Լաքիթ Ստենֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քիթ Ստենֆիլդից)
Jump to navigation Jump to search
Լաքիթ Ստենֆիլդ
Lakeith Stanfield
Keith Stanfield by Gage Skidmore.jpg
Ծնվել էօգոստոսի 12, 1991 (27 տարեկան)
ԾննդավայրՍան Բերնարդինո, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ՄասնագիտությունԴերասան, ռեփեր
Keith Stanfield Վիքիպահեստում

Լաքիթ Լի Ստենֆիլդ (անգլ.՝ Lakeith Lee Stanfield, ծնվ. 1991 թ. օգոստոսի 12, Սան Բերնարդինո, Կալիֆորնիա), ամերիկացի դերասան և ռեփեր:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստենֆիլդը նախքան հայտնի դառնալը զբաղվել է տան կտուրների կառուցմամբ, այգեգործությամբ, ինչպես նաև աշխատել է AT&T հեռահաղորդակցման ընկերությունում և մարիխուանայի օրինական գործարանում[1]: Նա հայտնի դարձավ 2013 թվականին էկրան բարձրացած «Կարճ ժամկետ 12» ֆիլմում նկարահանվելուց հետո, որի համար Independent Spirit Awards մրցանակաբաշխությունում առաջադրվեց «Լավագույն աջակցող դերասան» մրցանակին, սակայն չհաղթեց[1]: Հետագա տարիներին նաև նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Սելմա», «Թմրանյութ», «Ուղիղ Քոմփթոնից» և այլն[2]: 2016 թվականից նկարահանվում է ռեփեր Դոնալդ Գլովերի «Ատլանտա» հեռուստասերիալում[3]: Ստենֆիլդը նաև ռեփեր է և հանդիսանում է Moors հիփ հոփ դուետի անդամ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Will Keith Stanfield Score an Oscar Nom for His Heartbreaking 'Short Term 12' Rap Song? (Q&A)»։ The Hollywood Reporter։ Հունվարի 7, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2016 
  2. «'Selma's Keith Stanfield to Play Snoop Dogg in Universal's N.W.A. Movie (Exclusizzle)»։ The Wrap։ Օգոստոսի 25, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2016 
  3. «"Atlanta" Ordered to Series on FX - Comedy Created by and Starring Donald Glover Picked Up for 10-Episode First Season»։ The Futon Critic։ Հոկտեմբերի 15, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 19, 2016 
  4. «'Straight Out Of Compton' Actor Keith Stanfield Is Breaking into Music with MOORS»։ Noisey։ Ապրիլի 28, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]