Գանձերի մոլորակը
Գանձերի մոլորակը (անգլ.՝ Treasure Planet), ամերիկյան գիտաֆանտաստիկ մուլտֆիլմ՝ արտադրված Walt Disney Animation Studios ընկերության և թողարկված Walt Disney Pictures ընկերության կողմից՝ 2002 թ-ի նոյեմբերի 27-ին։ Walt Disney Animated Classics սերիաների շարքի 43-րդ մուլտֆիլմն է։ Մուլտֆիլմը Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» արկածային նովելի գիտաֆանտաստիկ ադապտացիան է և համարվում է միակ մուլտֆիլմը, որ միաժամանակ թողարկվել է և՛ սովորական, և՛ IMAX կինոթատրոններում[11][12]: Ֆիլմում օգտագործվել է նոր տեխնիկա՝ ավանդական, ձեռքով նկարված 2D անիմացիոն համակարգչային 3D անիմացիայի հետ միասին։
Մուլտֆիլմի սցենարիստները, պրոդյուսերներն ու ռեժիսորներն են եղել Ռոն Քլեմենց և Զոն Մասքեր, ովքեր զարգացրել են մուլտֆիլմի հիմանական գաղափարը, ինչպես նաև Ջրահարսի: Այն նաև համարվում է 1987 թ-ի իտալական «Գանձերի կղզին տիեզերքում» փոքրիկ սերիաների շարքի նոր տարբերակը։ «Գանձերի մոլորակը»-ի հերոսների դերերում են Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, Բրայան Մյուրեյը, Էմմա Թոմսոնը, Դեվիդ Հայդ Պիրսը, Մարտին Շորթը, Մայքլ Ուինքոթը, Լորի Մետքալֆը և Ռոսքո Լի Բրաունը։ Երաժշտությունը գրել է Զեյմս Նյուտոն Հովարդը, իսկ երեգերը գրել և կատարել է Զոն Րեզնիկը։ Չնայած մուլտֆիլմի ստացած բարձր վարկանիշին, այն շատ քիչ է վաստակել տոմսարկղերից $140 միլիոն բյուջեով ֆիլմի համար. ԱՄՆ-ից և Կանադայից $38 միլիոն, իսկ ամբողջ աշխարհում $110 միլիոն[13]: Մուլտֆիլմը 2002 թվականին ներկայացվել է Օսկարի և հաղթել լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսվում է մտացածին Գանձերի Մոլորակի մասին լեգենդից, որը ստեղծվել է տիեզերքի հենց կենտրոնում հայտնի նավապետ Նաթանիել Ֆլինտի կողմից, ով կողոպտում էր առեւտրական նավերը` բեռնված Արկտուրյան արեգակնային բյուրեղներով: Նա հիշվում է նրանով, որ կարող էր հայտնվել եւ հարձակվել անհայտ տեղերից և անհետանալ առանց հետքի: Նա «հազար աշխարհների հարստություն» անունով գանձերը թաքցրեց այս մոլորակում: Այս լեգենդը գլխավոր հերոսի` մանուկ Զիմի սիրված պատմություններից մեկն է: Զիմը երազում է մասնակցել հետաքրքիր արկածների և գտնել գաղտնի Գանձերի մոլորակը: 12 տարի անց Ջիմը դեռեւս երազում է տիեզերքի եւ թռիչքների մասին, սակայն այժմ այն հանգեցնում է հաճախակի ձերբակալությունների` անօրինական թռիչքների պատճառով եւ իր մոր հետ տարաձայնությունների, ով ուժասպառ աշխատում է ընտանեկան տաղավարում: Ջիմի եւ նրա մոր միջեւ մեկ հերթական վեճից հետո, Զիմը նստած հյուրանոցի տանիքին պատահաբար ականատես է լինում խոշորագույն աստղագնացի վթարին եւ փրկում է մահացու վիրավոր այլմոլորակային ծովահեն Բիլլի Բոնսին, ով նման էր սալամանդրին: Վերջինս նրան տալիս է գաղտնաբառով կողպեքով զարդատուփ եւ, մահանում է, զգուշացնելով կիբորգ-ծովահենի մասին, ումից պետք է զգուշանալ: Զարդատուփի մեջ կլոր կապոց է, որի մեջ փաթեթավորված է մի գնդակ: Կես կես րոպե անց ծովհանները հարձակվեցին հյուրանոցի վրա: Հերոսներին հաջողվում է փրկվել, բայց «Բենբոունը» այրվում է ամբողջությամբ: Ընտանիքի ընկեր բժիշկ Դելբերտ Դոպլերի տանը Ջիմը կարողանում է անհայտ ձեւով բացել գնդակը, եւ նրանց առջև հայտվնում է տիեզերքի հոլոգրաֆիկ քարտեզը` ցույց տալով Գանձերի մոլորակի ճանապարհը: Ջիմը եւ Դոպլերը համոզում եմ տիկին Հոքինսին թույլ տալ նրանց գնալ մոլորակը որոնելու: Ի վերջո, Դոպլերին հաջողվում է, եւ նա ստեղծում է արշավախումբ: Ժամանելով տիեզերական նավահանգիստ, Ջիմը եւ բժիշկ Դոպլերը գտնում են իրենց նավը` «Սթիվենսոնի ժառանգությունը», որտեղ նրանք հանդիպում են կապիտան Ամելիա Սմոլլետին եւ նրա ավագ սպա, պարոն Արրոյին: Ամելիան հստակեցնում է, որ նա ոգեւորված չէ Դոպլերի վարձաց թիմից, եւ որ նավի վրա ամեն մեկը պետք է որոշակի աշխատանք կատարի: Ջիմին Ամելիան կցում է կիբորգ Ջոն Սիլվերին: Սա կասկած է հարուցվում Ջիմի կողմից. նա փորձում է պարզել, թե արդյոք Ջոնը կապված է ծովահենների հետ, բայց աստիճանաբար այս կասկածներն անհետանում են, իսկ Զոնի ընտանի կենդանու, դեղնագույն այլմոլորակային Մորֆի հետ դառնում են ընկերներ: Ճամփորդության ընթացքում Ջիմը եւ Սիլվերը մտերմանում են, եւ պարզվում է Զիմի անցյալից ինչ-որ բան. նրա հայրը` Լիլենդ Հոքինսը, զինվոր է եղել եւ շատ հազվադեպ էր լինում տանը, և երեւում է, որ շատ կապված չի եղել իր որդու հետ: Իսկ երբ Զիմը 12 տարեկան էր, պարոն Հոքինսը նորից մեկնեց, բայց երբեք էլ չվերադարձավ: Սիլվերը դարձավ Ջիմի երկրորդ հայրը: Նավը մոտենում է Պելուցիտ աստղին, որը վերածվում էր գերնորի: Ավելի ուշ պարզվում է, որ այն վերափոխվում է սեւ փոսի: Կապիտանը հրամայում է Զիմին ամրացնել փրկարարական պարանները, սակայն կիսասարդ-կիսախեցգետին Սկրուպը կտրում է պարոն Արրոյի պարանը, ով սկսել էր գլխի ընկնել թիմի իրական էության մասին: Վերջինս կորում է սև փոսում: Բոլորը, բացի Դոպլերից և Սիլվերից, մեղադրում են Զիմին: Փորձելով ոգևորել Զիմին` Սիլվերը խրոխտ ասում է, որ Զիմն ունի մեծ ապագա, և ուղղություն վերցնելով, նա չպետք է բաց թողնի ղեկը, և մի օր Զիմը կդառնա հպարտության և հիացմունքի օրինակ շրջապողների համար: Սիլվերը հույս ունի, որ այդ օրը նա հպարտությամբ կնայի Զիմին: Բայց մի օր Զիմը Մորֆի հետ լսում է անձնակազմի խոսակցությունը: Նա հասկանում է, որ ամբողջ անձնակազմը ծովահեններ են, իսկ Սիլվերը նրանց առաջնորդն է: Այդ մասին Զիմը հայտնում է նավապետին: Ջիմը, Դոպլերը, Ամելիան եւ Մորֆը փախչում են եւ հասնում են Գանձերի Մոլորակին, որտեղ Ջիմը հանդիպում է մի փոքր խենթ ռոբոտի` Բ.Է.Ն. անունով` կապիտան Ֆլինտի նախկին շտուրմանին: Նա օգնում է նրանց, բայց ի վերջո, խորամանկ Սիլվերը անձնակազմի հետ գերի է վերցնում վիրավոր Ամելիային եւ բժիշկ Դոպլերին և շանտաժի միջոցով ստիպում է Ջիմին բացել քարտեզը եւ ցույց տալ նրանց դեպի գանձերը տանող ճանապարհը: Ծովահենները գտնում են գանձերը, բայց պատահաբար ակտիվացնում են նենգ կապիտանի ծուղակը, որից հետո ականներով լցված մոլորակը սկսում է պայթել: Ջիմը հազիվ է փրկվում մահից, բայց Սիլվերը հաղթահարում է գանձերի հանդիպ մղումը. տղայի հանդպե նրա սերը գերադասում է, եւ նա փրկում է Ջիմին, գցելով գանձերը: Ի վերջո, բոլորը կարողանում են փախչել, Ջիմի շնորհիվ, ով ակտիվացրեց տիեզերքի անվտանգ մասի համար պորտալը: Ամելիան և Դոպլերը գովում են Ջիմին, Բ.Է.Ն.-ն երջանկությունից լացում է, իսկ Սիլվերը եւ Մորֆը անաղմուկ գնում են դեպի փրկարար նավակները` փախչելու համար: Ջիմը բռնացնում է նրանց, բայց բաց է թողնում իր կամքով: Կիբորգը հրավիրում է նրան միանալ նրանց, բայց Ջիմը հրաժարվում է եւ բացատրում, որ հին ծովահենը սովորեցրեց իրեն գնալ իր ընթացքով, այլ ոչ թե հոսքի հունով: Այնուհետեւ Սիլվերը թողնում է իր ընկերոջը Մորֆին եւ մի քանի գանձեր վերականգնելու համար «Բենբոու» հյուրանոցը, որից հետո նա թռչում է օդանավակով: Որոշ ժամանակ անց հյուրանոցը վերաբացվում է` վերակառուցված եւ նույնիսկ թարմացված: Այս խնջույքին գալիս են նորապսակները Դոպլերը եւ Ամելիան իրենց չորս զավակների հետ, Բ.Է.Ն., ով վերապատրաստվել է նավիգատորից խոհարարի, եւ Ջիմին, ով արդեն Թագավորական Աստղային նավատորմի ակադեմիայի կուրսանտ է: Պարերը սկսվում են, եւ բոլորն անհոգ զվարճանում են, իսկ Ջիմը պատուհանից նայում է երկինք և տեսնում է Սիլվերի` աչքով անող պատկերակը: Հին ծովահենը կատարեց իր խոստումը. նա հպարտությամբ նայում էր Զիմին` անգամ աշխարհի ծայրից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 1,57 1,58 1,59 1,60 1,61 1,62 Treasure Planet — 2002.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 http://www.imdb.com/title/tt0133240/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ http://disney.wikia.com/wiki/Turnbuckle
- ↑ 4,0 4,1 https://www.synchronkartei.de/film/2826
- ↑ http://www.imdb.com/list/ls076028282/
- ↑ http://disney.wikia.com/wiki/Bird_Brain_Mary
- ↑ http://www.imdb.com/name/nm0569680/
- ↑ http://voicechasers.com/database/showactor.php?actorid=1312
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=treasureplanet.htm
- ↑ 10,0 10,1 https://www.webcitation.org/6G0t9ZB7t?url=http://boxofficemojo.com/movies/?id=treasureplanet.htm
- ↑ Murray Rebecca (նոյեմբերի 19, 2002)։ «John Rzeznik Sets Sail for "Treasure Planet"»։ About.com։ Վերցված է 2007-08-11
- ↑ Diorio Carl (հունվարի 25, 2002)։ «Big Bang for Disney's 'Planet'»։ Daily Variety։ էջ 51
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝bomojo
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
|