Ազարիա Հենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հենք Ազարիաից)
Ազարիա Հենք
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1964(1964-04-25)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹաֆթսի համալսարան, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1980)[3] և Քյու Ֆորեսթ դպրոց
ԵրկերՍիմփսոններ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կրկնօրինակող, թատրոնի դերասան, հնչյունավորող, սցենարիստ և դերասան
ԱմուսինՀելեն Հանթ և Քեթի Ռայթ
Պարգևներ և
մրցանակներ
 Hank Azaria Վիքիպահեստում

Հենրի Ալբերտ Ազարիա (անգլ. Henry Albert Azaria; ապրիլի 25, 1964(1964-04-25)[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու և պրոդյուսեր։ Ավելի հայտնի է «Սիմփսոնները» (1989 թ.) անիմացիոն սիթքոմում մի շարք կերպարներ հնչյունավորելու համար։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի ապրիլի 25-ին Նյու Յորքի Քուինսի շրջանի Ֆորիսթ Հիլս քաղաքում։ Հենքի ծնողները` լադինախոս հրեաներ են (լադինո-սեֆարդական հրեական լեզու, իսպաներենից առաջացած), որոնք Հունաստանից գաղթել են Ամերիկա և բնակվել Նյու Յորքի` Քուինսի շրջանում։ Թատերական հմտություն է սովորել Թաֆթսի համալսարանում, ինչպես նաև Դրամատիկական արվեստների Ամերիկյան ակադեմիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ դերեր է խաղացել այնպիսի հեռուստասերիալներում ինչպիսիք են «Քեզանով խենթացած» (պետք է հայտնվեր ընդամենը մի քանի րոպեով, բայց իր դերը այնպես խաղաց, որ դարձավ հիմնական հերոս), «Գերմանի գլուխը», «The Fresh Prince of Bel-Air»: «Ընկերներ» հեռուստասերիալում նա խաղացել է երկրորդական դեր` միջուկային գիտնական Դեյվիդի դերը, ով հանդիպում էր Ֆիբի հետ։ Նաև խաղացել է չար կախարդ Գարգամելի դերը «Սմուրֆիկները» մուլտֆիլմում։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի հայտնի է «Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմում իր աշխատանքի համար։ Այնտեղ նա հնչունավորել է ավելի քան 160 կերպար, այդ թվում այնպիսի հանրաճանաչ հերոսների, ինչպիսիք են Կառլ Կառլսոնը, Ապու Նահասապիմապետիլոնը, Մո Սիզլակը, Քլենսի Վիգամը, պրոֆեսոր Ֆրինկը և Նիկ Ռիվերան։ Ինչպես հաստատում է հենց ինքը դերասանը, Մոի ձայնը հիմնվել է Ալ Պաչինոյի ձայնի վրա (որի ծննդյան օրը նույնպես ապրիլի 25-ին է)։ Նա փորձել է այնպես անել, որ ոստիկան սպա Լուի ձայնը նման լինի Սիլվեստեր Ստալոնեի ձայնին, գլխավոր Վիգամի ձայնը՝ Էդվարդ Ռոբինսոնի ձայնին, «Ապու» -ն ՝ Hrundi V Bakshi-ին, «Երեկույթ» ֆիլմից Պիտեր Սելլերսի հերոսին, դոկտոր Նիքիը՝ Ռիկի Ռիկարդոյին՝ «Ես սիրում եմ Լյուսի» հեռուստասերիալի հերոսին։

«Սիմփսոններ» մուլտֆիլմի հնչյունավորման համար նա 4 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակին` 1998 թվականին Ապու Նահասապիմապետիլոնի դերի համար, 2001 թվականին «Worst Episode Ever» դրվագի համար, 2003 թվականին «Իմ Baby Blues» և 2015 թվականին «The Princess Guide»-ի համար։

Մեկ այլ երեխա Մեթ Գրեյնինգին, «Ֆուտուրամա» անիմացիոն շարքում, հնչյունավորել է բժիշկ Զոյդբերգի հորեղբայրը՝ Հարոլդ Զոյդը։

Մուլտիպլիկացիոն այլ գործերից, արժե նաև նշել էպիզոդիկ հերոս`պիցցա առաքողի դերը` «Խելագար ապակու հետևում կամ Բազմամյա իրականություն» մուլտսերիալի « Dirty Pranking No. 2» սերիայում, ինչպես նաև Էդդի Բրոքի դերը 1994 թվականի «Սարդ-մարդը» անիմացիոն շարքում և Բառտոկիի դերը`«Անաստասիա» մուլտֆիլմում։

Աշխատանքը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի ամռանը խաղաղացել է Մեթ Փերրիի և Մինի Դրայվերի հետ Դեյվիդ Մեմետի «Սեռական այլասերություն Չիկագոյում» պիեսում («Sexual Perversity in Chicago»), որը բեմադրել է Լոնդոնի կատակերգության թատրոնը։

Կատարել է Լանսելոտի և մի քանի այլ կերպարների դերը Մայք Նիքոլսի ռեժիսորական «Սպամալոտ» մյուզիքլում ՝ «Մոնտի Փիթոն և սուրբ նրբագեղություն» ֆիլմի բեմական տարբերակում (երաժշտական պրեմիերան տեղի է ունեցել Չիկագոյում 2004 թվականի դեկտեմբերին)։ 2005 թվականին այս աշխատանքի համար նա առաջադրվել է «Թոնի» մրցանակին «Լավագույն մյուզիքլի դերասան» անվանակարգում։

2007 թվականին գլխավոր դեր է կատարել գրող Աարոն Սորկինայի «Ֆարնսվորթի գյուտ» («The Farnsworth Invention») պիեսում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Ազարիան սկսել է հանդիպել դերասանուհի Հելեն Հանթի հետ։ Նրանք ամուսնացել են 1997 թվականի հուլիսի 17-ին հարավային Կալիֆորնիայի իրենց տանը ՝ ավանդական հրեական արարողությամբ։

2007 թվականին Ազարիան սկսեց հանդիպել դերասանուհի Քեթի Ռայթի հետ, հետագայում նրանք ամուսնացան։ Նրանք ունեն մեկ որդի` Հալը (ծնված 2009 թվականին)։

Ստեղծած կինոգրաֆիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 —անիմացիոն շարք` Սիմփսոններ —տարբեր դերեր հնչյունավորելով
  • 1990 — Սիրունիկ— դետեկտիվ
  • 1994 — Հեռուստավիկտորինա — ԱԼբերտ Ֆրիդման
  • 1995 — Տապ — Ալան Մարչիանո
  • 1997 — Անաստասիա — Բարտոկ (չղջիկ Ռասպուծինա) (հնչյունավորում)
  • 1998 — Մեծ հույսեր — Ուոլթեր Փլեյն
  • 1998 — Գոձիլա — Վիկտոր Պալոտի
  • 1998 — Հռչակ — Դեյվիդ
  • 1999 — Խորհրդավոր մարդիկ — Կապույտ Ռաջա
  • 1999 — Ալյասկայի գաղտնիքը — Չարլզ Դեններ
  • 2001 — Ամերիկայի սիրելիները — Հեկտոր
  • 2004 — Ահա և Փոլլին — Կլոդ
  • 2005 — Արիստոկրատներ
  • 2007 — Փախիր, հաստլիկ, փախիր Run Fatboy Run — Ուիտ
  • 2009 — Գիշերը թանգարանում 2 — Կամունրա/ Մտածող / Աբրահամ Լինքոլն
  • 2010 — Սեր և ուրիշ դեղամիջոցներ — Բժիշկ Սթեն Նայթ
  • 2011 — Սմուրֆիկները — Գարգամել (Հնչյունավորում)
  • 2011 — Ուրախ ոտքեր 2 / Happy Feet Two — տուպիկ Մեծ Սվեն (թռչող պինգվին)(հնչյունավորում)
  • 2013 —Սմուրֆիկները 2 — Գարգամել (հնչյունավորում)
  • Սերիալ. «Գերմանի գլուխը» (3-րդ շրջան 1991—1994 թթ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազարիա Հենք» հոդվածին։