Մեթյու Դևիս
Մեթյու Դևիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8, 1978[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[2] |
Կրթություն | Յուտայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Մեթյու Դևիս (անգլ.՝ Matthew Davis, մայիսի 8, 1978[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Մեծ ճանաչում է ստացել «Օրենքով շիկահերը» կատակերգությունում կատարած Ուորներ Հանթինգթոն III-ի և «Վամպիրի օրագրերը» սերիալում կատարած Ալարիկ Զալցմանի դերերի շնորհիվ։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեթյու Դևիսը ծնվել է 1978 թվականի մայիսի 8-ին Յութա նահանգի Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքում, ուսուցիչների ընտանիքում։ Սովորել է Վուդս-Քրոսս փոքրիկ քաղաքի միջնակարգ դպրոցում, որը գտնվում է Դոլթ Լեյք Սիթի քաղաքից ոչ հեռու։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Յութա նահանգի համալսարանը, որտեղ նա հետաքրքրվել է դերասանական արվեստով։ Համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Նյու Յորք և սովորել է Դրամատիկական արվեստների ամերիկյան ակադեմիայում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին Դևիսը Ջոել Շումախերի «Վագրերի երկիր» ֆիլմում մարմնավորեց շարքային Ջիմ Պաքստոնին. այդ ֆիլմում նկարահանվել էր նաև Քոլին Ֆարելը: Այդ դերը դարձավ Մեթի դերասանական կարիերայի սկիզբ։ Այնուհետև դրան հաջորդեց Ուորներ Հանթինգթոն III-ի դերը Ռոբերտ Լուկետիչի «Օրենքով շիկահերը» դրամայում, որի շնորհիվ դերասանը փառքի արժանացավ։
2006 թվականից մինչև 2007 թվականը նկարահանվել է հեռուտեսությունում, որտեղ մասնակցել է ABC հեռուստաընկերության «Ինչ կասեք Բրայանի մասին» տրագիկոմեդիայում։
2009 թվականին ստացել է Ալարիկ Զալցմանի դերը «Վամպիրի օրագրերը» հեռուտասերիալում, որը դարձել է Մեթի ամենալավ դերերից մեկը։ 2012 թվականին նկարահանվել է «Պաշտանմունք» հեռուստասերիալի գլխավոր դերում՝ մարմնավորելով բլոգգեր Ջեֆֆ Սեֆտոնին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպել է Զոուի Դեշանելի, Սելմա Բլերի, Սառա Լանկաստերի հետ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանը խոստովանել է, որ վերջին 10 տարվա ընթացքում կանանց հետ հարաբերությունները իրենից վերցրել են շատ էներգիա և ուժ։ Մեթը ուզում է ազատություն և ընտանիք ունենալու ոչ-մի ցանկություն չունի։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999 | ս | Օրենք և կարգուկանոն | Law & Order: Special Victims Unit | P.J. Bartlett |
2000 | ֆ | Վագրերի երկիր | Tigerland | շարքային Ջիմ Պաքստոն |
2000 | ֆ | Քաղաքային լեգենդներ 2 | Urban Legends: Final Cut | Թրևոր/Թրևի Սթարք |
2001 | ֆ | Փերլ Հարբոր | Pearl Harbor | Ջոյ |
2001 | ֆ | Օրենքով շիկահերը | Legally Blonde | Ուորներ Հանթինգսթոն III |
2002 | ֆ | Միայնակ աստղի նահանգը | Lone Star State of Mind | Ջիմբո |
2002 | ֆ | Երկնագույն ալիք | Blue Crush | Մեթ Թոլման |
2002 | ֆ | Խորություն | Below | Դուգլաս O’Դելլ |
2003 | ֆ | Something Better | Skip | |
2004 | ֆ | Դավաճանության թույլատվություն | Seeing Other People | Դոնալդ |
2004 | ֆ | Վախի ստվերը | Shadow of Fear | Հարրիսոն Ֆրենչ |
2005 | ֆ | Բարձունքներ | Heights | Մարկ |
2005 | ֆ | Յակուձի ստվերը (կամ «Դեպի արևը») | Into the Sun | ՖԲՐ-ի լրտես Շոն Մաք |
2005 | ֆ | Արյան անձրև | BloodRayne | Սեբաստյան |
2006 | ֆ | Մենթոր | Mentor | Քարթեր |
2006-2007 | ս | Ինչ կասեք Բրայանի մասին | What About Brian | Ադամ Հիլման |
2007 | ֆ | Wasting Away | Մայք | |
2007 | ս | Բախում | Damages | Ջոշ Ռեստոն |
2008 | ս | Սովորոկան տեսքով | In Plain Sight | Լյուի Ֆորդ |
2009 | ֆ | Ս. Դարկո | S. Darko | սուրբ Ջոնն Միլլիտ |
2009 | ֆ | Երջանկության որոնումներով | Finding Bliss | Ջեֆֆ Դրեյք |
2009-2015 | ս | Վամպիրի օրագրերը | The Vampire Diaries | Ալարիկ Զալցման |
2010 | ֆ | Մի անգամ հավերժությունում | Waiting for Forever | Աարոն |
2012 | ս | Պաշտամունք | Cult | Ջեֆֆրի Դին "Ջեֆֆ" Սեֆտոն |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեթյու Դևիսը Internet Movie Database կայքում
- Մեթյու Դևիսը Twitter կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1023964473 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
|