Դյուպլեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Դյուպլեքս
Duplex
Duplex poster.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր Կատակերգություն
Թվական 2003
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Դենի Դե Վիտո
Պրոդյուսեր Բեն Սթիլեր
Դրյու Բերիմոր
Սցենարի հեղինակ Լարի Դոյլ
Դերակատարներ Բեն Սթիլեր
Դրյու Բերիմոր
Այլին Էսսել
Օպերատոր Անաստաս Ն. Միկոս
Երաժշտություն Դեվիդ Նյուման
Մոնտաժ Գրեգ Հայդեն
Պատմվածքի վայր Նյու Յորք և Բրուքլին
Կինոընկերություն Miramax Films
Տևողություն 89 րոպե
Բյուջե 40,000,000 $
Շահույթ 19,322,135 $
IMDb ID 0266489
ԿինոՊոիսկ ID 1796
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=YYOCxal2PXs

Դյուպլեքս (անգլ.՝ Duplex; 2003), ռեժիսոր Դենի Դե Վիտոյի ամերիկյան կատակերգություն։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ զույգը՝ գրող Ալեքսը և նրա կին Նենսին, կարծես թե գտել են իրենց երազանքների տունը՝ երկհարկանի բնակարան խաղաղ թաղամասում։ Բայց մեծ անակնկալ եղավ նրանց համար փնթփնթան պառավ տիկին Քոնելին, ով ապրում էր երկհարկանի տան երկրորդ հարկում։ Այն բանից հետո, երբ տիկին Քոնելին սկսում է կործանել նրանց կյանքը, Ալեքսը և Նենսին փորձում են լուծել այդ խնդիրը, բայց, չհաղթահարերով իրենց սեփական ուժերով, նրանք մարդասպան են վարձում, ով պետք է սպանի պառավին։ Սակայն հարձակման ժամանակ տիկին Քոնելին համառորեն պաշտպանվում է՝ խփելով մարդասպանի ուսին իր հանգուցյալ ամուսնու նիզակով։ Այլևս ի վիճակի չլինելով այս ամենը հանդուրժել՝ Ալեքսը և Նենսին տեղափոխվում են։ Նրանց տեղափոխվելուց քիչ ժամանակ անց նրանց հայտնում են, որ պառավը մահացել է։

Արդյունքում պարզվում է, որ պառավը խորամանկ և հեատես կին է, ավ ամենևին էլ չի մահացել։ Նա ոստիկանի և տանտիրոջ հետ (ով, փաստորեն, իր որդին է) գումար է «քաշում» Ալեքսի և Նենսիի նման հիմար սիրահարված զույգերից՝ հասցնելով նրանց խելագարության և ստիպված տունը շատ ցածր գնով վաճառելուն։ Վերջիվերջո Ալեքսը հրատարակում է իր նոր գիրքը «Դյուպլեքս» անվանումով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բեն Սթիլեր Ալեքս Ռոուզ Ալեքս Ռոուզ
Դրյու Բերիմոր Նենսի Քենդրիքս Նենսի Քենդրիքս
Այլիս Էսսել Քոնելի տիկին Քոնելի
Հարվեյ Ֆայերսթին Քեննեթ Քեննեթ անշարժ գույքի գործակալ
Ջեյմս Ռեմար Չիկ Չիկ մարդասպան
Ռոբերտ Ուիզդոմ Դան սպա Դան
Սվուզի Կյորց Ջին Ջին հրատարակիչ
Ուոլլես Շոն Հարման Հարման Նենսիի ղեկավարը
Ջասթին Տերու Կուպ Կուպ Ալեքսի ընկերը, գրող
Էմբեր Վալեթա Սելինա Սելինա Կուպի կինը
Դենի Դե Վիտո պատմողի ձայնը
Մայա Ռուդոլֆ Թարա Թարա Նենսիի գործընկերը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]