Արքայազնը և աղքատը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայազնը և աղքատը
անգլ.՝ The Prince and the Pauper
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում, ընտանեկան ֆիլմ և կատակերգություն
ԿերպարներՄիկի Մաուս, Փիթ[1], Դոնալդ Դաք, Գուֆի, Պլուտո, Horace Horsecollar?, The Weasels? և Clarabelle Cow?
Հիմնված էԱրքայազնը և աղքատը
Շարքի մասն էՄիկի Մաուս
ՌեժիսորGeorge Scribner?
ՍցենարիստՉարլզ Փլեյշեր և Գերիթ Գրեմ
ՀնչյունավորումՈւեյն Օլուայն
ԵրաժշտությունNicholas Pike?
ԽմբագիրՀ. Լի Պետերսոն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Pictures
Տևողություն24 րոպե
ՇարքՄիկի Մաուս
Թվական1990
movies.disney.com/disney-animation-collection-volume-3-the-prince-and-the-paupe

«Արքայազնը և աղքատը» (անգլ.՝ The Prince And The Pauper), Միկի Մաուսի և դիսնեյյան այլ դասական կերպարների մասնակցությամբ կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանվել է «Walt Disney Pictures» ստուդիայում ամերիկացի գրող Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» ստեղծագործության հիման վրա։ Այս ֆիլմը Դիսնեյ ստուդիայում քսերոգրաֆիայի մեթոդով ստեղծված վերջին աշխատանքն է[2]։ 1990 թվականի նոյեմբերի 16-ին «Ավստրալիայի փրկարարները» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի հետ կայացել է մուլտֆիլմի պրեմիերան[3][4]։ «Տեղեկատվության մասին օրենքից» հետո ֆիլմն ստացել է 0+ վարկանիշ (ցանկացած լսարանի համար)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ շարունակ Անգլիան կառավարում էր իմաստուն թագավոր։ Նրա շնորհիվ Լոնդոնի բնակիչները ծաղկում էին և երջանիկ էին։ Բայց մի անգամ թագավորը հիվանդանում է, և Փիթը՝ թագավորական պահակախմբի ղեակավարը, օգտվելով դրանից, սկսում է թալանել և ահաբեկել ողջ Անգլիան, ընդ որում, այդ ամենն անում է թագավորի անունից…

Մի անգամ աղքատ Միկին, Գուֆին և նրա շունը՝ Պլուտոն, ցանկանում էին ուտելիքի համար փող աշխատել, բայց նրանց փորձերն ավարտվում են անհաջողությամբ։ Նրանցից ոչ հեռու անցնում էր կապիտան Փիթը, որը տեղափոխում էր Լոնդոնի ժողովրդից կողոպտած ուտելիքը։ Սոված Պլուտոն, տեսնելով վագոնից կախված երշիկը, գնում է Փիթի հետքով։ Միկին իր շան հետևից վազելով գնում է թագավորի պալատ, ուր նրան ներս է թողնում պահակը՝ աղքատին արքայազնի տեղ դնելով։ Կապիտան Փիթը, նկատելով իր ենթակայի սխալը, բռնում է Միկիին և սկսում է «նախատել» նրան, բայց արքայազնը նկատում է դա և հրամայում է կապիտանին նրան թողնել պալատ։ Փիթը կատարում է հրամանը, իսկ Պլուտոյին շպրտում է պալատի պատերից դուրս։ Այդ ժամանակ պալատում հայտնված Միկին հանդիպում է արքայազնին։ Երկու մկնիկները զարմանում են այն բանից, թե ինչքան են նման իրար։ Իր ձանձրալի կյանքից հոգնած արքայազնը առաջարկում է աղքատին փոխանակվել հագուստներով։ Միկիին կասկածներ է հայտնում, բայց արքայազնը հանգստացնում է նրան, ասելով, որ թագավորական կնիքով մատանին իր մոտ կմնա, որը կօգնի տարբերել իրենց։

Աղքատի հագուստ հագած թագաժառանգը իջնում է բակ, որտեղ նրան դիմավորում է Փիթը։ Նա չի ճանաչում արքայազնին և սավառնականետերի օգնությամբ ուղարկում է նրան դղյակի դարպասներից դուրս։ Այնտեղ արքայազնը հանդիպում է Պլուտոյի ու Գուֆի հետ և շարժվում քաղաք։ Այդ ժամանակ Միկին բախվում է պալատական կյանքի բոլոր դժվարություններին՝ արծիվներով որս, քիմիական գիտություններ և այլն։ Իսկ արքայազնը ճամփորդում է Լոնդոնի փողոցներով՝ սարսափով իմանալով, որ Փիթի զինվորները թալանում և ավերում են քաղաքաբնակներին։

Այդ ժամանակ մահանում է թագավորը։ Փիթը, իր ենթականերից մեկից իմանալով խաբեության մասին, սկսում է վախեցնել Միկիին, որ կպատժի Պլուտոյին և ստիպում է նրան թագավոր դառնալ։ Իսկական արքայազնը, իմանալով հոր մահվան լուրը, որոշում է վերադառնալ պալատ, բայց Փիթը և նրա զինվորները գալիս են Գուֆի ու Միկիի կացարան։ Նրանք բռնում են նրան և Դոնալդի հետ ճաղերի հետևն են նետում, բայց դահիճի հագուստ հագած Գուֆին փրկում է նրանց։

Այդ ժամանակ սկսվում է թագադրումը, բայց Միկին ամբողջ ուժով փորձում է դադարեցնել այն և հրամայում է ձերբակալել Փիթին։ Այդ ժամանակ Փիթը նրան անվանում է ինքնակոչ, բայց հանկարծ հայտնվում է իսկական արքայազնը, և աղքատի հետ նրանք հաղթում են Փիթին։

Արքայազնը դառնում է Անգլիայի թագավոր, իսկ Միկին, Գուֆը և Պլուտոն՝ նրա պալատականները։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ տեքստը հնչյունավորել են[5][6]՝

  • Ուեյն Օլվայն՝ Միկի Մաուս/Աղքատ, Արքայազն
  • Տոնի Անսելմո՝ Դոնալդ Դակ/Պալատական արքայազն
  • Բիլ Ֆարմեր՝ Գուֆի/Միկիի աղքատ ընկերը, Պլուտո/Գուֆիի և Միկիի շունը, Հորացիոս Հորսկոլար/արքայազնի ուսուցիչը/ պահնորդ
  • Արթուր Բերգհարթ՝ Փիթ/Պահակախմբի հրամանատար
  • Ֆրենկ Ուելկեր՝ Եպիսկոպոս/Արքա
  • Չարլի Էդլեր՝ երկրորդ ժանտաքիս/պահնորդ, երրորդ ժանտաքիս/պահնորդ, հարկահավաք
  • Էլվիա Էլվեն՝ Կլարաբել Կաու/գեղջկուհի
  • Թիմ Էյստեր՝ առաջին տղա
  • Ռոկկի Կրակով՝ երկրորդ տղա
  • Ռոյ Դոթրայս՝ պատմող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopedia of Walt Disney's Animated Characters: from Mickey Mouse to Hercules — P. 20. — ISBN 0-7868-6336-6
  2. A Report from the Walt Disney Studios Home Entertainment Press Junket for 101 Dalmatians and Tinker Bell(չաշխատող հղում)
  3. Dave Smith Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 452. — ISBN 0786863919
  4. Release dates for The Prince and the Pauper
  5. "Voice Chasers: The Prince and the Pauper". Արխիվացված է the original 2019 թ․ մայիսի 26-ին. Retrieved 2018 թ․ նոյեմբերի 15.
  6. "Принц и Нищий: озвучка персонажей". Արխիվացված է the original 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Retrieved 2018 թ․ նոյեմբերի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]