Դոնալդ Գլովեր
Դոնալդ Գլովեր | |
---|---|
![]() Գլովերը 2015 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Donald Glover |
Ի ծնե անուն | Դոնալդ Մաքինլի Գլովեր |
Նաև հայտնի է որպես | Չայլդիշ Գամբինո, mcDJ |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1983 (39 տարեկան) Լանկաստեր, Կալիֆորնիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ, R&B |
Մասնագիտություն | Երաժիշտ, դերասան, հումորիստ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր, հարվածային համակարգ և վոկալ |
Գործունեություն | 2002-ներկա |
Լեյբլ | Glassnote Record, Island Record |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց (2006), Stephenson High School?, Avondale High School?, DeKalb School of the Arts? և Lakeside High School? |
Պարգևներ | |
Կայք | iamdonald.com |
![]() |
Դոնալդ Մաքինլի Գլովեր (անգլ.՝ Donald McKinley Glover, սեպտեմբերի 25, 1983[1], Էդվարդս, Քերն շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի երաժիշտ, դերասան և հումորիստ։ Որպես ռեփեր նա հանդես է գալիս Չայլդիշ Գամբինո (անգլ.՝ Childish Gambino) բեմական անվամբ, իսկ որպես դիջեյ` mcDJ անվամբ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլովերը իր կարիերան սկսել է որպես հումորիստ՝ նկարահանվելով Derrick Comedy հումորային խմբի հոլովակներում[3]։ Երաժշտական կարիերան սկսել է միքսթեյպներ թողարկելով, իսկ 2011 թվականին ստորագրել է պայմանագիր Glassnote Records ձայնագրման լեյբլի հետ և դարձել դրա անդամ[4]։ Նրա առաջին՝ «Camp» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերին[5]։ 2013 թվականի դեկտեմբերին վաճառքի է դուրս եկել նրա «Because the Internet» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը և առաջադրվել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում, սակայն չի հաղթել[6][7]։ 2016 թվականի դեկտեմբերին թողարկվեց նրա երրորդ՝ «Awaken, My Love!» կոչվող ալբոմը[8]։
Գլովերը նաև դերասան է և նկարահանվել է մի շարք ֆիլմերում ու հեռուստասերիալներում։ 2016 թվականի սեպտեմբերին կայացավ նրա հեղինակային «Ատլանտա» հեռուստասերիալի պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս ինքը[9], որի համար, 2017 թվականին, արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դերասան՝ կատակերգական սերիալում» անվանակարգում։
2018 թվականի օգոստոսին Գլովերը ստացել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մրցանակ «This is America»-ի համար՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ ՝ սոցիալական ուղերձով» անվանակարգում[10]։
2019 թվականին «This is America» ստեղծագործությունը «Գրեմմի» մրցանակաբաշխությունում արժանացել է չորս մրցանակի՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում[11]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Camp» (2011)
- «Because the Internet» (2013)
- «Awaken, My Love!» (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ «The Evolution of Donald Glover, From YouTube Star to 'Atlanta'»։ The Wrap։ Հոկտեմբերի 21, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2016
- ↑ «Childish Gambino Signs with Glassnote Records»։ Billboard։ Սեպտեմբերի 6, 2011։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2016
- ↑ «Camp by Childish Gambino»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2016
- ↑ «Hip Hop Album Sales: The Week Ending 12/15/2013»։ HipHopDX։ Դեկտեմբերի 18, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2016
- ↑ «57th Annual Grammy Awards Nominees»։ XXL։ Դեկտեմբերի 5, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2016
- ↑ «Childish Gambino Shares "Awaken, My Love!" Tracklist & Release Date»։ HotNewHipHop։ Նոյեմբերի 10, 2016։ Վերցված է Դեկտեմբերի 2, 2016
- ↑ «Watch the First Episode of Childish Gambino’s New TV Show ‘Atlanta’»։ XXL։ Սեպտեմբերի 7, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2016
- ↑ Berg Madeline։ «Donald Glover Wins Big For 'Atlanta' At The Golden Globes»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2019-06-01
- ↑ «61st GRAMMY Awards: Full Nominees & Winners List»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2018-12-07։ Վերցված է 2019-06-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1983 ծնունդներ
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- Տենոր
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի դիջեյներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի երաժիշտներ
- RCA Records-ի արտիստներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Բեմական կեղծանուններ