Քլենսի Վիգամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Սիմփսոններ» մուլտսերիալի կերպար
Clancy Wiggum
Քլենսի Վիգամ
Սեռարական
Ծնվել էապրիլի 28, 1947(1947-04-28) (74 տարեկան)
Տարիք43
Մազերկապույտ (որոշ սերիաներում սև են)
Մասնագիտությունոստիկան
ԱշխատավայրSpringfield Police Department?
ԱմուսինSarah Wiggum?
ԶավակներRalph Wiggum?
Բարեկամներ'Աներձագը՝ Ֆրեդ Կենիկի (հանգուցյալ)
ՀնչունավորողՀենք Ազարիա

Քլենսի Վիգամ (անգլ.՝ Clancy Wiggum), «Սիմփսոններ» մուլտսերիալի Սփրինգֆիլդի ոստիկանության բաժանմունքի ղեկավարը, որը մի քանի անգամ ազատվել է պաշտոնից։ Նա ամուսնացած է Սարա Վիգամի հետ և նրանք ունեն տղա, Ռալֆը։ Հնչունավորում է Հենք Ազարիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլենսին հավանաբար ծնվել է Բալթիմորում։ Նրա հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, զոհվել է դժբախտ պատահարից շքահանդեսի ժամանակ 1979 թվականին։ Վիգամը բազմաթիվ թերություններ ունի՝ հիմար է, անկիրթ, կաշառք է վերցնում։ Ուշադրություն չի դարձնում քաղաքացիների իրավունքներին և հասարակության անվտանգությանը։ Բայց ունի նաև լավ կողմեր՝ սիրում է իր ընտանիքը, հատկապես տղային՝ Ռալֆին։