Ամենակարող Բրյուսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամենակարող Բրյուսը
անգլ.՝ Bruce Almighty
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3], հումորային դրամա, ռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ և դրամա
ՀիմքԱմենակարող ես
Թվականմայիսի 23, 2003[4], հունիսի 12, 2003[5], մայիսի 23, 2003 և 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Շադյաք[1][6][3][…]
ՊրոդյուսերԹոմ Շադյաք, Ջիմ Քերրի, Ջեյմս Դ․ Բրուբեյքեր, Սթիվ Քորեն և Մարկ Օ'Քիֆի
Սցենարի հեղինակՍթիվ Օդեքերք, Սթիվ Քորեն[7] և Մարկ Օ'Քիֆի[7]
ԴերակատարներՄորգան Ֆրիման[2][6][8][…], Ջենիֆեր Անիսթոն[2][6][8][…], Ֆիլիպ Բեյքեր Հոլ[6][9][7], Ջիմ Քերրի[2][6][3][…], Սթիվ Քարել[9][7], Քեթրին Բելլ[6][9][7], Լիզա Էնն Ուոլթեր[6][9][10][…], Նորա Դան[9][7], Թոնի Բենեթ[9], Էդդի Ջեմիսոն[9][7], Սալլի Քիրքլենդ[9][7], Էմիլիո Ռիվերա[7], Ռոբերտ Քերթիս Բրաուն[7], Մերի Փեթ Գլիսոն[7], Մաքս Գրոդենչիկ[7], Շաշոնի Հոլ[7], Բրեդլի Ստրայքեր[7], Մարկ Ադեր Ռիոս[7], Էննի Վերշինգ[7], Ռոն Ջերեմի[7], Մայքլ Բոֆշևեր[7], Մարկ Քիլի[7], Շոն Ռոբինսոն[7], Արա Սելի[7], Լիլիան Ադամս[7], Ալֆրեդ Դենիս[7], Գրեգ Քոլինզ[7] և Դոն Դոուի[7]
ՕպերատորԴին Սեմլեր
ԵրաժշտությունՋոն Դեբնի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՍան Դիեգո
ԿինոընկերությունSpyglass Entertainment, Universal Studios[8], Shady Acres Entertainment և Touchstone Pictures
Տևողություն101 րոպե
Բյուջե81 000 000 $
Շահույթ484 572 835 $
ՀաջորդԱմենակարող Էվանը
Պաշտոնական կայքէջ

«Ամենակարող Բրյուսը» (անգլ.՝ Bruce Almighty), 2003 թվականին ռեժիսոր Թոմ Շիդյակի կողմից նկարահանված կատակերգական ֆիլմ՝ Ջիմ Քերրիի գլխավոր դերակատարմամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոս Բրյուս Նոլանը (Ջիմ Քերրի) - հեռուստալրագրող է, ով հայտնի է իր հետաքրքիր և ծիծաղելի սյուժեներով։ Նրա հաղորդումները շատերի սիրելի ծրագրերն են, նա կարողանում է ուրախացնել շատերին։ Սակայն Բրյուսի երազանքն էր դառնալ մեծ հեռուստավարող և առաջ գնալ իր մասնագիտության մեջ։ Նա գրեթե միշտ դժգոհում է իր ճակատագրից և ոչնչից գոհ չէ։

Նրա սիրելի աղջիկը՝ Գրեյսը (Ջենիֆեր Էնիսթոն), աշխատում է մանկապարտեզում և իր կյանքից շատ գոհ է։ Նա սիրում է Բրյուսին՝ չնայած նրա հոռետեսական բնավորությանը։ Բրյուսը ցանկանում է լեգենդար մարդ դառնալ, իսկ Գրեյսը ամեն օր ցանկանում է մի նոր բան անել շրջապատի համար։

Մի անգամ Բրյուսին հնարավորության է ընձեռնվում պատրաստել հիանալի մի սյուժե, որը պետք է հեռարձակվի ուղիղ եթերում։ Բայց հենց եթերից առաջ Բրյուսը տեղեկանում է, որ այն պետք է վարի իր գործընկեր և հակառակորդ Էվանը (Սթիվ Քարել)։ Եվ այդպիսով նրա կյանքում անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին, նրա վրա հարձակվում են փողոցային խուլիգանները՝ կոտրելով նրա մեքենան, անհաջողությունների շարք աշխատավայրում, նույնիսկ նրա ու Գրեյսի հարաբերությունները գնալով վատանում են։

Եվ ահա մի անգամ Բրյուսը պատահաբար հայտնվում է մի մեծ լքված շինությունում, որտեղ հանդիպում է տարօրինակ մի մարդու (Մորգան Ֆրիման), ով սկզբում ներկայանում է որպես հավաքարար, հետո՝ էլեկտրականության մասնագետ, իսկ վերջում պարզվում է, որ նա հենց աստվածն է։ Նա ասում է, որ մշտապես հետևում էր Բրյուսին և լսել է վերջինիս անհաջողությունների մասին, որոնք արդեն հուսալքության են հասցրել նրան։ Աստված առաջարկում է Բրյուսին այսպես ասած իր աշխատանքը՝ օժտելով նրան բոլոր կարողություններով, դրանով աստված փորձում է պարզել, թե արդյո՞ք Բրյուսն ի վիճակի է գլուխ հանել իր գործերից, որոնք անթիվ ու անհամար են։

Բրյուսը համաձայնվում է և նա դառնում է ամենակարող։ Ու կարծես թե կյանքում ամեն ինչ ընկնում է իր տեղը, բոլոր խնդիրները լուծվում են ու ամեն ինչ ավելի քան հրաշալի է դառնում Բրյուսի կյանքում։ Սակայն կամաց-կամաց պարզվում է, որ աստված լինելը այնքան էլ հեշտ չէ, չէ որ պետք է պատասխանել բոլորի աղոթքներին ու հարցերին ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]