Ռոջեր Ալերս
Ռոջեր Ալերս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 29, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, մուլտիպլիկացիոն տնօրեն, սթորի-արտիստ, մուլտիպլիկատոր, գեղարվեստական ղեկավար, storyboard artist, character designer, լիբրետիստ և կինոռեժիսոր |
IMDb։ | ID 0021249 |
Ռոջեր Ալերս (հունիսի 29, 1949[1], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և գեղանկարիչ, ավելի հայտնի է որպես «Առյուծ արքան» մուլտֆիլմի ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոջեր Ալերսի ռեժիսորական դեբյուտը եղել է «Առյուծ արքան» մուլտֆիլմը, բայց դրանից առաջ երկար տարիներ աշխատել է անիմացիայում։ Նա ակտիվորեն մասնակցություն էր ունենում «Disney» ընկերության համար սցենարների մշակմանը, ինչպես նաև «Ջրահարսը», «Արքայազնը և աղքատը», «Փրկարարներն Ավստրալիայում» և «Ալադին» մուլտֆիլմերի սցենարի մշակմանը։
Ռոջերը ծնվել է Ռայ քաղաքում (Նյու Յորք նահանգ), սակայն ապրել է Սքոթսդեյլում (Արիզոնա նահանգ)։ Անիմացիաներով սկսել է հետաքրքրվել հինգ տարեկանում, երբ դիտում էր «Փիթր Փեն» մուլտֆիլմը։ Մի քանի տարի անց որոշել է, որ պետք է աշխատի «Disney»-ում։ Գնացել է «Դիսնեյլենդ» սկսել սովորել, նկարել է Դոնալդ բադին և կարդացել գրականություն անիմացիայի մասին։ Բայց դպրոցական տարիքում կիսատ է թողել այդ երազանքը, նրա վրա շատ է ազդել Ուոլթ Դիսնեյի մահվան մասին լուրը։
Արիզոնական համալսարանում Ալերսն ուսումնասիրել է գեղանկարչություն։ Դիպլոմ ստանալուց հետո տարիներ շարունակ ճամփորդել է Հունաստանում, որտեղ և հանդիպել է իր ապագա կնոջը։ Շուտով նա կնոջ հետ վերադարձել է Բոստոն և կրկին ցանկություն հայտնել զբաղվել անիմացիայով։ Հարվարդում կուրսեր է ավարտել և աշխատանք ստացել Սթիվեն Լիսբերգերի տուդիայում։ Այնտեղ նա աշխատում էր մուլտսերիալների (ինչպես նաև «Սեզամ փողոց» ծրագրի), հեռուստահաղորդումների և գովազդային տեսահոլովակների վրա։
1978 թվականին Ալերսը Լիսբերգերի ստուդիայի հետ տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել աշխատել «Կենդանիների օլիմպիադա» (Animalympics) լիամետրաժ նախագծի վրա։ Նա ռեժիսորի աջ ձեռքն էր, զբաղվում էր սցենարներով, կերպարների մշակմամբ և անիմացիայով։
1985 թվականին իմանալով, որ «Disney»-ը «Օլիվեր և ընկերներ» մուլտֆիլմի համար սցենարիստ է փնտրում, Ալերսը միանգամից որոշել է դիմել և շուտով դարձել է այդ ֆիլմի գլխավոր սցենարիստը։ Այնուհետև նա մասնակցել է «Ջրահարսը», «Արքայազնը և աղքատը», «Փրկարարներն Ավստրալիայում» մուլտֆիլմերի ստեղծման աշխատանքներին, մինչև որ Ալերսին հանձնարարեցին գլխավորել «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմի սցենարիստների խումբը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1980 | «Կենդանիների օլիմպիական խաղեր» | Animalympics | սցենարիստ |
1988 | «Օլիվեր և ընկերներ» | Oliver & Company | սցենարիստ |
1991 | «Գեղեցկուհին և Հրեշը» | Beauty and the Beast | սցենարիստ |
1992 | «Ալադին» | Aladdin | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
1994 | «Առյուծ արքան» | The Lion King | ռեժիսոր |
2000 | «Կայսրի նոր արկածները» | The Emperor’s New Groove | սցենարիստ |
2004 | «Առյուծ արքան 3։ Հակունա մատատա» | The Lion King 1½ | սցենարիստ |
2006 | «Լուցկիներով աղջիկը» | The Little Matchgirl | սցենարիստ, ռեժիսոր |
2006 | «Որսաշրջան» | Open Season | ռեժիսոր |
2007 | «The 2006 Academy Award Nominated Short Films: Animation» | The 2006 Academy Award Nominated Short Films: Animation | ռեժիսոր |
2014 | «Մարգարե» | The Prophet | ռեժիսոր, սցենարիստ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Allers, Roger // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Ալերս» հոդվածին։ |
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով