Հետո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հետո
After
After 2019 film.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
ՀիմքAfter?
Թվականապրիլի 12, 2019 և ապրիլի 11, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորJenny Gage?
ՊրոդյուսերJennifer Gibgot?, Աննա Թոդդ և Մարկ Կանտոն
Սցենարի հեղինակSusan McMartin?, Աննա Թոդդ և Jenny Gage?
ԴերակատարներՋոզեֆին Լենգֆորդ, Հիրո Ֆայնս Թիֆին, Selma Blair?[1], Jennifer Beals?[1], Փիթեր Գալահեր[1] և Ջեսսիկա Բարթ[1]
ՕպերատորԱդամ Սիլվեր
Պատմվածքի վայրՎաշինգտոն
ԿինոընկերությունPanavision?
Պաշտոնական կայքէջ

«Հետո» (անգլ.՝ After), ամերիկյան մելոդրամա, որը նկարահանվել է գրող Աննա Թոդդի համանուն վեպի հիման վրա՝ ռեժիսոր Ջեննի Գեյջի կողմից։ Ֆիլմի գլխավոր դերերում խաղացել են Ջոզեֆին Լենգֆորդը և Հիրո Ֆայնս Թիֆինը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 12-ին ԱՄՆ-ում, իսկ ապրիլի 18-ին՝ Ռուսաստանում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատահական հանդիպումը տակնուվրա արեց ամեն ինչ։ Աղջիկը ջանասեր ուսանողուհի է և օրինակելի դուստր, իսկ տղան՝ հանդուգն ու գրավիչ խռովարար, որն ունի բավականին բարդ անցյալ։ Եվ, ըստ էության, այդչափ տարբեր մարդիկ աշխարհում չեն գտնվել։ Սակայն այս ծանոթությունը հիմնովին փոխում է նրանց կյանքը՝ բաժանելով այն մինչև իրենց հանդիպումը և հանդիպումից հետո։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջոզեֆին Լենգֆորդ Թեսա Յանգ Թեսա Յանգ
Հիրո Ֆայնս Թիֆին Հարդին Սքոթ Հարդին Սքոթ
Շեյն Պոլ Մաքգի Լենդոն Գիբսոն Լենդոն Գիբսոն
Սեմյուել Լարսեն Զեդ Էվանս Զեդ Էվանս
Հադիջա Ռեդ Թանդեր Ստեֆ Ջոնս Ստեֆ Ջոնս
Սվեն Թեմել Ջեյս Ջեյս
Ինաննա Սարկիս Մոլի Սեմյուելս Մոլի Սեմյուելս
Պիտեր Գալահեր Կեն Սքոթ Կեն Սքոթ
Ջեննիֆեր Բիլզ Կարեն Սքոթ Կարեն Սքոթ
Պիա Միա Տրիստան Տրիստան
Մեդոու Ուիլյամս Պրոֆեսոր Սոտո Պրոֆեսոր Սոտո
Դիլան Արնոլդ Նոյ Պորտեր Նոյ Պորտեր
Սելմա Բլեր Քերոլ Յանգ Քերոլ Յանգ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին «Paramount Pictures» ընկերությունը ձեռք է բերել «Հետո» գրքի սյուժեի էկրանավորման իրավունքը։ Սցենարի հեղինակը Սյուզան Մակմարտինն է, իսկ Ջեննիֆեր Ջիբգոտը՝ ֆիլմի պրոդյուսերը[3]։ Նախագծի ի կատար ածումը ընթացել է բավականին դանդաղ։ 2017 թվականին, վերադարձնելով իր իրավունքները՝ Աննան չի ցանկացել երկարաձգել պայմանագրի ժամկետը։ Սակայն նա վաճառել է փոքր ստուդիայի նկատմամբ իր իրավունքները, որտեղ նա կարող էր ավելի շատ ներգրավված լինել արտադրության գործընթացում և ունենալ նկարահանման գործընթացի նկատմամբ վերահսկողություն։ Սյուզան Մակմարտինը, որը մինչ այդ սցենարիստ էր, լքել է նախագիծը 2017 թվականի կեսերին։ Թամարա Չեստնային վարձել են Մակմարտինի կողմից գրված սցենարում թարմացումներ կատարելու համար։ Սցենարի վերջնական տարբերակի պատասխանատվությունը ստանձնել է ֆիլմի ռեժիսոր Ջենի Գեյջը։

Ֆիլմի պրոդյուսերներն են Մարկ Կանտոնը և Քորթնի Սոլոմոնը՝ «CalMaple Films» ընկերությունից, ինչպես նաև Ջենիֆեր Ջիբրոտը «Offspring Entertainment»-ից։ Ֆիլմի ֆինանսավորմամբ զբաղվել են CalMaple–ը, Voltage Pictures-ը և Diamond Film Productions-ը։ Պրոդյուսերին միացել են նաև Արոն Լևիտցը՝ Wattpad ընկերությունից, Աննա Թոդը և Դեննիս Պելինոն՝ CalMaple–ից։ «Հետո»-ի գործադիր պրոդյուսերները նշանակվել են Մեդոու Ուիլյամսը և Սվեն Թեմմելը Diamond Films-ից, Ադամ Շենկմանը Offspring Entertainment-ից, Նիկոլաս Չարտեն և Ջոնաթան Դեկտերը Voltage-ից, Սքոթ Քերոլը CalMaple-ից և Էրիկ լարմանը Wattpad-ից։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարին սկսվել են «Հետո» ֆիլմի գլխավոր դերերի լսումները։ Հարդինի դերի համար դիտարկվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Նիկոլաս Գոլիցինը, Էշ Սթայմեստը և Գրեգ Սալկինը, Թեսսայի դերի համար՝ դերասանուհի Դանիել Ռոուզ Ռասել, Լիլի Վան դեր Մերը և Շառլոտա Մաքկին: Պրոդյուսերների համար առաջնային է համարվել հերոսների միջև զգացմունքային տեսարանների ցուցադրումը: Մի քանի ամիս տևած լսումներից հետո՝ 2018 թվականի մայիսի 8-ին, «Variety պարբերական»ը պաշտոնապես հայտարարել է, որ անգլիացի դերասան Հիրո Ֆայնս Թիֆին կխաղա ֆիլմի գլխավոր դերում։ Նույն ամսին Deadline.com կայքը հայտարարել Է, որ Թեսա Յանգի դերակատարը լինելու է դերասանուհի Ջոզեֆին Լենգֆորդը[4]։

Ջոզեֆինն ասել է․

Aquote1.png Ես շատ հուզված եմ, որ դարձել եմ «Հետո» ֆիլմի մի մասը և հնարավորություն ունեմ կյանքի կոչել Թեսայի կերպարը»: Aquote2.png


Երկրորդական դերերի համար լսումները սկսվել են 2018 թվականի ապրիլին։ Նախագծի մեջ փորձել են մտնել Դեբի Ռայանը, Բարբի Ֆերեյրան և Բլեյք Մայքլը։ Հուլիսի 20-ին հայտնի է դարձել, որ երգչուհի Պիա Միան ֆիլմում կմարմնավորի Տրիստանի դերը։ Հուլիսի 21-ին դերասանական կազմին միացել է Սեմյուել Լարսենը, որպեսզի խաղա Զեդա Էվանսի դերում։ Հուլիսի 24-ին հայտարարվել է, որ Պիտեր Գալահերը կխաղա Հարդինի հոր՝ Քեն Սքոթի դերում։ Հուլիսի 25-ին կինոնկարի դերասանական կազմին միացել է Ջենիֆեր Բիլզը, որպեսզի մարմնավորի Կարեն Գիբսոնի կերպարը։ Հուլիսի 30-ին հայտարարվել է, որ գլխավոր հերոսուհու մոր՝ Քերոլի դերում կխաղա Սելմա Բլերը։ Պրոֆեսոր Սոտոյի դերը ստացել է Մեդոու Ուիլյամսը (գրքում այս կերպարը տղամարդ է, բայց կին կերպարների թերի համալրման պատճառով ֆիլմը փոփոխությունների է ենթարկվել)։

«Հետո» ֆիլմի նկարահանումները պետք է սկսեին 2018 թվականի ապրիլին՝ Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր քաղաքում։ Բայց քանի որ ապրիլին դեռ շարունակվում էին հիմնական դերերի համար լսումները, նկարահանումները հետաձգվեցին։ Մայիսի 8-ին, գլխավոր դերասանների հայտարարությունից հետո, հայտնի դարձավ, որ նկարահանումները կսկսվեն հունիսին՝ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում: Սակայն դերասանուհու փոփոխության պատճառով նկարահանումների կրկին պետք է հետաձգվեր։ 2018 թվականի հունիսին, պրոդյուսեր Ջեննիդեր Ջիբգոտը հաստատեց, որ նկարահանումները պաշտոնապես կսկսվեն հուլիսի 16-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Ֆիլմի արտադրությունը ավարտվել է 2018 թվականիի օգոստոսի 25-ին։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես, պրեմիերան նախատեսվում էր հայտնել մեծ էկրաններին 2019 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, բայց ստուդիայի փոփոխության պատճառովայն հետաձգվեց։ «Հետո» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 12-ին ԱՄՆ-ում Aviron Pictures ընկերության կողմից[5]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսին հայտարարվեց, որ նախատեսվում է նկարահանել ֆիլմի շարունակություն, որի ընթացքում Լանգֆորդը և Հիրո Ֆայնս Թիֆինը վերադառնում են իրենց դերերին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]