Գոհաբանության օր (Կանադա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոհաբանության օր
Shopping for pumpkins in Ottawa.jpg
Դդումներ, որոնք վաճառվում են Օտտավա քաղաքում
Ենթադասeating party? և Երախտագիտության օր
Ամսաթիվsecond Monday in October?
Տոնվում էԿանադա
Տոնումընտանեկան ընթրիք

Գոհաբանության օր (անգլ.՝ Thanksgiving Day, ֆր.՝ Jour de l'Action de grâce) Կանադայում պետական տոն, որն անցկացվում է ամեն տարվա օգոստոս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում: Պաշտոնապես ընդունված է Կանադայի պառլամենտի կողմից 1957 թվականի հունվարի 31-ին: Ի սկզբանե համարվում էր քրիստոնեական տոն, այժմ ունի համազգային նշանակություն[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե տոնի պատմությունը սկիզբ է առնում եվրոպական ավանդական բերքի տոնից: Այն Եվրոպայից տեղափոխվեց օվկիանոսից այն կողմ՝ Հյուսիսային Ամերիկա: Այդպիսի ավանդույթներ ունեին նաև Հյուսիսային Ամերիկայի աբորիգենները:

1578 թվականին անգլիացի ծովագնաց Մարտին Ֆռոբիշերի որոշմամբ ապագա Կանադայի տարածքում կատարվեց Գոհաբանության օրվա առաջին օֆիցյալ տոնակատարություններից մեկը: Նույն թվականին նրա Հյուսիս-Արևմտյան անցուղու փնտրտուքներն ավարտվեցին ձախողությամբ, արշավախմբի մի մասը մահացավ, իսկ մյուսները, մնալով ողջ, ստիպված էին ափ իջնել: Այսպիսով տեղի ունեցած առաջին տոնված Գոհաբանության օրը դարձավ և բերքի տոն, և մահից ձերբազատվելու տոն:

XVII դարի սկզբում՝ Կանադայի ապագա տարածքում, Գոհաբանության օրը նշվել է նաև առաջին ֆրանսիացի ներգաղթյալների կողմից՝ Սամուել դե Շամպլենի գլխավորությամբ:

Մեր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրերում Գոհաբանության օրը նշվում է Կանադայի տարածքի մեծ մասում: Բացառություն են Նոր Շոտլանդիա ու Նյուֆաունդլենդ և Լաբրադոր պրովինցյաները: Տոնը ընդունվում է Կանադայի բոլոր պետական կազմակերպությունների կողմից:

Սովորաբար տոնական օրերը առիթ են դառնում ընտանեկան հանգստի համար: Չնայած դրան, որ պաշտոնապես տոնը նշվում է երկուշաբթի, տոնական ընթրիքը կարող է կազմակերպվել եռօրյա ուիքենդի յուրաքանչյուր օրում: Ընթրիքի համար պատրաստում են ավանդական ուտեստներ, որոնք պատրաստվել են առաջին ներգաղթյալների կողմից: Այդպիսի ուտեստներ են լցոնած հնդկահավը և դդմային կականդակները:

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Կանադայում բացակայում են Գոհաբանության օրը կատարվող տոնահանդիսությունները: Այնուամենայնիվ Գոհաբանության օրը համընկնում է գարեջրային փառատոնի հետ: Այն անցկացվում է Կիտչեր և Ուոտերլու քաղաքներում և հեռարձակվում է հեռուստատեսությամբ:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The odd, complicated history of Canadian Thanksgiving - Macleans.ca»։ October 5, 2017։ Վերցված է October 9, 2017