Jump to content

Ջենիֆեր Էնիսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆեր Էնիսթոն
անգլ.՝ Jennifer Joanna Aniston
Ծնվել էփետրվարի 11, 1969(1969-02-11)[1][2][3][…] (57 տարեկան)
ԾննդավայրՇերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԿրթությունԼաԳուարդիա համայնքի քոլեջ և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհույներն ԱՄՆ-ում, իտալական ծագումով ամերիկացի, ամերիկաալբանացի, իռլանդական ծագումով ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, շոտլանդական ծագումով ամերիկացի և Արբերեշի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, գործադիր պրոդյուսեր, կինոռեժիսոր և հեռուստառեժիսոր
Ծնողներհայր՝ Ջոն Էնիսթոն, մայր՝ Նենսի Դոու
Ամուսին(ներ)Բրեդ Փիթ և Ջասթին Տերու[5][6]
Համատեղ ապրող(ներ)Թեյթ Դոնովան, Daniel McDonald?[7], Ջոն Մեյեր, Բրեդ Փիթ, Ջասթին Տերու[5][8], Վինս Վոն[9], Չարլի Շլաթեր[7], Ադամ Դուրից[7] և Paul Sculfor?[10]
Պարգևներ և մրցանակներ

GLAAD Ավանգարդ մրցանակ

«Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսային սերիալում կանանց լավագույն դերի համար ՝ կատակերգություն կամ մյուզիքլ

[11]

Hollywood Film Awards

[12]

Logie Award for Most Popular Actress?

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար

Teen Choice Award for Choice TV Actress Comedy?

Teen Choice Award for Choice Movie - Drama?

Teen Choice Award for Choice TV Actress Comedy?

Teen Choice Award for Choice Movie – Comedy?

Երիտասարդության ընտրություն պարգև

MTV կինոմրցանակ լավագույն չարագործին

People's Choice Award՝ լավագույն կանացի կատարող անվանակարգում

Golden Schmoes Awards?

Գրեյսիի մրցանակ

«Անկախ ոգի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

People Magazine Awards?

Spike Guys' Choice Awards?

Women in Film Crystal + Lucy Awards

People's Choice Award՝ լավագույն կանացի կատարող անվանակարգում

People's Choice Award՝ լավագույն կանացի կատարող անվանակարգում

«Ժողովրդի ընտրություն» մրցանակ ՝ սիրված երկրի դերասանի համար

People's Choice Award՝ լավագույն կանացի կատարող անվանակարգում

Ժողովրդի ընրտություն պարգև

People's Choice Award for Favorite Movie Actress?

Քրիստալ մրցանակ

[13]

ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

«Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[14]
ԱնդամությունSAG-AFTRA

Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն (անգլ.՝ Jennifer Joanna Aniston, փետրվարի 11, 1969(1969-02-11)[1][2][3][…], Շերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1990-ականներին «Ընկերները» սիթքոմում Ռեյչել Գրինին մարմնավորելու համար, ինչի համար արժանացել է «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և «Կինոդերասանների գիլդիա»-ի մրցանակների։

Հետագայում Էնիսթոնը շարունակում է հոլիվուդյան հաջողակ դերասանուհու իր կարիերան։ Քննադատների կողմից դրական գնահատանքի արժանացավ այնպիսի ֆիլմերում ունեցած դերակատարումների համար, ինչպիսիք են «Նա է այն Միակը», «Գրասենյակային տարածք», «Լավ աղջիկը» և «Փողոտ ընկերներ»։ Էնիսթոնի մասնակցությամբ ամենաեկամտաբեր ֆիլմերն են «Ամենակարող Բրյուսը», «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», «Մարլին և ես», «Ձևացրու, որ իմ կինն ես», «Անտանելի տնօրենները» և այլն։ 2012 թվականին արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոս Անջելեսի Շերման Օուքս թաղամասում։ Հայրը՝ Ջոն Էնիսթոնը, ազգությամբ հույն է, ծնվել է Կրետեում, իսկ մայրը՝ Նենսի Դոուն, ծնունդով Նյու Յորքից է, ունի շոտլանդական, իտալական, իռլանդական և մի քիչ էլ հունական արմատներ։ Ջենիֆերը երկու խորթ եղբայր ունի. Ջոն Մելիքը՝ մոր որդին, և Ալեքս Էնիսթոնը՝ հոր որդին։ Երբ Ջենիֆերը դեռ երեխա էր, ծնողների հետ շուրջ մեկ տարի ապրել է Հունաստանում։ Հետագայում նրանք տեղափոխվում են Նյու Յորք, որտեղ Էնիսթոնն սկսում է հաճախել Ռուդոլֆ Սթեյներ դպրոցը, հետագայում ավարտում է Մանհեթանի Ֆիորելլո ԼաԳուարդիա երաժշտության և արվեստների քոլեջը։ Սկզբնական շրջանում կատարել է բազմաթիվ մեծ ու փոքր աշխատանքներ, ինչպես օրինակ մատուցողուհի, հեծանիվով առաքիչ և այլն։ 1989 թվականին նա տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին հեռուստատեսային դերը Էնիսթոնն ստացել է 1990 թվականին։ Այս սկզբնական շրջանում այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր գալիս, սովորաբար կամ շուտ ավարտվում էին, կամ անհաջող էին դուրս գալիս։ Այս փոքրիկ ձախողումները պատճառ դարձան անգամ, որ Ջենիֆերը լրջորեն մտածի դերասանուհու իր կարիերան թողնելու մասին։ Այս մտքերը, սակայն, տեղի տվեցին, երբ Ջենիֆերին դեր առաջարկեցին «Ընկերներ» հեռուստասերիալում (1994-2004)։ Կատակերգական այս հեռուստասերիալի պրոդյուսերները նախապես Էնիսթոնին ուզում էին հանձնել Մոնիկա Գելլերի դերը, սակայն Քորթնի Քոքսը ավելի հարմար գտնվեց այդ դերի համար, ուստի Էնիսթոնին հանձնեցին Ռեյչել Գրինին։

Այս պահից էլ հաջողությունը դարձավ Էնիսթոնի մշտական ուղեկիցն իր կարիերայում։ Սերիալի վերջին երկու եթերաշրջանների ընթացքում դերասանուհին մեկ միլիոն դոլլար հոնորար էր ստանում յուրաքանչյուր սերիայի համար։ Բացի դրանից հենց այս դերն էր, որ նրան բերեց Էմմի (մրցանակ) մրցանակ «Կատակերգական սերիալում լավագույն առաջատար դերասանուհու» անվանակարգում։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն Էնիսթոնը (սերիալի իր խաղընկերուհիների հետ) դարձավ բոլոր ժամանակների հեռուստասերիալների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։

Դեռ «Ընկերներ»-ում նկարահանվելու ժամանակ դերասանուհին սկսեց առաջարկներ ստանալ արդեն ֆիլմերում նկարահանվելու համար։ Նրա դեբյուտը եղավ «Լեպրեկոն» ֆիլմը (1992), որը բացասական արձագանք գտավ քննադատների շրջանում, թեպետ ֆինանսապես հաջող ֆիլմ եղավ։ Սրան հաջորդեց չորս տարվա ընդմիջում, որից հետո՝ 1996 թ. նա վերադարձավ կինոարտադրություն. խաղաց «Նա է այն Միակը», «Մինչ դու կայիր», «Բարակ վարդագույն գիծը», ինչպես նաև քննադատների բարձր գնահատանքին արժանացած «Գրասենյակային տարածք» ֆիլմերում։ Այս ընթացքում շատ կինոքննադատներ եկան այն կարծիքին, որ Էնիսթոնը բավականին եթերային դերասանուհի է։ Էնիսթոնի ամենաեկամտաբեր դերը եղավ 2003 թ. «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ջիմ Քերրիի հերոսի ընկերուհուն։ Նրա ֆիլմերից մեկը՝ «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», գրեթե 39.17 միլիոն դոլլար եկամուտ բերեց ցուցադրման միայն առաջին շաբաթվա ընթացքում։ Նրա հաջողված ֆիլմերից է նաև «Ձևացրու, որ իմ կինն ես», որտեղ Ջենիֆերը խաղում է Ադամ Սենդլերի հետ՝ մարմնավորելով Սենդլերի հերոսի՝ պլաստիկ վիրաբույժի օգնականին, որը հետագայում դառնում է նրա կինը։ 2012-ին Էնիսթոնին կարող ենք սպասել «Տեղափոխությունների մոլուցք» ֆիլմում Փոլ Ռուդի հետ։

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիսթոնը նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներում։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել Heineken գարեջրի և L'Oreal մազերի խնամքի միջոցների գովազդները։

Մոտ մեկ տարի շարունակ դերասանուհին աշխատել է իր նոր օծանելիքի վրա, որը թողարկվեց 2010 թ. հուլիսի 11-ին Լոնդոնում։ Նախապես որոշվել էր այն անվանել ՛՛Lolavie by Jennifer Aniston՛՛, սակայն համանման այլ օծանելիքի հետ չշփոթելու համար այն ի վերջո անվանեցին պարզապես Jennifer Aniston։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենիֆերը հայտարարել է, որ կցանկանար նաև տղամարդու օծանելիք թողարկել։

2007 թվականից նա աշխատում է SmartWater ըմպելիքի գովազդային արշավներում։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիսթոնը ՛՛Friends of El Faro՛՛ կազմակերպության հովանավորներից է. կազմակերպությունը զբաղվում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մանկատներից մեկի համար գումար հավաքագրելով։ Նա նաև հանդես է եկել St. Jude's Children's Research Hospital-ի մի շարք գովազդային հոլովակներում (նա հիվանդանոցի հովանավորներից է)։ Բացի այդ դերասանուհին իր մասնակցությունն է ցուցաբերել 2008 թ. սեպտեմբերին կայացած «Դիմադրի՛ր քաղցկեղին» շոուին։ Ի թիվս այլ բարեգործությունների, նա 500.000 դոլլար է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» ակցիային՝ ուղղված Հաիթիի աղետի զոհերի օգնությանը։

Հետաքրքիր տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ֆորբս ամսագիրը Էնիսթոնին ընդգրկել է շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց տասնյակում 110 միլիոն դոլլար մաքուր եկամուտով։

Նա հայտնվել է People ամսագրի «Ամենագեղեցիկների», «Լավագույնս հագնվողների» ցուցակներում, FHM ամսագրի «Ամենասեքսուալ կանանց» ցուցակում, և այլն։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1989-1993Քվանտային ցատկQuantum LeapԿիկի ՈւիլսոնՍերիալ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Ջեյմս Ուիտմոր մլ.
Ջո Նապոլիտանո
Մայքլ Ցինբերգ
Սքոթ Բակուլա,
Դին Ստոկուել,
Դեբորա Պրետ,
Դեննիս Ուոլֆբերգ,
Վ.Կ. Ստրեթոն
1990-1991Ֆերիս ԲրյուլերFerris BuellerՋիննի ԲուելերՍերիալ,
Կատակերգություն
Բիլ Բիքսբի
Սթիվ Դուբին
Վիկտոր Լոբլ
Չարլի Շլեթեր,
Ռիչարդ Ռիլե,
Սեմ Ֆրիդ,
Էմի Դոլենց
1990Կուկամոնգի ճամբարըCamp CucamongaԱվա ՇչեկտորՄարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ռոջեր ԴուխովնիՋոն Ռատցենբերգեր,
Չեդ Ալեն,
Քենդես Քեմերոն Բուրե,
Ռիչարդ Հերդ
1991-1994Հերմանի գլուխըHerman's HeadՍյուզի ԲրուքսՍերիալ,
Դրամա,
Կատակերգություն
Ջ. Դ. Լոբու
Գրեգ Անտոնաչի
Ուիլյամ Ռեգսդեյլ,
Հենք Ազարիա,
Ջեյն Սիբեթ,
Յարդլի Սմիթ,
Մոլի Հեյգեն
1992-1998Լարի Սանդերսի շոունThe Larry Sanders ShowՋենիֆեր ԷնիսթոնՍերիալ,
Կատակերգություն
Տոդ Հոլենդ
Քեն Կուոպիս
Ալան Մայերսոն
Գարի Շենդլինգ,
Ջեֆրի Տեմբոր,
Ուոլես Լենգեմ,
Ռիպ Տորն,
Պեննի Ջոնսոն
1992ԼեպրոկոնLeprechaunՏորի ՌիդինգՍարսափ,
Ֆենտեզի,
Կատակերգություն
Մարկ ՋոնսՈւորվիկ Դևիս,
Քեն Օլանդտ,
Մարկ Հոլտոն,
Ռոբերտ Հայ Գոռմեն
1994ՀաղթահարողըMuddling ThroughՄեդելին Դրեգո ԿուպերՍերիալ,
Կատակերգություն
Էնդի Էկերման
Պամելա Ֆրայման
Ռոբբի Բենսոն
Ստեֆանի Հոջ,
Դ. Դևիդ Մորին,
Այմի Բրուքս,
Սկոթ Վաարա
1994-2004ԸնկերներFriendsՌեյչել ԳրինՄելոդրամա,
Կատակերգություն
Հարի Հելվորսոն
Քևին Բրայթ
Մայքլ Լեմբեկ
Քորթնի Քոքս,
Լիզա Կուդրոու,
Մեթ Լեբլանկ,
Մեթյու Փերի
1994-1995Բուրկի արտարադատությունըBurke's LawԼինդա ՔեմփբելՍերիալ,
Դրամա,
Քրեական
Գիլբերտ Մ. Շիլտոն
Ջեյմս Լ. Կոնուեյ
Ուոլտեր Գրոման,
Ջին Բերի,
Պիտեր Բարտոն,
Դոմ ԴեԼուիս,
Դեննի Կամեկոնա,
Bever-Leigh Banfield
1995-1996ԳործընկերներPartnersՍյուզաննաՍերիալ,
Կատակերգություն
Ջեյմս Բերոուզ
Մաքս Տեշ
Պոլ Լազարուս
Թեյթ Դոնովան,
Ջոն Կրայեր,
Մարիա Փիթիլո,
Կորինն Բորեր,
Ջեյմս Կրոմուել
1996Երազների արքայազնըDream for an InsomniacԷլիսոնԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Տիֆանի ԴեԲարտոլոԱյոնի Սկայ,
ՄակՔենզի Էսթին,
Սեյմուր Կեսել,
Շոն Բլեկման
1996Նա է այն միակըShe's the OneՌենե ՖիցպատրիկՄելոդրամա,
Կատակերգություն
Էդվարդ ԲյորնսԷդվարդ Բյորնս,
Մայկ ՄակԳլոուն,
Մաքսին Բանս,
Կեմերոն Դիազ
1997-2010Լեռների արքանKing of the HillՊիպերոնի Սյու/ Ստեֆանի (հնչյունավորում)Սերիալ,
Մուլտֆիլմ,
Դրամա,
Կատակերգություն
Կլեյ Հոլ
Տրիշիա Գարսիա
Կյոնգ Հի Լիմ
Մայկ Ջաջ,
Քեթի Նեջիմի,
Պամելա Ադլոն,
Ջոնի Հարդվիկ,
Սթիվեն Ռուտ
1997Կատարելության պատկերըPicture PerfectՔեյթ ՄոսլիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Գլեն Գորդոն ԿարոնՋեյ Մոր,
Քևին Բեյկոն,
Օլիմպիա Դուկակիս,
Իլիանա Դագլաս
1997Անհաստատ իդեալ'Til There Was YouԴեբբիՄելոդրամա,
Կատակերգություն
Սքոթ ՈւինանտՋոն Պլումպիս,
Ջանել Մոլոնի,
Իվոն Զիմա,
Քրիստին Էբերսոուլ,
Կելեն Ֆինկ
1997Հարավային զբոսայգիSouth Parkմիսիս Սթիվենս (հնչյունավորում)Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Տրեյ Փարկեր
Էրիկ Ստոֆ
Մեթ Ստոուն
Տրեյ Փարկեր,
Մեթ Ստոուն,
Մոնա Մարշալ,
Այզեկ Հեյզ,
Էյպրիլ Ստյուարտ
1998Իմ հիացմունքի առարկանThe Object of My AffectionՆինա ԲորովսկիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Նիկոլաս ԽիտներՊոլ Ռադ,
Կալի Ռոչա,
Լենա Կարդվել,
Նատալի Բ. Կիքենբորգ
1998-1999ՀերկուլեսHerculesԳալատեա (հնչյունավորում)Սերիալ,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային,
Ընտանեկան
Ֆիլ ՎայնշտեյնՏեյթ Դոնովան,
Ֆրենչ Ստյուարտ,
Սանդրա Բերնհարդ,
Ջեյմս Վուդս,
Դիդրիխ Բադեր
1998Վարդագույն բարակ գիծըThe Thin Pink LineՔլովԿատակերգությունՋո Դիտլ
Մայքլ Իրպինո
Կերի Էյզլի,
Լեյն Բիմեր,
Անդրեա Բենդեուոլդ,
Ինգրիդ Բերգ
1999Գրասենյակային տարածությունOffice SpaceՋոաննաԿատակերգություն,
Քրեական
Մայկ ՋաջՌոն Լիվինգսթոն,
Դևիդ Հերման,
Աջայ Նայդու,
Դիդրիխ Բադեր
1999Երկաթե հսկանThe Iron GiantԷննի Հյուզ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Բրեդ ԲյորդԷլի Մարիենտալ,
Վին Դիզել,
Գարի Կոնիկ կրտ.,
Ջեյմս Գեմոն
2001Ռոք աստղRock StarԷմիլի ՊոուլԴրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Սթիվեն ՀերեկՄարկ Ուոլբերգ,
Դոմինիկ Ուեսթ,
Ջեյսոն Բոնեմ,
Ջեֆ Պիլսոն
2002Լավ աղջիկըThe Good GirlՋաստին ԼասթԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Միգել ԱրտետաԴեբորա Ռաշ,
Մայկ Ուայտ,
Ջոն Քերոլ Լինչ,
Ջեյք Ջիլենհոլ
2003Ամենակարող ԲրյուսըBruce AlmightyԳրեյս ՔոնելիՖենտեզի,
Դրամա,
Կատակերգություն
Թոմ ՇեդյակՋիմ Կերի,
Մորգան Ֆրիման,
Ֆիլիպ Բեյկեր Հոլ,
Կետրին Բել
2004Ահա և ՊոլինAlong Came PollyՊոլի ՊրինսՄելոդրամա,
Կատակերգություն
Ջոն ԳամբուրգԲեն Սթիլլեր,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման,
Դեբրա Մեսինգ,
Ալեկ Բոլդուին
2005Դավաճանության գինըDerailedԼյուսինդա ՀերրինսԹրիլեր,
Դրամա
Միկաել ՀոֆսթրյոմԿլայվ Օուեն,
Վենսան Կասել,
Մելիսա Ջորջ,
Էդիսոն Տիմլին
2005Լուրեր են պտտվումRumor Has It...Սառա ՀետինգերԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոբ ՌայներՔևին Քոսթներ,
Շիրլի ՄակԼեյն,
Մարկ Ռուֆալո,
Ռիչարդ Ջենկինս
2006Փողոտ ընկերներըFriends with MoneyՕլիվիաԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Նիկոլ ՀոլոֆսեներՔեթրին Կիներ,
Ջեյսոն Այզեքս,
Թիմ Շարպ,
Ջոան Քյուսակ,
Գրեգ Ջերման
2006Ամուսնալուծություն ամերիկյան ձևովThe Break-UpԲրուք ՄևերսԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Պեյթոն ՌիդՎինս Վոն,
Ջոի Լորեն Էդամս,
Կոուլ Հաուզեր,
Ջոն Ֆավրո
2006Ստուդիա 3030 RockԿլեր ՀարպերՍերիալ,
Կատակերգություն
Դոն Սկարդինո
Բետ ՄակԿարտի-Միլեր
Ջոն Ռիգգի
Տինա Ֆեյ,
Տրեյսի Մորգան,
Ջեյն Կրակովսկի,
Ջեք ՄակԲրայեր,
Սքոթ Էդսիտ
2007-2008ԿեղտDirtԹինա ՀարրոդՍերիալ,
Դրամա
Քրիս Լոնգ
Մեթյու Կարնախան
Պերիս Բարկլայ
Կորտնի Կոքս,
Յեն Հարտ,
Ջոշ Ստյուարտ,
Ալեքսանդրա Բրեկենրիջ,
Ջեֆրի Նորդլինգ
2008Սիրային մենեջմենթManagementՍյու ՔլաուսենԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ստեֆեն ԲելբերՍթիվ Զան,
Մարգո Մարտինդեյլ,
Ֆրեդ Ուորդ,
Ջեյմս Հիրոյուկի Լիաո
2008Մարլին ու եսMarley & MeՋենիֆեր ԳրոգանԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Դևիդ ՖրենկելՕուեն Ուիլսոն,
Էրիկ Դեյն,
Ալան Արկին,
Քեթլին Թերներ
2009Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալHe's Just Not That Into YouԲեթ ՄերֆիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քեն ԿուոպիսԲեն Աֆլեկ,
Ջենիֆեր Քոնելի,
Բրեդլի Կուպեր,
Ջասթին Լոնգ
2009Սերը պատահում էLove HappensԷլոյսՄելոդրամա,
Կատակերգություն
Բրենդոն ԿեմպԱարոն Էկհարտ,
Դեն Ֆոգլեր,
Ջոն Քերոլ Լինչ,
Մարտին Շին
2009Գիշատիչների քաղաքըCougar TownԳլենՍերիալ,
Կատակերգություն
Մայքլ Ջեյմս ՄակԴոնալդ
Ջոն Պուտչ
Բիլ Լոուրենս,
Կորտնի Կոքս,
Քրիստա Միլեր,
Բիզի Ֆիլիփս,
Դեն Բերդ,
Ջոշ Հոպկինս
2010Գլուխների որսորդըThe Bounty HunterՆիկոլ ՀյորլիՄարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Էնդի ՏեննանտՋերարդ Բատլեր,
Ջիո Պերեզ,
Ջոել Գարլենդ,
Ջեյսոն Կոլոտուրոս
2010Ավելին, քան ընկերThe SwitchՔեյսի ԼարսոնԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոշ Գոռդոն
Ուիլ Սպեկ
Ջեյսոն Բեյթման,
Ջեֆ Գոլդբլյում,
Ջուլեթ Լյուիս,
Վիկտոր Պագան
2011Ձևացրու, որ իմ կինն եսJust Go with ItՔեթրին ՄերֆիՄելոդրամա,
Կատակերգություն
Դեննիս ԴուգանԱդամ Սենդլեր,
Նիկոլ Քիդման,
Նիկ Սվարդսոն,
Բրուկլին Դեկեր
2011Անտանելի տնօրեններըHorrible Bossesբժիշկ Ջուլիա ՀարրիսԿատակերգություն,
Քրեական
Սետ ԳոռդոնՋեյսոն Բեյթման,
Չարլի Դեյ,
Ջեյսոն Սուդեյկիս,
Քևին Սպեյսի
2011Ի չսիրած մասնագիտությունըMy Least Favorite CareerՋուլիաԿարճամետրաժ,
Կատակերգություն
Ջեյսոն Բեյթման,
Չարլի Դեյ,
Քոլին Ֆարել,
Քևին Սպեյսի
2011Թշվառ լինելն այնքան զվարճալի էBeing Mean Is So Much FunՋուլիաԿարճամետրաժ,
Կատակերգություն
Քոլին Ֆարել,
Քևին Սպեյսի
2012Տարօրինակությունների ծարավWanderlustԼինդա ԳերգենբլատՄելոդրամա,
Կատակերգություն
Դևիդ ՈւեյնՊոլ Ռադ,
Ջասթին Տերու,
Ալան Ալդա,
Մալին Ակերման
2012Այրող սերBurning LoveԴանաՍերիալ,
Կատակերգություն
Քեն ՄարինոՔրիստեն Բել,
Նորին ԴեՎուլֆ,
Բետ Դովեր,
Կարլա Գալո,
Նատաշա Լեգգերո
2013Մենք Միլլերներն ենքWe're the MillersՌոուզ Օ'ՌայլիԿատակերգությունՌոուսոն Մարշալ ՏյորբերԷմմա Ռոբերտս,
Մոլի Ս. Քուին,
Ջեյսոն Սուդեյկիս,
Էդ Հելմս
2013Փախցրու կնոջսLife of CrimeՄիքի Դոուսոն
2014Անտանելի տնօրենները 2Horrible Bosses 2բժիշկ Ջուլիա Հարրիս
2015ՏորթCakeԿլեր Սիմոնս
2015Գորիի աղջիկներըGoree GirlsՏրիշա ԴյուրանԵրաժշտական,
Դրամա
Մայքլ ՍաքսիԷլեն Պոմպեո,
Սանդրա Օ,
Ջենիֆեր Լենդոն,
Պեմ Տիլիս
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2008Սիրային մենեջմենտManagement
2009Becoming Icizzle
2010Ավելին քան ընկերըThe Switch
2011ՀինգFive
2013Հինգից ավելFive More
Գորիի աղջիկներըThe Goree Girls
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2006Սենյակ 10Room 10
2011ՀինգFive

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Էնիսթոն» հոդվածին։