Jump to content

Փերլ Հարբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերլ Հարբոր
Տեսակծովալճակ և նավահանգիստ
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքՀոնոլուլու շրջան
Աշխարհագրական տեղադրությունՕահու
Քարտեզ
Քարտեզ

Փերլ Հարբոր (անգլ․ Pearl Harbor — «Մարգարտյա նավահանգիստ»), նավահանգիստ Օահու (Հավայի) կղզում։ Նավահանգստի մեծ մասը զբաղեցնում է ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերի նավատորմի կենտրոնական բազան։

1941 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակում գործեց Փերլ Հարբորի վրա, ինչը և ԱՄՆ-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշվելու պատրվակ ծառայեց։

Փերլ Հարբորը մինչև 1941 թվականը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվին ԱՄՆ-ի և Հավայիի Թագավորության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, ըստ որի ԱՄՆ-ի նավատորմը թույլտվություն էր ստանում Փերլ-Հարբոր մուտք գործելու։ Փոխարենը՝ Հավայիի Թագավորությունը ստանում էր  ԱՄՆ-ում շաքարավազ ներմուծելու  հատուկ պայմաններ։  Ավելի ուշ, 1898 թվականի Իսպանա-Ամերիկյան պատերազմի արդյունքում ԱՄՆ-ը վերջնականապես գրավեցին Հավային։

Անեքսիայից հետո նավահանգիստը ընդլայնվել է, որը հնարավորություն է տվել ընդունել ավելի շատ նավեր։ 1908 թվականին Փերլ-Հարբորում կառուցվել է նաև նավաշինարան։

Փերլ Հարբորը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Փերլ Հարբորը ԱՄՆ-ի ամենամեծ ռազմածովային բազան է Խաղաղ օվկիանոսում։ Այստեղ է գտնվում նաև խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր շտաբը։ Նավահանգստի մոտ գտնվող նավաշինարաններում աշխատում է 12000 մարդ։ Ի հիշատակ զոհված ամերիկացի ծովայիների, կանգնեցվեց հուշարձան խորտակված «Արիզոնա» գծանավի տեղում։ Հաջորդ հուշարձանը կանգնած է Փերլ Հարբորի նավակայանում, դա «Միսսուրի» գծանավն է, որտեղ 1945 թ. Սեպտեմբերի 2-ին ստորագրվեց Ճապոնիայի կապիտուլացիայի պայմանագիրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերլ Հարբոր» հոդվածին։