Jump to content

Ջեյն Կրակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Կրակովսկի
անգլ.՝ Jane Krakowski
Ծնվել էհոկտեմբերի 11, 1968(1968-10-11)[1][1][2] (56 տարեկան)
ԾննդավայրParsippany-Troy Hills, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
ԿրթությունՌատգերսի համալսարան, Parsippany High School?, Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, մյուզիքլի դերասան, Խաղային շոուի հաղորդավար և մանկական դերասան
ԸնտրանիAlly McBeal? և Unbreakable Kimmy Schmidt?
Համատեղ ապրող(ներ)Robert Godley?
Պարգևներ և մրցանակներ

Ջեյն Կրակովսկի (անգլ.՝ Jane Krakowski, հոկտեմբերի 11, 1968(1968-10-11)[1][1][2], Parsippany-Troy Hills, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և «Թոնի», «Լոուրենս Օլիվիե», «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակների դափնեկիր։

Կրակովսկին առավել հայտնի է «Էլի Մաքբիլ» («Ally McBeal» 1997-2002), «30 ռոք» («30 Rock», 2006-2013) և «Անկոտրում Կիմի Շմիդթը» («Unbreakable Kimmy Schmidt», 2015-2019) հեռուստասերիալներում խաղացած դերերով, որոնք նրան բերել են անվանակարգեր «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակներում։

Կրակովսկին հայտնի է նաև թատրոնում աշխատանքով։ Բրոդվեյի «Ինը» վերածննդի մյուզիքլի դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակի և ստացել է անվանակարգ «Գրանդ հոթել» և «Նա սիրում է ինձ» մյուզիքլների համար, ինչպես նաև «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլում դերի համար արժանացել է «Լոուրենս Օլիվիե» մրցանակի «Մյուզիքլի լավագույն դերասանուհի» կատեգորիայում։

Կրակովսկին ծնվել է Պարսիպինի Թրոյ Հիլզի Նյու Ջերսի նահանգում՝ քոլեջի ուսուցիչ Բարբարայի (Բենոիտ)[4] և քիմիկ-ինժեներ ու սիրողական թատրոնի ակտիվ մասնակից Էդա Կրակովսկու ընտանիքում[5]։ Ունի ավագ եղբայր[6]։ Հայրը լեհ է և տեղափոխվել է Կրակովից[7], չնայած ինքը՝ Կրակովսկին, գիտի միայն մի քանի լեհերեն բառ[8]։

Կրակովսկին մեծացել է թատերական կյանքի մթնոլորտում և հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Դայակ վարձելու փոխարեն ծնողներս ինձ տանում էին իրենց հետ»[4]։ Չորս տարեկանում զբաղվել է բալետով, բայց հետո թողել է Բրոդվեյում[6] պարելու համար։ Կրակովսկին հաճախել է Նյու Յորքի երեխաների համար պրոֆեսիոնալ դպրոց[9]։ Երբ սկսել է դերասանուհի աշխատել, իր ազգանվան «ջ» (j) տառը բաց է թողել[10], քանի որ այն դժվար էր արտասանվում[4]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակովսկին հեռուստատեսությունում իր առաջին դերը ստացել է 1984 թվականին «Վաղվա որոնում» սերիալում՝ խաղալով Թերեզա Քենդելի դերը[11]։ Այդ դերի համար 1986 և 1987 թվականներին առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի։ 1996 թվականին նկարահանվել է «Վաղը կգա այսօրը» սերիալի էպիզոդում բժիշկ Հանդելմանի դերում։ 1997 թվականին «Էլի Մաքբիլ» հեռուստասերիալում Կրակովսկին խաղացել է Էլեյն Վասալի դերը։ 1999 թվականին այս դերը «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակ[12]։ 2003 թվականին խաղացել է «Էվերվուդ» սերիալում, իսկ 2004 թվականին նկարահանվել է «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալի էպիզոդում։ 2006 թվականին Կրակովսկին միացել է «30 ռոք» սերիալի դերասանական կազմին։ Ջեննա Մարոնի դերի համար 2009 և 2010 թվականներին դերասանուհին ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ[13]։ 2015 թվականին սկսել է նկարահանվել «Անկոտրում Կիմի Շմիդթը» կատակերգական սերիալում։

Կրսկովսկիին առաջնաելույթ է ունեցել «Արձակուրդներ» ֆիլմում[12]։ Հետո նկարահանվել է «Ճակատագրական գայթակղություն», «Մի վամպիրի պատմություն», «Բեմական առաջնաելույթ», «Պարիր ինձ հետ» և «Տասնվեցամյա մայրը» ֆիլմերում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Կրակովսկին նշանադրվել է դիզայներ Ռոբերտ Գոդլիի հետ։ Նրանց որդին՝ Բենեթ Ռոբերտ Գոդլին, ծնվել է 2011 թվականի ապրիլի 13-ին[14]։ Զույգը բաժանվել է 2013 թվականին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանթագրություն
1987 Ճակատագրական գայթակղություն Fatal Attraction դայակ
1991 Բեմական առաջնաելույթ Stepping Out Լին
1996 Տիկին Ուինթերբորն Mrs. Winterbourne Քրիստինա
1998 Պարիր ինձ հետ Dance with Me Պատրիցիա Բլեք
1999 Գնա Go Իռեն
2002 Սառցե դարաշրջան Ice Age կին հնչյունավորում
2004 Ալֆի Alfie Դորի
2004 Սուրբ ծննդյան օրհներգը A Christmas Carol Սուրբ ծննդյան ոգի
2005 Տասնվեցամյա մայրը Mom at Sixteen Դոնա Կուպեր
2006 Որսաշրջան Open Season Ժիզել հնչյունավորում
2006-2013 30 ռոք 30 Rock Ջենա Մարոնի գլխավոր դեր
2008 Որսաշրջան 2 Open Season 2 Ժիզել հնչյունավորում
2009 Հրեշների կրկես։ Վամիրի օգնականը Cirque du Freak: The Vampire's Assistant Կորմա
2011 Որսաշրջան 3 Open Season 3 Ժիզել հնչյունավորում
2015 Անկոտրում Կիմի Շմիդթը Unbreakable Kimmy Schmidt Ժակլին Վուրխես
2015 Պիքսելներ Pixels ԱՄՆ նախագահի կինը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=35508
  4. 4,0 4,1 4,2 Margo Nash (2006 թ․ մարտի 19). «Jersey Footlights». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Jane Krakowski Biography (1968-)
  6. 6,0 6,1 Rebecca Tyrrel. The secretary's star turn. The Telegraph (5 сентября 2009). Дата обращения 9 ноября 2008. Архивировано 11 июля 2012 года.
  7. http://www.mojawyspa.co.uk/artykuly/14671/Jane-Krakowski-Z-Krakowa-do-Ally-McBeal Pol. Cała rodzina po stronie mojego ojca jest polska (En All my family from my father’s side is Polish).
  8. http://www.mojawyspa.co.uk/artykuly/14671/Jane-Krakowski-Z-Krakowa-do-Ally-McBeal Pol. (…) mój tata rozmawiał po polsku. Moi dziadkowi rozmawiali na co dzień po angielsku, ale kłócili się tylko po polsku, żebyśmy ich nie zrozumieli! (En (…) my dad spoke Polish, and my grandparents spoke English at home, but they argued only in Polish, because they didn’t want to be understood by us).
  9. «Taking a Bough». People. 1998 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. Peter Filichia (2008 թ․ հոկտեմբերի 17). «Jane Krakowski to appear at theater fund-raiser». The Star-Ledger. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. Rachel Syme (2008 թ․ հունիսի 22). «Jane Krakowski is Poetry in Motion». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. 12,0 12,1 «30 Rock Cast Biographies: Jane Krakowski». NBC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. «Emmy nominee reactions rundown». The Hollywood Reporter. 2009 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
  14. D'Zurilla, Christie (21 апреля 2011). «Jane Krakowski welcomes baby boy Bennett with her fiance, designer Robert Godley». Los Angeles Times (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Կրակովսկի» հոդվածին։