Ուրախ ոտքեր
Ուրախ ոտքեր անգլ.՝ Happy Feet | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո |
Ժանր | բադի մուվի, երաժշտական ֆիլմ, մելոդրամա, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Թեմա | պինգվին |
Ռեժիսոր | Ջորջ Միլեր |
Սցենարիստ | Ջորջ Միլեր |
Հնչյունավորում | Բրիտանի Մերֆի, Հյու Ջեքման, Ռոբին Ուիլյամս, Էլայջա Վուդ, Հյուգո Ուիվինգ, Նիկոլ Քիդման, Magda Szubanski? և Միրիամ Մարգուլիս |
Պրոդյուսեր | Ջորջ Միլեր և Bill Miller? |
Երաժշտություն | Ջոն Փաուել |
Օպերատոր | Դևիդ Հայդ Փիրս |
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Bros., Քենեդի Միլեր Միտչել, Animal Logic, Les Films Séville? և Village Roadshow Pictures[1] |
Դիստրիբյուտոր | InterCom և Նեթֆլիքս |
Տևողություն | 108 րոպե |
Սիկվել | Ուրախ ոտքեր 2 |
Թվական | նոյեմբերի 17, 2006 և նոյեմբերի 30, 2006[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ | |
Բյուջե | 100 000 000 $ |
Շահույթ | 384 335 608 $[3] |
happyfeetmovie.com |
Ուրախ ոտքեր (անգլ.՝ Happy Feet), անիմացիան մուլտֆիլմ[4]՝ ստեղծված ավստրալիացի հայտնի ռեժիսոր Ջորջ Միլլերի կողմից։ Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականին, իսկ 2007 թվականին մուլտֆիլմն ստացել է Օսկար։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսերական պինգվինները ապրում են Անտարկտիդայում։ Հենց այդպիսի մի հասարակ պինգվինների ընտանիք ևս ապրում էր Անտարկտիդայի սառցաբեկորներից մեկում։ Երկար սպասելուց հետո երկու պինգվինները ունենում են մի որդի, որը ևս կայսերական պինգվին էր։ Փոքրիկ պինգվինը ժամանակի ընթացքում մեծանում էր և ծնողները նրա մոտ հայտաբերում են որոշակի առանձնահատկություններ, որի շնորհիվ նա տարբերվում է իր հասակակիցներից։ Այս պինգվինն օժտված էր պարելու շնորհով։ Երիտասարդ հասակում նա սիրահարվում է Գլորիա անունով մեկ այլ կայսերական պինգվինի։
Պինգվինները թռչուններ են, որոնք սնվում են ձկներով։ Երկար տարիներ նրանք կարողանում էին սնվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանի ձկներով, սակայն այս շրջաններում ևս սկիզբ դրվեց մարդկային որսագողությունը։ Մարդիկ գալիս և մասսայականորեն զբաղվում էին ձկների գողությամբ, նրանց ոչնչացմամբ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանի ախտոտմամբ։
Տեսնելով, որ պինգվինները չեն կարողանում ձկներ որսալ, պարող պինգվինը (որի անունն է Մամբլ) փորձում է լուրջ քայլեր ձեռնարկել։ Նա Գլորիայի հետ բացահայտում է այն մասին, որ մարդիկ այդ տարածքներում զբաղվում են ձկնագողությամբ։ Բացի այդ, նրանք նկատում են նաև, որ տվյալ տարածքում Ամերիկյան բևեռախույզները տեղադրել են ձայնագրող սկավառակներ,և ուրախ ոտքերով Մամբլ պինգվինը սկսում է պարել տեսաձայնագրող սկավառակի մոտ։ Հաջորդ այցից հետո մարդիկ պարզում են, որ պինգվինները սովի են մատնվել և այլևս տվյալ վայրից որս չեն կատարում։ Փոքրիկ պինգվինին հաջողվում է փրկել իր տոհմին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլայջա Վուդ – Մամբլ
- Ռոբին Ուիլյամս – Ռոման
- Նիկոլ Քիդման – Նորմա Ջին
- Հյու Ջեքման – Մեմֆիս
- Բրիտանի Մերֆի – Գլորիա
- Հյուգո Ուիվինգ – Նոյ
- Մագդա Շուբանսկի – Տիկին Վիոլա
- Կարլոս Ալազրակի – Նեստոր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20140225053634/http://www.villageroadshow.com.au/Company-Profile/Film-Distribution.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://boxofficemojo.com/movies/?id=happyfeet.htm
- ↑ Лауреаты и номинанты 79-й церемонии награждения премии «Оскар» на официальном сайте киноакадемии(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- ««Делай ноги»» (ռուսերեն)։ на Kinosite.net։ Արխիվացված օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 21.10.2010
|