Մեթ Գրեյնինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեթ Գրեյնինգ
Matt Groening by Gage Skidmore 2.jpg
2010 թվականին Մեթ Գրեյնինգը Comic-Conում
Ի ծնե անուն՝Մեթ Աբրամ Գրեյնինգ
Matthew Abram Groening
Ծննդյան թիվ՝փետրվարի 15, 1954(1954-02-15)[1][2][3][4][5] (65 տարեկան)
Ծննդավայր՝Պորտլենդ, Օրեգոն[1]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝ռեժիսոր, պրոդյուսեր
Պարգևներ՝Փրայմթայմ Էմմի մրցանակ, Ուինզոր Մաքքեյի մրցանակ և Primetime Emmy Award for Outstanding Animated Program
IMDb։ID 0004981

Մեթյու Աբրամ Գրեյնինգ[6] (անգլ.՝ Matthew Abram Groening[7], ծնվել է 1954 թվականի փետրվարի 15–ին, Պորտլենդ, Օրեգոն), ավելի հայտնի է ինչպես Մեթ Գրեյնինգ (Matt Groening), ամերիկացի մուլտիպլիկատոր, «Սիմփսոնները» և «Ֆուտուրամա» մուլտսերիալների պրոդյուսեր։

Իր ազգանվան արտասանության համար բազմիցս վիճել են ԱՄՆ–ում, ինչպես նաև ուրիշ երկրներում[8]։ Ռուսաստանում տարածված է արտասանել «Գրոունինգ», բայց մուլտիպլիկատորը պնդում է, որ նրա ազգանունը հանգավորվում է «complaining» բառի հետ, ինչի մասին նա նշել է իր կոմիքսներից մեկում և «Rolling Stone» հարցազրույցում[9]։ Սիմփսոնների սերիաներում, որտեղ որ հայտնվել է[10] նրա ազգանունը, արտասանվում է «Գրեյնինգ»։

Կենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթյու Աբրամ Գրեյնինգը ծնվել է 1954 թվականի փետրվարի 15–ին, մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ Հոմեր Գրեյնինգի և նախկին ուսուցչուհի Մարգարետ Գրեյնինգի հինգ երեխաներից երրորդը։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյնինգը սովորել է Մշտականաչ նահանգի քոլեջում, Օլիմպիա քաղաքում (նահանգ Վաշինգտոն), նրա սեփական խոսքերով այդտեղ շատ ազատ բարքեր են եղել։ Նա «The Cooper Point Journal» համալսարանական թերթի գլխավոր խմբագիրն էր։ Իր շաբաթական թողարկումներով նա ցույց տվեց լրագրողական տաղանդը, իսկ ավելի ուշ սկսեց տեղադրել մինի–կոմիքսներ։ Այդտեղ նա ընկերացավ Լինդա Բարիի հետ նկարչի հետ, երբ իմացավ, որ նա ուղարկել է հաղորդագրություն Ջոզեֆ Հելերին՝ Գրեյնինգի սիրելի հեղինակներից մեկին, և պատասխան է ստացել։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով քոլեջի դիպլոմ, 1977 թվականին 23 տարեկանում տեղափոխվեց Լոս Անջելես, որպեսզի զբաղվի գրական աշխատանքով։ Մինչև 1980 թվականի տարբեր ժամանակներում աշխատել է ռեժիսորի վարորդ, ձայնապնակների վաճառող, թղթատար, լրագրող և ազատ ժամանակ նկարել է կոմիքսներ։ Կոմիքսներում նա նկարագրել է իր կյանքը ընկերների հետ Լոս Անջելեսում, անվանելով դրանք «Կյանքը դժողքում»։ Այս անունը նա վերցրել է գերմանացի փիլիսոփա Վալտեր Կաուֆմանայի «Կրոնի և փիլիսոփայության քննադատությունը» գրքի «Ինչպես հայտնվել դժողքում» գլխից։ Կոմիքսի դերերից էին ճագարներ Բինկին և Շեբան և տարօրինակ նման մարդուկներ Աքբարը և Ջեֆը։ Գրեյնինգը սկսեց պատրաստել կոմիքսների կրկնօրինակները և տարածել դրանք ձայնապնակների խանութներում, որտեղ նա այդ ժամանակ աշխատում էր։ 1978 թվականին նրա մինի–կոմիքսներիս մեկը տպագրվեց «Wet magazine» ժուռնալում։ 1980 թվականին կոմիքսը տպագրեց «Los Angeles Reader» թերթը։ 1982 թվականին Մեթին վստահեցին վարել ռոքնռոլի մասին սյունակ, բայց ավելի հաճախ նա այդ թերթում գրում էր իր մանկության մասին, կյանքի, նրա մասին, ինչը որ ատում է, և նույնիսկ նրա մասին, ինչը տեսել է փողոցում։ Բայց վերջում նա հեռացվեց «երաժշտական» սյունակից։

«Los Angeles Reader»–ում աշխատելիս նա ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Դեբորա Կապլանի հետ (բաժանվել են 1999 թվականին)։ Ավելի ուշ, 1984 թվականին, կինը օգնեց տպել կոմիքսների գիրք «Սերը՝ դա դրախտ է», որը ունեցավ մեծ հաջողություն։ Դրանից հետո Մեթը և Դեբորան հեռացան թերթից և հիմնադրեցին «Life in Hell Co.» կազմակերպությունը, որը տարածում էր Գրեյնինգի գործերը։

1980-թվականի վերջին Գրեյնինգը նկարեց գովազդային պաստառներ և նկարազարդ գովազդային բրոշյուրներ Apple կորպորացիայի համար «Կյանքը դժողքում»–ի դերերով։

«Կյանքը դժողքում» շարունակվում է տպագրվել մի քանի թերթերում, բացի այդ, լույս է տեսել «Դպրոցը՝ դա դժողք է», «Աշխատանքը՝ դա դժողք է», «Մանկությունը՝ դա դժողք է», «Դժողքի մեծ գիրքը», «Դժողքի հսկայական գիրք» և այլն։

«Սիմփսոններ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Գրեյնինգը հետաքրքրեց պրոդյուսեր Ջեյմս Բրուկսին և առաջարկեց նրան զբաղվել անիմացիայով։ Դրանք պետք է լինեին ոչ մեծ անիմացիոն նկարներ զվարճալի ծրագիր «Թրեյսի Ուլման շոու»։ Ենթադրվում էր, որ սրա համար կօգտագործվեն «Կյանքը դժողքում» կատակերգության հերոսները, բայց, վախենալով հեղինակային իրավունքների կորստից, նա որոշեց ստեղծել նոր բան՝ Սիմփսոնների ընտանիքը։

Սիմփսոնների ընտանիքը ապրում է 742 Evergreen Terrace հասցեում (հայերեն թարգմանությամբ՝ Մշտականաչ ծառուղի)։ Փողոցում հենց այս անունով մանուկ հասակում ապրել է Մեթը։ Հրոսներ Հոմեր Սիմպսոնին և Մարջ Սիմփսոնին անվանել են իրենց ծնողների պատվին։ Պապիկ Սիմփսոնին Մեթը հրաժարվեց անուն տալ, թողնելով սցենարիստներին, բայց պատահանության սկզբունով նա ստացավ Էյբ անունը, ինչպես Մեթի պապիկը։ Բացի դրանից, Մեթի տղաների անունները Էյբ և Հոմեր է։ Գրեյնինգը իր քույրերի անունները նույնպես օգտագործել է՝ Լիզա, Մեգգի և Պետտի։

1987 թվականի ապրիլի 19–ին «Սիմփսոնները» առաջին անգամ հայտնվեցին էկրաններին և վաստակեցին անհավատալի համբավ, ինչը բերեց մեկ ժամանոց սերիաների ստեղծմանը։ Իսկ 2007 թվականի ամռանը էկրաններին դուրս եկավ լիամետրաժ մուլտֆիլմ Սիմփսոնների արիկածները։

2012 թվականի փետրվարի 19–ին Fox ալիքով ցույց տվեցին «Սիմփսոնների» 500–րդ սերիան[11]։

Գրեյնինգը, որպես անիմացիոն հերոս, հայտնվեց Սիմփսոնների սերիաներում, իսկ «My Big Fat Geek Wedding» սերիայում ստացավ դեր խոսքերով։

«Ֆուտուրամա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը ստեղծվել է Դեյվիդ Կոենի հետ միասին։ Սերիալը պատմում է Planet Express թիմի արկածների մասին, որոնց գործողությունները կատարվում են 3000 թվականին։ 2003 թվականին սերիալը փակվեց, բայց 2007—2009 թվականներին Fox թիմը ստեղծեց 4 նոր լիամետրաժ ֆիլմ, որոնք հետո բաժանվել են 16 դրվագների։ Ավելի ուշ, սկսած թվականի հունիսի 24–ից, Comedy Central ալիքում սկսեցին 26 նոր դրվագների շարք։

Comedy Central ալիքի ղեկավարությունը որոշեց չշարունակել պայմանագիրը «Ֆուտուրամա»–յի ստեղծողի հետ, հրաժարվելով ութերորդ եթերաշրջանից, որը նախատեսվում էր ստեղծվել 2014 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Groening, Matthew (Matt) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard Corporation, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. Matt Groening
  3. SNAC — 2010.
  4. Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  5. Discogs — 2000.
  6. Metroactive Arts | Matt Groening(անգլ.)
  7. Как произносится Matt Groening, язык: Английский — Forvo, How to pronounce Matt Groening — inogolo, Say How? A Pronunciation Guide to Names of Public Figures — NLS/BPH (Библиотека Конгресса).
  8. The 'Toon America Ate Up — Washington Post(անգլ.)
  9. alt.tv.simpsons — List of Inquiries and Substantive Answers: Introduction Արխիվացված է Փետրվար 14, 2009 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  10. The Simpsons Archive: Meta References on The Simpsons Կաղապար:Архивировано
  11. Александр Секацкий: Гомер и его новая Одиссея. «Сеанс»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]