Քննարկում:Քլենսի Վիգամ
Խնդրում եմ կարդալ Վիքիփեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույցը։
Ա-ի և է-ի միջին արտասանությունով անգլիական a-ն (ըստ հնչյունաբանական միջազգային այբունենի æ հնչյունը, օրինակ՝ cat, man) տառադարձնել ա։
Օրինակ՝ Ադամս, Ալեն, Ալիս, Բաքստեր, Հարիսոն, Մաքսուել, Նանսի, Սանֆորդ, Ֆրանկլին։
Բացառություն՝ արդեն տարածված և ավանդաբար ե տառադարձված բառերը թողնել անփոփոխ, օրինակ՝ դենդի, Թրումեն, լենդլորդ, չեմպիոն։
Clancy անունն ըստ հնչյունաբանական միջազգային այբունենի արտասանվում է՝ klænsɪ, իսկ քանի որ անգլերենից-ռուսերեն, հետո ռուսերենից-հայերեն տառադարձության միջոցով Քլենսի կամ Կլենսի տարբերակները դեռ չեն տարածվել հայերենում, բացառության դեպքը այստեղ չի գործում, և ճիշտ տառադարձությունը Քլանսի է։ Chaojoker 18։06, 17 Փետրվարի 2011 (UTC)
- Ինչ-որ մեկը անվանն ուշադրություն դարձրել է՞: Arantz (talk) 20:21, 10 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
Հոդվածը ստեղծվել է 2011թ․ փետրվարի 17-ին 2011․ և մի տարի անց անիմաստ է զգուշացման ժամկետի մեկ կամ երկու օրվա այս ու այն կողմ լինելու մասին վիճել, մանավանդ որ հոդվածի տեքստը նվազագույնից աճել է։ Ջնջման պնդման մեջ, իսկ սա երկրորդ անգամ է արդեն, նեղանալու միտում եմ տեսնում և ջնջման յոթ օրվա պահանջը՝ որպես առիթ, մանավանդ որ հոդվածը ջնջել պահանջում է նրա ստեղծողը։։ Երկու դեպքում էլ պատճառը հնարովի է և պահանջը չհիմնավորված։ Խնդրում եմ բոլորին հիշել, որ իմ ու քո չկա Վիքիպեդիայում, ու մյուս մասնակիցների ներդրումը ձեր ստեղծած էջերում ներխուժում չէ, այլ օգնություն, կամ ամենաքիչը օգնության փորձ։--Bekoքննարկում 18։45, 30 Հունիսի 2012 (UTC)
- Այս պահանջը հնարովի և չհիմնավորված չէ, այն հիմնավորված է հայերեն վիքիպեդիայում գոյություն ունեցով կանոններով:--David1992 (talk) 16:32, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Քանի որ հայերեն Վիքիպեդիայում այս պահին «Սիմփսոններ» հոդվածը դեռ կարճ է, առաջարկում եմ այս հոդվածի տեքստը տեղափոխել «Սիմփսոններ» էջի կերպարների ենթաբաժին, իսկ հոդվածը ջնջել (առանց վերահղելու): Հետագայում, եթե այդ հոդվածը ընդլայնվի, առանձին կերպարի մասին էջը կարելի է նորից ստեղծել:--David1992 (talk) 16:28, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Ես կարծում եմ, որ միացնելու դեպքում, պետք է միացնել բոլոր մյուս կերպարների մասին հոդվածները (համենայն դեպս նրանք, որոնք շատ կարճ են), ինչպես օրինակ Սեյմուր Սքիներ հոդվածը։ --vacio 17:53, 8 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Մասնակիցներ, թարգեք էլի։ Եթե հոդվածը պետք է ջնջվեր, բայց չի ջնջվել մի քանի օր, և այդ ընթացքում բարելավվել է, ապա այն չպետք է ջնջվի, քանի որ հոդվածի մնալուն խանգարող հանգամքնը էլ չկա։ Առողջ բանականությունն է։ Ցանկացած պիտակի և կանոինի իմաստը, հոդվածների և հանրագիտարանի բարելավումն է, ոչ թե ջնջումը։ Փաստացի, Դավիդ, դու գոհ կլինես, եթե ես այժմ ջնջեմ հոդվածը, ու հետո վերականգնե՞մ։ Չէ՞, որ կջնվի, ինչպես նշված էր պիտակում։ Իսկ վերականգնելուց արդեն այն ջնջելու պատճառ չկա։ Հազար ներողություն, բայց աբսուրդի թատրոն է։ Սա մեկ։
- «Կարճ էջ» պիտակի մասին վերջին համաձայնությունը որ ես հիշում եմ, այն էր, որ այն տեղադրվում է խմաբգորւմից մի քանի օրվա ընթացքում։ Մեկ տարի անց տեղադրելուց հեղինակը այն նկատելու և այնլայնելու հավանականությւնը չնչին է։ Սա երկրորդ։
- Եվ երրորդը։ Եթե այդքան կուրորեն և բառացի ընկալեինք և «ճշգրիտ» հետևինք կաննոներին, քեզ բազմաթիվ անգամ արված զուշացումներից հետո, արդեն մի 10 անգամ պետք է արգելափակեինք։ 3-րդ - 4–րդ ագամից հետո արգելափակելով առհավետ։ Միայն կարճ էջերը ջնջելուց էս այսքա՞ն խստապահնջ, թե՞ բաց եմ թողել քեզ արգելափակելու պահանջներդ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:26, 8 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Ձեր նախազգուշացումները ոչնչով արդարացված չեն: Այն խախտումները ինչի մասին դուք գրել եք իմ քննարկման էջերում արվում են նաև մյուս մասնակիցների կողմից պարբերաբար, բայց դրա համար նրանք նույնիսկ նախազգուշացումներ չեն ստանում: Եվ այդ դեպքում ես արգելափակումը կհամարեմ անարդար:
- Ինչ վերաբերվում է հոդվածին, ճիշտ եք, ես պահանջում եմ հետևել գոյություն ունեցող կանոններին և ջնջել այդ էջը, քանի որ հոդվածը ստեղծվել է իմ մասնակցային հաշվից սխալմամբ: Ոչ մի տեղ նշված չէ, որ եթե հոդվածը գոյություն ունի մեկ տարուց ավելին, նրանում արդեն չի կարելի ավելացնել այդ կաղապարը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Ձեր նախազգուշացումները ոչնչով արդարացված չեն: Այն խախտումները ինչի մասին դուք գրել եք իմ քննարկման էջերում արվում են նաև մյուս մասնակիցների կողմից պարբերաբար, բայց դրա համար նրանք նույնիսկ նախազգուշացումներ չեն ստանում: Եվ այդ դեպքում ես արգելափակումը կհամարեմ անարդար:
- Քանի որ հայերեն Վիքիպեդիայում այս պահին «Սիմփսոններ» հոդվածը դեռ կարճ է, առաջարկում եմ այս հոդվածի տեքստը տեղափոխել «Սիմփսոններ» էջի կերպարների ենթաբաժին, իսկ հոդվածը ջնջել (առանց վերահղելու): Հետագայում, եթե այդ հոդվածը ընդլայնվի, առանձին կերպարի մասին էջը կարելի է նորից ստեղծել:--David1992 (talk) 16:28, 3 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Դավիդ, եթե խնդիրը այն է, որ սխալմամբ է քո մասնակցային էջից ստեղծվել (թեև կխնդրեի պարզաբանել, թե ինչ է դա նշանակում), ապա պետք էր հենց սկզբից դա այդպես։ Թե չէ, արդեն կես տարի փորձ է արվում ջնջել հոդվածը տարբեր պատրվակներով (անվանափոխություն, կարճ էջ)։ --vacio 08:11, 9 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Այսինքն որպես փորձնական էջ, բայց դա կարևոր չէ: Այս հոդվածը նշված ժամանակահատվածում չի բարելավվել և ինչպես մյուս կարճ էջերի դեպքում է արվում, այս էջը նույնպես պետք է ջնջել:--David1992 (talk) 16:17, 10 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Կամ ինչու մի դեպքում հնարավոր է տեղափոխել տեքստը և վերացնել հոդվածը, իսկ մյուս դեպքում չէ: Եթե հնարավոր է դա էլ բացատրեք:--David1992 (talk) 16:22, 10 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Ես չեմ ասում, որ դա հնարավոր չէ։ Ասում, եմ որ նման ընտրության դեպքում պետք է հետևողական լինել։ Բացի այդ հոդվածների միացման ժամանակ էլ, միացվող հոդվածը չի ջնջվում, այլ դառնում է վերահղում։ Հոդվածի ջնջման համար պետք են հիմնավոր պատճառներ, ես դրանք այս հոդվածի դեպքում չեմ տեսնում։ --vacio 19:38, 10 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Ջնջելու հիմնավոր պատճառներ՝
- Նվազագույն ծավալ։ Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն ծավալ է համարվում 3 նախադասությունը (թեև կարող են լինել բացառություններ), դրան չհամապատասխանելու դեպքում հոդվածը ենթակա է ջնջման։
- Կարճ էջ։ Եթե յոթ օրվա ընթացքում բովանդակությունը չավելացվի և չգերազանցի նվազագույն ծավալը, ապա հոդվածը կջնջվի։
Ավելացնելու բան չունեմ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Իմ դրանք հիմնավոր պատճառ չեմ համարում նկատի ունենալով, որ այս պահին հոդվածը 3-ից ավել նախադասություն ունի։ Իսկ երկրորդը իմ կարծիքով ավելի շատ զգուշացում է, քան պարտադիր ջնջման։ Կարծում եմ արդեն քանիցս կրկնում եմ նույն բանը։ --vacio 11:14, 11 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Դա միայն ձեր կարծիքն է, իսկ կանոններում դրա մասին նշված չէ: Ես հիմնվում եմ կանոնների վրա:--David1992 (talk) 15:39, 11 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Եթե գտնում եք որ իմ պատճառաբանությունները անհիմն են ինչու եք ջնջում մյուս նմանատիպ էջերը «կարճ էջ» պատճառաբանությամբ: Ինչու եք ջնջել այս էջը, այլ ոչ թե բարելավել: Ինչու նույն մոտեցումը չի ցուցաբերվում բոլոր հոդվածների դեպքում: --David1992 (talk) 15:45, 11 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Հարգելի Դավիթ, այո դա իմ կարծիքն է, որը կարող է ճիշտ չլինել։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ես արդեն մի քանի անգամ պատասխանել եմ դրանց և միևնույնը նորից կրկնելը ավելորդ եմ համարում։ --vacio 18:34, 11 Հուլիսի 2012 (UTC)[reply]
- Եվ ինչ՞:--David1992 (talk) 14:51, 12 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Դավիթ, անելիք չունե՞ս, ի՞նչը և ինչ, քո նշած հիմնավոր պատճառները հիմա կիրառելի չեն, քանի որ չկան, այլ ասելիք ունե՞ս, առաջարկներ ունես կանոնների վերաբերյալ, անցիր վիքիի այլ բաժիններ։ Arantz (talk) 16։54, 12 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ պահանջը հիմնված է կանոնների վրա և հետևաբար արդարացված են: Իսկ կանոնները բավականին հստակ են և դրանց պետք է հետևել: --David1992 (talk) 21:09, 12 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Ինչ-որ մեկը կարա՞ հիմնավորի «Քլանսին» «Քլենսի» դարձնելը։ Arantz (talk) 06։42, 29 Հուլիսի 2012 (UTC)