Թինա Փեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թինա Փեյ
Tina Fey Muppets Most Wanted Premiere (cropped).jpg
Ծնվել էմայիսի 18, 1970(1970-05-18)[1][2][3] (50 տարեկան)
ԾննդավայրUpper Darby Township, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան, Upper Darby High School? և The Second City?
Մասնագիտությունսցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, ռեժիսոր, կատակերգու, դերասանուհի, improviser, լիբրետիստ և ինքնակենսագիր
ԱմուսինJeff Richmond?
Ծնողներհայր՝ Donald Henry Fey?
Պարգևներ և
մրցանակներ
Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ Փրայմթայմ Էմմի մրցանակ Ամերիկական հումորի Մարկ Տվենի պարգև Ոսկե գլոբուս և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ
ԱնդամությունThe Second City?
ԵրեխաներPenelope Athena Richmond? և Alice Zenobia Richmond?
Tina Fey Վիքիպահեստում

Թինա Փեյ (անգլ.՝ Elizabeth Stamatina «Tina» Fey, մայիսի 18, 1970(1970-05-18)[1][2][3], Upper Darby Township, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և գրող: Ինը «Էմմի», երկու «Ոսկե գլոբուս» և հինգ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակի հաղթող[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Սթամաթինա Փեյը ծնվել է 1970-ի մայիսի 18-ին Ափեր Դերբիում (Փենսիլվանիա, ԱՄՆ)՝ Դոնալդ և Զենոբիա Փեյերի ընտանիքում: Թինան ունի մեծ եղբայր` Պիտեր Փեյը (ծնվել է 1962 թվականին): Թինան ունի գերմանական, շոտլանդական և հունական արմատներ: Փեյը դեռ վաղ հասակից հետաքրքրվում էր թատրոնով և կինոյով, հատկապես կատակերգական ժանրով: Ծնողները խրախուսել են այս հետաքրքրությունը:

Թինան 1988 թվականին ավարտել է ավագ դպրոցը, սովորելու տարիներին այցելել է դրամատիկական խմբակ, երգել է երգչախմբում, խաղացել է թենիսի թիմի համար և վարել է պատի թերթի իր սեփական սյունակը: 1992 թվականին Փեյը գերազանց ավարտել է Վիրջինիայի համալսարանը՝ թատերական արվեստի բնագավառում ստանալով բակալավրի աստիճան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինան սովորում էր Չիկագոյի «Երկրորդ քաղաք» իմպրովիզացիոն թատերախմբի կազմում։ Երեկոյան դասընթացների համար վճարելու համար ցերեկը նա ստիպված էր աշխատել Չիկագոյի մերձակայքում գտնվող քրիստոնեական երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցչական գրասենյակներից մեկի ընդունարանում: 2 տարի անց՝ ուսումն ավարտելուց հետո, ընդունվել է «Երկրորդ քաղաքի» կազմում, որտեղ աշխատել է 2 տարի:

1997 թվականին, «Երկրորդ քաղաքի» նախկին դերասաններից մեկի հրավերով, Թինան սկսել է NBC-ում աշխատել որպես սցենարիստ`հանրաճանաչ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» կատակերգական շոուի համար և տեղափոխվել է Նյու Յորք: 1999 թվականից Փեյը դարձել է գլխավոր սցենարիստ, իսկ ավելի ուշ ինքն էլ է սկսել մասնակցել նկարահանումներին։ Տեսնելով իրեն առաջին շոուի ժամանակ՝ Թինան սկսել է դիետա պահել և հրաժարվել է նկարահանվել այնքան ժամանակ, քանի դեռ չի նիհարել 10 կիլոգրամ:

2004 թվականին թողարկվել է «Դաժան աղջիկները» կինոնկարը, որտեղ Թինան Լինդսի Լոհանի, Ռեյչել ՄաքԱդամսի և Էմի Փոլերի հետ խաղացել է գլխավոր դերերից մեկը։

2006 թվականին՝ պայմանագրի ավարտին, Թինան թողել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուն իր սեփական գործի՝ «Ստուդիա 30» սիթքոմի համար, որտեղ նա սցենարի հեղինակն էր և գլխավոր դերակատարը: Նախագծի կոմպոզիտորը նրա ամուսինը` Ջեֆ Ռիչմոնդն էր: Շոուն ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի և քննադատների կողմից և թողարկվել NBC-ում յոթ եթերաշրջան:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյը և Ռիչմոնդը 2010 թվականին

2001 թվականի հունիսի 3-ից Թինան ամուսնացած է կոմպոզիտոր, դերասան և պրոդյուսեր Ջեֆ Ռիչմոնդի հետ [5], ում հետ նա հանդիպել է նրանց հարսանիքից 7 տարի առաջ: Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Էլիս Զենոբիա Ռիչմոնդ (ծնվել է 10.09.2005)[6] և Պենելոպա Աթենա Ռիչմոնդ (ծնվել է 10.08.2011) [7]:

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998-2016 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live տարբեր դերեր
2004 ֆ Դաժան աղջիկները Mean Girls Միսիս Նորբերին
2006 ֆ Տարվա մարդ Man of the Year ինքն իրեն
2006-2013 ս Ստուդիա 30 30 Rock Լիզ Լեմոն
2009 ֆ Ստի հայտնագործումը The Invention of Lying Շելի Բեյլին
2010 ֆ Ժամադրության գիշեր Date Night Քլեր
2010 ֆ Մեգաուղեղ Megamind Ռոքսանա Ռիչի (հնչյունավորում)
2013 ֆ Կապար։ Լեգենդը շարունակվում է Anchorman: The Legend Continues
2014 ֆ Այստեղ ես թողնում եմ քեզ This Is Where I Leave You Նադյա
2015 ֆ Քույրեր Sisters Քեթի Էլիս
2016 ֆ Վիսկի, տանգո, ֆոկստրոտ Whiskey, tango, foxtrot Քիմ Բեյքեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
  4. Tina Fey — Awards
  5. Mock Janet։ «Tina Fey Biography»։ People։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2009-06-24 
  6. Reardanz Karen (2005-10-01)։ «'SNL' Star Tina Fey Gives Birth to Girl»։ San Francisco Chronicle։ Associated Press։ Վերցված է 2007-11-17 
  7. Hammel Sara (2011-08-12)։ «Tina Fey Welcomes Daughter Penelope Athena»։ People։ People։ Վերցված է 2011-08-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]