Ադամ Սիլվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամ Սիլվեր
Adam Silver
Adam Silver (15847004771).jpg
Ծնվել էապրիլի 25, 1962 (57 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրթությունԴյուկի համալսարան
Չիկագոյի
համալսարան
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ, փաստաբան և գործարար
ԱշխատանքNBA-ի կոմիսար
(2014-այժմ)
Զբաղեցրած պաշտոններCommissioner of the NBA
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Adam Silver Վիքիպահեստում

Ադամ Սիլվեր (անգլAdam Silver, ծնվ.՝ ապրիլի 25, 1962 թ.), ամերիկացի իրավաբան, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ներկայիս կոմիսար։

Սիլվերը զբաղեցնում է կոմիսարի պաշտոնը 2014 թվականի փետրվարի 1-ից[1]։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվերը ծնվել է Նյու Յորքի հյուսիսում գտնվող Ռայ արվարձանում՝ հրեաների ընտանիքում[2]։ Վաղ տարիքից երկրպագել է «Նյու Յորք Նիքս» ակումբին[3]։

Ռայի ավագ դպրոցն ավարտելուց հետո[4] ընդունվել է Դյուկի համալսարան։ 1984-1985 թվականներին աշխատել է որպես Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լես Օքոյնի իրավախորհրդատու։[5]

1988 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանը՝ ստանալով իրավագետի աստիճան[6]։

Մինչև NBA-ին միանալը, աշխատել է Նյու Յորքի «Cravath, Swaine & Moore» կոչվող իրաբանական ձեռնարկությունում, ինչպես նաև եղել է դաշնային դատավոր Քիմբա Վուդի օգնականը[7]։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվերն աշխատանքի է անցել NBA-ում 1992 թվականին։ Տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ կոմիսարի օգնական, աշխատակազմի ղեկավար, «NBA Entertainment»-ի ավագ փոխնախագահ, այնուհետև՝ նախագահ։

NBA-ի կոմիսար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Սթեռնի՝ 2014 թվականին թոշակի անցնելու մասին հայտարարությունից հետ, տնօրենների խորհուրդը 2012 թվականին, փակ ընտրությունների արդյունքում ընտրում է Սիլվերին որպես Սթեռնի իրավահաջորդող։

Սիլվերի՝ որպես կոմիսար կատարած առաջին ուշագրավ որոշումը «Լոս Անջելես Կլիպերսի» նախագահ Դոնալդ Սթեռլինգին ցմահ որակազրկելն էր (բասկետբոլում ցանկացած աշխատանք կատարելու գործունեության իրավունքի կասեցում), ինչը կատարվել էր այն բանից հետո, երբ Սթեռլինգը ընկերուհու հետ հեռախոսազրույցում նրան խնդրել էր սոցիալական ցանցերում աֆրոամերիկացիների հետ լուսանկարներ չտեղադրել և նրանց իր թիմի խաղերին չբերել։ Բացի որակազրկումից, Սիլվերը Սթեռլինգին տուգանում է 2,5 միլիոն ԱՄՆ դոլարով, ինչն NBA-ի սահմանադրությամբ տուգանքի առավելագույն չափն է[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մամլո հաղորդագրության հայտարարությունը Սիլվերի` կոմիսարի տեղակալ նշանակվելու մասին»։ «NBA.com»։ Ապրիլի 19, 2006։ Վերցված է Հունիսի 30, 2014 
  2. «Հրեական խմբերը ռասայական բնույթի վիրավորանքներ են հնչեցնում Դոնալդ Սթեռլինգի հասցեին»։ «Ջյուիշ ջըրնալ»։ Վերցված է Ապրիլի 30, 2014 
  3. 4:19։ «Ադամ Սիլվեր, NBA-ի հաջորդ կոմիսարը»։ Espn.go.com։ Վերցված է Մայիսի 1, 2013 
  4. «Արծաթե խառնվածք»
  5. Լոֆթոն Ջոն Լոմբարդո, Թերի Լեֆթոն (Հոկտեմբերի 21, 2013)։ «Արծաթե խառնվածք»։ «Սպորտսբիզնես դեյլի»։ Վերցված է Ապրիլի 29, 2014 
  6. «Դյուկի շրջանավարտ Սիլվերը դառնալու է NBA-ի հաջորդ կոմիսարը»։ «M.dukechronicle.com»։ Հոկտեմբերի 26, 2012։ Վերցված է Մայիսի 1, 2013 
  7. Սոշնիկ Սկոտ։ «Սիլվերը դառնում է NBA-ի կոմիսարը` Սթեռնի թոշակի անցնելուց հետո»։ «Բիզնես ուիք»։ Վերցված է Մայիսի 1, 2013 
  8. «ՔԼԻՓԵՐՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆ ՕԲԱՄԱՅԻ ՍՐՏՈՎ Է»։ «ԱրմՍպորտ»։ Վերցված է Մայիսի 1, 2014 
  9. «Սթեռլինգի որակազրկումից հետո, Կլիպերսի մարզիչը նշում է, որ թիմն սկսում է ապաքինվել»։ Abcnews.go.com։ Վերցված է Ապրիլի 30, 2014