Jump to content

Բեն Սթիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Սթիլեր
անգլ.՝ Ben Stiller
Ծնվել էնոյեմբերի 30, 1965(1965-11-30)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, Calhoun School? և Cathedral School of St. John the Divine?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, կատակերգու, ռեժիսոր, պրոդյուսեր, Trekkie և գրող
ԸնտրանիMadagascar և Night at the Museum?
Ծնողներհայր՝ Ջերի Սթիլլեր[6][7], մայր՝ Էնն Միրա[6][7]
Ամուսին(ներ)Քրիսթին Թեյլոր[8][9]
Երեխա(ներ)Quinn Dempsey Stiller?[10] և Ella Stiller?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկայի գրողների գիլդիա, Արևելյան, Frat Pack? և Capital Punishment?

Բենջամին Էդուարդ Սթիլեր (անգլ.՝ Benjamin Edward Stiller, նոյեմբերի 30, 1965(1965-11-30)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Նա հոլիվուդյան հայտնի կատակերգու է։ Նրա ծնողները նույնպես կատակերգուներ են։ Հանդիսատեսին հայտնի է «Դյուպլեքս», «Ծանոթացեք ծնողների հետ», «Գիշերը թանգարանում», «Գիշերը թանգարանում 2» և «Ահա և Փոլլին» ֆիլմերից։ Նրա ձայնով է խոսում «Մադագասկար» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Ալեքսը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դերասանների (կատակերգու) ընտանիքում։ Հայրը՝ Ջերրի Սթիլերը ազգությամբ հրեա է, իսկ մայրը Էնն Միրին ազգությամբ Իռլանդիայից է։ 10 տարեկան հասակում նկարահանվել է հեռուստասերիալներում, որտեղ խաղացել է նաև մայրը։

1983 թվականին ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարանի կինոմատոգրաֆային բաժինը, սակայն 9 ամսից հետո թողել է մասնագիտությունը և տեղափոխվել Նյու-Յորք, որտեղ գրանցվել է դերասանական դասընթացների։ 1985 թվականին Սթիլերը ուշադրություն գրավեց Ջոն Գուարեի (John Guare) «Կապույտ տերևների տուն» պիեսում իր դերի շնորհիվ։ Հենց այդ ժամանակ նա նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր։ Նրա ժապավեններից մեկը Մարտին Սկորսեզեի «Փողերի գույը» ֆիլմի 10 րոպեանոց պարոդիան է, որտեղ նա խաղաց Թոմ Քրուզի դերը։ Նրան սկսեցին հրավիրել ֆիլմերում նկարահանվելու։

Բեն Սթիլերի մասնակցությամբ առաջին ֆիլմը, որ մեծ էկրան է դուրս եկել, 1987 թվականի Սթիվեն Սփիլբերգի «Արևի կայսրություն» ֆիլմ էր։ 1989 թվականի Սթիլերը հայտնվեց «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոում։ 1992 թվականին սկսեց վարել MTV հեռուստաալիքի «Բեն Սթիլերի շոու» հումորային հեռուստաշոուն՝ համատեղ խաղալով փոքր դերեր ֆիլմերում։ Նա իրեն օգնական վերցրեց կատակերգու Ջանին Ջառոֆալոյին և Էնդի Դիկին։ Մեկ տարի անց MTV-ն փակեց շոուն։

1994 թվականին Սթիլերը ստեղծեց «Իրականությունը կծում է» կատակերգությունը, որում իր հետ միասին խաղում էին Վայնոնա Ռայդերը և Իթան Հոուքը։ 1996 թվականին նկարահանեց «Կաբելագործը» կատակերգությունը, որի գլխավոր դերը խաղաց Ջիմ Քերրին։

Չսահմանափակվելով ռեժիսուրայով՝ Սթիլերը որոշեց փորձել իրեն դերասանի կարգավիճակում այլ ռեժիսորների մոտ։ 1998 թվականին, նկարահանվելով «Բոլորը խենթանում են Մերիի համար» ֆիլմում, նա հասնում է փառքի գագաթնակետին։ Կատակերգություններ Բեն Սթիլերի մասնակցությամբ սկսում են դուրս գալ ամեն տարի և դառնում են Հոլիվուդում նկարահանված ֆիլմերից ամենաշահութաբերները։ Նրա ամենահայտնի ֆիլմերն են՝ «Ծանոթացեք ծնողների հետ», «Ահա և Փոլլին», «Ծանոթացեք Ֆաքերների հետ», «Գիշերը թանգարանում», և նաև իր կողմից մտածված և ձայնավորված «Մադագասկար» մուլտֆիլմը։ Սթիլերը միակ դերասանն է, որ առաջադրվել է «Ոսկե ազնվամորու» հակա-մրցանակին «վատագույն դերասան» անվանակարգում բոլոր հինգ ֆիլմերի համար, որ դուրս են եկել մեկ տարվա ընթացքում։

Սթիլերը նկարահանվել է «Ընկերություն» սերիալի (երրորդ սեզոն, 22 էպիզոդ)։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ժամանակ Բեն Սթիլերը հանդիպել է այնպիսի դերասանուհիների հետ, ինչպիսիք են Ջեյն Թրիփլհորնը, Ջանին Գարոֆալոն, Կալիստա Ֆլոքհարթը և Ամանդա Փիթը[12][13]։ 2000 թվականին ամուսնացել է Քրիստին Թեյլորի հետ, ում հետ ծանոթացել է «Heat Vision and Jack» ֆիլմի նկարահանումների ժամանակ[14]։ Զույգը հայտնվել է էկրաններին «Օրինակելի արու» և «Թիկնեղ պահակները» ֆիլմերում։ Սթիլերը և Քրիստինա Թեյլորը ապրում են Հոլիվուդում։ Նրանք ունեն դուստր՝ Էլլա Օլիվիան, ով ծնվել է 2002 թվականի ապրիլի 10-ին, և որդի Քվինլի Դեմփսին՝ 2005 թվականի հուլիսի 10-ին[15]։

Սթիլերը դեմոկրատական կուսակցության անդամ է[16]։ Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։ 1999 և ապա 2001 թվականին GQ-ի և Hollywood.com-ի համար հարցազրույցում Սթիլերը խոստովանել է, որ տառապում է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Ըստ իր խոսքերի, այդ հիվանդությունը փոխանցվել է ծնողներից[17]։ Բայց ավելի ուշ, 2006 թվականին Սթիլերը երկու հարցազրույցներում հերքեց այդ տեղեկությունը, ասելով. «Ես կատակով ասեցի, որ երբեմն մի փոքր խելագար եմ լինում, իսկ լրագրողները ինձ դարձրեցին խենթ մոլագար»[18][19]։

Ութ ֆիլմերում Բեն Սթիլերը խաղացել է իր լավ ընկերոջ՝ Օուեն Ուիլսոնի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
1975Շաբաթ երեկոյան ուղիղ եթերումSaturday Night Liveսերիալ
1984 - 1989Քեյթը և ԷլլինKate & AllieՓիթերսերիալ,
Կատակերգություն
Բիլ Պերսկի,
Լինդա Դեյ
1984 - 1990Մայամիի ոստիկանությունը. Վարվելակերպի վարչությունMiami Viceարագ Էդի Ֆելչերըսերիալ,
Մարտական
Ջեք Նիքոլելլա
և այլք
1987ԳրպանահատըThe Hustler of MoneyՎինսԿարճամետրաժ,
Կատակերգություն
Ռալֆ Հովարդ,
Սթիվ Կլայմեն,
Բեն Սթիլեր
1987Կրնկակոխ հետապնդումHot PursuitՔրիս ՀոնեյուելԱրկածային,
Կատակերգություն
Սթիվեն ԼիսբերգերՋոն Քյուսաք
1987Կապույտ տերևների տունըThe House of Blue LeavesՌոնի ՇաուխնեսիԿիրկ Բրաունինգ,
Ջերի Զակս
1987Արևի կայսրությունEmpire of the SunԴանիթիՌազմական,
Կենսագրական
Սթիվեն ՍփիլբերգՋոն Մալկովիչ,
Քրիստիան Բեյլ
1987Կոշկի փայլքShoeshineԿարճամետրաժԹոմ Աբրամս
1988Թարմ ձիերFresh HorsesԹիփթոնՄարտական,
Քրեական
Դևիդ Անսլո
1989Ամենամոտ ազգականըNext of KinԼոուերնս ԻսաբելլաՄարտականՋոն ԻրվինՓաթրիկ Սուեզի,
Ալեք Բոլդուին,
Հելեն Հանտ
1989-...ՍիմփսոններըThe SimpsonsԳարթ Մորթելովինգ (հնչյունավորում)ՄուլտֆիլմՄարկ Կերկլենդ
և այլք
1989Էլվիսի պատմությունըElvis StoriesԲրյուսԿարճամետրաժ,
Կատակերգություն
Բեն ՍթիլերՋոն Քյուսաք
1989Դա ադեկվատ էThat's AdequateՉիփ ԼեյնԿատակերգությունՀարի Հարվից
1990ՍտելլաStellaՋիմ ԱփթերգրուֆԴրամաՋոն Էրման
1990Աշխատող աղբըWorking Tra$hՖրեդի ՆովակԿատակերգությունԱլան Մեթեր
1991Ճանապարհ դեպի դժոխքHighway to HellՊլուտոյի խոհարարը / Աթիլլա ՀանՍարսափ,
Կատակերգություն
Աթե դե Յոնգ
1993 - 2004ՖրեյզերFrasierԲարրի (հնչյունավորում)սերիալ,
Կատակերգություն
Դևիդ Լի
և այլք
1993 - 1995Երկու հիմար շներ2 Stupid Dogsլրացուցիչ ձայներսերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Դոնավան Կուկ
և այլք
1994Իրականությունը կծում էReality BitesՄայքլ ԳրեյթսՄելոդրամա,
Կատակերգություն
Բեն ՍթիլերՌենե Զելվեգեր,
Սթիվ Զան,
Վայնոնա Ռայդեր
1994 - 1997Բադիկ մարդըDuckman։ Private Dick/Family ManՀարի Մեդիֆի (հնչյունավորում)սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Ջեֆ Մակգրատ
և այլք
1994 - 2004ԸնկերներըFriendsԹոմիսերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Գարի Հելվորսոն
և այլք
Ջենիֆեր Էնիսթոն,
Մեթյու Պերի
1994Կեցցեն պրոֆիլներըBravo Profilesսերիալ,
Փաստագրական
Դևիդ Սնայդեր
և այլք
1995ՑմփորիկներըHeavy WeightsԹոնի ՓերկինսԿատակերգություն,
Ընտանեկան
Սթիվեն Բրիլ
1995 - 1999Նորությունների ռադիոNewsRadioՎիքսերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Թոմ Չերոնս
և այլք
1995 - 2002Բժիշկ ԿաթցըDr. Katz, Professional TherapistԲեն Սթիլերսերիալ,
Մուլտֆիլմ
1995 - 1998Պարոն Շոուն Բոբի և Դևիդի հետMr. Show with Bob and DavidՋիմմիսերիալ,
Կատակերգություն
Ջոն Մաֆիտ
և այլք
1996Երջանիկ ԳիլմորըHappy Gilmoreծերանոցի աշխատակիցՍպորտային,
Կատակերգություն
Դենիս ԴուգանԱդամ Սենդլեր
1996Եթե Լյուսին ընկնիIf Lucy FellԲվիկ ԷլիասՄելոդրամա,
Կատակերգություն
Էրիկ ՇեֆերՍառա Ջեսիկա Փարկեր
1996Մի արթնացրեք քնած շանըFlirting with DisasterՄելԿատակերգությունԴևիդ Օ. ՌասելՊատրիցիա Արկետ,
Թեա Լեոնի
1996ԿաբելագործըThe Cable GuyՍեմ Սվիթ / Սթեն ՍվիթԿատակերգությունԲեն ՍթիլերՋիմ Քերրի,
Մեթյու Բրոդերիկ,
Ջեք Բլեք,
Էրիկ Ռոբերտս,
Օուեն Ուիլսոն
1996Դերեկ Զուլանդեր. Մոդել տղամարդըDerek Zoolander։ Male ModelԴերեկ ԶուլանդերԿարճամետրաժ,
Կատակերգություն
Ռասել Բեյթս
1997 - 2010Լեռների արքանKing of the HillՌիչ (հնչյունավորում)սերիալ,
Մուլտֆիլմ
Կլեյ Հոլլ
և այլք
1997Դերեկ Զուլանդերի տիեզերքըDerek Zoolander UniversityԴերեկ ԶուլանդերԿարճամետրաժ,
Կատակերգություն
Ռասել Բեյթս
1998Զրոյական ազդեցությունZero EffectՍթիվ ԱռլոԿատակերգություն,
Դետեկտիվ
Ջեք Կազդան
1998Բոլորը խենթանում են Մերիի համարThere's Something About MaryԹեդՄելոդրամա,
Կատակերգություն
Բոբի Ֆարելի,
Փիթեր Ֆարելի
Քեմերոն Դիազ
1998Քո ընկերներն ու հարևաններըYour Friends & NeighborsՋերրիԴրամա,
Կատակերգություն
Նիլ ԼաբութԱարոն Էկհարտ,
Նաստասյա Կինսկի
1998Հավերժ կեսգիշերPermanent MidnightՋերրի ՍթահլՄելոդրամա,
Կենսագրական
Դևիդ Վելոս
1998 - 2007Քվինսի թագավորներըThe King of QueensՋերրի՝ Արթուր Սփուների հայրըսերիալ,
Կատակերգություն
Ռոբ Շիլլեր
և այլք
1998Մագդայի շղթայի հետևիցBehind the Zipper with MagdaԹեդ ՍթրեհմանԿարճամետրաժ,
Կատակերգություն
Բոբի Ֆարելի,
Փիթեր Ֆարելի
1999Ռոքի արքաներըThe SuburbansՋեյ ՌոսԿատակերգությունԴոնալ Լարդներ Ուորդ
1999Խորհրդավոր մարդիկMystery Menմիսթր ԲարկացածըՖենտեզի,
Մարտական
Կինկա ԱշերՋեֆրի Ռաշ
1999Սևը և սպիտակըBlack and WhiteՄարկ ՔլեարԵրաժշտականՋեյմս Տոբեք
1999 - 2000Տարօրինակները և ցնորամիտներըFreaks and GeeksՄիարայի գործակալըսերիալՋեյն Կեզդան
և այլք
1999Հյուսիսային եղջերու Ռոբին. Մեծ մրցարշավHooves of FireԿարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Ռիչարդ Գոլեշովսկի
2000ԱնկախությունThe IndependentՈստիկանԿատակերգությունՍթիվեն Կեստլեր
2000Պահպանելով հավատըKeeping the FaithՌաբի Ջեք ՍքրամՄելոդրամա,
Կատակերգություն
Էդվարդ ՆորթոնԷդվարդ Նորթոն,
Ջենա Էլֆմեն
2000Ծանոթացեք ծնողների հետMeet the ParentsԳրեգ ՖաքերՄելոդրամա,
Կատակերգություն
Ջեյ ՌոուչՌոբերտ Դե Նիրո,
Օուեն Ուիլսոն
2000Չափիր քո էնտուզիազմըCurb Your EnthusiasmԲեն Սթիլերսերիալ,
Կատակերգություն
Ռոբերտ Բ. Ուայդե
և այլք
2000Առաքելություն. ԱնհավանականըMission։ ImprobableԹոմ ՔրուզԿարճամետրաժ,
Կատակերգություն
Ջոել ԳալենԹոմ Քրուզ,
Ջոն Վու
2001 - 2002ՉկողմնորոշվածըUndeclaredՌեքսերիալ,
Կատակերգություն
Գրեգ Մոթոլլա
և այլք
2001Օրինակելի արուZoolanderԴերեկ ԶուլանդերԿատակերգությունԲեն ՍթիլերՕուեն Ուիլսոն
2001Տենենբաում ընտանիքըThe Royal TenenbaumsՉաս ԹենենբաումԿատակերգությունՈւես ԱնդերսոնՋին Հեքման,
Լյուկ Ուիլսոն,
Գվինեթ Փելթրոու,
Օուեն Ուիլսոն,
Բիլ Մյուրեյ,
Դենի Գլովեր
2002Ոտքերի վրա ամուր կանգնածըLegs to Stand OnԼարիԿարճամետրաժՓեթ Բաթիսթինի
2002 - 2003Ազատության երեխաներըLiberty's Kids։ Est. 1776Թոմաս Ջեֆերսոնսերիալ,
Մուլտֆիլմ,
Արկածային,
Ընտանեկան
Ջուդիդ Ռեյլի,
Մարշա Գուդման
2002Ռոբի հյուսիսային եղջերունLegend of the Lost TribeՌոբի հյուսիսային եղջերուԿարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Փիթեր Պիկ
2003ԴյուպլեքսDuplexԱլեքս ՌոսԿատակերգությունԴենի Դե ՎիտոԴրյու Բերիմոր
2003 - 2006Դանդաղ զարգացումArrested DevelopmentԹոնի ՎանդերսերիալՋո Ռուսո
և այլք
Ջեյսոն Բեյթման
2003Համառ Դին. Կատարած գլուխգործոցներըTenacious D։ The Complete MasterworksանցորդՓաստագրական,
Երաժշտական
Թոմ Դինաս
և այլք
2004Ահա և ՓոլլինAlong Came PollyՌուբեն ՖեթերՄելոդրամա,
Կատակերգություն
Ջոն ՀամբուրգՋենիֆեր Էնիսթոն
2004Սթարսկին և ՀաթչըStarsky & HutchԴավիդ ՍթարսկիՄարտական,
Կատակերգություն
Թոլդ ՖիլիփոՕուեն Ուիլսոն
2004Ի՞նչ է այս երգի անունըWhat's the Name of That SongԸնտանեկանՎիկտոր Դի Նարոլի
2004ՆախանձEnvyԹիմ ԴինգմանԿատակերգությունԲարի ԼևինսոնՋեք Բլեք
2004Թիկնեղ պահակներըDodgeball։ A True Underdog StoryՈւայթ ԳուդմենԿատակերգություն,
Սպորտային
Ռոուսոն Մարշալ ԹերբերՎինս Վոն
2004ՀեռուստահաղորդավարըAnchorman։ The Legend of Ron BurgundyԱրթուրո ՄենդեսՄելոդրամա,
Կատակերգություն
Ադամ ՄակկեյՔրիստինա Էփլգեյթ,
Սթիվ Կարել
2004Ծանոթացեք Ֆաքերների հետMeet the FockersԳրեգ ՖաքերՄելոդրամա,
Կատակերգություն
Ջեյ ՌոուչՌոբերտ Դե Նիրո,
Դասթին Հոֆման,
Բարբարա Սթրեյզենդ
2005ՄադագասկարMadagascarԱլեքս (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էրիկ Դարնել,
Թոմ Մակգրատ
Քրիս Ռոք
2006Դենի Ռոուն. Առաջին ռեժիսորըDanny Roane։ First Time DirectorԲեն ՍթիլերԿատակերգությունԷնդի ԴիքՋեք Բլեք
2006Սրիկաների դպրոցըSchool for ScoundrelsԼոննիՄելոդրամա,
Կատակերգություն
Թոլդ ՖիլիփսԲիլի Բոբ Տորնթոն,
Մայքլ Կլարկ Դունկան
2006Ճակատագրի ընտրությունTenacious D in The Pick of DestinyկիթառիստԵրաժշտական,
Կատակերգություն
Լայան ԼինչՋեք Բլեք
2006Գիշերը թանգարանումNight at the MuseumԼարրի ԴալեյԱրկածային,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Շոն ԼևիՕուեն Ուիլսոն,
Ռոբին Ուիլյամս
2007Իմ մղձավանջների աղջիկըThe Heartbreak KidԷդիՄելոդրամա,
Կատակերգություն
Բոբի Ֆարելի,
Փիթեր Ֆարելի
2007Էլմայի Սուրբ Ծնունդը. Հակառակ հաշվարկElmo's Christmas CountdownՍթիլեր էլֆ, (հնչյունավորում)ԵրաժշտականՀարի Հելվիրսոն
2007Ֆինեսը և ՖերբըPhineas and FerbՂակա Փեու Փեու (հնչյունավորում)սերիալ,
Մուլտֆիլմ
Զահարի Մոնկրիֆֆ
և այլք
2008Անհաջողության զինվորներըTropic ThunderԹագ ՍփիդմենՄարտական,
Կատակերգություն
Բեն ՍթիլերՋեք Բլեք,
Թոմ Քրուզ
2008Մադագասկար 2Madagascar։ Escape 2 AfricaԱլեքս (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էրիկ Դարնել,
Թոմ Մակգրատ
Քրիս Ռոք
2008Ծանոթություն Մարկի հետThe Marc Pease ExperienceՋոն ԳրիբլԵրաժշտական,
Կատակերգություն
Թոլդ Լուիսո
2009Գիշերը թանգարանում 2Night at the Museum։ Battle of the SmithsonianԼարրի ԴալեյԱրկածային,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Շոն ԼևիՕուեն Ուիլսոն,
Ռոբին Ուիլյամս
2009Մադագասկարի Նոր ՏարինMerry MadagascarԱլեքս (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Դևիդ ՍորենՔրիս Ռոք
2009ԳրինբերգGreenbergՌոջեր ԳրինբերգԿատակերգությունՆոա Բաումբախ
2009«Ժայռերը դժոխքում» հեռուստաալիքըFunny or Die Presents...Բեն (էպիզոդիկ)սերիալՄեթ Փիդմոթ
և այլք
2010ՄեգաուղեղըMegamindԲերնարդ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ֆանտաստիկ,
Ընտանեկան
Թոմ ՄակգրատԲրեդ Փիթ
2010Ծանոթացեք Ֆաքերների հետ 2Little FockersԳրեգ ՖաքերԿատակերգությունՓոլ ՎայցՌոբերտ Դե Նիրո,
Ջեսիկա Ալբա,
Հարվի Քեյթլ,
Օուեն Ուիլսոն,
Դասթին Հոֆման
2010Թեդ Դեմիին որոնելիսIn Search of Ted DemmeՓաստագրական
2010ԱրծվասիրտըEagleheartՍիլի Սեմիսերիալ,
Կատակերգություն
Ջեյսոն Ուոլիներ
և այլք
2011Ինչպես գողանալ երկնաքերըTower HeistՋոշ ԿովակսԿատակերգություն,
Քրեական
Բրետ ՌետներԷդի Մերֆի,
Կեյսի Աֆլեք,
Մեթյու Բրոդերիկ,
Թեա Լեոնի
2012Մադագասկար 3Madagascar 3։ Europe's Most WantedԱլեքս (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էրիկ Դարնել,
Թոմ Մակգրատ,
Կոնրադ Վերնոն
Քրիս Ռոք
2012ՀսկողներըThe WatchԷվանՖանտաստիկ,
Կատակերգություն
Ակիֆա ՇաֆերՎինս Վոն
2012Նա ավելի հանրաճանաչ է, քան դուHe's Way More Famous Than YouԲեն ՍթիլերԿատակերգությունՄայքլ Ուրի
2013Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքըThe Secret Life of Walter MittyՈւոլթեր ՄիթիՖենտեզի,
Կատակերգություն
Բեն ՍթիլերՇոն Փեն
2014Օրինակելի արու 2Zoolander 2Դերեկ ԶուլանդերԿատակերգությունԴասթին Տերու
-Օգնեք ինձ սփռելու բարությունըHelp Me Spread GoodnessԿատակերգությունԲեն Սթիլեր
-Կայուն տղամարդիկThe Hardy MenԿատակերգությունՇոն ԼևիԹոմ Քրուզ
2014Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքըNight at the Museum: Secret of the TombՖանտաստիկ ֆիլմ
Կատակերգություն
Շոն ԼևիՌոբին Ուիլյամս
2014Քանի դեռ մենք երիտասարդ ենքWhile We're YoungԴրամա
Կատակերգություն
Նոյ ԲաումբախՆաոմի Ուոթս
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1987ԳրպանահատըThe Hustler of Money
1992 - 1993Բեն Սթիլերի շոուն (սերիալ)The Ben Stiller Show
1999Ջերմատեսողությունը և ՋեքըHeat Vision and Jack
2001Օրինակելի արուZoolander
2003Ուժեղ գանստերներըCrooked Lines
2003ԴյուպլեքսDuplex
2004Սթարսկին և ՀաթչըStarsky & Hutch
2004Թիկնեղ պահակներըDodgeball։ A True Underdog Story
2006Ճակատագրի ընտրությունTenacious D in The Pick of Destiny
2007Փառքի սայրը, Աստղալիցները սառույցի վրաBlades of Glory
2007Քրիստին Թեյլորի անանուն նախագիծըUntitled Christine Taylor Project
2008ԱվերակներThe Ruins
2008Անհաջողության զինվորներըTropic Thunder
2009Տղաները. Շերման եղբայրների պատմությունըThe Boys։ The Sherman Brothers' Story
2010ՍուբմարինաSubmarine
2010ՄեգաուղեղըMegamind
2011Հասցնել 30 վայրկյանում30 Minutes or Less
2011Մեծ տարինThe Big Year
2013Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքըThe Secret Life of Walter Mitty
2014Օրինակելի արու 2Zoolander 2
-Օգնեք ինձ սփռելու բարությունըHelp Me Spread Goodness
-Կայուն տղամարդիկThe Hardy Men
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1987ԳրպանահատըThe Hustler of Money
1989Էլվիսի պատմությունըElvis Stories
1992 - 1993Բեն Սթիլերի շոուն (սերիալ)The Ben Stiller Show
1994Իրականությունը կծում էReality Bites
1996ՄալուխագործըThe Cable Guy
1999Ջերմատեսողությունը և ՋեքըHeat Vision and Jack
2001Օրինակելի արուZoolander
2007Քրիստին Թեյլորի անանուն նախագիծըUntitled Christine Taylor Project
2008Անհաջողության զինվորներըTropic Thunder
2013Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքըThe Secret Life of Walter Mitty
-Օգնեք ինձ սփռելու բարությունըHelp Me Spread Goodness
-Չիկագո 7The Trial of the Chicago 7
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1987ԳրպանահատըThe Hustler of Money
1989Էլվիսի պատմությունըElvis Stories
1992 - 1993Բեն Սթիլերի շոուն (սերիալ)The Ben Stiller Show
1996Դերեկ Զուլանդեր. Մոդել տղամարդըDerek Zoolander։ Male Model
1997Դերեկ Զուլանդերի տիեզերքըDerek Zoolander University
2001Օրինակելի արուZoolander
2008Անհաջողության զինվորներըTropic Thunder

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 http://www.biography.com/people/ben-stiller-9542437
  5. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  6. 1 2 Internet Movie Database — 1990.
  7. 1 2 People — People Inc., 1974. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  8. ↑ http://uk.eonline.com/news/39862/ben-stiller-hitched
  9. ↑ https://www.usatoday.com/story/life/people/2017/05/26/ben-stiller-christine-taylor-separate-after-17-years-of-marriage/102214466/
  10. ↑ E! Online
  11. ↑ Internet Movie Database — 1990.
  12. ↑ «Yahoo!». Ben Stiller. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 20 декабря 2006-ին.
  13. ↑ «Monsters & Critics». Ben Stiller's funny charms. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
  14. ↑ «Buzzle.com». Ben Stiller, Christine Taylor Welcome a Girl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
  15. ↑ «National Post». Group Outing. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
  16. ↑ «Newsmeat». Ben Stiller's Federal Campaign Contribution Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
  17. ↑ «About:Bipolar Disorder». Ben Stiller - Actor/Comedian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
  18. ↑ «The Daily Telegraph». Ben at work. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 11 января 2007-ին.
  19. ↑ «TimesOnline». Clown prince. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 11 января 2007-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Սթիլեր» հոդվածին։