Որսաշրջան (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Որսաշրջան
անգլ.՝ Open Season
Open season logo.PNG
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, երաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ և ֆլեշբեք ֆիլմ
Շարքի մասն էOpen Season?
ՌեժիսորՋիլ Քալթոն, Ռոջեր Ալլերս և Էնթոնի Ստաչչի
ՍցենարիստՍտիվ Բենչիչ
ՀնչյունավորումՄարտին Լոուրենս
Էշթոն Քաթչեր
Գերի Սենիզ
Ջեյն Կրակովսկի
Դեբրա Մեսսինգ
Գորդոն Տուտուսիս
ՊրոդյուսերՍթիվ Մուր
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունSony Pictures Imageworks
ԴիստրիբյուտորInterCom
Տևողություն86 րոպե
ՇարքOpen Season?
ՍիկվելՈրսաշրջան 2
Թվական2006 և նոյեմբերի 9, 2006[1]
Բյուջե$85 մլն[2]
Շահույթ$197,309,027[2]
sonypictures.com/movies/openseason/

Որսաշրջան (անգլ.՝ Open Season, 2006) ամերիկյան անիմացիոն ֆիլմ։ Բյուջեն կազմում է $85 մլն։ Ավելի ուշ նկարահանվել են մուլտֆիլմի հաջորդ երկու մասերը՝ Որսաշրջան 2 և Որսաշրջան 3։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջ Բուգը ապրում է Տիմբերլայն քաղաքում որսորդ-աղջիկ Բեթի հետ։ Նա սովոր չէ ապրել անտառում, քանի որ հայտնվել է քաղաքում դեռևս փոքր տարիքում։ Օրվա ընթացքում նա տալիս է ներկայացումներ, որոնք գրավում են շատ մարդկանց։

Մի անգամ քաղաք է գալիս որսորդ Շոն, ով հարվածել էր Էլլիոտ անունով եղնիկին և կապել նրան իր մեքենայից։ Բուգը ազատում է եղնիկին, որը արագ փախչում է անտառ։ Երեկոյան արջի տուն է գալիս Էլլիոտը և առաջարկում նրան գնալ դուրս և զբոսնել։ Քննարկումից հետո Բուգը համաձայնվում է, և նրանք գնում են խանութ, որտեղ ծեծկռտուք են կազմակերպում։

Գալիս է Տիմբերլայնի շերիֆ Գորդին։ Էլլիոտին հաջողվում է թաքնվել, իսկ արջին տանում են տուն, որտեղ նրան սպասում էր Բեթը։ Քաղաքում իր վատ պահվածքի համար, Բեթ ստիպված էր թողնել Բուգին, բայց, սովոր չլինելով վայրի կյանքին, արջը չէր կարող պահպանել իր գոյությունը։ Իսկ որսորդ Շոն էլ իր առաջ նպատակ է դրել. սպանել և՛ Բուգին, և՛ Էլլիոտին, ինչը նրա մոտ չէր ստացվել...

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Open Season
Փոլ Ուեստերբերգի սաունդթրեքի ալբոմ
Թողարկվածսեպտեմբերի 26, 2006 թ.
Ժանրբադի մուվի, երաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ և ֆլեշբեք ֆիլմ
Տևողություն41:29
ԼեյբլLost Highway Records
ՊրոդյուսերՍթիվ Մուր
ԿոմպիլյատորԼոու Ջորդանո
Դանա Գումբիներ
Փոլ Ուեստերբերգի ալբոմների ժամանակագրություն
The Resterberg
(2005 թ.)
Open Season
(2006 թ.)
49:00... Of Your Time/Life
(2008 թ.)

Մուլտֆիլմի երաժշտությունը ներառում է օրիգինալ սաունդթրեքը, որի հեղինակը Ռամին Ջավադին է և մի քանի այլ երգեր, որոնց հեղինակը Փոլ Ուեստերբերգն է։ Ֆիլմի ամբողջ երաժշտությունը գրել է Փոլ Ուեստերբերգը, բացառությամբ վերը նշվածներից։

No Վերնագրի Կատարող Տևողություն
1 Meet Me In The Meadow 4։29
2 Love You In The Fal 2։50
3 I Belong 4։13
4 I Wanna Lose Control (Uh-Oh) Deathray 2։01
5 Better Than This 2։55
6 Wild Wild Life Talking Heads 3։40
7 Right to Arm Bears 2։05
8 Good Day 4։18
9 All About Me 4։32
10 Wild As I Wanna Be Deathray 2։54
11 Whisper Me Luck 4։16
12 I Belong (Reprise Pete Yorn 3։16

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի ռուսական տարբերակում շատ հերոսներ խոսում են տարբեր շեշտադրումներով։ Ինչպես բադաքլորը` ֆրանսիական, գորշուկաշունը` գերմանական, կուղբը` տեղական շեշտադրումով։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Որսաշրջան» մուլտֆիլմը ունի երկու հաջորդող մուլտֆիլմեր՝ «Որսաշրջան 2» (2009 թվական) և «Որսաշրջան 3» (2011 թվական) մուլտֆիլմերը։

Համակարգչային խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղը հիմնված համանուն մուլտֆիլմի վրա՝ մշակվել և հրատարակվել է 2006 թվականի սեպտեմբերի 18-ին PlayStation 2, Xbox, Xbox 360, Nintendo DS, Nintendo Gamecube, Game Boy Advance, PlayStation Portable և Microsoft Windows[3], իսկ 2006 թվականի նոյեմբերի 19-ին՝ Wii-ի համար, կոնսոլի մեկնարկի հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Open Season (2006)»։ Box Office Mojo։ Վերցված է մարտի 28, 2012 
  3. Black Jared (սեպտեմբերի 18, 2006)։ «Ubisoft Declares Open Season on All Platforms»։ Video Game Generation։ Վերցված է հունվարի 1, 2014 
  4. Seff Micah (նոյեմբերի 17, 2006)։ «Four Ubisoft Titles Ready for Wii Launch»։ IGN։ Վերցված է հունվարի 1, 2014 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]