Սելմա Բլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սելմա Բլեր
Selma Blair 2012.jpg
Ծնվել էհունիսի 23, 1972(1972-06-23)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՍաութֆիլդ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Կալամազոո քոլեջ և Cranbrook Educational Community?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Ahmet Zappa?

Սելմա Բլեր Բեյթներ (անգլ.՝ Selma Blair Beitner, հունիսի 23, 1972(1972-06-23)[1], Սաութֆիլդ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էլիոտ Բեյթների և Մոլլի Էննի ընտանիքում: Նրանից բացի, ընտանիքում կար ևս երեք դուստր` Քեթրինը, Էլիզաբեթը և Մարին: Սելման հաճախել է Հիլելի հրեական ցերեկային դպրոցը Ֆարմինգթոն Հիլզում և Բլումֆիլդ Հիլզում գտնվող Քրանբրուկ Քինգսվուդի դպրոցը, երկուսն էլ` Միչիգանում: Ավարտել է Միչիգանի համալսարանը (1994 թվական, բակալավրի աստիճան):

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

90-ականներին մի շարք երկրորդային դերերից հետո 1999 թվականին նա նկարահանվել է «Դաժան խաղեր» ֆիլմում և «Zoe, Duncan, Jack and Jane» հեռուստասերիալում:

Այնուհետև նա նշանակալի դերեր է խաղացել հոլիվուդյան «Օրենքով շիկահերը» (2001), «Լավիկը» (2002), «Հելլբոյ. Հերոս դժոխքից» (2004) և «Հելլբոյ 2. Ոսկե բանակը» (2008) ֆիլմերում: 2012 թվականից նա նկարահանվել է «Զայրույթի կառավարում» հեռուստասերիալում` կատարելով գլխավոր դերերից մեկը, բայց հետո հեռացել է Չարլի Շինի հետ տարաձայնությունների պատճառով[2]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2006 թվականներին Սելման ամուսնացած էր դերասան և երաժիշտ Ահմեթ Զապայի հետ[3]:

2010-2012 թվականներին Սելման հանդիպել է դիզայներ Ջեյսոն Բլիկի հետ, որից նա որդի ունի՝ Արթուր Սենտ Բլիկը (ծնվ. 25 հուլիսի 2011)[4][5][6]:

2018 թվականի հոկտեմբերի 20-ին Սելման խոստովանել է, որ նույն տարվա օգոստոսի 16-ին նրա մոտ ախտորոշվել է բազմակի սկլերոզ, որը նա, հավանաբար, ունեցել է առնվազն վերջին տասնհինգ տարվա ընթացքում[7]: Հիվանդության պատճառով նա շարժվում է ձեռնափայտով: 2019 թվականի փետրվարի 26-ին նա հայտարարել է, որ տառապում է սպազմիկ դիսֆոնիայիով, ինչը վնասել է նրա ձայնը[8]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ս Փիթի և Փիթի արկածները The Adventures of Pete & Pete Պենելոպա
1996 ֆ Բրոկոլիի տեսություն The Broccoli Theory Pretzel Cart Lesbian
1996 ֆ Երջանկության հաբ Kids in the Hall: Brain Candy աղջիկ ռոք համերգին
1997 ֆ Ուժեղ կղզաբնակները Strong Island Boys Տարա
1997 ֆ Նորից հեռացած Gone Again Այլա
1997 ֆ Ամազոնի բարձունք Amazon High Սայեն
1997 ֆ Երկուսն առավոտյան Two in the Morning Շեա
1997 ֆ Ջինի ձերբակալությունը Arresting Gena Drugged Woman
1997 ֆ Մուտք ու ելք In & Out զարմիկ Լինդա
1997 ս Հաջողության զինվորները Soldier of Fortune, Inc. Տիշ Օգեսթ
1997 ֆ Ճիչ 2 Scream 2 Սիսի ընկերուհին
1998 ս Խոստացված երկիր Promised Land Կարլա Բրավեր
1998 ֆ Ծիծաղելու պատճառ չկա No Laughing Matter Լորին Ուինսլոու
1998 ֆ Երկրպագուհի Girl Դարսի
1998 ֆ Չեմ կարողանում սպասել Can't Hardly Wait Girl Mike Hits On #1
1998 ֆ Մաֆիայի ռեքվիեմը Brown’s Requiem Ջեյն
1999 ֆ Դաժան խաղեր Cruel Intentions Սեսիլ Քալդվել
2000 ֆ Միայն ես և դու Down to You Սայռուս
2000 ս Զենա` պատերազմի արքայադուստր Xena: Warrior Princess Ատմա (Առաջին Սայեն)
1999-2000 ս Զոեն, Դունկանը, Ջեքը և Ջեյնը Zoe, Duncan, Jack & Jane Զոե Բին
2001 ֆ Սպանիր ինձ ավելի ուշ Kill Me Later Շոն Հոլոուին
2001 ֆ Պատմիչը Storytelling Վի
2001 ֆ Օրենքով շիկահերը Legally Blonde Վիվիան Քենսինգթոն
2002 ֆ Մայրուղի Highway Քեսսի
2002 ֆ Լավիկը The Sweetest Thing Ջեյն Բերնս
2002 ս Ընկերներ Friends Ուենդին
2003 ֆ Հիշարժան ճանապարհորդություն Coast to Coast Ստեյսի Փիրս
2003 ֆ Տղաների երեկույթ A Guy Thing Կարեն Կուպեր
2003 ֆ Դալլաս 362 Dallas 362 Պեգ
2004 ֆ ԴեՄարկոյի գործերը DeMarco Affairs Քեյթ Դե Մարկո
2004 ֆ Հելլբոյ. Հերոս դժոխքից Hellboy Լիզ Շերման
2004 ֆ Կեղտոտ ամոթանք A Dirty Shame Քափրայս
2004 ֆ Հիանալի ընկերություն In Good Company Քիմբերլի
2005 ֆ Սատանան մարմնում Pretty Persuasion Գրեյս
2005 ֆ Գործարքը The Deal Էբբի Գալախեր
2005 ֆ Մառախուղ The Fog Ստիվի Բեյն
2005 ֆ Մեծ դատարկությունը The Big Empty Էլիս
2006 ֆ Ալիբի The Alibi (Lies & Alibis) Адель
2006 ֆ Գիշերը սպիտակ տաբատով The Night of the White Pants Բետ
2006 ֆ Հելլբոյ. Ամպրոպի սուրը Hellboy Animated: Sword of Storms Լիզ Շերման
2007 ֆ Հելլբոյ.Արոյւն և մետաղ Hellboy Animated: Blood and Iron Լիզ Շերման
2007 ֆ Մանուշակագույն մանուշակներ Purple Violets Փեթթի
2007 ֆ WΔZ. Խոշտանգումների տեսախցիկ WΔZ Ջեն Լարներ
2007 ֆ Սիրո տոն Feast of Love Քետրին
2008 ֆ Մայրիկիս նոր ընկերը My Mom's New Boyfriend Էմիլի
2008 ֆ Պոկերի տունը The Poker House Սառա
2008 Hellboy: The Science of Evil Hellboy: The Science of Evil Լիզ Շերման
2008 ֆ Հելլբոյ 2. Ոսկե բանակ Hellboy II: The Golden Army Լիզ Շերման
2008-2009 ս Քեթ և Քիմ Kath & Kim Քիմ
2010 ֆ Մեծ զղջում Full of Regret Քեթթ
2010 ֆ Կենդանական սեր Animal Love Սոպպել
2010 ս Ինտերնետային թերապիա Web Therapy Թեմմի Հայնս
2010 ֆ Տոհմածառ The Family Tree Քեթրին Սմիթ
2011 ֆ Գորշ ձին Dark Horse Միրանդա
2011 ֆ Սիրո տարատեսակներ Different Kind of Love Կամիլա
2012 ֆ Կոլումբիայի տարածքը Columbus Circle Էբեգեյլ
2012 ֆ Կրկնօրինակումներ In Their Skin Մերի
2012 ս Ինտերնետային թերապիա Web Therapy Թեմմի Հայնս
2012 ֆ Կին` Միթ Ռոմնիի համար The Woman for Mitt Romney
2013 ս Ինչ-որ տեղ Out There Դեստինի/ Լարրի
2013 ս Կատակերգություն Comedy Bang! Bang! կիբեր աղջիկ
2012-2014 ս Զայրույթի կառավարում Anger Management Քեյթ
2014 ս Իսկապես Really Ջոաննա
2015 ֆ Սեքս, մահ և բոուլինգ Sex, Death and Bowling Գլլեն Մակալիստեր
2015 ֆ Geezer Կարեն
2015-2016 ս Ամերիկյան հանցագործությունների պատմություն American Crime Story Քրիս Ջեններ
2019 ֆ Հետո After Քերոլ Յանգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Чарли Шин поскандалил с актрисой шоу «Управление гневом»» (ռուսերեն)։ afisha.mail.ru։ 2013-06-19։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-19-ին։ Վերցված է 2013-06-19 
  3. Selma Blair — Biography
  4. Byrne Alla (2011-07-26)։ «Selma Blair Welcomes a Son»։ people.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2011-07-26 
  5. «Selma Blair Gives Birth to Baby Boy»։ hollywoodreporter.com։ 2011-07-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2011-07-26 
  6. «Selma Blair Welcomes Baby Arthur Saint!»։ celebrity-gossip.net։ 2011-07-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2011-07-26 
  7. Selma Blair Reveals Multiple Sclerosis Diagnosis in Heartbreaking Post: ‘I Am Disabled’
  8. Selma Blair Opens Up in First Interview Since MS Revelation: I 'Cried with Relief' After Diagnosis