Ճանապարհ դեպի Էլդորադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ճանապարհ դեպի Էլդորադո
անգլ.՝ The Road to El Dorado
The.Road.to.El.Dorado.jpeg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, բադի մուվի և երաժշտական ֆիլմ
ԿերպարներMiguel, Tulio, Chel, Chief Tannabok, Tzekel-Kan, Altivo, Bibo և Zaragoza
Գործողության վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Սևիլյա
Շարքի մասն էDreamWorks Animation feature films
ՌեժիսորԴևիդ Սիլվերման[1][2][3] և Բիբո Բերժերոն[2][4][3][5][6]
ՍցենարիստԹեդ Էլիոթ[1][7] և Թերի Ռոսիո[1][7]
ՀնչյունավորումՔևին Քլայն[1][8][9][10][3], Կեննեթ Բրենա[1][8][9][10][3], Արմանդ Ասսանտե[1][8][9][3], Էդվարդ Ջեյմս Օլմոս[1][9][3], Ռոզի Պերես[1][9][10][3], Ջիմ Քամինգս[1][9][3], Ֆրենկ Ուելկեր և Տոբին Բել
ՊատմողԷլթոն Ջոն
ՊրոդյուսերՋեֆրի Կածենբերգ[1][7]
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm և DreamWorks
Տևողություն90 րոպե
ՇարքDreamWorks Animation feature films
Թվականմարտի 31, 2000
MPAA վարկանիշPG
Բյուջե95 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ76 432 727 ԱՄՆ դոլար
roadtoeldorado.com

Ճանապարհ դեպի Էլդորադո (անգլ.՝ The Road to El Dorado), ամերիկյան մուլտֆիլմ, որը ստեղծվել է 2000 թվականին DreamWorks կազմակերպության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1519 թվական։ Իսպանիան Վերածննդի ժամանակաշրջանում։ Իսպանական երկու հաջողակ խարդախներ՝ Տուլիոն և Միգելը խաղում էին փողի համար հատուկ ծանրեցված խորանարդիկներով (ինչ ձևով էլ դրանք նետեիր նրանք կանգնում էին միևնույն թվերի վրա)։ Հերթական խաղի ընթացքում ընկերները շահում են քարտեզ, որը տանում էր դեպի լեգենդար ոսկու քաղաք Էլդորադո։ Երբ Տուլիոյի գրպանից պատահաբար ցած են ընկնում ծանրեցված խորանարդիկները, որոնց շնորհիվ Տուլիոն ու Միգելը հաղթում էին ծովայիններին, և նրանք փախչում են վարունգներով լի տակառներով և պատահաբար ընկնում են հռչակավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսի նավի վրա։ Նրանց հայտնաբերելով Կորտեսը որոշում է ուղարկել այս անտոմս ուղևորներին Կուբայի շաքարի պլանտացիաները, որպես ստրուկներ։ Բայց նրանց հաջողվում է փախչել իրենց հետ տանելով Կորտեսի ձիուն` Ալտիվոյին։

Գողացված նավակով ծովում լողալով նրանք հայտնվում են Մեոզոամերիկայի ափերի մոտ։ Ջունգլիներով անցնելով նրանք հայտնաբերում են Էլդորադո քաղաքը։ Այնտեղ նրանց ընդունում են որպես երկար սպասված աստվածների։ Տեղացի Չել անունով աղջիկը նրանց բացահայտում է, բայց խոստանում է պահպանել նրանց գաղտնիքը, եթե նրանք իրեն տանեն Իսպանիա։ նկերները համաձայնվում են։ Երբ նրանք գնդակով խաղում էին «աստվածների խաղը» հաղթել չէին կարողանում, քանի որ աստվածներ չէին, բայց ամեն ինչ հանդարտվում է երբ նրանց ծանոթ Չելը նետում է զրահապատին (միջատին), որին կոչում են Բիբո, որը համանուն մուլտֆիլմի ռեժիսորի անունն է։ Չելը օգնում է նրանց հաղթել։ Երբ գերագույն քրմապետը առաջարկում է հաղթվածներին զոհաբերել, Միգելը որպես աստված քշում է Ցեկել Կանին քաղաքից։ Վերջինս Միգելի ճակատին արյան կաթիլ է տեսնում և հասկանում է, որ նրանք աստվածներ չեն, որովհետև աստվածները արյուն չունեն և այդ իսկ պատճառով կատարվում են զոհաբերություններ։ Հետագայում երբ Միգելը պատահաբար լսում է Տուլիոյի և Չելի խոսակցությունը և տեսնում է նրանց համբուրվելը, նրա և Տուլիոյի մեջ առաջանում է հակամարտություն և նա որոշում է մնալ Էլդորադոյում որպես աստված, բայց երբ Տուլիոն վտանգի մեջ է հայտնվում, Միգելը առանց երկմտելու հասնում է ընկերոջը օգնության։

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուլիո (անգլ.՝ Tulio), Միգելի ընկերը և ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը, նա թխահեր էր, գանգուր մազերով պոչիկ կապած և ուներ կապույտ աչքեր։ Նա ագահ էր և ամբողջ մուլտֆիլմի ժամանակ ուզում էր քաղաքից շուտ հեռանալ և ապրել ինչպես թագավոր, սակայն դա նրան չխանգարեց ոսկին զոհաբերել հանուն Էլդորադոյի փրկության։ Ֆիլմի վերջում նա սիրահարվում է Չելին։
  • Միգել (անգլ.՝ Miguel), ֆիլմի գլխավոր հրոսներից մեկն է։ Տուլիոյի ընկերը և գործընկերն է։ Շիկահեր է և ունի դեղին չքեր։ Ավելի զգացմունքային է և այդքան էլ ագահ չէ, շատ է գնահատում մարդկային կյանքը։ Ֆիլմի մեծ մասում նա կարոտում էր հայրենիքը, սակայն ցանկանում էր մնալ Էլդորադո, սակայն նախընտրում է շարունակել արկածները։
  • Ալտիվո (անգլ.՝ Altivo), Էռնան Կորտեսի մարտական ձին է, ով ընկերանում է Տոիլիոյի և Միգելի հետ։ Նա շատ խելացի ձի է և առանց երկմտելու դժբախտության ժամանակ օգնում է ընկերներին։
  • Չել (անգլ.՝ Chel), Էլդորադոի բնակիչներից է։ Իր բնույթով շատ դեպքերում նման է Տուլիոյին։ Ֆիլմի սկզբում նա փախչում է գանձեր գողացած։ Նա բացահայտում է Տուլիոյին և Միգելին, սակայն խոսք է տալիս չբացահայտել գաղտնիքը մի պայմանով, որ իրեն էլ տանեն Իսպանիա։ Ֆիլմի վերջում սիրահարվում է Տուլիոյին։
  • Ցեկել Կան (անգլ.՝ Tzekel-Kan), ֆիլմի գլխավոր չարագործն էր և Էլդորադոյի քրմապետը։ Փորձում էր աստվածների անունից քաղաքը կառավարել, սակայն չի հաջողվում։ Նա իմանալով Տուլիոյի և Միգելի խաբեության մասին փորձում է նրանց սպանել մեծ և քարե հովազի միջոցով, որի շարժումները կառավարում էր կախարդության միջոցով։ Սակայն Տուլիոն և Միգելը նրան գցում են ջուրը իմանալով, թե նրան սպանում են։ Սակայն նա հայտնվում է Կորտեսի մոտ և ցույց է տալիս քաղաքի տեղը։ Շուտով Տուլիոն և Միգելը քաղաքի ճանապարհը հասցնում են ավերել, իսկ Կորտեսը Ցեկել Կանին հավանաբար որպես ստրուկ վաճառում է։

Դերերը կարդացին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «El Dorado»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 4:22
2. «Someday Out Of The Blue (Theme From El Dorado)»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս, Պատրիկ Լեոնարդ 4:48
3. «Without Question»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 4:47
4. «Friends Never Say Goodbye» («Backstreet Boys»)Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 4:21
5. «The Trail We Blaze»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 3:54
6. «16th Century Man»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 3:40
7. «The Panic In Me»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս, Հանս Ցիմեր 5:40
8. «It's Tough To Be A God» (Ռենդի Նյուման)Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 3:50
9. «Trust Me»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 4:46
10. «My Heart Dances»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 4:51
11. «Queen Of Cities (El Dorado II)»  Էլթոն Ջոն, Թիմ Ռայս 3:56
12. «Cheldorado» (Հանս Ցիմեր և Էյտոր Պերեյրա)Հանս Ցիմեր 4:26
13. «The Brig» («Trilogy» խմբի հետ երգեց Հանս Ցիմեր)Հանս Ցիմեր 2:58
14. «Wonders Of The New World» (կատարող Հանս Ցիմեր)Ջոն Պաուել 5:56

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]