Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՎՊ:ՋԵՀից)

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Գրիգոր Օտյանի հոդվածում իր քույրերի նկարները ոչ ազատ տեսքով ունենալը պարտադիր չէ։ Բացի դա, ո՞նց ենք որոշում, թե քույրերից որի նկարն ենք թողնելու, քանի որ ըստ կանոնակարգի հոդվածում առավելագույնը մեկ ոչ ազատ պատկեր կարող է օգտագործվել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:54, 31 հունվարի 2024 (UTC)[reply]

Այս նկարները կարելի է բեռնել վիքիպահեստ, որպես լուսանկարներ, որոնք First published in the United States before 1929 կամ Author has been deceased for more than 70 years։ Ավետիսյան91 (քննարկում) 18:45, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, բայց ի՞նչ գիտենք, թե երբ է հեղինակը մահացել։ Ինչ-որ մեկը գուցե 25 տարեկանում նկարել է 1921 թվականին, մահացել է 95 տարեկանում՝ 1991 թվականին։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:38, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
«Կամ» Աշոտ ջան։ Առաջին պայմանը արդեն բավարարված է՝ First published in the United States before 1929։ Երկրորդը պայմանը կարող է և սխալ լինել, ոչինչ։ Ավետիսյան91 (քննարկում) 20:42, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
«published in the United States»? անկեղծ ասեմ, ես պահեստի ՀԻ կանոններից բան չեմ հասկանում, գուցե սխալ եմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:35, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Հսկաները (մուլտֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի հոդված, հնացած տեղեկություններ։ Նման ֆիլմ ժամանակին ուզել են նկարել, բայց հետո փոշմանել են։ Ինձ թվում է նշանակալի չէ, բայց հատկապես այս տեսքով պետք է ջնջել, քանի որ հոդվածը անցյալի մասին խոսում է ապագայի ձևով («Մուլտֆիմը էկրանին կհայտնվի 2020 թվականի նոյեմբերի 25-ին»), գոնե պետք է նորից գրել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:33, 21 փետրվարի 2024 (UTC)[reply]

Տերևաթափ_Անթարեսի_վրա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։--GeoØ () 13:03, 20 Մարտի 2024 (UTC)[reply]

հոդվածը հավելվել է, արխային հանեք պիտակը Սպանախ (քննարկում) 16:01, 21 Մարտի 2024 (UTC)[reply]
Բա ՎՊ:Վստահելի աղբյուրներն ո՞ւր են։ GeoØ () 07:18, 22 Մարտի 2024 (UTC)[reply]
նենց ա որ վստահելի աղբյուրներից միայն յութուբում եմ վերջերս գցել, ու էդտեղից սյուժեն եմ վերծանել
չեմ կարծում որ ուրիշ աղբյուր բացի ԿինոԴարանի էջից առհասարակ կա Սպանախ (քննարկում) 16:41, 26 Մարտի 2024 (UTC)[reply]
Կաղապար:ԴերակատարներՎերև (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կաղապար:Դերակատարներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կաղապար:ԴերակատարներՆերքև (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կաղապարները մի փոքր պարզեցնում են վիքիկոդը, բայց Վիզուալ Խմբագրով սրանք խմբագրելը շատ ավելի անհարմար է։ Առհասարակ աղյուսակներ խմբագրելու ամենահարմար գործիքը Վիզուլ Խմբագիրն է։ Առաջարկում եմ կաղապարը ջնջել, իսկ հոդվածներում այն փոխարինել սովորական աղյուսակով (այսպես)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:21, 26 Մարտի 2024 (UTC)[reply]

Պետրոսիե (Հալեպի նահանգ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ), Պետրոսիե (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ), Պետրոսիե (այլ կիրառումներ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Չի գտնվում վստահելի աղբյուրներում։ --Kareyac (քննարկում) 11:56, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կաղապար:Ծանտուփ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

{{Ծանցանկ}}-ի նկատմամբ միակ առավելությունը ճաշակի հարց է, բայց խմբագրումը ավելի անհարմար է դարձնում, քանի որ Վիզուալ խմբագրիչով ծանոթագրությունները խմբագրել չի լինում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:48, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կաղապարը հեշտացնում է կարդալը, հենց դա է խմբագրման նպատակը, եթե խմբագրողները դժվարանում են խմբագրել Վիզուալով, թող կամ անցնեն այլ ձևի կամ զբաղվեն այլ խմբագրման: Իհարկե Դեմ։ - Kareyac (քննարկում) 19:07, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Եվս մեկ խնդիր այս կաղապարի հետ. երբ փորձում ես տպել Վիքիպեդիայի հոդվածը (ձախ կողմի «Տպել տարբերակը» կոճակով), տպվում են միայն այն ծանոթագրությունները, որոնք այդ պահին երևում են, այսինքն ծանոթագրությունների մեծ մասը չեն տպվում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:27, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Նույնը նաև որպես PDF ներբեռնելիս։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:29, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, ուն՞ես փոխաինող տարբետակ։ - Kareyac (քննարկում) 08:08, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ուղղակի դաձնել «Ծանցանկ»-ի վերահղում, @Kareyac ջան։ Նույնիսկ հոդվածներում փոփոխություն անելու կարիք չկա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:12, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Գուցե <div class="references" style="height: 300px; overflow: auto; padding: 3px" >{{ծանցանկ|2}}</div> ? - Kareyac (քննարկում) 08:16, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բայց դա նույն ներկա բովանդակությունն ա։ Ի՞նչ տարբերություն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:19, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Տեղադրել հոդվածում։ - Kareyac (քննարկում) 13:29, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Փորձեցի։ Այդպես Վիզուալ խմբագրիչի խնդիրը լուծվում է, բայց տպելու խնդիրը էլի կա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:53, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Մովա_նանովա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Միգուցե հոդվածում առկա են վստահելի աղբյուրներ, բայց կարծում եմ ոչ նշանակալի է։--Armen (քննարկում) 19:18, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հարգելի Արմեն։ Հոդվածը վերցրել եմ CEE spring 2024-ի Բելառուսի ներկայացրած ցանկի Մշակույթ բաժնից։ Մրցույթին մասնակցելիս իսկզբանե մտածել եմ, որ եթե երկիրը իր ցանկում ներառում է որևէ թեմա, ուրեմն այն ունի կարևորություն, և կարող եմ ազատ ու հանգիստ լինել ընտրության հարցում, քանի որ չեմ բախվի նման խնդրի։ Ուսումնասիրել եմ թեման, նախքան այն հայերենով ստեղծելը, կարծում եմ, որ 8 լեզվով ներկայացված լինելը, պետական մակարդակով խրախուսված լեզվական քաղաքականություն լինելը, «Սոցիալական նշանակալի նախագիծ» անվանակարգում հաղթած լինելու հանգամանքը, ավելին՝ նախագծի առցանց անվճար ուսուցման տարբերակը շատ լավ և հանրօգուտ գաղափար է նրանց համար, ովքեր ցանկանում եմ բելառուսերեն սովորել, բավարար պայման են այն հայերենով կարդալու և այդ մասին իմանալու համար։ Ինձ առաջին հերթին հենց այդ հանգամանքը գրավեց, Վիքիի էջից կարելի է շատ հեշտ անցնել կայք և սովորել լեզու․․․
Շնորհակալ եմ։ Հարգանքով․․․․ ԳՄԱ1286 (քննարկում) 07:06, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի' ԳՄԱ1286, 8 լեզվով հոդվածի առկայությունը, հանրօգուտ առցանց անվճար կրթական հարթակ լինելը դեռևս նշանակալիության համար բավարար հիմքեր չեն։ Գրել եք «պետական մակարդակով խրախուսված լեզվական քաղաքականություն լինել»։ Կխնդրեմ նշեք, թե հոդվածի որ հատվածից եք այդ տպավորությունը ստացել։ Ես հոդվածը նորից եմ կարդացել, նման միտք չկա։ Եթե խոսքը «2014 թվականի նոյեմբերի 27-ին դասընթացները ներառվել են Բելառուսի Հանրապետության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ​​ռեգիստրում» նախադասության մասին է, ապա սա միայն պետական գրանցման մասին է խոսում։ Էլ չասեմ, որ ըստ հոդվածի Բելառուսի դատախազության որոշմամբ հարթակը փակվել է։ Նշել եք, որ հարթակը հաղթել է «Սոցիալական նշանակալի նախագիծ» անվանակարգում։ Որքանո՞վ է «Բելառուսական գովազդի և հաղորդակցության փառատոն»-ն նշանակալի, որ իր գրան պրին էլ նշանակալիություն տա այս հարթակին։--Armen (քննարկում) 08:00, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]
խոսքը տվյալ երկրում ինչ-որ կերպ աչքի ընկած նախաձեռնության մասին է, հարգելիս, չեմ կարող ասել, թե այդ փառատոնը և այդ երկրի մյուս փառատոնները որքանով կարող են նշանակալի համարվել, մեկի համար նշանակալի փաստ է, մյուսի համար՝ ընդհանրապես անհետաքրքիր, իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նախաձեռնությունը մինչև փակվելը կարևոր գործ է արել՝ ընդգրկելով մեծ լսարան տարբեր բնակավայրերում, և առցանց հարթակն էլ այժմ ակտիվ է, ցանկացածս կարող ենք մուտք գործել, ուսումնասիրել և սովորել․․․ ինձ համար էական էր հենց այդ հանգամանքը, իդեպ , ինքս էլ այդ հարթակը բացահայտեցի Վիքիի էջը գրելիս․․․ դե, իսկ փակվելու պատճառներն էլ առանձնապես հիմնավոր չեն, իրավունքը ղեկավարության ձեռքին է․ որոշեց, փակեց, համենայն դեպս մարդիկ լավ գործ էին անում...
Ինչևէ, կամքը Ձերն է, եթե կարծում եք , որ պետք է ջնջել, ջնջեք․․․
շնորհակալ եմ․․․ ԳՄԱ1286 (քննարկում) 09:00, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելիս, խորհուրդ եմ տալիս Ձեզ ծանոթանալ Նշանակալիության կանոնակարգին։--Armen (քննարկում) 09:55, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Մուրադ_Գյումեն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հակայահ լինելը նշանակալի չի դարձնում անձին։ Տվյալներ չկան, կայքի մասին հոդվծա եթե ստեղծվի (եթե կայքը նշանակալի է, չնայած դրանում էլ վստահ չեմ), կարելի է ուղղակի մի նախադասությամբ գրել, որ հեղինակը Մուրադ Գոյմենն է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:58, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հնագույն_հայկական_տոմար (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի միակ աղբյուրը Յություբի վիդեո է։ Այլ տեղեկություն չկա երկրորդական աղբյուրներում, քանի որ ակնհայտ հեքիաթ է։ Եթե Յություբից բացի այլ աղբյուր լինի, կարելի է մի տողով գրել Հերունու հոդվածում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:09, 9 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ջնջել, անիմաստ է նման հոդված ունենալը։--A.arpi.a (քննարկում) 12:31, 9 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հունական_աստվածուհիները (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ այն է հունական աստվածուհիների ցանկ է, քանի որ շատ կիսատ է, էլ չասած թե Ապոլլոնն ինչ գործ ունի այստեղ, ոչ էլ աղբյուր է նշված, սկզբի ներածական մասը ոչ հանրագիտարանային է։ Ինչ-որ խառը տվյալներ են, առանց սկզբունքի։ Իսկ մնացած նշանակալի փաստերն էլ տվյալ հոդվածներում արդեն կան։--A.arpi.a (քննարկում) 12:17, 11 Ապրիլի 2024 (UTC)[reply]