շատրվանը», «Հեղինակություն», «Թշվառները», «Գերիներ», «Մեծագույն շոումենը» ֆիլմերով։
Ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ (2013), «Թոնի» թատրոնի մրցանակ (2004) և «Էմմի» հեռուստատեսության մրցանակ ( 2005)։
2019 արժանացել է Companion of the Order of Australia-ի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 12-ին Սիդնեյում։ Ընտանիքում նա հինգ երեխաներից կրտսերն էր։ Ծնողները՝ Քրիս Ջեքմանը և Գրեյս Ուոթսոնը 1960-ականներին Մեծ Բրիտանիայից տեղափոխվեցին Ավստրալիա։ Երբ Հյուն 8 տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին, Գրեյսը դստեր հետ վերադարձավ Անգլիա, իսկ երեք որդիները մնացին հայրկիկի հետ։ Մի քանի տարի անց, երբ Հյուն 12 տարեկան էր, նրա ծնողները փորձեցին վերամիավորվել, բայց անհաջող։ Գրեյսը Ավստրալիա էր գալիս վեց ամիսը մեկ երեք շաբաթով, 14 տարեկանից՝ Հյուն սկսեց պարբերաբար այցելել Լոնդոնում նրան և քույրերին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագ դպրոցը ավարտելուց հետո Հյուն ընդունեց Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի Լրագրության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո նա ստացել է բակալավրի կոչում։ Սակայն, ուսման ավարտին, նա հասկանում է, որ լրագրողի մասնագիտությունը իրեն շատ քիչ է հետաքրքրում և սկսում է հետաքրքրվել թատրոնով։
1991 թվականին նա մասնակցեց The Journey-ի մեկամյա թատերական դասընթացներին Սիդնեյի Սուրեյ Հիլս դերասանական կենտրոնում։ Այն ուսումնական հաստատությունները, որտեղ Հյուը սովորել է (վերջում` ուսումնական տարվա ամսաթիվը)։
- Knox Grammar School, 1986
- University of Technology, Journalism, Bachelors of Arts, B.A., 1990
- Actors Centre, 1991
- Edith Cowan University, 1994
- The School of Practical Philosophy (1993—2009)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
|---|---|---|
| 2006 | An Aussie Goes Barmy (սերիալ) | An Aussie Goes Barmy |
| 2007 | The Directors' Series (սերիալ) | The Directors' Series |
| 2007 | Վիվա Լաֆլին (սերիալ) | Viva Laughlin |
| 2008 | An Aussie Goes Bolly (սերիալ) | An Aussie Goes Bolly |
| 2008 | Կապերի ցուցակ | Deception |
| 2009 | Իքս մարդիկ. Սկիզբը. Կուղխ | X-Men Origins։ Wolverine |
| 2013 | Կուխղ | The Wolverine |
| 2013 | Ռասել | Russell |
| - | Երկրի ամենաճանաչված շուոմենը | The Greatest Showman on Earth |
| - | Ընկճված տղան | Rebound Guy |
| - | Մարդը Էյվոնից | Avon Man |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 / «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ Australian Honours Search Facility
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://www.broadway.com/buzz/191868/tony-winner-hugh-jackman-named-among-time-100-most-influential-people/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Ջեքման» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Սիդնեյ քաղաքում ծնվածներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ավստրալիացի դերասաններ
- Ավստրալիացի հեռուստահաղորդավարներ
- Ավստրալիացի պրոդյուսերներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ավստրալիացի կինոդերասաններ
- Ավստրալիացի երգիչներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ