Միշել Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Միշել Ռոդրիգես
Michelle Rodriguez by Gage Skidmore 2.jpg
Միշել Ռոդրիգեսը 2013 թվականի Սան Դոմիգո Կոմին Կոն փառատոնի ժամանակ
Հասակը 168 սմ[1]
Ծնվել է հուլիսի 12, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:12|2|0}})[2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն ամերիկուհի
Մասնագիտություն Դերասանուհի[1]
Ակտիվ շրջան 2000–այժմ[1]
Ժանրեր Էքշն,
Դրամա,
Թրիլեր[1]
Ընտրանի "Ավատար",
"Չարի կացարան",
"Ֆորսաժ"
Ծնողներ հայր՝ Ռաֆայել Ռոդրիգես, մայր՝ Կարմեն Միլեդի Պարեդ
Պարգևներ և մրցանակներ Independent Spirit Awards, Screen Actors Guild Award և Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ
IMDb ID 0735442
ԿինոՊոիսկ ID 2318
michelle-rodriguez.com

Մայթե Միշել Ռոդրիգես (անգլ.՝ Mayte Michelle Rodriguez , հուլիսի 12, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:12|2|0}})[2][3], Սան Անտոնիո, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[2]), ամերիկացի դերասանուհի։ Առավել հանրաճանաչություն նրան բերում են «Կորուսյալները» («Lost») հեռուստասերիալում Աննա Լյուիս Կորտեսի և «Ֆորսաժ» («The Fast and the Furious») կինոսերիալում Լետտի Օրտիսի դերերը։ Հանդիսատեսին հայտնի է «Ավատար» («Avatar»), «Չարի կացարան» («Resident evil»), «Ֆորսաժ», «Ֆորսաժ 4» («Fast & Furious») և «Բլադրեյն» («BloodRayne») ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը ծնվել է Տեխասի նահանգի Սան Անտոնիո քաղաքում, հայրը՝ պուերտո-ռիկացի Ռաֆայել Ռոդրիգես, ով ծառայում էր ԱՄՆ-ի Բանակում[4], մայրը՝ Կարմեն Միլադի Պեյրեդ, ծնված Դոմինիկյան Հանրապետությունում։ Նրա ծնողները բաժանվում են 1986 թվականին։ Ընդհանուր առումով, նա ունի 10 հարազատ և կես-արյունակից եղբայրներ և քույրեր։ Միշելին մասնակիորեն դաստիարակել է նրա խորապես կրոնադավ՝ Եհովայի վկաների հավատքից տատիկը (նրա մոր հավատքը), սակայն Միշելը հետագայում հրաժարվում է այդ հավատքից։[5][6]

Ռոդրիգեսը իր մոր հետ երկու տարով տեղափոխվում է Դոմինիկյան Հանրապետություն, երբ նա 8 տարեկան էր, իսկ այնուհետև բնակվել է Պուերտո Ռիկոյում՝ մինչ 17 տարեկանը, այնուհետև նրանք բնակություն են հաստատում Ջերսի Սիթիում, Նյու Ջերսի։ Միշելը 17 տարեկանում թողնում է դպրոցը, սակայն ավելի ուշ վերադառնում է և ստանում կրթության վկայականը։ Միշելը որոշ ժամանակ հաճախում է բիզնես-դպրոց, իսկ հետագայում նպատակ ունենալով դառնալ ռեժիսոր և սցենարիստ, թողնում է այն:[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ռոդրիգեսը Նյու Յորքում, Նորաձևության շաբաթում, 2006 թվականի գարուն

Միշելը փորձում է կարիերայի հասնել շոու-բիզնեսում, նկարահանվել է մասովկաներում, երբ մի անգամ հանդիպում է հայտարարության՝ «Կանացի մարտ» («Girlfight») փոքրաբյուջե անկախ ֆիլմի համար քասթինգի մասին։ Միշելը առաջ է անցնում ֆիլմում դերի մնացած 350 թեկնածուներից և ընտրվում է Դիանա Գուզմենի դերին, անհանգստացած իր անհաջողություններով և իր ագրեսիան բռնցքամարտի մարզումներին ուղղած կնոջ դերը։ Դա նրա առաջին լսումներն էին։ Ֆիլմը թողարկվում է 2000 թվականին և Ռոդրիգեսի խաղը նկատում են ինչպես քննադատները, այնպես էլ հանդիսատեսները։

Հետագայում նա ստանում է նշանակալից դերեր այլ հաջողակ ֆիլմերում, ներառյալ «Ֆորսաժ» և «Չարի կացարանը»։ 2002 թվականին նա արժանանում է 34-րդ հորիզոնականին «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում, ըստ «Maxim» ամսագրի վարկածի։

2004 թվականին Ռոդրիգեսը մասնակցություն է ունենում «Halo 2» խաղի ձայնավորմանը։ Նաև ձայնավորել է Լիզ Ռիկարոյին «Cartoon Network» հեռուստաալիքի «IGPX» սերիալում։ 2005 և 2006 թվականներին խաղում է կոշտ ոստիկան Աննա Լյուսիա Կորտեսին «Կորուսյալները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Հայտնում են, որ նրա կերպարը սպանվել է հեղինակների հետ տարաձայնությունների պատճառով, չնայած անձամբ Ռոդրիգեսը պնդում է, որ ըստ սցենարի նրա կերպարին պատք է սպանեին դեռևս ամենասկզբում։ Նա, ավելի ուշ, վերադառնում է սերիալ 2009 և 2010 թվականներին, մի քանի սերիաներում։

2008 թվականին նա հայտնվում է «Ճակատամար Սիեթլում» ֆիլմում, Շարլիզ Թերոնի հետ։ 2008 թվականի մարտի 6-ին հայտնի է դառնում, որ Միշելկ համաձայնվել է «Ֆորսաժ» ֆիլմի չորրորդ մասում դերի, որը թողարկվում է կինոթատրոններում 2009 թվականի ապրիլի 3-ին։ Միշելը նաև նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» բարձրաբյուջե, գիտա-ֆանտաստիկ, արկածային ֆիլմում, որը թողարկվում է 2009 թվականի դեկտեմբերի 18-ին։ Նկարահանվել է (և հանդես եկել որպես պրոդյուսեր) «Արյունալի կածան» («Trópico de Sangre») անկախ ֆիլմում, հիմնված Միրաբալ քույրերի պատմության վրա, ովքեր սպանվել էին 1960 թվականին դոմինիկյան բռնապետ Տրուխիլյոի կողմից, նրա կկառավարման դեմ դիմադրության համար։

2010 թվականի հուլիսի 12-ի դրությամբ, Միշելի մասնակցությամբ ֆիլմերը Միացյալ Նահանգներում հասել են 1 272 734 719 և ամբողջ աշխարհում 3 686 521 043 դոլար ցուցանիշի[8]։ Նաև հայտնվել է Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետե» («Machete», 2010 թվական) ֆիլմում և «Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելսի համար» («Battle: Los Angeles», 2011 թվական) գիտա-ֆանտաստիկ ֆիլմում։

2015 թվականին Միշելը նկարահանվում է երգչուհի Դեմի Լովատոյի «Confident» երգի տեսահոլովակում[9]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Միշելն աշխատում է երկու սցենարների վրա։ Առաջինը՝ ընտանեկան ֆիլմ, հիմնված «2012 պատմություն մաքրության, կենդանիների և երեխաների մասին» հայացքների վրա[10]։ Երկրորդը՝ 1997 թվականի գերմանական «Բանդիտները» ֆիլմի ամերիկյան ռեմեյկի տարբերակ, որը նա նկարագրում է որպես «չորս աղջիկների մասին, ովքեր փախչում են բանտից և հետապնդվում ֆեդերալների և MTV ներկայացուցիչների կողմից»[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի սկզբին դադարեցնում է հարաբերությունները իր բոյ-ֆրենդ մուսուլմանի հետ նրա կողմից կրոնական պահանջների պատճառով[12]։ «Ֆորսաժ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 2001 թվականին, Ռոդրիգեսը սիրավեպ ուներ Վին Դիզելի հետ[13]։

2003 թվականին համբուրվելիս լուսանկարվում է Քայլի Մինոուգի բոյ-ֆրենդ Օլիվյե Մարտինեսի հետ («S.W.A.T.. Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատայինները» («S.W.A.T.») ֆիլմում իր խաղընկերը) Շոն Քոմսի (P. Diddy) զբոսանավում երեկույթի ժամանակ, Ֆրանսիայի հարավում[14]։

2005 թվականին բիսեքսուալ դերասանուհի Կրիստանա Լոկենը խոստովանում է, որ նրանք հարաբերություններ են ունեցել, չնայած Ռոդրիգեսը դա չի հաստատում[15]։ 2006 թվականին Միշելը անգլիական «Cosmopolitan» ամսագրին խոստովանում է, որ ինքը լեսբուհի չէ, չնայած փորձարարություն է ունեցել երկու սեռերի հետ էլ[16]։

2007 թվականի հունիսին «Curve» ամսագիրը «Վատ բիսեքսուալ աղջիկը» անվանումով հոդված է գրում Միշելի մասին[17]։ Ռոդրիգեսը երբեք հարցազրույց չի տվել այդ ամսագրին և ի պատասխան օգտագործել է իր բլոգը, որպեսզի արտահայտի իր դժգոհությունը[18]։

2008 թվականի սկզբին Միշելը կրկին լուսանկարվում է Մարտինեսի հետ, ճաշելիս Լոս Անջելեսի «Chateau Marmont Hotel» հյուրանոցում, որտեղ կանգ էր առել դերասանը։ Թղթակիցները պնդում են, որ Միշելը նաև առավոտյան նկատվել է այդ հյուրանոցից դուրս գալիս[19]։

2008 թվականի նոյեմբերին, դոմինիկյան «Cayena» ամսագրին հարցազրույց տալիս, Ռոդրիգեսը վերջնականապես հայտարարաում է, որ ինքը լեսբուհի չէ[20]։

2013 թվականի հոկտեմբերին, «Entertainment Weekly»-ին տված հարցազրույցում, Միշելը ասում է, որ ինքը բիսեքսուալ է[21]։

2014 թվականի սկզբներին ԶԼՄ-ներում լուր է հայտնվում, որ Միշել Ռոդրիգեսը հանդիպում է բրիտանացի թոփ-մոդել Կարա Դելևինի հետ[22][23]։ Հետագայում նրանք բաժանվում են և Միշելի մոտ սիրավեպ է սկսվում դերասան Զաք Էֆրոնի հետ[24][25][26]։

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ռոդրիգեսը 2009 թվականին Ջեյմս Քեմերոնին Հոլիվուդի փառքի ծառուղիում աստղ շնորհելու արարողության ժամանակ

2002 թվականի մարտին Միշելը ձերբակալվում և մեղադրվում է սենյակակից հարևանուհու վրա հարձակման համար[27]։

2003 թվականի նոյեմբերին Ռոդրիգեսը դատարան է կանչվում երկու ճանապարհային միջադեպերի մեջ մեղադրանքով՝ հուլիսի 22-ին նա լքել է ճանապարհային պատահարի վայրը նրանից հետո, երբ հարվածել է մոտոցիկլավարին, իսկ նոյեմբերի 4-ին նա գերազանցել է սահմանված արագությունը խաչմերուկը հատելիս, լինելով անսթափ վիճակում։ Երկու դեպքում էլ նրան ժամանակավորապես զրկել են վարորդական իրավունքից[28]։ 2004 թվականի հունիսին նա կանգնել է Լոս Անջելեսի դատարանի առջև, չցանկանալով վիճարել այդ երեք մեղադարնքնեը՝ պատահարի վայրը լքելը, անսթափ վիճակում մեքենա վարելը և վարումը դադարեցված վարորդական իրավունքով։ Նրան բանտ են նստեցնում 48 ժամով և հասարակական աշխատանքներ են նշանակում Նյու Յորքի երկու դիարաններում և հիվանդանոցներում։ Ավարտելով ալկոհոլից տարավարժվելու երեքամսյա ծրագիրը, նա փորձաշրջան է ստանում երեք տարի ժամկետով։

2005 թվականին, Հավայան կղզիներում «Կորուսյալները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ռոդրիգեսին բազմաթիվ անգամ հրամայվում է կանգնել՝ նա ընթանում էր 83 մղոն ժամում արագությամբ, թույլատրված 55-ի փոխարեն։ Նոյեմբերի 1-ին նա տուգանվում է 357 դոլարով, 300 դոլար արագության գերազանցման համար (90 մղոն թույլատրված 35-ի փոխարեն) հոկտեմբերի 20-ին, ինչպես նաև, տուգանքի է ենթարկվում օգոստոսի 24-ին 197 դոլարով՝ 80 մղոն ժամում ընթացքի համար, թույլատրված 50-ի փոխարեն[29]։

Ռոդրիգեսը և «Կորւսյալները» սերիալում նրա խաղընկեր Սինթիա Ուոթորսը, ով ընթանում էր ուրիշ մեքենայով, կանգնեցվում և ձերբակալվում են 2005 թվականի դեկտեմբերի 1-ի առավոտյան Հավայան կղզիներում, երկուսն էլ չեն անցնում ալկոհոլի թեստը։ Նրանք ստիպված են լինում վճարել 500 դոլլար գրավ[30]։ Ոստիկանական լուսանկարները տեղադրվում են Smoking Gun կայքում[31]։ Ռոդրիգեսը դիմում է մեղադարանք չներկայացնելու խնդրանքով[32], սակայն 2006 թվականի ապրիլին նա դատարանի առջև է կանգնում անսթափ վիճակում մեքենա վարելու մեղադարքով։ Նա ընտրում է 500 դոլլար տուգանքը և 5 օրվա բանտարկությունը, 240 ժամ հասարակական աշխատանքների փոխարեն[33]։ 2006 թվականի ընթացքում, ABC հեռուստաընկերության «Good Morning America» շոուին տված հարցազրույցում, Ռոդրիգեսն ասում է, որ դաժան փորձությունները նրան ստիպում են հասունանալ։ Այն հանգամանքները, որ նրա և Սինթիա Ուոթերսի կերպարները սպանվում են սերիալում, բազմաթիվ երկրպագուների կողմից ընդունվում են որպես նրանց բանտարկության արդյունք, սակայն Ռոդրիգեսը և պրոդյուսերները հայտարարում են, որ նրանց հեռանալը շոուից ծրագրավորված էր դեռևս եթերաշրջանի սկզբից, իսկ բանտարկությունը միայն զուգադիպություն էր։

Կապված նրա հետ, որ Հավայան կղզիներում միջադեպը հանդիսանում էր Լոս Անջելեսյան նրա փորձաշրջանի խախտում, Ռոդրիգեսը 2006 թվականի մայիսի 1-ին դատապարտվում է 60-օրյա բանտարկության և ալկոհոլյան կախվածությունից բուժման 30-օրյա ծրագրի, ինչպես նաև 30-օրյա հասարակական աշխատանքների[34]։ Բանտերի ծանրաբեռնության հետ կապված նա ազատվում է հենց նույն օրը, երբ դատապարտվում է։ 2006 թվականի հունիսին նա ստիպված էր կատարել դատարանի որոշումը, այսինքն, զբաղվել հասարակական աշխատանքներով[35]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
2000 Կանացի կռիվ Girlfight Դիանա Գուզման Դրամա,
Սպորտային
Կարին Կուսամա Ջեյմ Տիրելի,
Պոլ Կելդերոն,
Սանտյագո Դուգլաս,
Ռեյ Սանտյագո
2001 Բախում Նյու Յորքում 3 A.M. Սալգադո Մելոդրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Լի Դևիս Դեննի Գլովեր,
Պեմ Գրիեր,
Սարիտա Չոուդխուրի,
Արյին Գ. Ավտրամանի
2001 Ֆորսաժ The Fast and the Furious Լետի Օրտիս Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ռոբ Կոեն Պոլ Ուոկեր,
Վին Դիզել,
Ջորդանա Բրյուսթեր,
Ռիկ Յուն
2002 Չարի կացարան Resident Evil Ռաին Օկամպո Սարսափ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Պոլ Ու. Ս. Անդերսոն Միլա Յովովիչ,
Էրիկ Մեբիաս,
Ջեյմս Պյուրֆոյ,
Մարտին Կրյուզ
2002 Կապույտ ալիք Blue Crush Էդեն Դրամա,
Մելոդրամա,
Սպորտային
Ջոն Ստոկուել Քեյթ Բոսվորտ,
Մեթյու Դևիս,
Սանո Լեյկ,
Միկա Բուրեմ
2003 S.W.A.T.: Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատը S.W.A.T. Քրիս Սանչես Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Կլարկ Ջոնսոն Սեմյուել Լ. Ջեքսոն,
Քոլին Ֆարել,
LL Կուլ Ջեյ,
Ջոշ Չարլզ
2004 – 2010 Կորուսյալները Lost Աննա Լուչիա Կորտես Սերիալ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Ջեք Բենդեր
Սթիվեն Ուիլյամս
Պոլ Ա. Էդվարդս
Մեթյու Ֆոքս,
Էվանջելին Լիլի,
Ջոշ Հոլոուեյ,
Տերի Օ’Կուինն,
Նևին Էնդրյուս
2004 Վերահսկում Control Թերեզա Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Քրեական
Տիմ Հանտեր Ռեյ Լիոթա,
Ուիլեմ Դեֆո,
Սթիվեն Ռի,
Պոլի Ուոքեր
2005 Բլադրեյն BloodRayne Կատարին Սարսափ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ուվե Բոլ Քրիստաննա Լոկեն,
Մայքլ Մեդսեն,
Մեթյու Դևիս,
Ուիլ Սենդերսոն,
Ջերալդինա Չապլին
2005 Անմահ Գրանդ Պրի IGPX: Immortal Grand Prix Լիզ Ռիկարո (հնչյունավորում), անգլերեն տարբերակ Սերիալ,
Անիմե,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական
Հոնգո Միտսուրու
Շունսուկե Տադա
Խինդեն Ուոլշ,
Կոդզյո Միտո,
Վանիլա Յամադզակի,
Դագ Էրխոլց,
Մեգան Հոլինգսխեդ
2006 – CollegeHumor կազմակերպություն CollegeHumor Originals Jessica Կարճամետրաժ,
Սերիալ,
Կատակերգություն
Մեթյու Պոլոկ
Vincent Peone
Ջոշ Ռուբեն
Ջոշ Ռուբեն,
Patrick Cassels,
Streeter Seidell,
Սեմյուել Ռիչ,
Բրայան Մերֆի
2006 Շնաթոկ The Breed Նիկի Սարսափ,
Թրիլեր
Նիկոլաս Մասթանդրեա Օլիվեր Հադսոն,
Տերին Մեննինգ,
Էրիկ Լայվլի,
Հիլ Հարպեր
2007 Ճակատամարտ Սիեթլում Battle in Seattle Լու Մարտական,
Դրամա
Ստյուարտ Տաունսենդ Անդրե Բենջամին,
Ջենիֆեր Կարպենտեր,
Վուդի Հարելսոն,
Մարտին Հենդերսոն,
Ռեյ Լիոթա
2008 Գիշերային այգիներ Gardens of the Night Լմուսի (աղջիկ մեքենայում) Դրամա Դեմիան Խերիս Ջիլիան Ջեյկոբս,
Ջոն Մալկովիչ,
Ռայան Սիմպկինս,
Թոմ Առնոլդ,
Քևին Զեգերս
2008 Հեքիաթ կատուների համար (վիդեո) A Cat's Tale ... Jujube (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ջերեմի Սիսթո,
Շեննոն Կոնլոն,
Տրոյ Գերիտի,
Մարա Լեյն
2009 Ֆորսաժ 4 Fast & Furious Լետի Օրտիս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին Լին Վին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Ջորդանա Բրյուսթեր,
Ջոն Օրտիզ
2009 Ավազակներ (վիդեո) Los Bandoleros ... Letty Ortiz Կարճամետրաժ,
Մարտական,
Դրամա
Վին Դիզել Վին Դիզել,
Սանգ Քենգ,
Տեգո Կալդերոն,
Դոն Օմար
2009 Ավատար Avatar Տրուդի Չակոն Ֆանտաստիկ,
Մարտական,
Դրամա,
Արկածային
Ջեյմս Կեմերոն Սեմ Ուորտինգտոն,
Զոի Սալդանա,
Սիգուրնի Ուիվեր,
Սթիվեն Լենգ
2010 Արյունոտ կածան Tropico de Sangre Միներվա Միրաբալ Դրամա,
Պատմական
Juan Delancer Հուան Ֆերնանդես,
Սերջո Կարլո,
Կլոդեթ Լալի,
Ալեքսանդր Էսթրելա
2010 Մաչետե Machete Լուս Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Էտան Մանիկիս
Ռոբերտ Ռոդրիգես
Դեննի Տրեխո,
Ջեսիկա Ալբա,
Ջեֆ Ֆեյի,
Ռոբերտ Դե Նիրո
2011 Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելեսի համար Battle Los Angeles սերժանտ Ելենա Սանթոս Ֆանտաստիկ,
Մարտական
Ջոնաթան Լիբեսման Աարոն Էկխարտ,
Բրիջետ Մոյնեխեն,
Մայքլ Պենյա,
Ռամոն Ռոդրիգեզ
2011 Blacktino Blacktino Շառլոտա Ֆոսթեր Ջեյն Կատակերգություն Աարոն Բարնս Օսթին Մարշալ,
Դևին Ռեյ,
Տայգեր Շյու,
Դեննի Տրեխո
2012 Չարի կացարան. Հատուցում Resident Evil: Retribution Ռեյն Սարսափ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Պոլ Ու. Ս. Անդերսոն Միլա Յովովիչ,
Սիեննա Գիլորի,
Արիանա Էնջինիր,
Լի Բինբին
2013 Մաչետեն սպանում է Machete Kills Լուս Մարտական Ռոբերտ Ռոդրիգես Դեննի Տրեխո,
Էմբեր Խյորդ,
Սոֆիա Վերգարա,
Չարլի Շին
2013 Ֆորսաժ 6 The Fast and the Furious 6 Լետի Օրտիս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին Լին Վին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Դուեյն Ջոնսոն,
Լյուկ Էվանս
2013 Տուրբո (ձայնավորում) Turbo Մուլտֆիլմ Դևիդ Սորեն Սնուպ Դոգգ,
Պոլ Ջամաթի,
Լուիս Գուզման,
Բիլ Հեյդեր,
Ռիչարդ Ջենկինս
2013 Ստորգետնյա կատակերգություն InAPPropriate Comedy Հերիեթ Կատակերգություն Վինս Օֆեր Ռոբ Շնայդեր,
Էդրիան Բրոուդի,
Լինդսի Լոխան,
Էրի Շաֆիր
2015 Ֆորսաժ 7 Furious 7 Լետի Օրտիս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին Լին Վին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Ջեյսոն Սթեթհեմ,
Դուեյն Ջոնսոն
2015 Ֆորսաժ. Գերբեռնված Fast & Furious: Supercharged Լետի Օրտիս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին Լին Վին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Ջեյսոն Սթեթհեմ,
Դուեյն Ջոնսոն

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անվանում Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2000 Կանացի կռիվ Deauville Film Festival Լավագույն չարագործուհի Հաղթանակ
2000 Կանացի կռիվ Independent Spirit Award Լավագույն նորամուտ Հաղթանակ
2000 Կանացի կռիվ National Board of Review Լավագույն նորեկ դերասանուհու բեկում Հաղթանակ
2000 Կանացի կռիվ Gotham Award Լավագույն բեկում Հաղթանակ
2000 Կանացի կռիվ Las Vegas Film Critics Society Award Լավագույն նորակ դերասանուհի Հաղթանակ
2000 Կանացի կռիվ Chicago Film Critics Association Award Ամենախոստումնալից նորամուտ Առաջադրված
2000 Կանացի կռիվ Las Vegas Film Critics Society Award Լավագույն դերասանուհի Առաջադրված
2000 Կանացի կռիվ Online Film Critics Society Award Լավագույն կինոնորամուտ Առաջադրված
2000 Կանացի կռիվ Black Reel Award Լավագույն դերասանուհի Առաջադրված
2000 Կանացի կռիվ ALMA Award Լավագույն լատինո դերասանուհու կերպար ֆիլմում Առաջադրված
2001 Ֆորսաժ ALMA Award Լավագույն կինոդերասանուհի Առաջադրված
2001 Բախում Նյու Յորքում ALMA Award Ականավոր դերասանուհի հեռուստասերիալում Առաջադրված
2002 Կապույտ ալիք MTV Movie Award Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
2003 S.W.A.T.: Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատը Imagen Foundation Award Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ
2005 Բլադրեյն Ոսկե ազնվամորի Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի Առաջադրված
2009 Ֆորսաժ 4 ALMA Award Լավագույն կինոդերասանուհի Առաջադրված
2011 Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելեսի համար ALMA Award Լավագույն հեռուստադերասանուհի դրամայում Առաջադրված
2013 Ֆորսաժ 6 Premios Tu Mundo Տարվա լավագույն կինոգործիչ Լատինական Ամերիկայից Հաղթանակ
2013 Ֆորսաժ 6 Teen Choice Award Լավագույն հեռուստադերասանուհի էքշնում Առաջադրված
2015 Ֆորսաժ 7 Teen Choice Award Լավագույն դերասանուհի էքշնում Առաջադրված
2015 Ֆորսաժ 7 People's Choice Award Լավագույն հեռուստադերասանուհի էքշնում Սպասվող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 
  2. 2,0 2,1 2,2 2,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #14210583X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 SNAC
  4. «Michelle Rodriguez Biography (1978-)»։ Film Reference։ Վերցված է 2007-12-25 
  5. «Michelle Rodriguez: in role after role, she has kicked the stereotype of the token female in the teeth, leaving an imprint all her own.»։ September 2003։ Վերցված է 2007-12-25 
  6. «The Religious Affiliation of Actress Michelle Rodriguez»։ World Religions։ 2005-08-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-18-ին։ Վերցված է 2007-12-25 
  7. «Michelle Rodriguez Official Biography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-08-12-ին։ Վերցված է 2008-06-06 
  8. «Michelle Rodriguez – Box Office Data Movie Star»։ The-numbers.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-18-ին։ Վերցված է 2010-03-08 
  9. Brittany Spanos. (հոկտեմբերի 9, 2015)։ «Watch Demi Lovato, Michelle Rodriguez Clash in 'Confident' Video» (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 20 октября 2015-ին։ Վերցված է 2015-10-20 
  10. «Michelle Rodriguez Writing Kids Film»; September 18, 2008
  11. Rodriguez Talks Modern Warfare and Dodging Earthquakes"; December 14, 2009(չաշխատող հղում)
  12. «Rodriguez Turned Down Muslim Marriage»։ 2008-06-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-18-ին 
  13. Wloszczyna Susan (2002-08-06)։ «Vin Diesel, in high gear»։ USA Today (Gannett)։ Վերցված է 2007-02-04 
  14. «Minogue's Martinez linked to Rodriguez»։ Contact Music։ 2008-05-02։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-18-ին։ Վերցված է 2005-03-03 
  15. Kort Michele (2006-11-15)։ «Michelle & Kristanna in love!»։ The Advocate (PlanetOut Inc.[en])։ Վերցված է 2007-02-04 
  16. «LOST girl» (reprint)։ Cosmopolitan։ 2006-04-16։ Վերցված է 2007-02-04 
  17. Michelle Rodriguez 'Curve' cover controversial Retrieved May 2, 2008.
  18. «Michelle Rodriguez Blogs About Curve Article»։ May 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-18-ին։ Վերցված է 2009-07-04 
  19. Kent Paul (2008-05-02)։ «Kylie and Oli on rocks again»։ The Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-05-ին։ Վերցված է 2005-01-29 
  20. «Michelle Rodríguez: "RD no debería tener esa mentalidad tan gubernamental"»։ Cayena։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-19-ին։ Վերցված է 2008-11-22 
  21. Actress Michelle Rodriguez comes out as bisexual: ‘I’m too curious not to be’ — PinkNews.co.uk
  22. Laura Martin. (փետրվարի 20, 2014)։ «Look of love: Cara Delevingne gazes adoringly at Michelle Rodriguez backstage at Milan» (անգլերեն)։ www.mirror.co.uk։ Վերցված է 2014-03-08 
  23. Helen Zhao. (հունվարի 8, 2014)։ «Worse for wear Michelle Rodriguez gets amorous with model Cara Delevingne as they share a kiss courtside at basketball game» (անգլերեն)։ www.dailymail.co.uk։ Վերցված է 2014-03-08 
  24. Allison Takeda. (Jul. 9, 2014)։ «Zac Efron Goes Horseback Riding Shirtless, Makes Out With Michelle Rodriguez: Pictures» (անգլերեն)։ Us Weekly։ Վերցված է 2014-07-21 
  25. Дарья Игитян. (7.07.2014)։ «Курортный роман: Мишель Родригес и Зак Эфрон отдыхают на Сардинии» (ռուսերեն)։ HELLO! Russia — ru.hellomagazine.com։ Վերցված է 2014-07-21 
  26. Ольга Архипова. (10 июля 2014)։ «Лошади и танцы: Мишель Родригез и Зак Эфрон на Сардинии» (ռուսերեն)։ Spletnik.ru։ Վերցված է 2014-07-21 
  27. Grossberg Josh (2002-04-08)։ «"Girlfight" Star Off the Hook»։ E!։ Արխիվացված օրիգինալից-ից 2003-01-03-ին։ Վերցված է 2006-07-21 
  28. Haberman Lia (2003-11-20)։ «Rodriguez: Way 2 Fast 2 Furious»։ E!։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-02-18-ին։ Վերցված է 2006-07-21 
  29. «Michelle Rodriguez settles two traffic cases»։ Associated Press։ 2005-12-14։ Վերցված է 2006-07-21 
  30. «Two ‘Lost’ stars charged with drunken driving»։ Associated Press։ 2005-12-02։ Վերցված է 2006-07-21 
  31. «TSG Mug Shot: The "Lost" Girls»։ The Smoking Gun[en]։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-18-ին։ Վերցված է 2006-07-21 
  32. Errico Marcus (2005-12-29)։ «"Lost" Stars Arraigned for DUIs»։ E!։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-01-01-ին։ Վերցված է 2006-07-21 
  33. «'Lost' Actress Chooses Jail Over Service»։ Associated Press։ 2006-04-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-10-13-ին։ Վերցված է 2006-07-21 
  34. Lee, Ken and Silverman, Stephen M. (2006-05-22)։ «Michelle Rodriguez Gets 60 Days in Jail»։ Վերցված է 2006-07-21 
  35. Lee Ken (2006-05-30)։ «Michelle Rodriguez Gets Out of Jail Early»։ Վերցված է 2006-07-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]