«Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» (անգլ.՝ Sinbad: Legend of the Seven Seas), DreamWorks Pictures կինոստուդիայի անիմացիոն կոմպյուտերային ֆիլմ է։ Պրեմիերան կայացել է 2003 թ. հուլիսի 2-ին։
Մուլտֆիլմը պատմում է հայտնի արաբ ծովագնաց Սինդբադի բազմաթիվ արկածներից մեկի մասին։ Սինդբադը իր խմբով որոշում է գողանալ Աշխարհի Գիրքը, և մտածելով, որ գիրքը նավի վրա է՝ հարձակվում է նավի վրա։ Նավը գրավելուց հետո է իմանում, որ նավի կապիտանը իր մանկության ընկերն է՝ Պրոթեոսը։ Նա չի համաձայնվում, նույնիսկ իր ընկերոջը, առանց կռվի տալ այդ թանկագին մասունքը։ Այս ճակատամարտում անսպասելի հայտնվում է հսկա կաղամարը, և մեծ դժվարությամբ է հաջողվում նրան հաղթել։ Հրեշը, սուզվելով օվկիանոսի խորքերը, իր ետևից Սինդբադին էլ է քաշում. Այնտեղ ծովային ավազակը հանդիպում է Էրիսին՝ քաոսի և ավերածության աստվածուհուն, որը նրան առաջարկում է մի լավ պարգև գրքի համար։ Սինդբադը նրա հետ գործարք է կնքում, և գալիս է Սիրակուզա։ Այնտեղ նա հանդիպում է գեղեցկուհի Մարինային՝ Պրոթեոսի հարսնացուին, որի հետ շատ տարիներ առաջ քաղաքական պատճառներով նա նշանվել է։ Սինդբադի կերպարանքով գիշերը Էրիսը ներխուժում է աշտարակ և գողանում Աշխարհի Գիրքը, այնտեղ թողնելով Սինդբադի դաշույնը։ Նրան ձերբակալում են և, ապա դատում Դիմաս թագավորը և տասներկու քաղաքների դեսպանները։ Նրանք կարծում են, որ նա է գողացել Աշխարհի Գիրքը, և չեն հավատում Սինդբադին, չնայած իր անմեղության հավաստիացումներին։ Նրան պատրաստվում են գլխատել, այդ ժամանակ գալիս է Պրոթեոսը։ Նա օգտագործում է փոխարինելու իրավունքը, ասելով, որ հավատում է իր մանկության ընկերոջը, և խնդրում Սինդբադին վերադարձնել Աշխարհի Գիրքը։ Արդյունքում, Սինդբադին ուղարկում են Տարտարոս, իսկ Պրոթեոսը նրա փոխարեն մնում է կալանքի տակ։ Եթե տասնօրյա ժամկետում Սինդբադը չվերադարձնի գիրքը, Պրոթեոսին կգլխատեն։