Պիքսելներ (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիքսելներ
անգլ.՝ Pixels (español)
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, Խաղարկային կինո, կինոնմանակում, կատակերգական էքշն ֆիլմ և կոմիքսների գիրք
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
ՀիմքPixels?
Թվականհուլիսի 25, 2015, օգոստոսի 12, 2015 և հուլիսի 30, 2015[1][2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Կոլամբուս
ՊրոդյուսերԱդամ Սենդլեր, Քրիստոֆեր Կոլամբուս, Մարկ Ռեդքլիֆ, Մայքլ Բառնաթան և Ալլեն Քովերթ
Սցենարի հեղինակԹիմ Հերլիհի և Թիմոթի Դաուլինգ
ԴերակատարներԱդամ Սենդլեր[4], Ջոշ Գադ[4], Միշել Մոնագան[4], Քևին Ջեյմս[4], Փիթեր Դինքլեյջ[4], Matt Lintz?[4], Բրայան Քոքս[4], Շոն Բին[4], Ջեյն Կրակովսկի[4], Դեն Էյքրոյդ[4], Affion Crockett?[4], Լեյնի Կազան[4], Էշլի Բենսոն[4], Denis Akiyama?[4], Թոմ ՄակՔարթի[4], Թիմ Հերլիհի[4], Ջեքի Սենդլեր[4], William S. Taylor?[4], Ռոուզ Ռոլինզ[4], Tucker Smallwood?[4], Սերենա Ուիլյամս[4], Martha Stewart?[4], Ալլեն Քովերթ[4], Bill Lake?[4], Ռոբերտ Սմայջել[4], Սթիվ Քորեն[4], Սեդի Սենդլեր[4], Ջոնաթան Լոուգրեն[4], Տորու Իվատանի[4], Ron Mustafaa?[4], Steve Wiebe?[4], Michael Boisvert?[4], Daryl Hall?[4], John Oates?[4], Մեթ Ֆրյուեր[4], Բիլի Ուեսթ[4], Կառլոս Ալազրաքի[4], Թիմոթի Դաուլինգ[4], Մադոննա[4], Ռիկարդո Մոնտալբան[4], Ռոնալդ Ռեյգան[4], Ֆիոնա Շոու[4], Նիկ Սվարդսոն[4] և Էրվե Վիլշեզ[4]
ՕպերատորԱմիր Մոքրի
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ՄոնտաժՀյուզ Ուինբորն
Պատմվածքի վայրՆյու Յորք և Լոնդոն
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունHappy Madison Productions և 1492 Pictures
Տևողություն105 րոպե
Շահույթ244 900 000 $[5]
Պաշտոնական կայքէջ
 Pixels (2015 film) Վիքիպահեստում

Պիքսելներ (անգլ.՝ Pixels), ամերիկյան ֆանտաստիկ կատակերգություն, նկարահանվել է ռեժիսոր Քրիս Կոլամբուս-ի կողմից, իսկ սցենարն էլ գրել են Թիմոտի Դաուլինգան և Թիմա Հերլիհի։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ-ում[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է համարգչային խաղերի չեմպիոնատով, ութսունական թվականներին։ Մի տղա, ով մասնակցեց այդ մրցույթին իր ընկերոջ պահանջով, հասնում է եզրափակիչ, սակայն պարտվում է մի թզուկի։ Նա այդ փաստը շատ ծանր է տանում։ Ավելի ճիշտ, այդ խաղերի տեսագրությունը ուղարկում է տիեզերգ։

1982 թվականին ՆԱՍԱ-յին հաջողվում է առաջին անգամ տեսանկարահանել երկրի վրա ապրող մարդկանց կյանքն ու շրջապատը։ Նկարներից պարզ է դառնում, որ այլմոլորոկայինները հզորացել են և պատրաստվում են հարձակվել երկրի վրա։ Նրանք հարձակումը կատարում են 80-ական վիդեոխաղերի հերոսների միջոցով՝ Galaga, Arkanoid, Centipede, Pac-Man և Donkey Kong: Նախագահ Ուիլյամ Կուպերը գտնում է իր վաղեմի ընկերոջը՝ Սեմ Բրեններին, ով դարձել էր փոխչեմպիոն արկադային խաղերից։ Բրեները իմանում է, որ երկրի վրա հարձակվում են խաղերի հերոսներ, և այդ նպատակով, որոշում է ստեղծել հզոր գեյմերների ջոկատ, ով կպայքարի նրանց դեմ։ Գրեթե բոլոր հերոսները, կարծես իրական անհաջողակներ լինեն։

Ջոկատը կազմված է լինում 6 անձից՝ Բրեները, ԱՄՆ-ի նախագահը, 80-ակաների խաղերի չեմպիոնը, Բրեների հին ընկերներից գերուկը, Բրեների նոր ընկերուհին և հերոսների ստեղծողը՝ չինացի մարդը։ Այդքանից հետո, միայն նրանք կարող էին դուրս գալ այդ իրավիճակից։ Անտեսելով թշնամու չափսերը, գեյմերները սկսում են իրենց որս։ Առաջին կռվում հաղթող են դուրս գալիս գեյմերների ջոկատը։ Բրեներին օգնության է հասնում նաև մրցույթի չեմպիոն՝ թզուկը, ով գտնվում էր բանտում։

Առաջին փուլում այլմոլորոկայինների դեմ պայքարում մարդիկ տանում են պարտություն, երկրորդում նույնպես, սակայն արդեն երրորդ եզրափակիչ փուլում հաղթում է Բրեները և իր ջոկատը։ Այսպիսով նրանք կարողանում են վերջ դնել 80-ական խաղերի հերոսների կյանքին, և դառնում են ամբողջ երկրի հերոսները։

Իսկ վերջում Բրեները ամուսնանում է օրիորդ Լիզայի հետ, և նրանք ապրում են ուրախ և երջանիկ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի հունիսի 2-ին Տորոնտոյում, իկս այնուհետև Կանադայում[7]։ Հուլիսի 29-ին նկարահանումները շարունակվել են Մարկեմում և Օնտառիոյում[8]։ Ֆիլմի նկարահանումները տևել են երեք ամիս[9]։

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cheap Trick - Surrender
  2. Cult 45 - Rise Together (Original Mix)
  3. Daryl Hall & John Oates - She’s Gone
  4. Frank Sinatra - It Had to Be You
  5. Frank Sinatra - You Make Me Feel So Young
  6. Loverboy - Working for the Weekend
  7. Queen + Vonlichten - We Will Rock You
  8. Spandau Ballet - True
  9. Tears for Fears - Everybody Wants to Rule the World
  10. Waka Flocka Flame feat. Good Charlotte - Game On
  11. Zapp - More Bounce to the Ounce
  12. Henry Jackman - A Dream Come True
  13. Henry Jackman - Arcaders '82
  14. Henry Jackman - Call in the Cavalry
  15. Henry Jackman - Centipede
  16. Henry Jackman - Conspiracy Theory
  17. Henry Jackman - Gobble or Be Gobbled
  18. Henry Jackman - Hand-Eye Coordination
  19. Henry Jackman - High Score
  20. Henry Jackman - Invasion
  21. Henry Jackman - Level 2
  22. Henry Jackman - Mothership
  23. Henry Jackman - Pest Control
  24. Henry Jackman - Power Up
  25. Henry Jackman - Q*Bert
  26. Henry Jackman - Roll Out the Barrels
  27. Henry Jackman - Shoot 'Em Up
  28. Henry Jackman - Sweet Spot
  29. Henry Jackman - The Arcaders
  30. Henry Jackman - To the White House
  31. Henry Jackman - Trophy for the Victors
  32. Henry Jackman - Unconditional Love

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 Internet Movie Database — 1990.
  5. Box Office Mojo — 1999.
  6. «Sony Delays Adam Sandler's 'Pixels', Moves Up Brad Pitt's 'Fury'». 2014 թ․ օգոստոսի 12.
  7. «Adam Sandler begins filming in 'Pixels' in Toronto». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «Adam Sandler filming movie near Markham».
  9. «Michelle Monaghan: My leading men are magic!».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիքսելներ (ֆիլմ, 2015)» հոդվածին։