Օլեգ և Այնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ և Այնա
Երկիր ԽՍՀՄ
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքասանդր Լեյմանիս
ԴերակատարներԱնատոլի Գրաչյով
ԵրաժշտությունԻվարս Վիգներս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
IMDbID 2395361

«Օլեգ և Այնա» (լատիշ․՝ Oļegs un Aina), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Լեյմանիսը ԽՍՀՄ Պետկինոյի պատվերով Ռիգայի կինոստուդիայում 1973 թվականին[2][3][4]։

Ֆիլմի պրեմիերան Կենտրոնական հեռուստատեսությունում տեղի է ունեցել 1973 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ռիգայի խոշոր ձեռնարկություններից մեկում։ Ֆրեզորդ Օլեգ Շչերբակովը տեխնիկական բուհի դիպլոմի պաշտպանությունից հետո ինժեներական պաշտոնի է անցնում կոնստրուկտորական բյուրոյում։ Այնտեղ նա ծանոթանում է իր գործընկեր Այնայի հետ, որն արտադրության վերակազմակերպման նախագծի հեղինակն է։

Երիտասարդները փոխադարձ համակրանքի զգացում ունեն, օգնում են միմյանց և հանդիպում են ազատ երեկոներին։ Լինելով լավ պրակտիկ՝ Օլեգը մի շարք հաջողված առաջարկներ է անում, բայց ժամանակի ընթացքում սկսում է կասկածել իր ընտրած ուղու ճիշտ լինելու մեջ։

Շուտով լուր է գալիս գործարանի վերազինման և վերակառուցման մասին, որը պետք է անցնի առանց արտադրության կրճատման։ Ձեռնարկությունը ստեղծված պայմաններում պետք է աշխատի առանց արտադրական ծանրաբեռնվածության, ինչի համար նախատեսված է ինժեներական խմբեր կազմակերպել յուրաքանչյուր արտադրամասում։

Գլխավոր պատասխանատվությունը դրվում է նոր կազմակերպվող փորձարարական տեղամասի վրա, որը ստեղծվում է Այնայի հետաձգված նախագծով։ Օլեգը, որը պատրաստվում էր հեռանալ գործարանից, մնում է և ներգրավվում առաջադրանքի իրականացման աշխատանքներում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Գրաչով – Օլեգ
  • Լիլիտա ՕզոլինիաԱյնա
  • Ուլդիս Դումպիս – Էդուարդ
  • Ռոլանդս Զագորսկիս – Անդրիս
  • Յանիս ԳրանտինշՊետերիս
  • Ալեքսանդր ԲոյարսկիԺարկովսկի
  • Էլզա Ռաձինյա – Այնայի մայրը
  • Վելտա Լինե – Օլեգի մայրը
  • Ակվելինա Լիվմանե – Իլգա
  • Վայրոնիս Յականս – Գուլբիս
  • Ուլդիս Լիելդիջս – գործարանի տնօրեն
  • Պետերիս Լիեպինշ – ֆրեզորդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Կորին, Նիկոլայ Ռոզանցև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Լեյմանիս[5]
  • Բեմադրող օպերատոր՝ Մարիս Ռուձիտիս
  • Կոմպոզիտոր՝ Իվարս Վիգներս
  • Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Շիլդկնեխտ
  • Հնչյունային օպերատոր՝ Աննա Պատրիկեևա
  • Ռեժիսոր՝ Վ. Օզերե
  • Օպերատոր՝ Ի. Հոֆմանիս
  • Կոստյումների նկարիչ՝ Նատալյա Շապորինա
  • Նկարիչ-գրիմարար՝ Մ. Ցելմա
  • Մոնտաժող՝ Է. Պրեյս
  • Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
  • Տնօրեն՝ Լ. Լիեպինյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oļegs un Aina». IMDb. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  2. «Фрагмент критического материала о фильме в журнале «Советский экран», Издательство:Союз работников кинематографии СССР, 1973». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Фрагмент критической материала о начале съемок фильма режиссёром в журнале «Kinoiskusstvo Sovetskoj Latvii», Издательство: Liesma, 1989». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Фильм в латышском национальном интернет-музее «Kino Muzejs»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Kinorežisoram Aleksandram Leimanim - 100» (լատվիերեն). lsm.lv. 2013 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]