Դիմիտրիե Կանտեմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիմիտրիե Կանտեմիր
մոլդ.՝ Димитрие Кантемир
Dimitrie Cantemir - Foto01.jpg
Ծնվել էհոկտեմբերի 26, 1676(1676-10-26)[1][2][3][4] կամ հոկտեմբերի 26, 1673(1673-10-26)[4]
ԾննդավայրDimitrie Cantemir, Vaslui County, Ռումինիա
Մահացել էօգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723[3]
Մահվան վայրԽարկով, Ռուսական կայսրություն[1] կամ Dmytrivka, Բոլգրադի շրջան, Օդեսայի մարզ, Ուկրաինա[5]
ՔաղաքացիությունՄոլդովական իշխանություն
Մայրենի լեզուՄոլդովերեն
ԿրթությունՖեների հունական ուղղափառ դպրոց
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան, պատմաբան, փիլիսոփա, կոմպոզիտոր, քարտեզագիր, գրող, աշխարհագրագետ, արևելագետ և քաղաքական գործիչ
ԱմուսինԱնաստասիա Տրուբեցկայա և Casandra Cantacuzino?
Ծնողներհայր՝ Կոնստանտին Կանտեմիր[6], մայր՝ Անա Բանտաշ
Զբաղեցրած պաշտոններակադեմիկոս, Prince of Moldavia? և Prince of Moldavia?
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներԵկատերինա Գոլիցինա, Մարիա Կանտեմիր, Անտիոհ Կանտեմիր[7][8][1][9][10][3] և Q4212630?
Dimitrie Cantemir Վիքիպահեստում

Դիմիտրիե Կոնստանտինի Կանտեմիր (ռում.՝ Dimitrie Cantemir, հոկտեմբերի 26, 1676(1676-10-26)[1][2][3][4] կամ հոկտեմբերի 26, 1673(1673-10-26)[4], Dimitrie Cantemir, Vaslui County, Ռումինիա - օգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723[3], Խարկով, Ռուսական կայսրություն[1] և Dmytrivka, Բոլգրադի շրջան, Օդեսայի մարզ, Ուկրաինա[5]), մոլդովացի պատմաբան, արևելագետ, փիլիսոփա, երաժշտագետ, պետական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայի իշխան Կոնստանտին Կանտեմիրի որդին։ Սովորել է Կոստանդնուպոլսի հունա-լատինական ակադեմիայում, տիրապետել բազմաթիվ լեզուների։

Եղել է (1693 թվական, 1710-1711 թվականներ) Մոլդովայի իշխան, փորձել վերականգնել երկրի անկախությունը՝ հենվելով ռուսական ցար Պետրոս Մեծի հետ կնքած (մարտի 4, 1711 թ.) հակաթուրքական դաշինքի վրա։ Պրուտյան անհաջող արշավանքից հետո անցել է (1711 թ.) Ռուսաստան, ստացել ռուս իշխանի տիտղոս, կալվածքներ և նշանակվել ցարի խորհրդական։

Պարսկական արշավանքի (1722-1723 թթ․) ժամանակ ղեկավարել է արշավային գրասենյակները, եղել Կովկասում ու Հայաստանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդնուպոլսում եղած տարիներին ուսումնասիրել է թուրքական երաժշտությունը և գրել «Գիրք երաժշտագիտության» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1973 թ․) երկը, որը նշանակալի ազդեցություն է թողել թուրքական երաժշտագիտության զարգացման վրա։ Հորինել է նաև երգեր, ստեղծել խազագրության նոր մեթոդ, որը հայտնի է «Կանտեմիր օղլու» անունով։

Կանտեմիրի շատ երգեր հետագայում գրի են առնվել պոլսահայ նշանավոր երաժշտագետ Պապա Համբարձումի ստեղծած նոտաներով և փրկվել կորստից։ Ուշագրավ են խոհա-փիլիսոփայական և կրոնական բնույթի «Հիերոգլիֆական պատմություն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1883 թվական), «Ղուրան կամ Գիրք իսլամի համակարգի մասին» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1722 թվական) աշխատությունները, որոնցում Կանտեմիրը, թեև իդեալիստական դիրքերից, սակայն որպես հումանիստական լավատեսությամբ է դիտում մարդկության ապագան, գտնում, որ մարդը չպետք է մնա գերի, այլ պետք է տիրի բնությանը, աշխարհին, նկատում է աշխատավորների և կեղեքողների միջև եղած հակամարտությունները և ճիշտ համարում ճնշվածների ընդվզումները։

Աշխարհաճանաչման աղբյուր Կանտեմիրը համարում է բանականությունը, թեև բանականության հետ մեծ նշանակություն է տալիս նաև աստվածային կամքին։ Կանտեմիրի առավել արժեքավոր գործերը Ռուսաստանում գրած պատմա-աշխարհագրական երկերն են, որոնց վրա մեծ ազդեցություն են թողել պետրոսյան բարեփոխումները։

«Օսմանյան կայսրության փառքի և անկման պատմություն»-ը (1-ին հրատարակչություն, անգլերեն, 1734-1735 թթ․, թարգմանվել է նաև հայերեն, անտիպ) Կանտեմիրի ստեղծագործության գլուխգործոցն է, որի համար 1714 թվականին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ։ Գրել է նաև «Հռոմեա-մոլդո-վալաքների վաղեմության քրոնիկոն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1835-1836 թթ.) և հատկապես հայագիտության համար արժեքավոր «Մոլդովայի պատմական, աշխարհագրական և քաղաքական նկարագրություն» (1-ին հրատարակչություն, գերմաներեն, 1769-1770 թթ.) ու «Կովկասյան լեռնապատից» (1-ին հրատարակչություն, լատիներեն, 1726 թ.) երկերը, որոնցում բազմիցս անդրադարձել է հայերին ու Հայաստանին, կարևոր տեղեկություններ հաղորդել Մոլդովայում ապրող հայերի հարկերի ու դրանց չափի, հայոց իրավունքների, դավանության, եկեղեցիների, նշանավոր անձանց մասին և այլն։

Կանտեմիրը թաղվել է Մոսկվայում։ 1935 թվականին աճյունը տեղափոխվել է Յաշ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабий А. И. Дмитрий Кантемир М.։ Мысль, 1984.- 173 с.
  • Густерин П. В. Первый российский востоковед Дмитрий Кантемир / First Russian Orientalist Dmitry Kantemir. М.։ Восточная книга, 2008.
  • Густерин П. В. По следу Кантемира. Российскому востоковедению исполняется 300 лет // Российская газета. 2011, № 147 (8 июля).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 243 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 M. G. Cantemir // 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — Vol. 5. — P. 209.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Сорока И. А. Кантемир // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1966. — Т. 3. — С. 373–374.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.ghika.net/Familles/Cantemir/Cantemir_01.pdf
  5. 5,0 5,1 5,2 http://genealogy.euweb.cz/balkan/cantemir.html
  6. 6,0 6,1 Кантемир, Константин Федорович // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 317.
  7. Р. Сементковский Кантемир, Антиох Дмитриевич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 314–317.
  8. В. Р—в Кантемир, Дмитрий Константинович // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 317.
  9. Antiochus Cantemir // Encyclopædia Britannica: dictionary of arts, sciences, and general literature — 9 — 1875. — Vol. 5. — P. 28.
  10. Серман И. З. Кантемир // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1966. — Т. 3. — С. 372–373.