Վին Դիզել
անգլ.՝ Vin Diesel | |
|---|---|
Դիզելը 2013 թվականի հուլիսին | |
| Հասակը | 183 սմ |
| Ծնվել է | հուլիսի 18, 1967 (58 տարեկան) |
| Ծննդավայր | Մանհեթեն, Նյու Յորք, |
| Կրթություն | Հանթեր քոլեջ, Village Community School? և P.S. 41? |
| Քաղաքացիություն | ամերիկացի |
| Ազգություն | |
| Կրոն | Քրիստոնյա |
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ |
| Ակտիվ շրջան | 1990–այժմ |
| Ժանրեր | Մարտական, Դրամա, Ֆանտաստիկ |
| Ընտրանի | "Ֆորսաժ", "Ֆորսաժ 5", "Ռիդիկի քրոնիկները" |
| Երեխա(ներ) | Vincent Sinclair?, Hania Sinclair? և Pauline Sinclair? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| պաշտոնական կայք | |
Վին Դիզել (անգլ.՝ Vin Diesel, հուլիսի 18, 1967, Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ժամանակակից դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։
Խաղացել է մոտ 20 ֆիլմում, 14 ֆիլմի պրոդյուսեր է, 5 ֆիլմի ռեժիսոր։ Առավել հայտնի ֆիլմերից են՝ «Փրկելով շարքային Ռայանին», «Սև անցք», «Ֆորսաժ», «Երեք իքս», «Միայնակը», «Ռիդիկի քրոնիկները», «Ճաղատ դայակը», «Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ», «Ֆորսաժ 4», «Ֆորսաժ 5» և այլն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Սինկլեր Վինսենթը ծնվել է 1967 թվականի հուլիսի 18-ին Նյույորքյան Գրինվիչ-Վիլիջ շրջանում՝ ոչ հարուստ ընտանիքում։ Ծնված օրվանից իր երկվորյակ եղբոր՝ Փոլի հետ, ով նման չէր Վինին, մեծացել և դաստիարակվել է մոր՝ Դելորոյի կողմից, ով հոգեբան էր և հետաքրքրված էր աստղագիտությամբ։ Ընտանիքը ապրել է Նյույորքյան բազմաբնակարանային տանը և փողի պակաս ուներ։ Իրական հորը ապագա դերասանը չի ճանաչել։ Հոր ծագումը բանավեճների առիթ է հանդիսանում, մի տարբերակով Դիզելը կիսով չափ իտալոամերիկացի է, կիսով չափ աֆրոամերիացի, մյուս տարբերակով՝ նրա նախնիների մեջ եղել են գերմանացիներ, իտալացիներ, իռլանդացիներ, մեքսիկացիներ և դոմինիկացիներ։ Ինքը՝ Դիզելը, երբեք չի խոսել իր էթնիկական պատկանելիության մասին, սակայն ընդհգծում էր տարբեր մշակույթների պատկանելիությունը[1]։
1970 թվականին, երեք տարեկան հասակում Վին Դիզելի մոտ հայտնվեցին դերասանության նկատմամաբ առաջին հակումները։ Կրկես այցելության ժամանակ տղան քիչ էր մնում մասնակցեր խմբի ելույթին, սակայն նրան կանգնեցնում է մայրը, ով այդ ժամանակ նրա հետ էր։ Գրեթե հենց այդ ժամանակ էլ հայտնվեց Վին Դիզելի խորթ հայրը՝ Իրվինը, խորթ քրոջ՝ Սամանտայի և կրտսեր եղբոր հետ[2], ինչը բացասաբար անդրադարձավ ընտանիքի նյութական բարեկեցության վրա։ Բայց հենց խորթ հայրը՝ աշխատելով թատրոնի ղեկավար և դասավանդելով դերասանական հմտություններ Նյու-Յորքյան համալսարանում, էականորեն ազդեց տղայի բնավորության և ձգտումների ձևավորման վրա։ Իրվինը հաճախ էր իր երեխաներին տանում թատրոնի ներկայացումների և կինոֆիլմերի պրեմիերաների։
Մոտակա տարիներին սպասվում է նրա մասնակցությամբ 3 ֆիլմ՝ «Ռիդդիկ» (2013), «Ֆորսաժ 6» (2013), «Երեք իքս. Քսանդեր Քեյջի վերադարձը» (2014)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
|---|---|---|
| 1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
| 1997 | Թափառականները | Strays |
| 2002 | Երեք իքսեր | xXx |
| 2003 | Միայնակը | A Man Apart |
| 2004 | Ռիդիկի քրոնիկները | The Chronicles of Riddick |
| 2007 | Հիթմեն | Hitman |
| 2009 | Ֆորսաժ 4 | Fast & Furious |
| 2009 | Ավազակները | Los Bandoleros |
| 2011 | Ֆորսաժ 5 | Fast Five |
| 2013 | Ֆորսաժ 6 | The Fast and the Furious 6 |
| 2013 | Ռիդիկ | Riddick |
| Մեքենա | The Machine |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
|---|---|---|
| 1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
| 1997 | Թափառականները | Strays |
| 2000 | Կարճ զանազնություն 5 | Short Diversity 5 |
| 2009 | Бандиты | Los Bandoleros |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
|---|---|---|
| 1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
| 1997 | Թափառականները | Strays |
| 2009 | Ավազակները | Los Bandoleros |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nancy Krulik "Vin Diesel: Fueled for Success", 2002
- ↑ Вин Дизель (Vin Diesel), биография Вин Дизеля (Vin Diesel biography) Bio.thestars.ru Արխիվացված 2007-12-26 Wayback Machine
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 1967 ծնունդներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Հուլիսի 18 ծնունդներ