Մեգաուղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեգաուղեղ
Megamind
Megamind.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր ֆանտաստիկ ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական նոյեմբերի 5, 2010 և դեկտեմբերի 2, 2010[1]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Թոմ ՄակԳրաթ
Պրոդյուսեր Լարա Բրի
Սցենարի հեղինակ Դեյվիդ Լինդսի-Էբեր
Դերակատարներ չկա
Երաժշտություն Հանս Ցիմեր և Լորն Բելֆ
Մոնտաժ Michael Andrews
Պատմվածքի վայր Metro City
Կինոընկերություն DreamWorks Animation SKG և Pacific Data Images
Տևողություն 96 րոպե
Հաջորդ Megamind: The Button of Doom
Պաշտոնական կայքէջ
Megamind Վիքիպահեստում

«Մեգաուղեղ» (անգլ.՝ Megamind), «DreamWorks Animation» ընկերության համակարգչային անիմացիոն ֆիլմ, ներկայացնող «Paramount Pictures» ընկերություն։ Ֆիլմն ԱՄՆ-ում թողարկվել է նոյեմբերի 5-ին։ Գլխավոր դերերը ձայնակցում են Ուիլ Ֆերելը, ինչպես նաև Բրեդ Փիթը, Ջոնա Հիլը և Թինա Ֆեյը: Ռեժիսոր Թոմ Մակգրատն է։ 2011 թողարկվել է կարճամետրաժ մուլտֆիլմ «Մեգաուղեղ: Մահվան կոճակը» անվամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ժամանակ առաջ երկու մոլորակներից, որոնք կորել էին սև անցքում, Երկիր մոլորակ են ուղարկվում երկու փոքրիկներ։ Նրանք սկսում են իրենց մրցակցությունը դեռ տիեզերքում։ Նրանցից մեկը հայտնվում է Հարմարավետ բնակարանում՝ լավ ընտանիքում։ Իսկ մյուսը հայտնվում է քրեական տաղանդների բանտում, որտեղ նրան դաստիարակում են բանտարկյալները։ Դպրոցում երկու փոքրիկները հանդիպում են և շարունակում են իրենց մրցակցությունը։ Նրանցից մեկը ունի լավ տեսք, գերբնական կարողություններ և ունի հեղինակություն մարդկանց մոտ, նա իրեն անվանում է Մետրոմեն։ Մյուսը նիհար է և թույլ, մեծ գլխով և կապույտ մաշկով, բայց փայլուն գիտնական և բարձրագույն մակարդակի գյուտարար է, ով նույնպես ուզում էր աշխարհում արարել բարին, բայց շատ ահաջողություններից հետո ընտրում է չարը և անվանում է իրեն Մեգաուղեղ։ Նրա օգնականը մի խելամիտ ձուկ է նույն մոլորակից, որին նվիրել են Մեգաուղեղին իր ծնողները։ Անցնում է մի քանի տարի։ Ամեն ինչ սկսվում է Մետրո-սիթի քաղաքի հերոս Մետրոմենի և նրա թանգարանի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ։ Բայց այդ ժամանակ բանտից փախչում է Մեգաուղեղը և իր օգնականի միջոցով առևանգում է հեռուստահաղորդավարուհի Ռոքսանա Րիչին։ Թվում է թե ամեն ինչ պետք է ավարտվի Մեգաուղեղի հերթական պարտությամբ։ Բայց այս անգամ հաջողությունը չարի կողմն էր, քանի որ Մետրոմենը կորցրել էր իր ողջ ուժը, հայտնվելով գմբեթում, պատված պղնձով, և Մեգաուղեղը, ինքն էլ դրան չսպասելով, ոչնչացնում է Մետրոմենին։ Բայց ի՞նչ անել հետո։ Դա հաստատ չէր մտնում Մեգաուղեղի ծրագրերի մեջ։ Քանի որ չարագործը չէր կարող լինել առանց սուպերհերոսի Մեգաուղեղը, ստանալով Մետրոմենի Դ.Ն.Թ-ն, որոշում է ստեղծել իր համար նոր թշնամի՝ Տիտանին, որը պետք է դառնար Մետրո-սիթիի նոր հերոսը։ Նա ուզում էր Մետրոմենի ուժով օժտել, ուժեղ կամքի տեր և բարձր սկզբունքներով մեկին։ Բայց ժամանակի արդյունքում և գործողությունների դասավորման ընթացքում, բայց Մեգաուղեղի փորձարկումների արդյունք է դառնում հիմար և վախկոտ հեռուստաօպերատոր Հել Սթյուարտը, որը սիրում էր Ռոքսանային։ Հելը ձևանալով «տիեզերքի հայր», Մեգաուղեղը սկսում է վարժել «որդուն», և նա հաջողությամբ հանձնում է քննությունները։ Բայց Մեգաուղեղը չէր կասկածում, որ Հելը սուպերուժի և «հանրաճանաչության» շնորհիվ ցանկանում էր գրավել Ռոքսանայի սիրտը։ Սակայն նա համապատասխան ուշադրություն չէր դարձնում, նաև այն, որ նա արդեն անտարբեր չէ Մեգաուղեղի, որը նրա հետ գաղտնի հանդիպել էր Բերնարդի (դաժան և հիշաչար մարդու՝ թանգարանի ղեկավարի) կերպարով։ Ռոմանտիկ հարաբերությունները ստիպում են Մեգաուղեղին համարյա հրաժարվել իր չար մտադրություններից, և նա նույնիսկ վիճում է դրա պատճառով իր ծառայի հետ։ Ռոքսանան և Մեգաուղեղը Բերնարդի կերպարով գնում են հանդիպման և համբուրվում են։ Համբույրի ժամանակ Ռոքսանան հանկարծակի հանում է քողարկումը, և այդպես Մեգաուղեղը բացահայտվում է։ Դրանից առաջ Հելը տեսել էր Ռոքսանային և «Բերնարդին» հանդիպման վայրում և, տրամադրությունը ընկած, որոշում է անցնել չարի կողմը։ Ռոքսանան վազում է ռեստորանից, բայց փողոցում Մեգաուղեղի հետ զրույցից հետո հասկանում է նրա զգացմունքների անկեղծությունը։ Նրանք հեռանում են, և Մեգաուղեղը նորից հարձակվում է քաղաքի վրա՝ ցանկանալով կռվել Տիտանի հետ։ Բայց Տիտանը դառնում է սովորական գող և առաջարկում է Մեգաուղեղին միանալ։ Մեգաուղեղը պատմում է նրան ողջ ճշմարտությունը, որի արդյունքում Տիտանը զայրանում է և հարձակվում է հիմնադրի վրա։ Ընդ որում, Մեգաուղեղը շարունակում է խաղալ սուպերչարագործի կերպարը, իսկ Տիտանը իրականում պատրաստվում է նրան սպանել։ Նրանք փակում են Տիտանին պղնձի շրջանակում, բայց պղինձը նրա վրա ոչ մի ազդեցություն չի թողում։ Մեգաուղեղը ուղևորվում է մարդու մոտ, որը ամենալավն էր իմացել Մետրոմենին Ռոքսանայի մոտ։

Տիտանի թույլ տեղերը փնտրելու ժամանակ Մեգաուղեղը և Ռոքսանան գալիս են Մետրոմենի գաղտնի կացարան։

Հանկարծ պարզվում է, որ իրականում Մետրոմենի չի մահացել, այլ վերջնականապես որոշել է զիջել Մեգաուղեղին՝ բեմադրելով իր մահը։ Նրան զզվեցրել է այդ մշտական ներկայացումը, որը նա կատարում էր Մեգաուղեղի հետ։ Նրան ընդհանրապես զզվեցրել էր լինել սուպերմեն ուրիշների համար, քանի որ նա դրանից իրեն երջանիկ չէր զգում։ Մետրոմենը ընտրել էր իր համար նոր ուղի. նա դարձել էր երաժիշտ և տեղափոխվել էր ապաստարանում իր նախկին դպրոցի տակ, որտեղ ժամանակին սովորել էր Մեգաուղեղի հետ։

Ռոքսանան և Մեգաուղեղը կանչում են Մետրոմենին օգնության, որը հակված չէր դրան։ Մետրոմենը առաջարկում է Մեգաուղեղին, որ ամեն ինչում նա ինքն իրեն պարզաբանի՝ ենթագիտակցաբար հասկանալով, որ հենց նա է մեղավոր նրանում, որ Մեգաուղեղը դարձել է սուպեր չարագործ։ Մեգաուղեղը, որը միշտ եղել է մարդկանցից մեկուսացված, տանջվել է դրանից, հիասթափվում է և վերադառնում է տուն՝ բանտ, որտեղից նա փախել էր։ Տիտանը առևանգում է Ռոքսանային, որպեսզի շանտաժի ենթարկի Մեգաուղեղին, ինչպես առաջ Մեգաուղեղը առևանգել էր նրան, որպեսզի հրավիրի մարտի Մետրոմենին։ Մեգաուղեղը որոշում է փրկել Ռոքսանային և իր ծառայի հետ միասին (որի հետ հասցրել էր հաշտվել) ուղևորվում է Տիտանի հետ ճակատամարտելու։ Մեգաուղեղը փրկում է ռոքսանային, բայց ստանում է վնասվածք, և Տիտանը պատրաստվում է նրանց ոչնչացնել։ Բայց հանկարծ հայտնվում է Մետրոմենը, և Տիտանը իրարանցած թռչում է։ Ռոքսանանհայտնաբերում է, որ վիրավոր է ոչ թե Մեգաուղեղը, այլ ծառան, և հասկանում է, որ Մետրոմենը դիմակավորված Մեգաուղեղն է։ Նա քշում է Տիտանին, բայց նրան մատնում է նրա արտահայտությունը (Մետրո՛-սիթի, Մե՛տրո-սիթիի փոխրեն, և ընդհարումը ավարտվում է նրանով, որ Հելը զրկվում է իր ուժերից։ Հետո Մուգաուղեղի և Ռոքսանայի հարաբերություն ավելի են մոտիկանում։ Մեգաուղեղը վերականգնում է ավերված քաղաքը, ինչը Մետրոմենի ուժերից վեր էր, և բացում է սեփական թանգարանը (որի բացմանը եկել էր նաև Մետրոմենը)։ Ամբողջ քաղաքը, նաև Հելը, որը ուղարկվել էր Մեգաուղեղի մոտ, որոնք պարում են Մայքլ Ջեքսոնի «Bad» երգի ներքո, իսկ Մեգաուղեղը դարձել էր Մետրո-Սիթիի նոր պաշտպանը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ բերված է սաունդթրեքների ցանկը, որոնք հնչել են ֆիմում.

Hans Zimmer & Lorne Balfe:

  • Giant Blue Head
  • Tightenville (Hal’s Theme)
  • Stars and Tights
  • Crab Nuggets
  • Mel-On-Cholly
  • Ollo
  • Roxanne (Love Theme)
  • Drama Queen
  • Rejection In the Rain
  • Black Mamba
  • Game Over
  • I’m the Bad Guy
  • Evil Lair
  • Wooing Roxanne
  • MetroMan Arrives
  • End Credit
  • MetroMan To The Rescue
  • Hey Stinger
  • End Of Love Montage
  • Being A Hero Is For Losers

George Thorogood & The Destroyers:

  • Bad to the Bone

Elvis Presley and Junkie XL:

  • A Little Less Conversation

Gilbert O’Sullivan:

  • Alone Again Naturally

Minnie Riperton:

  • Lovin' You

AC/DC:

Ozzy Osbourne:

Michael Jackson:

  • Bad
  • Billie Jean

Guns N' Roses

  • Welcome To The Jungle

Electric Light Orchestra

  • Mr. Blue Sky

Ֆիլմում նաև հնչել են.

  • «Out Of This World» - Jonas Brothers
  • «Survival» - The O’Jays
  • «Get Up Offa That Thing» - James Brown
  • «Street Fighting Man» - The Rolling Stones
  • «Superheroes» - Edguy
  • «Rock This Town» - Stray Cats
  • «Should I Stay or Should I Go?» - The Clash
  • «Super Villain» - Powerman 5000
  • «Le Freak» - Chic
  • «Run This Town» - Jay-Z
  • «One World» - The Cheetah Girls
  • «It’s The End Of The World As We Know It (And I Feel Fine)» - R.E.M.
  • «Heroes and Villains» - The Beach Boys
  • «You Get What You Give» - New Radicals

Դերերը կատարել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլլ Ֆերրելլ Մեգաուղեղի հագուստով San Diego Comic-Con International

Նկարի առաջին անվանումը եղել է՝ Master Mind, իսկ հետո փոխվել էOobermind[2]: Սկզբից, կարծում էին, որ Մեգաուղեղի դերը կատարելու է ֆիլմի պրոդյուսեր Բեն Սթիլլերը[3],իսկ հետո նշանակվել է Ռոբերտ Դաունի-կրտսերը:[4]: Վեճերի պատճառով Դաունի կրտսերի հետ, Ուիլլ Ֆերրելը ստացել է Մեգաուղեղի դերը[5]:

Մուլտֆիլմը ներկայացված է եղել San Diego Comic-Con International 2010 թվականին, որտեղ ներկա էին Թոմ ՄարքԳրատը, Թինա Ֆեյը, Ջոնա Հիլը և Ուրիլլ Ֆերելը Մեգաուղեղի կերպարում[6]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելա Սթյուարտի կերպարը հղում է DC Comics-ների կերպարին, Կանաչ Լապտերներ Հել Ջորդանին և Ջոն Սթյուարտին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Skott Stotland (մայիսի 28, 2009)։ «Master Mind" becomes "Oobermind»։ Bam! Kapow!։ Արխիվացված օրիգինալից-ից 7-7-2011-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2009 
  3. Christopher Campbell (ապրիլի 3, 2007)։ «Ben Stiller is a Master Mind»։ MovieFone։ Վերցված է մայիսի 3, 2013 
  4. Brian Warmoth (մայիսի 29, 2009)։ «'Shrek' Sequel Announced, Robert Downey Jr. And Tina Fey Official For 'Oobermind'»։ MTV։ Վերցված է մայիսի 3, 2013 
  5. Will Ferrell Replaces Robert Downey Jr. in DreamWorks Animation’s OOBERMIND Retrieved May 3, 2013
  6. Y Thompson Luke (հուլիսի 22, 2010)։ «Comic-Con #3: The ‘Megamind’ Panel»։ Deadline։ Վերցված է ապրիլի 21, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]