Վերա Կոմիսարժևսկայա
![]() | |
| Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1864[1][2] |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | փետրվարի 10 (23), 1910[1][2] (45 տարեկան) |
| Մահվան վայր | Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] |
| Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, դրամատուրգ, գրող և գործարար |
| Աշխատավայր | Ալեքսանդրինյան թատրոն և Novyj dramatičeskij teatr? |
| Ակտիվ շրջան | 1891-1910 |
| Ծնողներ | հայր՝ Ֆեոդաո Կոմիսարժևսկի |
| Ամուսին(ներ) | Vladimir Muravyov? |
Վերա Ֆեոդորովնա Կոմիսարժևսկայա (ռուս.՝ Вера Фёдоровна Комиссаржевская, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1864[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 10 (23), 1910[1][2], Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1]), ռուս դերասանուհի։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական գործունեությունն սկսել է 1888 թվականին, Պետերբուրգում, ապա հանդես եկել Նովոչերկասկում, Վիլնյուսում։ 1896 թվականին հրավիրվել է Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոն, հռչակվել ամենից առաջ Նինա Զարեչնայայի դերակատարմամբ՝ Ա. Չեխովի «Ճայը» պիեսում (1896)։
1904 թվականին Պետերբուրգում բացել է սեփական թատրոն, հանդես եկել Մաքսիմ Գորկու (Վարվառա Միխայլովնա, «Հովեկներ», Լիզա, «Արևի զավակներ»), Հ. Իբսենի պիեսներում։ 1906-1907 թվականներին Վ. Մեյերխոլդի հետ սիմվոլիստական պայմանական թատրոն ստեղծելու որոնումները սուր տարաձայնություններ են առաջացրել նրանց միջև (միակ նշանակալից կատարումը եղել է Բեատրիսան Մ. Մետեռլինկի «Քույր Բեատրիսա» պիեսում)։
Կոմիսարժևսկայան հյուրախաղերի է մեկնել Հյուսիսային Ամերիկա (1908), ապա՝ Ռուսաստանի քաղաքները (1908-1910)։ Չնայած այդ ելույթների հաջողությանը, ժամանակակից թատրոնի վիճակից դժգոհ՝ Կոմիսարժևսկայան հուսահատություն է ապրել։ 1909 թվականին վճռել է թողնել բեմը և նվիրվել նոր դերասանի դաստիարակման, ստուդիադպրոցի միջոցով նոր թատրոն ստեղծելու գործին։ Սակայն վախճանվել է հյուրախաղերի ժամանակ։ Ս. Ադամյանին կոչել են հայ բեմի Կոմիսարժևսկայա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 3 4 Литераторы Санкт-Петербурга. XX век (ռուս.) / под ред. О. В. Богданова
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Կոմիսարժևսկայա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 538)։ |
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1910 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս դրամատուրգներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ռուս գրողներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
