Վհուկների վերջին որսորդը
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[2][3][4], ֆենթեզի ֆիլմ[2][4][5], մութ ֆենթեզի և սարսափ ֆիլմ |
Թեմա | Կախարդություն |
Թվական | հոկտեմբերի 22, 2015[1][6][7][…], հոկտեմբերի 21, 2015[6] և հունվարի 14, 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Breck Eisner?[1][2][8][…] |
Պրոդյուսեր | Մարկ Կանտոն և Վին Դիզել |
Սցենարի հեղինակ | Մեթ Սազամա և Բերք Շարփլես |
Դերակատարներ | Վին Դիզել[1][9][8][…], Լեսլի Ռոուզ[9][8][10][…], Էլայջա Վուդ[9][8][10][…], Օուլավյուր Դարրի Օուլաֆսոն[9][8][3][…], Ռենա Օուեն[9][8][10][…], Յուլի Էնգելբրեխտ[9][8][10][…], Մայքլ Քեյն[9][8][10][…], Ջոզեֆ Գիլգան[9], Իսաակ դը Բանկոլե[9][4], Միքաել Հալսեյ[9], Լոտտե Վերբեկ[9][10], Դոն Օլիվիերի[9], Ինբար Լավի[9][10], Էյմի Կառերո[9], Bex Taylor-Klaus?[9], Bonnie Morgan?[9] և Քուրտ Էնգլ[9] |
Օպերատոր | Դին Սեմլեր[1] |
Երաժշտություն | Սթիվ Յաբլոնսկի[1] |
Մոնտաժ | Դեն Ցիմերման |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Summit Entertainment և One Race Films |
Տևողություն | 106 րոպե |
Բյուջե | 90 000 000 $[11] |
Շահույթ | 146 936 910 $[12] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Վհուկների վերջին որսորդը» (անգլ.՝ The Last Witch Hunter), նկարչական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Բրեկ Այսների կողմից։ Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են Վին Դիզելը և Լեսլի Ռոուզը։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆում 2015 թվականի հոկտեմբերի 13-ին[13], Ռուսաստան է հայտնվել 2015 թվականի հոկտեմբերի 29-ին[14]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1215 թվականին, վհուկների որսորդների խումբը, վանական-ինկվիզատոր Դոլանի գլխավորությամբ մեկնում են դեպի Մեռյալների ծառ, որտեղ թաքնվում է Վհուկների Թագուհին, որպիսզի սպանեն նրան, և աղետին վերջ տային, որը հայտնի ինչպես «Սև մահ» անվանամբ։ Շատերն են մահանում, նրանցից մեկն է լինում նաև Կոլդերը, ով վրեժ էր լուծում իր կնոջ և աղջկա համար, իսկ Թագուհին ծառի վրա վառվում է, Կոլդերի թրի շնորհիվ, և նա Կոլդերին հավերժական անեծք է դնում, ասելով, որ դու կլինես անմահ, և ես միշտ կապրեմ քո մեջ։
Այդ դեպքերից հետո անցնում է ավելի քան 800 տարի։ Ողջ մնալով, որսորդները հայտնաբերում են Օրդեն Կրեստին և Սեկիրին, ովքեր շատ հզոր վհուկներ են, և ապրում են մարդկանց մեջ, սակայն իրենց կախարդական ուժերը, ըստ քնկված պայմանագրի, չեն կարող իրականացնել մարդկանց վրա, այլապես նրանք կդատապարտվեն ամենադաժան մահով։ Կոլդերը, ով ամենափորձառու և ամենահին վհուկների որսորդն էր հանդիսանում, անընդմեջ հետևում էր վհուկների գործերին, և եթե ինչ որ նկատեր, որը կարող է մեծ վտանգ հանդիսանալ մարդկության համար, կորսար նրան և կտաներ վհուկների դատարան, որտեղ ապացույցների հիման վրա նրան կդատապարտեին հրեշ կարիճին, ով կոչնչացներ նրան։
Դեպի Նյու Յորք չվերթի ժամանակ, Կոլդերը, ով նստած էր պատուհանի մոտ, նկատում է, որ ինչ որ բան այն չէ, և սառեցնում է պատուհանը, այնուհետև տեսնում է, որ պատուհանի վրա մի ձյուն է գալիս, այնուհետև հասկանում է, որ ինքնաթիռի մեջ վհուկ կա, ում մոտ գտնվում է «եղանակների քար» կոչված կախարդական քարերը, դրա համր նա վերցնում է սովորոկան երկաթյա կտոր, գցում ջրի մեջ, և իր ուժերի շնորհիվ այդ կտորը նրան ցույց է տալիս վհուկի տեղը։ Մոտենալով նրան, Կոլդերը խնդրում է նրան, որպեսզի նա տա իրեն այդ քարը, մի փոքր ջանք գործելուցհետո քարը հայտնվում է Կոլդերի ձեռքերում, և այդ ժամանակից սկսած եղանակը էլ ավելի է վատ դառնում, այն աստիճան մինչև, որ քիչ էր մնում, որ ինքնաթիռը ցած ընկներ։ Կոլդերը քարերը իրարից հեռացնելու շնորհիվ փրկում է մարդկանց կյանքերը։ Ամեն ինչից հետո Կոլդերը իր հետ է վերցնում քարերը և վհուկին հաջողություն մաղթելով, հեռանում ինքնաթիռից։ Կոլդերը հետագայում գնում է եկեղեցի, որտեղ իր ընկերներից մեկը պետք է դառնար վանական, արարողությունից հետո, վանականը Կոլդերին ցույց է տալիս բոլոր փաստաթղթերը և առարկանները, որոնքսերտ կապ ունեին վհուկների կյանքի հետ։
Իր հին բարեկամներից մեկը, 36-երրորդ Դոլանը, Կոլդերին մի շատ կարևոր զենք ցույց տալուց հետո, գիշերը մահանում է։ Երբ Կոլդերը ու նոր նշանակված 37-երրորդ Դոլանը այդ դեպքից հետո այցելում են նրա տուն, այստեղ Կոլդերը հատակին մի փոշի է թափում, որից հետո տանը սկսում են աղետների շարքը, հազիվ փրկվելուց հետո, Կոլդերն ու Դոլանը նկատում են, որ 36-երրորդ Դոլանի մահացության պատճառը՝ սպանությունն է, և տեսնելով հզոր վհուկի ձեռագրեր, նրանք հաասկանում են, որ նա մահացել է վհուկի ձեռքով։
Հետո Կոլդերը և 37-երրորդ Դոլանը գնում են 36-երրորդ Դոլանի դիակի մոտ, Կոլդերը մի քանի կախարդական գործողություններից հետո հասկանում է, որ 36-երրորդ Դոլանը դեռ ողջ է, և նրան վհուկը ընդամենը խորը քնեցրել է, և եթե 7 օրվա ընթացքում նրանց չսպանեն այդ վհուկին, ով կախարդել է նրան, ապա նրանք հավիտյան կկորցնեն 36-երրորդ Դոլանին։ Հետո Կոլդերը մեկնում է վհուկների ակումբ, որտեղ նրան տեսնելով բոլոր վհուկները փախչում են ակումբից, բացի մի մատուցողուհի վհուկից, ով անգամ չի էլ պատկերացնում, թե Կոլդրեը ինչ կարող է իր հետ անել։ Կոլդերը նրանից ընդամենը խնդրում է հիշողության թուրմը, իսկ այդ վհուկն էլ շատ բարձր գումար է ուզում դրա դիմաց։ Բայց այնուամենայնիվ Կոլդերին հաջողվում է ձեռք բերել այդ թուրմը, և մեկնել անցյալ, որպեսզի տեսնի թե ինչ է պատահել այն չարաբաստիկ օրը, երբ նա վերածվեց անմահի։ Տեսնելով հրդեհի մեջ գտնվող ծառը, իրեն և Թագուհուն նա շատ է զարմանում, այնուհետև գալիս են նրա ընկերները և ցանկանում էին ընդմիշտ վերացնել Թագուհուն, իսկ նա կմահանար, երբ իր սիրտը այլևս չէր աշխատի, սակայն տեսնելով, որ եթե վերացնեին սիրտը, ապա կմահանար նաև Կոլդերը և այդպիսով գլխավոր որսորդ-վանականը իր մոտ է պահում սիրտը՝ փրկելով նաև Կոլդերին։ Այնուհետև Կոլդերը հետ վերադառնալով ներկա, գնում է 37-երրորդ Դոնանի մոտ և նա վրա բարկացած, հարցնում թե ինչու նա իրեն չի պատմել, որ Թագուհու սիրտը դեռ կա։ Դոլանը նրան ասում է, որ եթե նա ասեր ապա դա կարող էր շատ ճակատագրական լիներ իր կյանքի և մարդկության համար, քանի որ միակ որսորդը ինքն է մնացել, և եթե նա էլ մահանա, ապա մյուս վհուկները մարդկանցից վրեժ կլուծեն իրենց Թագուհու սպանության համար։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վին Դիզել-Կոլդեր
- Ռոուզ Լեսլի-Հլոյա
- Էլայջա Վուդ-երեսուն յոթերորդ-Դոլան
- Ռինա Օուեն-Գլեյզեր
- Ջոզեֆ Գիլգան-Էլիկ
- Մայքլ Կեյն-երեսուն վեցերորդ-Դոլան
- Օուլավյուր Դարի Օուլավսոն-Բելիալ
- Յուլի Էնգելբրեհտ-Վհուկների թագուհի
- Իսահակ դե Բանկոլե-Շլեզինգեր
- Լոթլ Վերբեկ-Հելենա
- Ինբար Լավի-Սոնյա
- Բեկս Թեյլոր Կլաուս-Բրոնվին
- Էյմի Կառերո-Միրանդա
- Արմանի Ջեկսոն-Արմանի
- Ստեֆանի Բերտոնի-վհուկ Ուոլ Ստրիթի հետ
- Դոն Օլիվերի-Դանիկա
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Պիտսբուրգում[15][16]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիմի բնօրինակ սցենարը ստեղծվել է Կորի Գուդմանի կողմից, և այն 2010 թվականին մտել է լավագույն սցենարների սև ցուցակի մեջ[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.filmdienst.de/nc/kinokritiken/einzelansicht/the-last-witch-hunter,546446.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1618442/
- ↑ 3,0 3,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=191904.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.metacritic.com/movie/the-last-witch-hunter
- ↑ http://www.filmaffinity.com/en/film845189.html
- ↑ 6,0 6,1 http://www.imdb.com/title/tt1618442/releaseinfo?ref_=tt_ov_inf
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 http://www.bbfc.co.uk/releases/last-witch-hunter-film
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 Internet Movie Database — 1990.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 http://www.filmaffinity.com/es/film845189.html
- ↑ http://variety.com/2015/film/box-office/box-office-steve-jobs-last-witch-hunter-paranormal-activity-flop-1201626122/
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=lastwitchhunter.htm
- ↑ «Vin Diesel Hits Theaters as The Last Witch Hunter October 23, 2015» (անգլերեն)։ ComingSoon.net։ 2014-10-24։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-27-ին։ Վերցված է 2014-10-26
- ↑ «Последний охотник на ведьм / The Last Witch Hunter» (ռուսերեն)։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2014-12-02
- ↑ Schooley, Tim (2014-06-26)։ «Sources: 'The Last Witch Hunter' film production setting up in Pittsburgh» (անգլերեն)։ bizjournals.com։ Վերցված է 2014-09-06
- ↑ «“The Last Witch Hunter” Filming To Begin In Pittsburgh Friday» (անգլերեն)։ pittsburgh.cbslocal.com։ 2014-09-04։ Վերցված է 2014-09-06
- ↑ Finke, Nikki (2010-12-13)։ «The Black List 2010: Screenplay Roster» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2014-09-06
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2015 ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ֆիլմեր վհուկների մասին
- Արկածային մարտաֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Summit Entertainment ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ֆիլմեր անկանոն երևույթների մասին