Ալեքսանդր Բոյարսկի
![]() ռուս.՝ Александр Сергеевич Боярский | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1938 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1980 (42 տարեկան) |
Մահվան վայր | Ոսկե Ավազներ, Վառնա, Վարնայի մարզ, Բուլղարիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Կրթություն | Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ (1961) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն |
Ծնողներ | հայր՝ Sergey Boyarsky? |
Ալեքսանդր Բոյարսկի (հուլիսի 10, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 8, 1980, Ոսկե Ավազներ, Վառնա, Վարնայի մարզ, Բուլղարիա), խորհրդային, ռուս և լատվիացի թատրոնի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Բոյարսկին ծնվել է 1938 թվականի հուլիսի 10-ին Լենինգրադում, Սերգեյ և Էլգա Բոյարսկիների դերասանական ընտանիքում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո շարունակել է ապրել մոր հետ։ Ռուս դերասան Միխայիլ Բոյարսկու հարազատ ավագ եղբայրն է)։
1947 թվականից մոր հետ միասին ապրել է Լիտվայում։ Ավարտել է Ելգավայի միջնակարգ դպրոցը (1956) և Լենինգրադի Ա. Ն. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտը(1961)[1]։
Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Իգոր Վլադիմիրովի մոտ՝ Լենսովետի անվան թատրոնում։ Այնուհետև տեղափոխվել է Ալ. Պուշկինի անվան ռուսական պետական ակադեմիական դրամայի թատրոնը (Ալեքսանդրինսկի թատրոն)։
1964 թվականից եղել է Ռիգայի ռուսական դրամատիկական թատրոնի թատերախմբի դերասան։ Նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայի, «Լենֆիլմի» և մի քանի այլ ստուդիաների ֆիլմերի փոքր և էպիզոդիկ դերերում։
Զոհվել է 1980 թվականի սեպտեմբերի 8-ին դժբախտ պատահարից, Բուլղարիայի Ոսկե ավազներում, թատերական շրջագայության ժամանակ։ Հուղարկավորված է Ռիգայում Լեսնոյե գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Օլգա Ռազումսկայայի հետ։ Դուստրը Էլգա Բոյարսկայան է (1977)։
Ալեքսանդր Բոյարսկի (1885—1937) | Եկատերինա Բոյանովսկայա (1887—1956) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ալեքսեյ Բոյարսկի | Պավել Բոյարսկի | Սերգեյ Բոյարսկի (1916—1976) | Եկատերինա Մալանտեևա (1920—1992) | Նիկոլայ Բոյարսկի (1922—1988) | Լիդա Շտիկան (1922—1982) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Օլգա Ռազումովսկայա | Ալեքսանդր Բոյարսկի (1938—1980) | Միխայիլ Բոյարսկի (Տարի՝ 1949) | Լարիսա Լուպիան (Տարի՝ 1953) | Եկատերինա Բոյարսկայա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Եկատերինա Բոյարսկայա (Տարի՝ 1978) | Սերգեյ Բոյարսկի (Տարի՝ 1980) | Ելիզավետա Բոյարսկայա (Տարի՝ 1985) | Մաքսիմ Մատվեև (Տարի՝ 1982) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Եկատերինա Բոյարսկայա (Տարի՝ 1998) | Ալեքսանդրա Բոյարսկայա (Տարի՝ 2008) | Անդրեյ Մատվեև (Տարի՝ 2012) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիգայի ռուսական դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964՝ Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլիչովը և մյուսները»՝ Յակով Լապտև
- 1965՝ Արթուր Լորենցի և Լեոնարդ Բերնսթայնի «Վեսթսայդյան պատմություն»՝ Չինո
- 1967՝ Սերգեյ Անտոնով և Օսկար Ռեմեզ «Պատռված ռուբլի»՝ Պաստուխով
- 1967՝ Կ. Խոինսկի «Գիշերային պատմություն»՝ Տղա
- 1968՝ Եժ Յուրանդոտ «Իններորդ բարեպաշտը»՝ Յոաս
- 1969՝ Դ. Վասսերմանի և Դ. Դերիոնի «Մարդը Լա-Մանչայից»՝ Անսելմո
- 1970՝ Մաքսիմ Գորկու «Հատակում»՝ Դերասան
- 1971՝ Կարո Սակոյի «Հեռուստատեսային արգելքներ»՝ Էմբերֆի
- 1972՝ Անդրեյ Ուպիտի «Ժաննա դ. Արկ»՝ Դոֆին
- 1973՝ Ս. Մանուի «Ալկորը և Մոնան» ըստ Մ. Սեբաստիանի «Անանուն աստղ» օիեսի՝ Ուսուցիչ
- 1974՝ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատի հետ»՝ Մելեթ
- 1976՝ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Գլան»՝ Անտոնիո
- 1976՝ Ալեքսանդր Վամպիլովի «Բադի որս»՝ Մատուցող
- 1977՝ Շեքսպիրի «Լիր արքա»՝ Կորնուելյան հերցոգ
- 1978՝ Ինգմար Բերգմանի «Մորու բացատը»՝ Էվալդ
- 1978՝ ըստ Ֆ. Մ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ի «Մարդասպանը»՝ Ռասկոլնիկով
- 1979՝ Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին»՝ Գաև
- 1979՝ Ըստ Լ. Ն. Տոլստոյի«Խոլստոմեր»-ի «Ձիու պատմություն»՝ Իշխան Սերպուխովսկի
- 1980՝ Ռուդոլֆ Բլաումանիսի «Դերձակների օրերը Սիլմաչում»՝ Աբրահամ
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967՝ «Տրյասոգուզկի» բանակը նորից կռիվ է գնում՝ Սվիրիդովի ասպիրանտ
- 1972՝ Վերջին ամրոցը
- 1972՝ Պետերս՝ Ալեքսանդրովիչ
- 1973՝ Օլեգ և Այնա՝ Ժարկովսկի
- 1978՝ Ճշմարտության հատուցում՝ Էմիլ Ռու
- 1981՝ Դարերի սահմանին՝ Կրաշևսկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վլադիմիր Նորդվիկ Մուշկետերի ճակատագիրը // Գալա կենսագրություն. — 2009. — С. 49-66.