Մեռյալների օր (տոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեռյալների օր
Día de Muertos
Altardediademuertos.jpg
Մեքսիկայում Մեռյալների օրվա ամենահայտնի կերպարներից մեկը՝ Կալավերա Կատրինան
Տեսակsocial
Տոնվում էFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
սկսածհոկտեմբերի 31
մինչևնոյեմբերի 2
ԿապվածԲոլոր սրբերի տոն

Մեռյալների օր (իսպ.՝ Día de Muertos), մեքսիկական տոն, նշվում է ամբողջ Մեքսիկայում, հատկապես կենտրոնական և հարավային շրջաններում։ Տոնակատարության ժամանակ ընտանիքի անդամները, ընկերները հավաքվում, աղոթում և հիշում են ընտանիքի մահացած անդամներին և ընկերներին։ 2008 թվականին այս ավանդույթը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում[1]։ Ըստ հավատալիքների՝ այս օրերին մահացածների հոգիներն այցելում են հարազատ տուն։ Ավանդույթը գալիս է ացտեկներից, մայաներից, ովքեր նվիրատվություններ էին անում Միկտլանսիուատլին[2] և պատերը զարդարում գանգերով[3]։ Տոնակատարությունը համընկնում է երկու կաթոլիկ տոների՝ Բոլոր Սրբերի օրվա (նոյեմբերի 1) և Բոլոր Հոգիների օրվա (նոյեմբերի 2) հետ։ Այս օրերին կազմակերպվում են կառնավալներ, պատրաստվում են գանգերի տեսքով քաղցրավենիքներ, կանացի հագուստով կմախքե ֆիգուրներ, որոնք հիշեցնում են Կատրինին։

2004 թվականին Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ուսանողները շաքարից, շոկոլադից և կարամելից պատրաստել են 5667 գանգերից պատ, որը 2667 գանգով գերազանցել է նախորդ պատին։ Գանգերով պատի այս ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[3]։

Մեռյալների օրվան ընդառաջ գերեզմանատունը զարդարում են ժապավեններով ու ծաղիկներով, մահացածների տան ճանապարհներին հարազատները մոմեր են տեղադրում, որվեսզի հանգուցյալը կարողանա գտնել տան ճանապարհը։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brandes Stanley (2006-12-15)։ Skulls to the Living, Bread to the Dead։ Blackwell Publishing։ էջ 232։ ISBN 1-4051-5247-8 
  • "The Day of the Dead, Halloween, and the Quest for Mexican National Identity". Journal of American Folklore 442 (1998)։ 359–80.
  • "Sugar, Colonialism, and Death: On the Origins of Mexico's Day of the Dead". Comparative Studies in Sociology and History 39.2 (1997)։ 270–299.
  • "Iconography in Mexico's Day of the Dead". Ethnohistory 45.2(1998)։ 181–218.
  • Cadafalch, Antoni. The Day of the Dead. Korero Books, 2011. ISBN 978-1-907621-01-7
  • Carmichael, Elizabeth; Sayer, Chloe. The Skeleton at the Feast: The Day of the Dead in Mexico. Great Britain: The Bath Press, 1991. ISBN 0-7141-2503-2
  • Conklin, Paul. "Death Takes a Holiday". U.S. Catholic 66 (2001)։ 38–41.
  • Garcia-Rivera, Alex. "Death Takes a Holiday". U.S. Catholic 62 (1997)։ 50.
  • Haley, Shawn D.; Fukuda, Curt. Day of the Dead: When Two Worlds Meet in Oaxaca. Berhahn Books, 2004. ISBN 1-84545-083-3
  • Lomnitz, Claudio. Death and the Idea of Mexico. Zone Books, 2005. ISBN 1-890951-53-6
  • Roy, Ann. "A Crack Between the Worlds". Commonwealth 122 (1995) : 13–16.
  • Andrade, Mary J. "Day of the Dead A Passion for Life – Día de los Muertos Pasión por la Vida". La Oferta Publishing, 2007. ISBN 978-0-9791624-04

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]