Աղվեսն ու որսաշունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսն ու որսաշունը
անգլ.՝ The Fox and the Hound
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, հումորային դրամա, պատմություն հասունացման մասին, ավանդական մուլտֆիլմ, ընտանեկան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
ԿերպարներTod[1], Copper[1], Big Mama?[1], Amos Slade?[1], Vixey[1], Widow Tweed?[1], Chief?[1], Porcupine?[1], Mr. Digger?[1], Dinky?[1], Boomer?[1] և Squeaks?[1]
Գործողության վայրԱՄՆ
Դարաշրջան20-րդ դար
Հորինված երկիրDisney's The Fox and the Hound universe?
Հիմնված էԱղվեսն ու որսաշունը[1]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԹեդ Բերման[2][1], Ռիչարդ Ռիչ[2][1] և Արտ Սթիվենս[2][1]
ՍցենարիստԹեդ Բերման[2][1], Վանս Ջերի[2][1], Ստիվ Հուլետ[2][1], Բերնի Մետինսոն[2][1], Լարի Կլեմոնս[2][1], Պիտեր Յանգ[2][1], Դևիդ Միկեներ[2][1] և Earl Kress?[2][1]
ՀնչյունավորումՄիկի Ռունի[2][1], Կուրտ Ռասել[2][1], Փերլ Բեյլի[2][1], Ջեք Ալբերտսոն[2][1], Ջենեթ Նոլան[2][1], Սենդի Դունկան[2][1], Փոլ Ուինչելլ[2][1], Փեթ Բաթրամ[2][1], Կիթ Քուգան[1][3], Քորի Ֆիլդման[1], Ջոն Ֆիլդլեր[2][1], Ջոն Մաքինթայր[2][1], Ռիչարդ Բաքալյան[2][1], Կլերենս Նեշ[4], Քենդի Քանդիդո[4] և Ջեք Էնջել[5]
ՊրոդյուսերՎոլֆգանք Ռեյտերման[2][1], Արտ Սթիվենս[2][1] և Ron Miller?
Գործադիր պրոդյուսերՌոն Միլլեր[2][1], Mel Shaw?[1], Edward Hansen?[1] և Դոն Դաքուոլ[1]
ԱնիմատորներՋեյմս Կոֆորդ
Ջեյմս Մելտոն
ԵրաժշտությունԲադի Բեյքեր[1], Richard O. Johnston?[2][1], Jim Stafford?[2][1] և Ռիչարդ Ռիչ[2]
ՕպերատորPeter Anderson?[6]
ԽմբագիրՋեյմս Մելթոն[1] և Ջեյմս Քոֆորդ[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[1]
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն83 րոպե[2]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՍիկվելԱղվեսն ու որսաշունը 2
Թվականհուլիսի 10, 1981[7]
MPAA վարկանիշG
Բյուջե12 000 000 $
Շահույթ63 456 988 $[7]
movies.disney.com/the-fox-and-the-hound
Տեսահոլովակ

Աղվեսն ու որսաշունը (անգլ.՝ The Fox and the Hound), Ուոլթ Դիսնեյի ստուդիայի թվով 24-րդ լիամետրաժ մուլտֆիլմն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1981 թվականի հուլիսի 10-ին։ Նկարահանվել է Ուոլթ Դիսնեյի կողմից։ Ուոլթ Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերի շարքում քսանչորսերորդն է։ Այն ստեղծվել է Դենիել Մենիքսի համանուն վեպի հիման վրա։

2000 թվականի մայիսի 2-ին ֆիլմը թողարկվել է DVD սկավառակի վրա, իսկ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Աղվեսն ու որսաշունը 2»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ աղվեսիկը մնում է որբ, երբ նրա մորը սպանում են որսորդները։ Բարյացակամ բուն այնպես է դասավորում, որ նրան աղվեսին որպես ընտանի կենդանի է վերցնում Վիդոու Թվիդը։ Թվիդը նրան տալիս է Թոդ անունը։ Այդ ժամանակ Ամոս Սլեյդը, ով որսորդ է և Թվիդի հարևանը, իր տուն է բերում որսաշան ձագ, ում անվանում է Քոպպեր, վստահում է իր փորձարու շանը՝ Չիֆին։ Պատահականորեն իրար հանդիպելով Թոդն ու Թոպպերը, երկու փոքրիկ գազանիկները միանգամից ընկերանում են։ Իմանալով դրա մասին, Սլեյդը Քոպպերին պահում է կապի տակ, իսկ Թոդը, իր ընկերոջ որոնումներով ընկած՝ հայտնվում է Սլեյդի ագարակում։ Անուշադրության պատճառով աղվեսիկը արթնացնում է Չիֆին և Սլեյդին, և նրանք ընկնում են նրա ետևից։ Խառնվելով դրան՝ Վիդոու Թվիդը փրկում է իր ընկերոջը, սակայն կատաղած Սլեյդը զգուշացնում է, որ կսպանի աղվեսին, եթե կրկին տեսնի իր ագարակում։

Որսի շրջանի բացման հետ մեկտեղ Սլեյդն իր շներին տանում է որսի։ Բվեճը փորձում է բացատրեկ Թոդին, որ իր և Թոդի ընկերությունը չի կարող երկար շարունակվել, քանի որ նրանք ծնվել են թշնամի լինելու համար, սակայն Թոդը հրաժարվում է դրան հավատալ։ Անցնում են ամիսներ, Քոպպերը դառնում է հրաշալի որսաշուն, իսկ Թոդը վերածվում է գեղեցիկ աղվեսի։ Քոպպերի վերադառնալուց հետո Թոդը հնարավորություն է ստանում տեսնվել ընկերոջ հետ, բայց Քոպպերը հասկացնել է տալիս, որ թեև նա գնահատում է եղած ընկերությունը, սակայն ամեն ինչ փոխվել է։ Արթնանում է Չիֆը, և սկսում են նոր հալածանքներ։ Քոպպերը փորձում է խանգարել նրան, սակայն Չիֆը շարունակում է հետապնդումը։ Երկաթուղային կամրջին Թոդին հաջողվում է փրկվել, սակայն Չիֆին հարվածում է անցնող շոգեքարշը։ Սա ընկնում է կամրջից և վնասում հետևի թաթը։ Չիֆին վիրավորված գտնելով, Քոպպերը երդվում է վրեժ լուծել Թոդից։ Որպեսզի փրկի Թոդին, Վիդոու Թվիդը տանում է նրան մի հովիտ, որտեղ արգելվում է որսը։

Սակայն Սլեյդըն ու Քոպպերը որոնելով Թոդին, անցնաում են հովտի սահմանը։ Երկար հետապնդումներից հետո, նրանք հարձակվում են տանգապի մեջ եղած գորշ արջի վրա։ Սլեյդն ընկնում է սեփական թակարդը, այն ժամանակ, երբ Քոպպերը պարտվում է անհավաս մարտում՝ մեծ գազանի հետ։ Բայց նրան օգնության է գալիս Թոդը, ով ընկերոջն օգնելու համար արջին տանում է ժայռի ծայրին դրված գերանի մոտ, վերջինս ջարդվելով՝ արջն ու աղվեսն ընկնում են ջրվեժի մեջ։ Արջը խեղդվում է։

Փրկված, բայց թուլացած Թոդին մոտենում է Քոպպերը՝ նախկին ընկերոջ քայլից զարմացած։ Հանկարծ հայտնվում է Սլեյդը, որը պատրաստվում է կրակել աղվեսին, սակայն Քոպպերը պահում է Թոդին իր մարմնով։ Այդ տեսարանից հուզված՝ Սլեյդն իջեցնում է զենքը, և ինքն ու Քոպպերը վերադառնում են տուն։ Տանը Վիդոու Թվիդը բուժում է Սլեյդի ոտքը։

Վերջում Թոդն ու Քոպպերը համակերպվում են այն մտքի հետ, որ իրենք չեն կարող լինել միասին, սակայն իրենց ընկերությունը մնում է իրենց սրտերում։

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միկի Ռունի - Թոդ
    • Քեիթ Միտչել - փոքր Թոդ
  • Կուրտ Ռասել - Քոպպեր
    • Քորի Ֆելդման - փոքր Քոպպեր
  • Ջեք Ալբերտսոն - Ամոս Սլեյդ
  • Փերլ Բեյլի - Մեծ մայրիկ (բու)
  • Սենդի Դունկան - Վիքսի
  • Դիք Բաքալյան - Դինկի
  • Փոլ Ուինչել - Բումեր
  • Ջենեթ Նոլան - Վիդոու Թվիդ
  • Փետ Բուտրամ - Չիֆ
  • Ջոն Ֆիլդեր - Վայրենակերպ
  • Ջոն Մաքլնթայր - Ջղային փորսուղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]