Jump to content

Հոգի (ֆիլմ, 2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգի
անգլ.՝ Soul
պատկերանիշ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, հումորային դրամա և ֆիլմ ուրվականների մասին
Գործողության վայրՆյու Յորք
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորՓիթ Դոքթեր[1]
ՍցենարիստՓիթ Դոքթեր, Mike Jones? և Kemp Powers?
ՀնչյունավորումՋեյմի Ֆոքս[1], Թինա Փեյ[1], Գրեհեմ Նորթոն[1], Ռեյչել Հաուս[1], Ալիսե Բրագա[1], Ռիչարդ Այոադի[1], Ֆելիսիյա Ռաշադ[1], Donnell Rawlings?[1], Քվեսթլավ[1], Անջելա Բասեթ[1], Դևիդ Դիգս[1], Ուես Ստյուդի[1], Fortune Feimster?[1], Ջուն Սքուիբ[1], Ջոն Ռացենբերգեր[2] և Սակինա Ջեֆրի[2]
ՊրոդյուսերԴանա Մյուրեյ[1]
Գործադիր պրոդյուսերԴեն Սքանլոն և Քիրի Հարթ
ԵրաժշտությունԹրենթ Ռեզնոր[1], Աթիքուս Ռոս[1] և Jon Batiste?
ՕպերատորMatt Aspbury? և Իեն Մեգիբեն
ԽմբագիրՔևին Նոլթինգ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures և Փիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures, Դիսնեյ+ և Հունգարիա ֆորում[3]
Տևողություն101 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
Թվականհոկտեմբերի 11, 2020[4] և դեկտեմբերի 25, 2020[4]
Պարգևներ
MPAA վարկանիշPG[6]
Բյուջե150 000 000 $[7]
Շահույթ120 957 731 $[8]
movies.disney.com/soul(անգլ.)

«Հոգի» (անգլ.՝ Soul), ամերիկյան համակարգչային անիմացիոն կատակերգական ֆիլմ, որն արտադրվել է Walt Disney Pictures և Pixar Animation Studios ընկերությունների կողմից։ Այն տեղայնացվելու է Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Փիթ Դոքթերն է, որն աշխատել է Քեմփ Փաուերսի հետ։ Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ջեյմի Ֆոքսը, Թինա Փեյը, Questlove-ը, Ֆելիսիյա Ռաշադը, Դեյվեդ Դիգսը և Անջելա Բասեթը։

«Հոգի» ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հայաստանում ֆիլմը կթողարկվի 2021 թվականի հունվարի 21-ին[9]։

Միջին դպրոցի երաժշտության ուսուցիչ Ջո Գարդները վաղուց երազում է բեմի վրա ջազային երաժշտություն կատարելու մասին և վերջապես հնարավորություն է ստանում տպավորություն թողնել մյուս ջազային երաժիշտների վրա Half Note Club-ում բացող ելույթի ժամանակ։ Սակայն ժամանակավրեպ պատահականությունը ստիպում է Գարդների հոգին առանձնանալ նրա մարմնից և հայտնվում է աշխարհում, որտեղ հոգիները զարգացնում են անհատները, քմահաճույքները և բնավորության գծերը, նախքան Երկիր ուղարկվելը։ Այնտեղ Գարդները պետք է աշխատի այդտեղ պատրաստվող հոգիների, օրինակ, 22-ի հետ՝ հոգու, որը կյանքի հայեցակարգի վերաբերյալ պղտոր տեսակետ ունի, որպեսզի վերադառնա Երկիր, նախքան նրա մարմինը մահանա։

Հնչյունավորման խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջեյմի Ֆոքս՝ Ջո Գարդներ, երաժշտության ուսուցիչ, որի հոգին առանձնացվում է մարմնից դժբախտ պատահարից հետո[10]։
  • Թինա Փեյ՝ 22, հոգի, որը կյանքի հայեցակարգի վերաբերյալ պղտոր տեսակետ ունի[10]։
  • Questlove՝ Քըրլի, Ջոյի երաժշտական խմբի թմբկահար[11][12]։
  • Ֆելիսիյա Ռաշադ՝ Ջոյի մայր[11][12]։
  • Դեյվեդ Դիգս՝ Փոլ, հարևանությամ ապրող Ջոյի երդվյալ թշնամի[10][11][12]
  • Անջելա Բասեթ՝ Դորոթեա Ուիլյամս, հեղինակավոր ջազ երաժիշտ[13]։
  • Ջոն Ռաթցենբերգեր[14]
  • Ռիչարդ Այոադի[15]

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին հայտարարվել է, որ Փիթ Դոքթերը՝ Փիքսար ընկերության ղեկավարն աշխատում է նոր ֆիլմի վրա[16][17]։

2018 թվականի հունիսին հայտարարվել է, որ Դոքթերը նախատեսում է ավարտել իր ֆիլմը, չնայած այն բանին, որ նա նշանակվել է Փիքսարի գլխավոր կրեատիվ տնօրեն Ջոն Լասետերի հեռանալուց հետո[18]։ 2019 թվականի հունիսին Փիքսարը հայտարարել է «Հոգի» անվանմամբ նոր ֆիլմի մասին, որի ռեժիսորը Դոքթերն է, իսկ պրոդյուսերը՝ Դանա Մյուրեյը[19]։ Դրա հետ մեկտեղ Թվիթթերում հրապարակվել է սինոփսիսը Նյու Յորքում տիեզերական ճանապարհորդության մասին[20]։

Մյուրեյն ասել է, որ ֆիլմը «հանդիսատեսին կտեղափոխի մի աշխարհ, որտեղ ոչ ոք երբեք, լավ, կամ էլ երկար ժամանակ չի եղել» այն ժամանակ, երբ համահեղինակ և համառեժիսոր Քեմփ Փաուերսն ասել է, որ այն «լիովին տարբեր է» Դոքթերի նախորդ ֆիլմերից։ Փաուերսը նաև նշել է, որ ֆիլմը պատասխանելու է կարևոր հարցերին «իսպակես զվարճալի ճանապարհով»[21]։ Թինա Փեյը նույնպես մասնակցել է սցենարի ստեղծմանը, օգնելով գրել իր կերպարի տողերը[21]։

Փիքսարը նախընտրել է, որ ֆիլմի գլխավոր հերոսը երաժիշտ լինի, քանի որ ցանկանում էր «մասնագիտություն, որի համար հանդիսատեսը կարող էր մտահոգված լինել», և երաժշտի վրա կանգ է առել գիտնականի կերպարը փորձելուց հետո[21]։ Դոքթերը նկարագրել է «Հոգի»-ն, ինչպես «այն բանի ուսումնասիրություն, թե որտե՞ղ պետք է լինի ձեր ուշադրությունը։ Որո՞նք են այն բաները, որոնք, ի վերջո, իսկապես կարևոր են լինելու, որոնց վրա դուք ետ եք նայում և ասում․ «Ես այսքան ժամանակ եմ ծախսել իմ սահմանափակ ժամանակից Երկրի վրա անհանգստանալով կամ կենտրոնանալով այս բանի մասի՞ն»[21]։

2019 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվել է, որ Ջեյմի Ֆոքսը, Թինա Փեյը, Questlove-ը, Ֆելիսիյա Ռաշադը և Դեյվեդ Դիգսը հնչյունավորելու են ֆիլմի գլխավոր հերոսներին[10][11]։ «Հոգի»-ն Փիքսարի առաջին ֆիլմն է, որի գլխավոր հերոսն աֆրոամերիկացի է[22]։ 2020 թվականի մարտի 17-ին Անջելա Բասեթը հայտարարել է, որ դերասանական կազմում է եղել[13]։ Ապրիլի 13-ին Ջոն Ռաթցենբերգը նույնպես միացել է հնչյունավորման անձնակազմին[14]։ 2020 թվականի մայիսի 4-ին Փաուերսը հայտարարել է, որ Ռիչարդ Այոադին նույնպես միացել է հնչյունավորման խմբին[15]։

Ֆիլմի անձնակազմը ստեղծել է հոգիներին «անիրական», «եթերային» և «ոչ ֆիզիկական» միջոցով, նրանց ձևովորումների համար հիմք վերցնելով տարբեր կրոնական և մշակութային ներկայացուցիչներին։ Դոքթերը նկարագրել է դա որպես «հսկայական փորձություն», մուլտիպլիկատորները «սովոր են խաղալիքներին, մեքենաներին, այն բաներին, որոնք շատ ավելի նյութական են և հեշտությամբ հիշատակվող», թեև նա զգում էր, որ մուլտիպլիկատորների թիմը «իսկապես հավաքել է որոշ թույն բաներ, որոնք իսկապես մատնանշում են այդ բառերը, թեև հարաբերական են»[21]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի D23 ցուցահանդեսի ժամանակ հայտարարվել է, որ Թրենթ Ռեզնորը և Աթիկուս Ռոսը ստեղծագործում են ֆիլմի պարտիտուրան, իսկ Ջոն Բաթիստը ջազային երգեր է գրելու ֆիլմի համար[10]։

«Հոգի» մուլտֆիլմի թողարկումն ի սկզբանե պլանավորվել է 2020 թվականի հունիսի 19-ին Միացյալ Նահանգներում[23], սակայն COVID-19 համավարակի պատճառով այն հետաձգվել է մինչև 2020 թվականի նոյեմբերի 20[24]։

Ֆիլմի թիզեր թրեյլերը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին[25]։ Առաջին լրիվ տևողությամբ թրեյլերը թողարկվել է 2020 թվականի մարտի 12-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 https://lumiere-a.akamaihd.net/v1/documents/soul_disney_project_one-sheet_10_dba9a958.pdf
  2. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 1 2 Soul (2020): Release Info — 1990.
  5. https://web.archive.org/web/20210426040119/https://abc.com/shows/oscars/news/winners/oscar-winners-2021-see-the-full-list — 2021.
  6. https://www.filmratings.com/search-results/?cn=52618
  7. (not translated to en-us) Making of ‘Soul’: How Pete Docter Helped Pixar Explore the Meaning of Life(անգլերեն) // The Hollywood Reporter / (not translated to en-us)(untranslated): (untranslated), 2021. — ISSN 0018-3660
  8. Box Office Mojo — 1999.
  9. Հովսեփյան, Սերգեյ (2021 թ․ հունվարի 18). «Կինոհինգշաբթի. շաբաթվա նորույթներ (հունվարի 21, 2021) | ԿինոՊրես». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  10. 1 2 3 4 5 Fuster, Jeremy (2019 թ․ օգոստոսի 24). «'Soul': Jamie Foxx and Tina Fey Star in Pixar's Most Existential Adventure Yet». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  11. 1 2 3 4 Radulovic, Petrana (2019 թ․ օգոստոսի 24). «Pixar's latest film Soul is a metaphysical comedy with the studio's first black lead». Polygon.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  12. 1 2 3 @TheDisInsider (August 24, 2019). «'Soul' will feature music from John Batiste and original score from Trent Reznor & Atticus Ross. Questlove from The Roots will be playing a Jazz Drummer, Phylicia Rashad plays Joe's mother, Daveed Diggs also starring, as well as Tina Fey and Jamie Foxx» (Թվիթ) via Թվիթթեր.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. 1 2 Angela Bassett [@ImAngelaBassett] (February 22, 2020). «Hey Everybody you good? This summer, discover your brilliant, passionate self! So thrilled to finally let the world know that I am part of Disney and Pixar's new movie Soul! You'll be hearing a lot more from my character Dorothea Williams very soon. #PixarSoul» (Թվիթ). Վերցված է March 17, 2020-ին via Թվիթթեր.
  14. 1 2 Sneider, Jeff (2020 թ․ ապրիլի 13). «Disney Moves Pixar's 'Soul' to Fall, 'Raya and the Last Dragon' to Next Year». Collider. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  15. 1 2 Kemp Powers [@powerkeni] (March 14, 2020). «Richard Ayoade is also one of my favorites. In fact, it was my idea to ask him to be in the film! I still watch old installments of Garth Marenghi's Darkplace!» (Թվիթ). Վերցված է May 4, 2020-ին via Թվիթթեր.
  16. «Փիթ Դոքթեր - Oscars: What the Nominees Are Saying». The Hollywood Reporter (անգլերեն). 2016 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  17. «Film Reviews, Hong Kong Cinema Listings & Interviews – Time Out Hong Kong | Interview: Pixar president Jim Morris – 'The Good Dinosaur'». Time Out. 2016 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  18. Verlaque, Juliette (2018 թ․ հունիսի 22). «End of an Era: Inside Pixar on the Eve of John Lasseter's Departure». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  19. D'Alessandro, Anthony (2019 թ․ հունիսի 19). «'Soul' Will Be Pixar's Big Pic Next Summer». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  20. Soul [@PixarSoul] (June 19, 2019). «One year from today, Pixar Animation Studios will take you on a journey from the streets of New York City to the cosmic realms to discover the answers to life's most important questions. Disney & Pixar's "Soul" arrives in theaters on June 19, 2020» (Թվիթ) (English). Վերցված է June 19, 2019-ին via Թվիթթեր.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. 1 2 3 4 5 Romano, Nick (2019 թ․ նոյեմբերի 6). «Pixar bares its Soul in first look at film with Jamie Foxx and Tina Fey». Entertainment Weekly. Meredith Corporation. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. Sherlock, Ben (2019 թ․ հոկտեմբերի 13). «Everything We Know (So Far) About Pixar's Soul». ScreenRant. Արխիվացված է օրիգինալից 2019-11-08-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  23. «Disney release schedule» (PDF) (Press release). Walt Disney Studios Motion Pictures. 2019 թ․ մայիսի 7. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  24. Fuster, Jeremy (2020 թ․ ապրիլի 13). «Disney Moves 'Soul,' 'Raya and the Last Dragon' Release Dates». TheWrap. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  25. @TheDisInsider (November 6, 2019). «First trailer for Disney•Pixar's 'Soul' debuts tomorrow!» (Թվիթ) via Թվիթթեր.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգի (ֆիլմ, 2020)» հոդվածին։