Պրեստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պրեստո
անգլ.՝ Presto
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմուլտֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՌեժիսորDoug Sweetland?
ՍցենարիստDoug Sweetland?
ՀնչյունավորումDoug Sweetland?[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures, Vudu? և Disney+
Տևողություն5 րոպե
Թվական2008
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
pixar.com/shorts/presto/index.html

Պրեստո (անգլ.՝ Presto), 2008 թվականի Pixar ստուդիայի կարճամետրաժ մուլտֆիլմ, որը ցուցադրվել է լիամետրաժ ՎԱԼԼ-Ի մուլտֆիլմի ցուցադրությունից առաջ։ Մուլտֆիլմի ոճը նման է 1940-ական թվականների Warner Brothers-ի (մուլտֆիլմեր Բագզ Բաննիի մասին) և MGM-ի (Թոմ և Ջերի)[2] անիմացիոն նկարներներին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի աճպարար Պրեստո Դիջիոտաջիոնին (պրեստիդիժիտացիա բառից) պատրաստվում է գլխարկով և նապաստակով հայտնի հնարքը կատարել։ Իսկ ինքը՝ նապաստակը (Ալեք Ազամ մականունով) նստած է թռչնի վանդակի մեջ՝ հանդերձարանում և տառապում է սովից[3]։ Նապաստակի համար դա կրկնակի ցավալի է, քանի որ ցանկալի գազարը նրան շատ մոտ է։ Պրեստոն ունի զգուշորեն խնայված մի գաղտնիք, գաղտնիքը կախարդի գլխարկն է, որը միացված է երկկողմանի պորտալով և գլխարկի մեջ գցած ցանկացած բան անմիջապես հայտնվում է մեկ այլ վայրում։ Այսպիսով, բեմի ետևում Ալեքին գլխարկը հագցնելով, Պրեստոն բեմի վրա հանում է նապաստակին գլխարկից։ Դժբախտաբար Պրեստոյի համար, այդ օրը Ալեքը միանգամայն սոված է և հրաժարվում է մասնակցել ներկայացմանը, քանի դեռ չի ստացել գազարը։ Հնարամիտ նապաստակին գլխարկից դուրս բերելու բոլոր փորձերը շատ ցավոտ են վերջանում Պրեստոյի համար։ Հանդիսատեսը հիացած է, նրանց թվում է դա իրական ներկայացում։ Գլխարկից հայտնվում է ամեն ինչ՝ մկան թակարդ, որը բռնում է Պրեստոյի մատները, նրա գլխարկի մեջ նետված ձուն, աճպարարի սեփական տաբատը, որը նրա հագին էր, շատ երկար սանդուղք և այլն։ Ի վերջո, շփոթվելով կուլիսների հակակշիռների մեջ, Պրեստոն հայտնվում է բեմի վերևում, ապա արագորեն սկսում է ընկնել լուսավորման լամպերի, տարբեր բուտաֆորիայի եւ դաշնամուրի ուղեկցությամբ։ Իր ազատությունով ուրախացած Ալեքը սկսում է խղճալ տիրոջը և վերջին պահին օգնության է հասնում գլխարկից դուրս գալով։ Վայրկյանանոց շփոթությունից հետո, որն առաջացել էր դաշնամուրի ընկնելուց հետո, hանդիսատեսը պատվացույց է անում այդքան հաջող ավարտված հնարքը։ Ի երախտագիտության փրկության Պրեստոն պարգևատրում է Ալեքին տալով այդքան ցանկալի գազարը և հետագայում նրանք սկսում են հնարքները ցույց տալ միասին։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեստ մուլտֆիլմի անվանակարգները[4]
Մրցանակ Անվանակարգ Անվանակիր Արդյունք
«Օսկար» մրցանակ (2009) Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ Դագ Սվիտլենդ Անվանակիր
Annie Awards (2009) Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ Անվանակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Presto на сайте Pixar Archived 2008-07-09 at the Wayback Machine.(անգլ.)
  3. Дополнение к книге Дэйва Смита Disney A to Z: The Official Encyclopedia (2006)(անգլ.)
  4. «Awards for Presto» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 12 июля 2009