Միխայիլ Բոյարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բոյարսկի
ռուս.՝ Михаил Сергеевич Боярский
Ծնվել էդեկտեմբերի 26, 1949(1949-12-26)[1][2] (74 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1972)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություներգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, հաղորդավար, կիթառահար, ստեղնահար, կասկադյոր, հեռուստահաղորդավար և sports fan
Ծնողներհայր՝ Sergey Boyarsky?
Ամուսին(ներ)Լարիսա Լուպիան
Երեխա(ներ)Ելիզավետա Բոյարսկայա և Սերգեյ Բոյարսկի
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
և Պատվո շքանշան
mboyarskiy.ru

Միխայիլ Սերգեևիչ Բոյարսկի (ռուս.՝ Михаил Сергеевич Боярский, դեկտեմբերի 26, 1949(1949-12-26)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1984), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1990 թ.): 1988[3]-2007 թվականներին իր կողմից ստեղծված Սանկտ Պետերբուրգի «Բենեֆիս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բոյարսկին ծնվել է Լենինգրադում, Վերա Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասաններ Սերգեյ Բոյարսկու և Եկատերինա Մելենտևայի ընտանիքում։ Նրա պապը հայտնի եկեղեցական գործիչ, մետրոպոլիտ Ալեքսանդր Բոյարսկին էր։ Հորեղբայրը` դերասան Նիկոլայ Բոյարսկին է, եղբայրը` դերասան Ալեքսանդր Բոյարսկին։

Միխայիլ Բոյարսկին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ Սակայն սովորելը նրան դուր չէր գալիս, այդ իսկ պատճառով կոնսերվատորիա չընդունվեց[4]։ Այնուհետև նա ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որն 1972 թվականին ավարտելով ընդգրկվել է Լենխորհրդի անվան թատրոնի խմբի մեջ։ Իր կարիերան սկսել է զանգվածային տեսարաններում խաղալով։ Սակայն նրան հայտնի դարձրեց Գենադի Գլադկովի «Տրուբադուրն ու իր ընկերները» մյուզիքլում Տրուբադուրի գլխավոր դերը։

Լենխորհրդի թատրոնում նա աշխատել է մինչ 1986 թվականը, որտեղ հիմնականում խաղում էր Իգոր Վլադիմիրովի բեմադրություններում։ 1973 թվականին նկարահանվել է «Կամուրջներ» կինոնկարում[5], սակայն նա առավել հայտնի դարձավ «Ավագ որդին» (1975 թ.) ֆիլմում իր դերակատարմամբ։ Պակաս նշանակալից չէր նաև խորհրդա-ռումինական երաժշտական «Մայրիկ» (1976 թ.) հեքիաթում նրա կերտած գայլի կերպարը[6]։ Միխայիլ Բոյարսկու լավագույն աշխատանքներից էր նաև Յան Ֆրիդի «Շունը խոտի վրա» (1977 թ.) կինոնկարում Թեոդորոյի դերը[4][7]։

Միխայիլ Բոյարսկու աստեղային ժամը հասավ 1978 թվականին, երբ էկրան բարձրացավ Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» կինոնկարը, որտեղ նա կատարում էր գլխավոր դերը[8].[9]: Հատկապես ֆիլմում հնչող երգերի շնորհիվ, նա հանրաճանաչ դարձավ ողջ ԽՍՀՄ-ում և արդյունքում այդ դերը նա կատարեց նաև ֆիլմի շարունակություններում։ Հետագայում հայտնի դարձան նաև նրա աշխատանքները այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Գարդեմարիններ, առաջ» (1987 թ.) և «Վիվատ, գարդեմարիններ» (1991 թ.) կինոնկարները։

1979 թվականին Միխայիլ Բոյարսկին ավտովթարի հետևանքով ստացել էր սրբոսկրի կոտրվածք և վնասել էր ողնաշարը։ Երեք ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո, նա կրկին սկսել է քայլել։ 1988 թվականին ստեղծել և գլխավորել է «Բենեֆիս» թատրոնը, որը սակայն 2007 թվականին դադարել է գոյություն ունենալուց[10][11][12][13]։ 1997 թվականին, Յուրի Նիկուլինի մահվանից հետո նա վարել է «Սպիտակ թութակ» հեռուստահաղորդումը։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Միխայիլ Բոյարսկին ձայնագրել է շուրջ 600 երգ, այդ թվում երգեր ֆիլմերից և թատերական ներկայացումներից։

Ներկայումս Միխայիլ Բոյարսկին բնակվում է Սանկտ Պետերբուրգում, կասկադյորների գիլդիայի անդամ է և Օդեսայի «Մեծ տարբերություն» երգիծանքի փառատոնի ժյուրիի մշտական անդամ[14]։ 2016 թվականից հանդիսանում էր «Միասնական Ռուսաստան» կուսակցության վստահված անձը` Պետդումայի VII գումարման ընտրություններում։ Բացի այդ, 2012 թվականին ստեղծված «Հանուն ծխողների իրավունքների» շարժման համանախագահն էր[15], իսկ 2013 թվականից այդ շարժման առաջնորդն է[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բոյարսկու կինը դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Լարիսա Լուպպիանն է։ Նրանց դուստրը` Ելիզավետա Բոյարսկայան նույնպես հայտնի դերասանուհի է, իսկ որդին` Սերգեյ Բոյարսկին, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր է` «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից[17]։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1959 Լուցկին երեխաների համար խաղալիք չէ Спички детям не игрушка -
1971 Բռնվիր ամպերից Держись за облака մահապատժի տանող ուղեկցորդ
1973 Կամուրջներ Мосты Գիցու
1973 Կամակորի սանձահարումը Укрощение строптивой Պետրուչչո
1974 Ծղոտե գլխարկը Соломенная шляпка Նինարդի
1974 Ավելորդ օր հունիսին Лишний день в июне Սեմ Պենտի
1975 Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները Новогодние приключения Маши и Вити Մատվեյ կատուն
1975 Հմայիչ երջանկության աստղը Звезда пленительного счастья Ալեքսանդր Յակուբովիչ
1975 Ավագ որդին Старший сын Սիլվա
1976 Վայրի Գավրիլան Дикий Гаврила Գենադի Նիկոլսկի
1976 Մայրիկ Мама Գայլ
1976 Քնքշահույզ սիրավեպ Сентиментальный роман Հակոբյան
1977 Ինչպես Իվանուշկա-հիմարիկը գնաց հրաշքի հետևից Как Иванушка-дурачок за чудом ходил ձիագող Ֆեոդոր Իվանովիչ
1977 Շունը խոտի վրա Собака на сене Թեոդորո
1977 Մենք նորեկ ունենք У нас новенькая -
1978 Քաղաքային ֆանտազիա Городская фантазия կամեո
1978 Քանի դեռ խենթացած է երազանքը Пока безумствует мечта Ջեգգեր
1978 Սնանկացած թագավորությունը Захудалое королевство Լյուցիֆեր
1978 Գնդապետ Շաբերը Полковник Шабер Գոդեշալ
1978 Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները Д'Артаньян и три мушкетера Դ'Արտանյան
1979 Հետաքննության հանձնաժողով Комиссия по расследованию Մայորեց
1979 Հուսարի խնամախոսությունը Сватовство гусара Իվան Նալիմով
1979 Փրփուր Пена լուսանկարիչ
1980 Ճանապարհ դեպի մեդալներ Путь к медалям Միխայիլ Բարտենև
1980 Թաց գործ Мокрое дело -
1980 Քննություն Экзамен -
1981 Անդորր Затишье Ստելչինսկի
1981 Հոգի Душа Վադիմ Ստարիչև
1981 Ուր է կորչելու Куда он денется! Գենադի Մելենտև
1981 Անհամեմատելի Նակոնեչնիկովը Несравненный Наконечников Վադիմ Էդուարդով
1982 Մաքսատուն Таможня Յուրի Խորունժև
1983 Ավելորդ տոմս Лишний билет Վոլոդյա
1984 Դունաևսկու հետ Вместе с Дунаевским կամեո
1984 Երկարագուլպա Պեպպին Пеппи Длинныйчулок կապիտան Էֆրաիմ Երկարագուլպա
1984 Նրա սիրավեպի հերոսը Герой её романа -
1985 Ոսկե ձկնիկը Золотая рыбка հյուրանոցի վարիչ
1985 Երկնագույն քաղաքներ Голубые города -
1985 Հրաշքների ժամանակաշրջանը Сезон чудес կամեո
1985 Գում-գամ Гум-гам Մաքսիմի հայրը
1986 Ծիածանից բարձր Выше Радуги Ալիկ Ռադուգայի հայրը
1987 Մարդը Կապուցինների ծառուղուց Человек с бульвара Капуцинов Սև Ջեկ
1987 Գարդեմարիններ, առաջ Гардемарины, вперёд! Շևալյե Դե Բրիլյի
1988 Իֆ ամրոցի կալանավորը Узник замка Иф Ֆեռնան Մոնդեգո
1989 Դոն Սեզար դե Բազան Дон Сезар де Базан դոն Սեզար դե Բազան
1989 Օդեսայում ապրելու արվեստը Искусство жить в Одессе հիպնոսող
1991 Վիվատ, գարդեմարիններ Виват, гардемарины! Շևալյե Դե Բրիլյի
1991 Խենթերը Чокнутые Նիկոլայ I
1992 Հրացանակիրները քսան տարի անց Мушкетёры двадцать лет спустя Դ'Արտանյան
1992 Տարտյուֆ Тартюф Տարտյուֆ
1993 Թագուհի Աննայի գաղտնիքը, կամ Հրացանակիրները երեսուն տարի անց Тайна королевы Анны, или Мушкетёры тридцать лет спустя Դ'Արտանյան
1995 Լոռամրգին շաքարի մեջ Клюква в сахаре Ալեքսեյ Մեշչերյակով
1996 Թագուհի Մարգո Королева Марго Մորվել
1997 Սպասասրահ Зал ожидания Վիկտոր Սելեզնյով
1999 Վճարում եմ նախապես Плачу вперёд! Միխայիլ Ռասպյատով
2000 Երջանկության բանաձևը Формула счастья -
2001 Մահվան բանալիներ Ключи от смерти Անդրեյ Էլպին
2003 Ապուշը Идиот Կելլեր
2004 Ամանորյա տղամարդիկ Новогодние мужчины Կոլիմանով
2005 Երջանիկը Счастливый Բորիսիչ
2006 Դուք չեք թողնի ինձ Вы не оставите меня Եվգենի Անդրեևիչ
2007 Հրացանակիրների վերադարձը, կամ Կարդինալ Մազարինիի գանձերը Возвращение мушкетёров, или Сокровища кардинала Мазарини Դ'Արտանյան
2008 Ոսկե ձկնիկը Золотая рыбка ծերունի
2009 Տարաս Բուլբա Тарас Бульба Մոսի Շիլո
2009 Ոսկե բանալին Золотой ключик հայր Կառլո
2009 Մարդը Կապուցինուհիների ծառուղուց Человек с бульвара Капуцинок Սև Ջեկ
2011 Պետրոս Առաջին. Կտակ Пётр Первый. Завещание Դմիտրի Կանտեմիր
2012 Կարմիր գլխարկը Красная шапочка արքա
2013 Շերլոկ Հոլմս Шерлок Холмс Լեսթրեյդ
2015 Ամենալավ օրը Самый лучший день Գենադի Վասյուտին
2016 Պետերբուրգ. Միայն սիրելով Петербург. Только по любви շաման
2016 Սև կատու Чёрная кошка Իգոր Գարանին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. «Энциклопедия отечественного кино: МИХАИЛ БОЯРСКИЙ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 Екатерина Корешева Сами с усами // Атмосфера. — 2013. — С. 26-33.
  5. Михаил Боярский: «Андрей Миронов был самым щедрым из нас» (стр. 2)
  6. Best Dressed: Михаил Боярский
  7. «Михаил Боярский: «Надо быть достойным фамилии, которую носишь»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. Георгий и Наталия Юнгвальд-Хилькевич За кадром. — М.: Центрполиграф, 2000. — (Наше кино). — ISBN 5-227-00627-X
  9. Михаил Боярский: «Андрей Миронов был самым щедрым из нас» (стр. 6)
  10. БЕНЕФИС, СПБ Государственный театр
  11. «Питерские власти ликвидировали театр Михаила Боярского». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. Актуальное интервью. Михаил Боярский
  13. Театр Михаила Боярского превратили в фонд «Бенефис»
  14. slavik (2011 թ․ հուլիսի 5). «Большая Разница в Одессе! В Одессе пройдёт II Международный фестиваль пародий» (ռուսերեն). kinopress.info. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  15. Табачные войны // Известия, 14 декабря 2012 г.
  16. «Михаил Боярский возглавил движение за права курильщиков - Газета.Ru | Новости». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  17. «Биография Боярского Сергея Михайловича :: официальный сайт бизнесмена, политика, кандидата в депутаты от партии Единая Россия, музыканта и актёра». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բոյարսկի» հոդվածին։